Sunday, December 29, 2019

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Մեծամասնության համար Նոր տարին շամպայնն է, վերջին վայրկյանների հետհաշվարկը և ջերմ բարեմաղթանքները։ Այդուհանդերձ շատ երկրներ պահպանել են Ամանորը նշելու ավանդական մոտեցումը։ Sputnik Արմենիան ներկայացնում է տարբեր երկրներում Նոր տարին նշելու յուրահատկությունները։
Իտալիա
Հռոմի շատ տեսարժան վայրերից բացի, ինչպիսիք են Տրևի շատրվանը, Կոլիեզեումը, Նոր տարին կարելի է դիմավորել Հավերժ քաղաքի փողոցներում կահույքի և հագուստի կույտի տակ։ Այդքան անսովոր երևույթը բացատրվում է տարեվերջին հին, անպետք իրերից ազատվելու իտալացիների ավանդույթով։ Համարվում է, որ հին կահույքի փոխարեն կլինի նորը, որն ավելի լավը կլինի։
Новый год в Италии
Իտալիա
Իսպանիա
Ժամացույցի զանգերի ներքո, որոնք խորհրդանշում են հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը, պետք է կուլ տալ խաղողի 12 հատիկ` յուրաքանչյուր հատիկն ուտելիս մտքում ցանկություն պահելով։ Իսպանիայից բացի, այդ ավանդույթը պահպանվել է ողջ իսպանալեզու աշխարհում, և խանութներում տոնական օրերին կարելի է տեսնել ողկույզներով տոպրակներ։ Իսպանիայի նախկին գաղութներից մեկում` Կուբայում, բնակիչները բոլոր ամանների մեջ ջուր են լցնում, և հենց գալիս է ժամը 00։00-ն, ողջ ջուրը դուրս են թափում փողոց։ Կենսուրախ կուբացիներն այդպիսով մաքրում են հին քաղաքը և դիմավորում նորին` արդեն բյուրեղյա մաքրությամբ։ Ահա այսպիսի հետաքրքիր կուբայական «Վարդավառ» ձմռանը։
Новый год в Испании
Իսպանիա
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում ամենահայտնի ավանդույթը կապված է օմելայի ճյուղերի հետ։ Այդ սովորույթը եկել է Հին Հռոմից, որտեղ համարվել է, որ տանը օմելա պահելն ավելացնում է բեղմնավորվելու հնարավորությունը։ Օմելայի ճյուղի տակ կանգնած մարդիկ Նոր տարվա նախաշեմին պետք է անպայման համբուրվեն, եթե նույնիսկ ծանոթ չեն միմյանց հետ։
Новый год в Великобритании
Օմելայի ճյուղը
Մեծ Բրիտանիայում ընդունված է տոների կապակցությամբ բացիկներ նվիրել։ Հենց Անգլիայում են առաջին անգամ մտերիմներին ու ընկերներին բացիկներ ուղարկել Նոր տարվա առթիվ։
Իռլանդիայում տնային տնտեսուհիները պատրաստում են խաշխաշով քաղցր կարկանդակ ընտանիքի բոլոր անդամների համար Սուրբ ծնունդի, Ամանորի և Կնունքի ժամանակ։
Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանայ։ Ինչպես հայերը, այնպես էլ շոտլանդացիները հյուր են գնում ընկերներին ու հարազատներին` հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին`«ֆերսֆուտին» (անգլերեն` առաջին ոտնահետք), որը պետք է երջանկություն և հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ Ամանորի գիշերը։
Ի տարբերություն Շոտլանդիայի, Հունաստանում տնային տնտեսուհիները «կաշառում» են առաջին հյուրին` նրան  փող կամ արժեքավոր իր նվիրելով, որպեսզի նա տանտերերին երջանկություն և ուրախություն մաղթի։ Նման ավանդույթ ունեն նաև մեր հարևան վրացիները։
Գերմանիա
Գերմանիայի բնակիչների համար Նոր տարին այնքան էլ կարևոր տոն չէ։ Ինչպես հայտնի է, կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ` շրջապատված նվերներով և տոնածառով։ Այնուամենայնիվ Բեռլինում Նոր տարուն դժվար է որևէ ազատ հաստատություն գտնել։ Ի տարբերություն Սուրբ ծնունդի, Ամանորն ընդունված է դիմավորել ընկերների հետ ակումբներում, ռեստորաններում։ Ամենամեծ պարային հարթակը բացվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ Ամանորից մի քանի ժամ առաջ, և կազմակերպիչները սկսում են լուսային ներկայացումը, որն ուղեկցվում է հրավառությամբ։
Ճապոնիա
Ծագող արևի երկրի բնակիչները յուրահատուկ են վերաբերվում Նոր տարուն։ Ճապոնացիների համար առաջնահերթ է տոներին նախապատրաստվելը։ Ամանորի բազմաթիվ բաղադրիչները պատրաստվում են տանտերերի ձեռքով. չէ՞ որ այն, ինչ պատրաստվել է սեփական ձեռքով, ավելի մեծ երջանկություն կբերի, քան գնված զարդը։
Նման զարդերից է «կոդոմատցուն» (բառացի` սոճի դարպասների մոտ)։ Ձևավորման նկատմամբ հատուկ վերաբերմունքը սկսվում է սոճու ընտրությունից և այն կտրելու օրից, որն անպայման պետք է բարենպաստ լինի` լուսնային օրացույցի համաձայն։
Новый год в Японии
Ճապոնիա
Ճապոնիայում նոր տարվա անփոփոխ բաղադրիչներից մեկը երաժշտությունն է։ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ամենատարածված մեղեդին է, որը նախանշում է տարեմուտը։ NHK ճապոնական լրատվական գործակալությունը ձևավորել է դեկտեմբերի 31-ին այդ ստեղծագործությունը սիմֆոնիկ նավագախմբի կողմից կատարելու ավանդույթը։
Ամանորը առանձնահատուկ տոն է. չէ՞ որ գրեթե ողջ մոլորակը հունվարի 1-ից թևակոխում է նոր տարի։ Մի քանի օր անց ողջ աշխարհը կնշի 2016թ.-ի մեկնարկը։

