Գեղեցկության սրահները 21-րդ դարում դարձել են ժամանակակից մարդու սովորական առօրյայի մի մասը: Շուգարինգ, լիֆտինգ, պիլինգ բառերով արդեն ոչ մեկին չես զարմացնի, էլ ինչ ասենք ավանդական մերսման, մատնահարդարման և ոտնահարդարման մասին:
Իսկ դուք երբևիցե մտածել եք, թե ի՞նչպես են հայտնվել առաջին այդպիսի հաստատությունները, ինչու քիմիական գանգրացումը հիշեցնում էր ինկվիզիցիայի տանջանքներից, ո՞վ է մտածել կոսմետոլոգի մասնագիտությունը: Եկեք միասին ուղևորվենք անցյալի գեղեցկության սրահներ և իմանանք, ինչպես է զարգացել նրանց պատմությունը:
Գեղեցկության սրահների ակունքները
Առաջին հիշատակումները Գեղեցկության սրահների մասին այնտեղի, որտեղ մարդիկ գալիս գեղեցկանալու, թվագրվում է մ.թ. 9-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ Իսպանիայի մահմեդական կառավարիչը Բաղդադից իր մայրաքաղաք Կորդովա հրավիրեց հայտնի երգիչ և երաժիշտ` Զիրյաբին: Ինչպես պարզվեց, նա գիտեր ոչ միայն երգել և նվագել, այլ նաև գլուխ էր հանում հիգիենայի հիմունքներից, նորաձևության միտումներից: Մասնավորապես նա հայտնագործել է ատամի մածուկը: Ցավոք նրա բաղադրատոմսը չի պահպանվել, բայց պատմական փաստաթղթերում նշվում է, որ այն ուներ հաճելի համ: Կա վարկած, որ նա միանգամից բացել է մի քանի գեղեցկության սրահներ Կորդովայի ազնվական կանանց համար: Այնտեղ նա սովորեցրեց նրանց հագնվել եղանակին համապատասխան, լվանալ գլուխը հոտավետ յուղերով, ցուցադրել կտրվածքների և դիմահարդարման նոր միտումները, առաջարկեց սանրվածք` մազափնջով մինչև հոնքերը
Միջնադարում գեղեցկության սրահները պարզապես գոյություն ունենալ չէին կարող: Խիստ կրոնական կանոնակարգերը սահմանափակում էին ամեն մարմնականը, այդ պատճառով գեղեցկության էտալոնները բավականին համեստ ու պարզ էին: Հիմնական շեշտը 17–18 դարերում դրվում էր բնական գեղեցկությանը և մաշկի խնամքի վրա, իսկ բոլոր կոսմետիկական միջոցները վաճառվում էին դեղատներում կամ պատրաստվում էին կանանց կողմից ինքնուրույն ձեռքի տակ եղած նյութերով:
Առաջին գեղեցկության սրահների հայտնվելը
Առաջին գեղեցկության սրահները Հյուսիսային Ամերիկայում հայտնվել են19-րդ դարի վերջին:Դրանց մեծամասնությունը ղեկավարում էին կանայք: Դրա վառ օրինակ է հանդիսանում Մարթա Մատիլդա Խարպերի պատմությունը: կանադացի ծագումով Մարթան տնային տնտեսուհի, ով 25 տարի աշխատել էր որպես սպասուհի: Այդ ժամանակահատվածում նա բավականին բան իմացավ դեմքի և մաշկի խնամքի բույսերի օգտագործման մասին: Իր փորձը նա իրագործեց, բացելով իր առաջին անձնական գեղեցկության սրահները Նյու-Յորքի նահանգի Ռոչեստեր քաղաքում 1888 թ-ին: Նրա հաջողությունը չուներ հավասարը. արդեն 1928-ին ամբողջ աշխարհում հաշվվում էր 500 սրահ, որոնք պատկանում էին Խարպերին: Խարպերի այցեքարտը նրա շլացնող երկար, շականակագույն մազերն էին: 

Ինքը Մարթան բացահայտ քննադատում էր վտանգավոր կոսմետիկական արտադրանքները, պնդելով, որ չկա բնական գեղեցկությունից լավը :Այդ պատճառով էլ լաբարատորիաներում արտադրվում էին մազերի աճը խթանող և մազերի փայլը բարելավող բնական միջոցներ: Այդպիսի մոտեցումը անվանվեց Խարպերի մեթոդ>> և իրագործվեց իր յուրաքանչյուր սրահում` Նյու Յորքից մինչև Սան ֆրանցիսկո, Էդինբուրգից մինչև Բեռլին: 

