Երբ մենք խոսում ենք աշխարհի
հնագույն և խոշորագույն գրադարանների մասին, հնարավոր չէ չանդրադառնալ
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գրադարանին:
Բանն այն է, որ Քեմբրիջի համալսարանի
գրադարանը աշխարհում ամենահին ուսումնական հաստատություններից մեկն է, որը սկիզբ է
առել 1209թ-ին: Այն բաղկացած է առանձին քոլեջներից: Այսօրվա դրությամբ Քեմբրիջի
քոլեջների թիվը հասնում է 31-ի: Բնականաբար յուրաքանչյուր քոլեջ ունի իր գրադարանը:
Բայց ամենամեծ հետաքրքրություն
է ներկայացնում Տրինիտիի քոլեջը: Այն հետաքրքիր է ոչ միայն իր հատորների հավաքածուներով
այլ մեծ արժեք ունեցող գրքերի պահարաներով, պատրաստված Գրինլին Գիբոնի կողմից:
Քեմբրիջի կենտրոնական գրադարանը ունի նաև ճարտարապետական արժեք:
Այն ստեղծվել է 1676-1686 թթ անգլիացի
ճարտարապետ Քրիստափոր Ռեմիի ձեռքով: Քեմբրիջի ուսանողները կատակում են, որ Քեմբրիջի
կենտրոնական գրադարանն այնքան մեծ է, որ մի անգամ մտնելով ՝ կարելի է հավերժ
այնտեղ մնալ: Ինչպես ամեն կատակի, այնպես էլ այս մեկի մեջ իրականության մասնիկ
կա:
Գրադարանի մասնաշենքը զբաղեցնում
է մի ամբողջ թաղամաս, բայց պարզվեց, որ դա էլ քիչ է, այդ պատճառով տարվում են նոր մասնաշենքի
կառուցման աշխատանքները: Քեմբրիջի համալսարանի գրքերի հավաքածուն անհաշվարկելի են:
1971թ գրադարանում հատորների թիվը հասնում էր 3 միլիոնի: Հետագայում այդ թիվն
անխոս աճեց, որովհետև գրադարանի ֆոնդերն անընդհատ լրացվում են: Այնտեղ պահպանվում են
ինչպես ժամանակակից հրատարկված նյութեր, այնպես էլ հին ձեռագրեր:
Քեմբրիջի արժեքավոր գրքերի շարքում
է՝ Հուտենբերգի Աստվածաշունչը և Հոմերոսի պոեմների առաջին հրատարակությունը: Քեմբրիջում
կա 4650 գիրք, որոնց տարիքը կես հազարամյակից ավել է:
Ներկայումս այստեղ տարվում են աշխատանքներ
հին ձեռագրերի թվայնացման ուղղությամբ: Այս թանկարժեք նախագծի իրագործումը,
որի համար պահանջվում է 480 հազար դոլար, նախատեսվում է կատարել հինգ տարում: Դե ինչ
հնագույն տպագիր ձեռագրերի համար դա շատ կարճ ժամկետ է:
No comments:
Post a Comment