Հաղթանակի օրը ավանդաբար նշվում է ոչ միայն հետխորհրդային երկրներում, այլև հակահիտլերյան կոալիցիայի երկրներում և ոչ միայն: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ տարբեր երկրներում ֆաշիզմի դեմ հաղթանակը նշում են տարբեր օրերին և յուրաքանչյուր երկիր ունի տոնելու իր առանձնահատկությունները:
Գերմանիա
Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից երկրների գլխավոր թշնամին էր: Ժամանակակից գերմանիայում մայիսի ութը նշում են որպես ազատագրման օր (Tag der Befreiung): ոչ մի պաշտոնական տոնակատարություն տեղի չի ունենում, սակայն Բեռլինում տեղի է ունենում խորհրդային միության զորքերի հիշատակը հարգող արարողություն: Այդ օրը Բեռլինում տեղի է ունենում միտինգներ և երթեր ֆաշիզմի դեմ հաղթանակի պատվին: Այդ օրը այգիներում Ռեխշտատի շուրջ հավաքվում են մարդիկ և պատերազմի տարիների երգեր են երգում:
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում հաղթանակի տոնը ընդգրկված չէ պաշտոնական տոների ցանկում, սակայն դա չի նշանակում, որ բացակայում են պաշտոնական միջոցառտումները: Ամեն տարի մայիսի 8-ին ծաղկեպսակներ են դնում Ուայթոլ փողոցի հուշարձանի մոտ, նաև հավաքվում են վետերաններ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ և հասարակ քաղաքացիներ: Մայիսի 9-ին խորհրդային միության և Բրիտանական վետերանների համար ավանդաբար ընդունելիություն և համերգ է անցկացվում Բելֆաստ թանգարանում: Հաղթանակի 70-րդ տարելիցը Մեծ Բրիտանիայում նշում էին մայիսի 8-10-ը: Պառլամենտի անդամ ուլիամ Խեյգը հայտարարեց, որ այդ օրը Բրիտանցիները պետք է նշեն այն բոլոր մարդկանց հիշատակը, որոնք կռվել են այդ պատերազմում ողջ եվրոպայի հաղթանակի մեջ իրենց ներդրումն են ունեցել: Տարելիցի հետ կապված այնտեղ կանցկացվի մի քանի միջոցառում: Մայիսի 8-ին հայտարարվեց լռության րոպե: Հենց այդ ժամերին Չերչիլը հայտարարեց ֆաշիզմի դեմ հաղթանակի մասին: Ժամը տասին ղողանջեցին լոնդոնի բոլոր եկեղեցիների զանգերը, իսկ երեկոյան համերգ կանցկացվի և երթ տեղի կունենա:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Այստեղ հաղթանակի օրը տոնում են մայիսի 8-ին, սակայն ազգային տոն է համարվում սեպտեմբերի 2-ը Ճապոնիայի կապիտուլիացիայի օրը: նախորդ տարի հաղթանակի օրվա տոնակատարությունները սկսվեցին ապրիլից մեծ ավտոշքերթով, որը նվիրվում էր այդ տոնին: Մեքենաները ներկված էին ԱՄՆ-ի, Խորհրդային միության և Ռուսաստանի դրոշի գույներով: և պատերազմին նվիրված նկարներով: Հիամ ԱՄՆ-ում հաղթանակի 3օրյա միջոցառումներն են, սկսված մայիսի 7-ից: մայիսի 8-ին տեղի են ունենում հիշատակի արարողություններ:
Ֆրանսիա
Ֆրանսիայում տոնը այնքան շուքով չեն նշում, ինչպես այլ երկրներում, թեպետ համարվում է պետական տոն: Ավելի մեծ տոն է համարվում Նորմանդիայում դաշնակիցների հաղթանակը ֆաշիզմի դեմ: Մայիսի 8-ին դրոշակներ է բարձրացվում, հայրենասիրական երգեր են երգում և անհայտ զինվորի հոշաքարի մոտ հիշատակի արարողություններ են տեղի ունենում:
Չեխիա, Սլովակիա և լեհաստան
Քանի դեռ ԱՄՆ-ում եվ եվրոպայում տոնը նշում են շատ զուսպ, Պրահայում և Բրիտասլավիայում տոնը նշում են հետխորհրդային երկրների պես լավագույն ձևով:՝Երթեր, տեխնիկայի ցուցադրում, զբոսանքներ, հիշատակի արարողություններ : Տոնը այդպես են նշում նաև Լեհաստանում:
Նիդեռլանդներ ն Դանիա
Այս երկրներում այն նշում են մայիսի 5-ին, քանի որ այդ ժամանակ է եղել ազատագրումը: լինում են երթեր և հիշատակի արարողություններ:
Իտալիա
Այստեղ տոնը նշվում է ապրիլի 25-ին: Հռոմում տեղի են ունենում պաշտոնական արարողություններ և անհայտ զինվորի հուշաքարի մոտ հիտակի արարողություններ:
Իսրաել
Իսրաելում տոնը նշել սկսել են միայն 1995 թվականից մայիսի 8-9 երթերով:
No comments:
Post a Comment