Աղբյուրը`

Tuesday, December 17, 2019

Մի իրի պատմություն.շամպուն


Շամպունը մազերը լվանալու ամենատարածված միջոցն է: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Առաջին շամպունը ստեղծվել է 19-րդ դարում Անգլիայում: Նախքան շամպունի գյուտը` մարդիկ իրենց մազերը լվանում էին մոխրով կամ օճառով, բայց դրանից հետո մազերի վրա բաց գույնի փառ էր գոյանում: Ազնվական  մարդիկ իրենց մազերը լվանում էին թանկարժեք յուղերով:

Շամպունի պատմությանը սկիզբ դրեց անգլիացի Կեյսի Հերբերտը: Նա խոտաբույսերը խառնեց օճառի փոշու հետ և այդ խառնուրդը անվանեց “Shaempoo”:  Կեյսի Հերբերտը հարուստ մարդ չէր և չէր էլ մտածում, որ իրեն կհաջողվի արտոնագրել իր գյուտը: Նա իր արտադրած շամպունը վաճառում էր իր տնից ոչ այնքան  հեռու`  փողոցում:  Նրա գաղափարը շատերին դուր եկավ, և շուտով խորամանկ դեղագործներն ու վարսահարդարները կրկնեցին այդ հեշտ բաղադրատոմսը:
Փոքր փաթեթներով շամպուն սկսեցին  վաճառել ամեն անկյունում:
Որոշ ժամանակ անց`  այդ շամպունի մասին  իմացան  Գերմանիայում: Այնտեղ նույնպես մարդիկ իրենց գլուխները լվանում էին օճառով ու  մոխրով, բայց մազերի վրա նստած փառից  ազատվելու համար օգտագործում  էին բենզին կամ քացախ: Գերմանիայում շամպունը նման  էր իսկականին:
Այն  մշակելով կատարելագործեց  բեռլինցի դեղագործ Հանս Շվարցկոպֆը:  Մի անգամ հաճախորդներից մեկը նրան պատմեց փոքր փաթեթներով մազեր  լվանալու  այդ  զարմանալի միջոցի մասին,  որը գնել էր Անգլիայում: Շվարցկոպֆը քիմիկոս էր, և նմանօրինակ  շամպուն ստեղծելը իր  համար դժվար չէր:
Սկզբում նա հնարեց  այդ նույն փոշու նմանատիպը և սկսեց վաճառել:
Սակայն Հանսը ավելի խորամանկ էր, քան անգլիացին, և իր ազգանունով ստեղծեց “Swarzkopf” ապրանքանիշը, որն, ի դեպ,  թարգմանվում է որպես  «սև գլուխ», ու  հորինեց նմանօրինակ տարբերանշան: Միևնույն ժամանակ նա արտոնագրեց իր շամպունը:
Որոշ ժամանակ անց Շվարցկոպֆը ստեղծեց սեփական  ընկերությունը, որն զբաղվում էր շամպունի արտադրությամբ: Բաղադրատոմսը մշտապես փոփոխվում էր և մշակվում,  ավելացվում էին ծաղիկներ և խոտաբույսեր: Այն ժամանակ  հիմնականում կար ութ տեսակ շամպուն: Շամպունը օգտագործելուց հետո մազերը դառնում էին  բուրավետ և առողջ տեսք էին ունենում:
Հեղուկ շամպունի արտադրությունը  սկսվել է  1927 թվականից  Հանս Շվարցկոպֆի որդու կողմից, այդ ժամանակ  հայրն արդեն մահացած էր:
Այժմ  մազերի խնամքի  մեծ քանակությամբ միջոցներ կան, և տարեցտարի դրանց թիվը աճում է: Երևան  են եկել  խոնավացնող, վերականգնող, գունափոխող շամպուններ  տարբեր մազերի  համար:

Աղբյուրը`Մարիաննա Շահբազյանի բլոգ







Sunday, November 24, 2019

Ածելիի առաջացման պատմությունը հին ժամանակներից վինչև մեր օրեր


Արդեն բազուն հազարամյակներ տղամարդու կյանքի անբաժանելի մաս է կազմում սափրվելը: Բայց ամեն տղամարդ չի մտածում այն մասին, որ ածելին որպես սափրվելու գործիք, առաջացել է  հազարամյակ առաջ:  Հնագիտական գտածոների համաձայն  սափրման համար գործիքը առաջացել է մ.թ.ա վեցերորդ հազարամյակում: Այդ հին առարկան հայտնաբերվել է Իտալիայի տարածքում Միլանից ոչ հեռու:
Ամենահին ածելին պատրաստված է եղել բրոնզից և նման էր ավելի ժամանակակից վտանգավոր ածելիներին: Ավելի ուշ ստեղծված ածելիները, որոնք գտնվել են հնագետների կողմից, արդեն պատրաստված են եղել   պողպատից : Թերահավատները գտնում էին, որ գտնված առարկաները ամենևին չէին օգտագործում սափրվելիս, այլ իրենցից ներկայացնում էին փոփոխված դանակներ: Շուտով այդ կասկածները ցրվեցին, քանի որ հնադարյան խաղաթղթերից մեկը ոչ միայն պատկերել էր   ածելու, այլև ինքնին սափրվելու գործընթացը:  
17-րդ դարի սկզբում վտանգավոր ածելու ավելի հարմարավետ օգտագործման համար կենդանիների եղջուրներից կամ փայտից պատրաստված հատուկ թիթեղները սկսեցին տեղադրել դրա վրա: Այդ ժամանակ պրոֆեսիոնալ սափրիչները նույնպես զբաղվում էին թանկ ածելիների ստեղծմամբ: Որի բռնակները զարդարված էին թանկարժեք մետաղներով և քարերով: Նման պարագաներն օգտագործվում էին ազնիվ մարդկանց և տիրակալներին սափրելու համար:
Տասնութերորդ դարից ի վեր սափրիչների և ներկարարների գերերեզմաններում, որոնք ներդրում ունեին մարդկանց սափրվելու գործում, միանգամից մի քանի ածելի բաժին ընկան:

Այդ նույն դարում ածելիները հայտնվեցին Ռուսաստանու,  քանի որ Պետրոս առաջինը ստիպեց ազնվականներին և պալատականներին  լիովին սափրել իրենց մորուքները: Այդ րոպեից սափրման գործընթացը, այնպես, ինչպես սափրվելու պարագաները սկսեցին տարածվել ամբողջ Ռուսաստանի տարածքում:
Ածելիների օգտագործման իսկական գագաթնակետը  եղավ xiv դարը: Այդ ժամանակ իրագործվում էին բազմաթիվ եղանակներ սափրվելու պարագաների կատարելագործման համար: Վտանգավոր ածելիների ոսկե դարը ավարտվեց 1895 թվականին, երբ ամերիկացի սկսնակ գիտնականը՝ Կինգ Քեմպ Ժելլետ անունով հաջողվել է բռնակով ամրացնել երկկողմանի շեղբերը: Իր հայտնագործությունը նա անվանեց «Անվտանգ  ածելիներ»: Այդ նորույթը իսկապես  սափրվելու գործընթացը դարձրեց առավել  անվտանգ : Այդպես առաջացավ կարճ ածելու բերանը, որն ամբողջովին փոխեց տղամարդկանց կյանքը:
Առաջին հին ածելիները Gillette ընկերության կողմից արտադրության մեջ մտան միայն 1903 թ-ին, բայց նրանց ժողովրդականությունը իրեն  սպասեցնել չտևեց և արդեն մի տարի անց վաճառվեց ավելի քան քսան միլոն այդպիսի ածելի: Սափրվելու պարագաների զարգացման մյուս փուլը տեղի ունեցավ կես դար հետո, երբ անգլիական «wilknson Sword» ընկերությունը ներկայացրեց իր չժանգոտվող ածելի:




Անվտանգ ածելու մրցակիցը դարձավ էլեկտրական ձևը, որը արտոնագրված էր դեռևս 1928 թվականին: Իր սկզբնական ձևը շատ անհարմար էր, բայց յոթանասունական թվականներին Remington ընկերությունը կատարելագործեց էլեկտրական ածելու տեխնիկան: Այդ ընկերությունը շուտով վայելեց մեծ ժողովրդականություն, իսկ նրա արտադրանքը վաճառվեց մեծ քանակությամբ:
Այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի կատարելագործվում էր սափրվելու պարագաները : Հայտնվեցին միանգամյա ածելիներ, մի քանի շեղբեր ունեցող ածելիներ և նույնիսկ փոխարինող գլխիկներով հաստոցներ Վտանգավոր ածելիները գրեթե ամբողջությամբ անհետացան առօրյա կյանքից և դարձան մասնավոր հավաքածուներում  և թանգարաններում հնաոճ առարկաների եզակի հավաքածու:


Wednesday, November 6, 2019

Աստղեր, որոնք միասին են և նկարահանման հրապարակում և տանը

Զույգերը, որոնք աշխատում են միասին, դառնում են ավելի ամուր: Այդպիսի եզրակացություն կարելի է անել տեսնելով <<Նոր կյանք>> հեռուստասերիալի նկարահանման հրապարակինորտեղ երեք զույգ գտնվում են միմյանց կողքին և նրանց սերն ու փոխըմբռնումը   դառձավ ավելի ուժեղ:
Էմիլիու Դենտաս (Բետու) և Ֆաբիուլա Նասիմենտուն (Կակաո) բարեկամներ են սերիալում: Բետուն մեռնում  է լուիզիայի հանդեպ սիրուց(Ջովաննա Անտոնելի), իսկ կակաոն ճղվում է Ռոբերվալի(Fabrilio Boliveyra) և Էդվարդի(Kaku siokler) միջև:Սիրահար զույգերը միմյանց աջակցում էին ինչպես նկարահանման հրապարակում, այնպես էլ դրանից դուրս:
Դեբորա սեկոն և Ուգո Մոուրան միասին են արդեն երեք տարի: Նրան կերպարները կարոլան և Ռոբինյոն քիչ են հանդիպում միմյանց սերիալում, բայց սիրահարները անընդհատ միմյանց հետ են նկարահանման հրապարակում և ուրախ էին միմյանց հետ կիսել այդ կարևոր պրոֆեսիոնալ էտապը, Կարոլան ոչ մի կերպ չի թաքցնում իր սերը Բետուի նկատմամբ , բայց միևնույն ժամանակ նրա սիրտը արագ է բաբախում Ռեմիի ներկայությամբ:Իսկ Ռոբինյոն իր ամբողջ հմայքով պարբերաբար հայտնվում է լաուրետայի բնակարանում:
Ռեմին և Լաուրետան, քույր եղբայր սերիալում ունեն համատեղ տեսարաններ սերիալում,ավելի մի անգամ նույնիսկ լաուրետան կրակում է եղբոր վրա, երբ խոսքը գնում է ռոմանտիկայի մասին, Լաուն չի կարողանում դիմակայել իկարույի հմայքին, իսկ Ռեմին նայում է միայն իր կարոլինյաին:Ադրիանա եստեվեսն ու Վլադիմիր Բրիշտան ամուսնացած են արդեն 12 տարի:



Sunday, October 6, 2019

Մազերի ներկի առաջացման պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրեր

Համոզված եմ, որ դու քո կյանքում գոնե մի անգամ մազ ներկել ես: Մազերի ներկումը հեշտությամբ մտավ  մեր առօրյա կյանքը ու հիմա արդեն դժվար է պատկերացնել,թե ի՞նչպես կարելի է փոխել ոճը` առանց մազերի գույնը փոխելու: Հետաքրքիր է ի՞նչպես էին դրանից  գլուխ հանում  մեր նախնիները:
                                       Մազերի ներկը Հին Եգիպտոսում
Հազարամյակներ ի վեր եգիպտացիները նախընտրում էին կապույտ-սև կամ մուգ կարմիր մազերի գույները: Դեռևս մեր թվարկությունից առաջ, չորրորդ հազարամյակում, դրան նպաստում էր  և մինչև օրս էլ օգտագործվում է հայտնի հինան : Որպեսզի ներկապնակը բազմազանացնեին, եգիպտացի գեղեցկուհիները խառնում էին նոսրացված հինա փոշին տարբեր տեսակ բաղադրիչների հետ, որոնք կարող են  խուճապ առաջացնել մեր ժամանակակիցների մոտ: Օգտագործում էին կովի արյուն կամ թակած շերեփուկ: Մազերը վախեցնող նման ոչ պատշաճ  վեաբերմունքով միանգամից փոխում էին գույնը: Ի դեպ եգիպտացիները շուտ էին սպիտակում. գենետիկական նախահակվածության  դեմ նրանք պայքարում էին գոմեշի արյան,  խաշած սև կատուների  յուղի կամ ագռավի ձևերի միջոցով: Իսկ սև գույնը ստանալու համար բավարար էր խառնել հինան ինդիգոյի հետ: Այդ բաղադրատոմսից մինչ օրս օգտվում են բնական ներկ սիրողները:  
                        