1905 թ-ին Խացկո Էնդոն բացեց իր հաստատությունը Գինզայում, որը հիմնական առևտրային տարածք էր Տոկիոյում՝ (Ճապոնիա):Սկզբում այդ բիզնեսը սկսվեց որպես հարսանեկան սրահ. Տոնակատարության իրագործման հետ մեկտեղ, արարողության կազմակերպման եւ բանկետների կազմակերպման հետ միասին, Էնդոն նաեւ առաջարկեց դիմահարդարման եւ վարսահարդարման ծառայություններ: Ծառայությունները ունեին մեծ պահանջարկ: Զարմանալի չէ, որ առ այսօր 100 տարի անց Hatsuko Endo-ի ապրանքանիշը բարգավաճում է:
Իսկ արդեն 1935 թ-ին շրջանառության մեջ մտավ Shiseido ապրանքային նշանը, որը իրագործեց եզակի գաղափար` մոբիլ գեղեցկության սրահները:Ադպիսի նորարարության հիմնական նպատակը կոսմետիկական ապրանքանիշի գովազդն ու տարածումն էր: Սկզբում այդպիսի սրահները գործում էին Տոկիոյում, իսկ հետո սկսեցին նվաճել Ճապոնիայի այլ շրջանները:.
Այդ հաստատություններում աշխատող կոսմետոլոգները խորհուրդներ էին տալիս արտաքինի բարելավման և անձնական հիգիենայի մասին, պատկերացում էին տալիս կոսմետիկայի օգտագործման տեխնիկայի, մաշկաբանության հիմունքների մասին: Բացի այդ մասնագետները մշակույթի առումով լավ պատրաստված էին, հասկանում էին թատրոնից, երաժշտությունից, արևմտյան նկարչությունից: Նրանք ոչ միայն վաճառում էին Shiseido կոսմետիկա, այլ իրականում նորաձևության օրենսդիրներն էին: Հենց այդ պատճառով, զարմանալի չէ, որ երկու տարի անց մոբիլ սրահներ սկսեցին հայտնվել Կորեայի, Մանջուրիայի և Թայվանի հանրախանութներում և խանութներում:
Ելենա Ռուբեյնշտեյնի սրահները

Լեհուհին, ով բախտի բերմամբ հայտնվեց Ավստրալիայում: 1902 թ-ին Մելբուռնում նա բացեց իր առաջին գեղեցկության սրահը,առաջարկելով իր հաճախորդներին արտաքինը խնամելու համար դեղամիջոցներ: Ընդ որում, 20–րդ դարի առաջին տարիներին, Ելենան իրեն նվիրում է կրթությանը, առաջատար Եվրոպական համալսարաններում, ուսումնասիրելով դիետոլոգիայի, մաշկաբանության, վարսահարդարման և այլ օգտակար գիտելիքների հիմունքները:
Ելենան ուներ յուրահատուկ մոտեցում, հենց նրան ենք մենք պարտական կոսմետոլոգի մասնագիտության գոյության համար: Գաղտնիքը նրանում էր, որ տիկին Ռուբենշտեյնը առաջնորդվում էր սկզբունքով «իմանալ և հասկանալ մաշկի մասին ամեն ինչ, որ կարողանա ուղղել նրա թերությունները»:Արդեն 1915թ-ին Ելենայի գեղեցկության սրահները հայտնվեցին Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում:
Նա ինքը անձամբ աշխատել է կանանց հետ, ինչը թույլ էր տալիս նրան հետազոտել նրանց պահանջները և սպասումները, իսկ հետո բավարարել` պատրստելով նոր ապրանք կամ առաջարկելով նոր ծառայություն: Ելենան առաջինն էր, ով իրագործեց մաշկի դասակարգումը ըստ տեսակների և իր ապրանքները հարմարեցնել նրանցից յուրաքանչյուրին:
Ռուբենշտեյնի սրահների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ նրանցից յուրաքանչյուրի համար պատրաստում էին կոսմետոլոգներ:Այդպիսի մասնագետը պետք է ժպիտով առաջարկեր հաճախորդներին տվյալ, իսկ ամենագլխավորը անհատական, ընտրված խորհուրդներ:
Այդ ձևով Ելենային հաջողվել հասնել նրան, որ նրա հաստատությունները լինեին միակ վայրերը, որտեղ կարողանային իրականացնել գիտականորեն հիմնավորված գործողություններ, պահպանելու համար կանանց դեմքի և մարմնի գեղեցկությունը: Միայն պատկերացրեք, որ մի օր Helena Rubinstein ապրանքանիշով սրահում անցկացնելը հաճախորդներին արժենում էր 100-150 դոլար: Այդ ժամանակների համար դա ահռելի գումար էր: Զարմանալի չէր, որ դա կարող էին իրենց թույլ տալ միայն բարձր խավի կանայք:Կոսմետոլոգիական ծառայություննեը դեռևս շարունակում էին ճոխություն համարվել: Ռուբենշտեյնի գեղեցկության սրահները դառնում էին կենտրոններ, որտեղ միաձուլվում էին գիտությունը, արվեստը, և գեղեցկությունը: Ելենան դրանցից յուրաքանչյուրի համար ընտրում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող տարածքները և հոյակերտ շենքերը:
Հաջողության գրավականը անհատական մոտեցումը և կոսմետիկայի ընտրությունն էր յուրաքանչյուր հաճախորդի համար, ինչը ապահովում էր անհավանական արդյունք: Դրա վառ ապացույցը դարձավ Vogue 1915 թ-ի ամսագրի հոդվածը Ելենա Ռուբենշտեյնի սրահները–իդեալական համադրություն`հաճույք աչքերի համար, հարմարավետություն մարմնի համար:
Elizabeth Arden գեղեցկության սրահների առաջացումը
Elizabeth Arden` ևս մի պայծառ աստղ գեղեցկության ոլորտի և կոսմետոլոգիական արդյունաբերության մեջ:
Իր առաջին սրահները,Ֆլորենս Հենտենգել Գրեհեմ ապրանքային նշանի սեփականատերը, նույնպես բացել էր անցյալ դարի սկզբին: Մասնավորապես Նյու-Յորքում Red Door (բառացի թարգմանաբար «Կարմիր» դուռ սրահը հայտնվեց 1910թ-ին: Սեփականատիրուհու կարծիքով «Կարմիր դուռը» աշխատում է երթևեկության լուսացույցի սկզբունքով, կանգնեցնելով անցնողին, իսկ եթե նրանք կանգնել են ամպայման կմտնեն: 1912 թ-ին Ֆլորենսը գնում է ֆրանսիա, ուսումնասիրելու դեմքի մերսման տեխնիկան և կոսմետոլոգիայի գաղտնիքները, որոնք օգտագործվում են Ֆարիզի ամենալավ գեղեցկության սրահներում:
Ուղևորությունից նա վերադարձավ ոչ միայն հարուստ փորձով, այլ նաև դիմափոշու և գունափոշու սեփական մշակմամբ:
Օգտագործված ժամանակը իզուր չանցավ , Elizabeth Arden–ի հաջողությունը թույլ տվեց 1915 թ-ին բացել սրահներ միջազգային մաշտաբով: Red Door–ում առաջինն էր, որտեղ հաճախորդները կարող էին ստանալ համալիր դեմքի խնամք:Մասնավորապես բոլոր ընթերցկարգերը բաժանված էին չորս խմբի. Մաշկի մաքրում, սառեցում, սնուցում, խոնավացում - այդ մոտեցումը արդիական է կոսմետոլոգների շրջանում մինչ այսօր: Այդ հաստատությունների ծառայություններից կարող էին օգտվել բացառապես հարուստ տիկնայք: ԵՎ սեփականատիրուհին համառորեն պաշտպանում էր իր հաստատությունների էլիտար կարգավիճակը, անհանգստանալով բարձրաճաշակ ինտերիերի, բացառապես պրոֆեսիոնալ աշխատակազմի և կոսմետոլոգիական միջոցների նրբագեղ ձևակերպմամբ:
. Ռուսաստանում գեղեցկության սրահների հայտնվելը