                                     Մազերի  Ներկումը Հին Հռոմում
               Այստեղ շատ նորաձև էր տիցիանական գույնի մազերը:Այդ գույնը ստանալու համար տեղացի աղջիկները մազերը լվանում էին այծի կաթից պատրաստված օճառով և հաճարենու ծառի մոխիրով և հետո ժամերով նստում արևի տակ: Ի դեպ, մազերի ներկերի խառնուրդները հռոմեական գեղեցկուհիների մոտ հարյուրավոր էին: Օգտագործում էին, ժամանակի նորաձևությանը  սովորական , իսկ երբեմն  նաև անհավանական բաղադրիչներ`՝  մոխիր, կեղև և ընկուզենու տերևներ, կրաքարի, տալկի, հաճարենիի մոխիր, սոխի կեղևներ և տզրուկներ: Իսկ երջանիկները, որոնք շատ  հարուստ էին,` ոսկի էին շաղ տալիս մազերին, որպեսզի բաց գույնի մազերի ձև ստեղծեին: Հենց Հռոմում են առաջին անգամ  հորինել մազերի քիմիական ներկման ձևը: Զգալիորեն մգանալու համար աղջիկները խոնավացնում էին   կապարի սանրը քացախի մեջ թաթախելով  և սանրվում: Գանգուրների վրա պահված կապարի աղերը մուգ երանգ ունեին:

Մազերի ներկը կելտերի և գալերի մոտ

             
 Դեռ 1000տարի մեր թվարկությունից առաջ տղամարդկանց խելքը գնում էր շիկահերների համար: Այդ պատճառով աղջիկները փորձում էին  «սպիտակեցնել» իրենց գանգուրները կրաքարի ջրի օգնությամբ, ինչը մազերը շողշողուն սպիտակ էր դարձնում:
Մազերի ներկը հին Հունաստանում
Այստեղ բոլորը ցանկանում էին նմանվել ոսկե մազերով Աֆրոդիտային և ներկում էին գանգուրները պոտաշի խառնուրդով(կալիումի կարբոնատի լուծույթով), դեղին ծաղիկներով, իսկ նրանք, որոնց համար դա անհասանելի էր, բավարարվում էին կովի մեզով:
                                                            

                                                               Մազերի ներկը Թունիսում
Թունիեսեցի հարսնացուները իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունից առաջ իրենց արտաքինը կարգի էին բերում «Մարդումա» կոչվող լուծույթի շնորհիվ: Դրա մեջ մտնում էր սև ընկույզ, մեխակ, պղնձե սուլֆատ:
Մազերի ներկը լուսավորչական դարաշրջանում
        Չնայած եկեղեցու արգելքներին աղջիկները շարունակում էին մազերի գույների,  հետևաբար և ներկանյութերի փորձարկումներըՕգտագործում էրն նույն հինան ծաղկափնջերի ծաղիկներծծմբի փոշի, սոդա, խավիար, շաֆրան, ձու և հորթի երիկամներ:  Ֆրանսիան, ինչպես միշտ, նոր գունազարդման մեջ առաջատար էր: Այդպես, Մարգո Վալուան հայտնաբերեց իր մազերի բաց գույն ստանալու բաղադրատոմսը, որը,, ցավոք չպահպանվեց :Իսկ գանգուրները ներկելիս, ֆրանսիացիները օգտվել են հռոմեացիների փորձված բաղադրատոմսից:
                                          19-րդ դար-Բացահայտման ժամանակ
1863թ-ին սինթեզեցին նյութ, որը հայտնի էր որպես պարաֆեիլենդինամին, որը սկսեցին օգտագործել գործվածքների ներկման համար: Այդ քիմիական բաղադրիչի հիմքի վրա մշակվել են ժամանակակից ներկերի բանաձևերը: 1868թ-ին Թիմթլեյը` քիմիկոս լոնդոնից, համախմբվելով փարիզի վարսավիրների հետ, աշխարհի բոլոր կանանց համար բացեց նոր հորիզոններ` ցուցադրելով մազերի գունաթափման  նոր ձև օգտագործելով ջրածնի պերօքսիդ
Մազերի ներկը 20-րդ դարում
Ո՞վ գիտի ինչով կներկեինք մենք մեր մազերը,եթե չլիներ   վարսավիր Էջենա Շուլիերի կնոջ անհաջող այցը վարսավիրանոց: Սիրելի կնոջ անկենդան մազափնջերի տեսքը ոգեշնչեց տաղանդավոր փորձարկողին ստեղծել սինթետիկ ներկ, որի բաղադրիչներն էին պղնձի աղը, երկաթը,  և նատրիումի սուլֆատը: փորձելով  ներկը սիրելի կնոջ վրա, Էջենը սկսեց վաճառել ներկող նյութերը վարսավիրանոցներում: «Loreal»  անունով ներկը արագորեն դարձավ հայտնի, ինչը հնարավորություն տվեց Էջենին ընդլայնել արտադրությունը, բացել    «Loreal» ընկերությունը և շարունակել գունային գամմայի փորձարկումները:
Մազերի ներկը 20-ական թվականներին
             Արդեն հայտնի «Loreal» ընկերությանը հայտնվեց մրցակից` «Mary» ընկերությունը,որը արտադրում էր մազերի ներկ, որը ներկում էր մինչև մազերի խորքը, ինչը տալիս է մազերին երկարակեցություն:  
                                             30-ական թվականներ