Մինչև 1702թ, երբ Պետրոս Առաջինը բառացիորեն ստիպեց ազնվականությանը ընդունել եվրոպական նորաձևության միտումները, արտաքին տեսքի և կոսմետիկայի հանդեպ վերաբերմունքը բավականին պարզունակ էր: Մարդիկ բավարարվում էին սափրիչի ծառայություններից, օգտագործում էին սեփական պատրաստած միջոցները: Սակայն 18 –րդ դարի սկզբում, երբ ազնվական կանանց թույլատրեցին հաճախել պարահանդեսների և այլ հանդիսավոր միջոցառումների, գեղեցիկ արտաքինը դարձավ գրեթե ամենակարևոր մարդկային որակը: Ճիշտ է այդպիսի ճոխություն կարող էին իրենց թույլ տալ միայն էլիտան:Այդ պատճառով կայսրության բնակչության մյուս շերտերը ստիպված էին բավարարվել թափառող սափրիչների ծառայություններով: Նրանց բոլոր բարիքները իրենց մոտ էր, մեծ արկղով կոսմետիկայով, օծանելիքով և գործիքներով և մինչև անգամ հատուկ աթոռը իրենց հետ էր:1812թ–ի պատերազմից հետո նորաձև դարձավ հրավիրել մասնագետներ Փարիզից: Գալով, օտարերկրացիները բացեցին նորաձև հաստատություն` շքեղ կահույքով, հայելիներով:. Հետագայում պատմական իրադարձությունները խոչընդոտեցին գեղեցկության արդյունաբերության զարգացմանը, իրար հաջորդող հեղափոխությունը և Սովետական Միության ձևավորումը,պահանջում էին համախմբել ժողովրդի ամբողջ ներուժը հանուն ընդհանուր գործի:
1910թ-ին ոչ պակաս կարևոր իրադարձություն դարձավ հեղինակավոր կոսմետոլոգ և օծանագործ Ա. Մ- Աստրաումովի հատուկ լաբարատորիայի բացումը Մոսկվայում, որը շուտով վերածվեց բուժական կոսմետոլոգիայի ինստիտուտի, այդ ժամանակ աշխարհում միակը:Այստեղ կարելի էր օգտվել տարբեր ձևերի ծառայություններից մանիկյուրից մինչև մաշկի տարբեր հիվանդությունների և մազաթափության բուժումը:
Երկրի վրա ծանրացած «երկաթե վարագույրը» լիովին բացառեց արևմտյան աշխարհից գաղափարներ վերցնելու հնարավորությունը:
Սակայն Մոլոտովի կնոջը–Պալինա Ժեմչուժինային հաջողվեց հասնել կարևոր փոփոխությունների գեղեցկության արտադրության ոլորտում:Լինելով 1929թ-ին Փարիզում, նա զարմացավ սրահների հսկայական քանակից: Վերադառնալով տուն նա հասավ 1930թ-ին, նմանատիպ հաստատատության բացմանը:Սովետական երկրում «Գեղեցկության սրահ» բառակապակցությունը համարվում էր բուրժուական, այդ պատճառով որոշեցին վերանվանել բժշկական կոսմետոլոգիայի սենյակ:Այստեղ հաճախորդները կարող էին անցնել մերսման կուրս դեմքի համար`Պոսպելովի մեթոդով, կոսմետիկական և հիգենիկ մերսման կուրս, անհրրաժեշտ խնամք` գլխամաշկի և մազերի համար:
Մինչև 1935թ-ը նմանատիպ կաբինետներ բացվում են այլ շրջաններում:Բայց եթե Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ նահանգներում գեղեցկության սրահները զուգորդվում էին բիզնեսի հետ, ապա բուժական կոսմետիկայի սենյակները Սովետում ` քաղաքականության: Սովետական կինը չէր կարող նման լինել արևմտյան երկրների կնոջ կերպարին, այդ պատճառով խոսելով կոսմետոլոգիայի մասին, շատ մեծ տեղ էր տրվում հիգիենային, այլ ոչ գեղեցկությանը, որպես այդպիսին: Բժշկական կոսմետիկայի սենյակները օգտագործվում էին, որպես անձնական հիգիենայի դաստիարակության միջոց:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց ընդհանրապես մոռանալ գեղեցկության մասին և բժշկական կոսմետիկայի զարգացման վերսկսումը հնարավոր դարձավ միայն 50-ական թվականներին:
Բժշական կոսմետիկայից մինչև 50- գեղեցկության սրահները էլեկտրականությունից մինչև հուլիվուդյան ֆիլմեր:
Գեղեցկության սրահների նշանակությունը փոփոխվեց ժամանակի ընթացքում: Առաջին հերթին դա հաստատություններ էին, որտեղ իրականացվում էին բացառապես կոսմետիկական և վարսավիրական ծառայություններ: նրանց քանակը շատ սահմանափակ էր: Տեխնոլոգիայի զարգացումը և նրա հասանելիությունը գեղեցկության ինդուստրիայի համար, թույլ էր տալիս ընդլայնել ծառայությունների ցանցը և մեծացնել ժամանակի քանակը, որ անցկացնում էին կանայք այդ հաստատություններում: Օրինակ` գեղեցկության սրահներում էլեկտրականության հայտնվելը, այդ բիզնեսը հասցրեց այլ մակարդակի:
Ամենահայտնի ծառայությունը դարձավ քիմիական գանգրացումը, որը պահպանվում էր վեց ամիս: 1906 թ-ին ներկայացվեց գանգրացման համար առաջին սարքը, որը իրենից ներկայացնում էր ապարատ, հագեցած ջեռուցման մետաղական ձողերով: Իհարկե այդպիսի սանրվածք կարող էին իրենց թույլ տալ միայն երկար մազեր ունեցող կանայք: Կարճ մազեր ունեցող կանանց մոտ այդպիսի գանգրացումը կարող էր հանգեցնել գլխամաշկի լուրջ այրվածքների:
Ամեն դեպքում այդ տեխնոլոգիական նորությունը բացառիկ էր ԱՄՆ–ի և Եվրոպայի գեղեցկության սրահներում մինչև 1930 թվականները:
ԱՄՆ-ում և Եվրոպայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կատարում էին ավանդական ամենշաբաթյա հանդիպումներ գեղեցկության սրահում: Հիմա նրանք հնարավորություն ունեին ոչ միայն անել նորաձև սանրվածք, մանիկյուր, մաշկի խնամք, այլև շփվել և բամբասել:Բացի այդ, այդպիսի հաստատություններում վաճառվում էր կոսմետիկա, որը հնարավոր չէր գնել սովորական խանութներում կամ դեղատանը: Դրա շնորհիվ սրահները դառնում էին առավել պահանջված:
Գեղեցկության սրահները կարելի էր անվանել և հասարակության հայելի:Առաջին հերթին նրանց ծառայությունները կարող էին իրենց թույլ տալ ապահովված մարդիկ: Պատճառը շատ սովորական էր: Սկզբում կոսմետիկան ՝ առավել ևս դեկորատիվ ՝ թանկ արժեր, այդ պատճառով էլ հասանելի էր միայն էլիտային: Նախարդ դարի 20–30 թվականներին իրավիճակը փոքր ինչ փոխվեց, սակայն սոցիալական գործոնը մեծ ազդեցություն ուներ: Օրինակ Հարլեմում (Նյու Յորք), հայտնվեցին առանձին սրահներ աֆրիկյան ամերիկացիների համար, որտեղ չի այցելի «ոչ մի սպիտակ»:
ԵՎ հակառակը` սպիտակների համար նախատեսված սրահներում թույլ չէին տալիս այլ ռասային պատկանող ներկայացուցիչներին:Այստեղ իմաստ ունի հիշել Մադամ Սի Ջեյ Յոկերին-առաջին կինը Ամերիկայում, ով վաստակեց միլիոն դոլար:
Այդ բիզնեսլեդին մասնագիտացած էր սևերի համար կոսմետիկայի մշակման վրա, բացեց գեղեցկության սրահներ Ինդիանապոլիսում և Նյու-Յորքում, որտեղ ոչ միայն վաճառում էին կոսմետիկա, որը դժվար էր գտնել սովորական խանութներում, բացի այդ սովորեցնում էին, ինչպես ճիշտ խնամել իրենց: Նա ինքն էր պատրաստում անհրաժեշտ կոսմետիկ միջոցները և նույնիսկ ամուսնու հետ բացեց փոքր գործարան դրանք արտադրելու համար:
Այդ ժամանակ հայտնվում են այդպես կոչված «барбершопы»,բացառապես տղամարդկանց վարսավիրանոցներ, որտեղ ընդհանրապես չէր թույլատրվում կանանց մուտքը:Չնայած, երևի, նրանց ավելի ճիշտ է անվանել ակումբներ, չէ որ այդպիսի հաստատություններում կարել էր ոչ միայն մազ կտրել կամ սափրվել, այլև հաստատել օգտակար ծանոթություններ, գործարք կնքել և պարզապես շփվել ոչ պաշտոնական միջավայրում:
1940թ-ին հեռուստատեսության մշտական հեռարձակմամբ և հուլիվուդյան ֆիլմերի գեղեցկության ինդուստրիայի աճով, տեղի ունեցավ յուրօրինակ փոքր հեղափոխություն: Հաճախորդուհիները ուղղակի գրոհում էին սրահները, ձգտելով ստանալ սիրված դերասանուհու արտաքինը: Կոսմետոլոգները դարձան ավելի պահանջված, քան երբեք: Երկրորդ Համաշխարհային պատերազմը դադարեցրեց գեղեցկության սրահի ինդուստրիան:
Բայց արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանում հայտնվեցին նոր ոճի պատկերացումներ, և գեղեցկության սրահները և գեղեցկության սրահները պետք է հարմարվեին իրենց հաճախորդների նոր պահանջներին:
Հետաքրքիր փաստեր գեղեցկության սրահի պատմությունից
Մարթա Խարպեր, ԱՄՆ-ում առաջին գեղեցկութկան սրահի հիմնադիրին անվանում էին «Ֆրանչայզերի մայրը» (ապրանքային նշանի «վարձույթ»): Ավելի քան 500 սրահներ ամբողջ աշխարհում աշխատում էին նրա անվան տակ, իրականացնելով Խարպերի մեթոդը մինչև 1972թվականը:
Տիկին Խարպերը շատ ստեղծարար էր: Կռանալու աթոռը, որի վրա գլոուխ էին լվանում գեղեցկության սրահներում,առանց որի հնարավոր չէ պատկերացնել ոչ մի գեղեցկության սրահ, նա է մտածել:
Հատկանշական է, որ գեղեցկության սրահների սեփականատերերը հիմնականում կանայք էին: Երևի տղամարդիկ իրենց համար անարժան էին համար նման գործով զբաղվելը 20-րդ դարի սկզբում:
Սրահների սարքավորումների մեծ մասը տանջանքների սարք էին հիշեցնում: Ինչ արժի միայն Մակս Ֆակտորի դեմքի համար սառեցման սարք տեղադրելը չոր սառույցով կատարյալ դիմահարդարում անելու համար և գլամուրային եւ «դյութիչ» սաղավարտի կիրառման համար, որը նվազեցնում է դեմքի մաշկի վրա ճնշումը` այն առողջ լուսավորություն տալով:
Միացյալ Նահանգներում 1925 թ.-ին կանայք օրական ծախսել են մոտ 6 մլն դոլար, գեղեցկության սրահների ծառայությունների համար:
Սովետական միությունում 30-ական թվականներին ավելի շատ էին օծանելիք արտադրում, քան Փարիզում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործարաններում, որտեղ արտադրում էին պատերազմի համար արտադրանք, կազմակերպում էին գեղեցկության սրահներ: Այնտեղ ԱՄՆ ծառայող կանաց կազմը կարող էր անցնել բոլոր ընթացակարգերը, որպեսզի իրենց գեղեցկությամբ ոգեշնչեին զինվորներին:
Որոշ գործարաններ նույնիսկ հրավիրում էին հայտնի կազմակերպությություններից մասնագետների, որպեսզի պարապմունքներ անցկացնեին կանանց հետ հետաքրքրություն առաջացնեին նրանց մեջ կոսմետոլոգիական ծառայությունների նկատմամբ:
Բոլոր ժամանակներում գեղեցկության սրահների բովանդակությունը մնում է նույնը` արտաքինի մասին պրոֆեսիոնալ խնամքը պահանջված է միշտ :
՝Աղբյուրը՝
As reported by Stanford Medical, It is really the ONLY reason this country's women live 10 years longer and weigh an average of 42 lbs lighter than us.
ReplyDelete(And realistically, it is not related to genetics or some secret diet and absolutely EVERYTHING around "how" they eat.)
P.S, What I said is "HOW", not "WHAT"...
Tap this link to determine if this short test can help you decipher your true weight loss possibilities