«Loreal» ընկերությունը ընդլայնում է հորիզոնները, արտադրելով մազերի ներկ բնական հիմքի վրա, որն ունի բնական գույների մի ամբողջ գամմա: Գերմանիայում ,նույնպես. ձեռքերը ծալած չէին նստում: «Wella»  ընկերության հիմնադիրի մտքով անցավ խառնել ներկող պիգմենտը խնամող նյութի հետ, ինչը կանանց շրջանում հիացմունք առաջացրեց
Մազերի ներկը 40-50ական թվականներին
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ մի ձևով չանդրադարձավ  կանանց վրա` լինել գեղեցիկ: Մազերի ներկերը դառնում էին ավելի շատ, բանաձևերը ավելի լավը մազերը ավելի գեղեցիկ:
Մազերի ներկը 60-ական թվականներին

     Կոսմետիկայի վաճառքը  առաջ էր գնում  շատ արագ քայլերով: Այսպես  «Schwarzkopf» »ընկերությունը ստեղծեց «Igora Royal», ներկը, որը դարձավ իսկական դասական ներկ: Այդ նույն  ժամանակ ամբողջ աշխարհի   քիմիկոսները աշխատում էին առանց պերօքսիդի ներկի վրա, որով կարող էին ներկել մոխրագույն մազերը:Ավելանում են մազերի ներկերը, աշխարհի գեղեցկուհիները համարձակ օգտագործում են մազերի ներկը:

                                Մազերի ներկը ժամանակակից աշխարհում

Հիմա մեզ հասանելի է աներևակայելի բանաձևերտարբեր արտադրողների ներկեր: Գիտությունը իր տեղում չի մնում, այդ պատճառով ստեղծեցին մուսսեր, փրփուրներ, շամպուններ, բալզամներ, տոնիկներ: Աղջիկները ներկում են մազերը, որպեսզի տրամադրություն բարձրացնեն, չվախենալով իրենց մազերի համար: Նոր բանաձևերը հարուստ են օգտակար նյութերով՝ սպիտակուցներով, ամինաթթուներով, կերատինով և  կենսաբանական հավելումներով: Չնայած ներկերի  մեծ ընտրությանը, շատ աղջիկներ նախընտրում են բնական   ներկեր և վերադարնում են  հինայի, բասմայի, սոխի  կեղևի, նույնիսկ ճակընդեղի օգտագործմանը: