Thursday, November 19, 2020

Դիմահարդարման արվեստը վերածննդի դարաշրջանում

 

Վերածննդի դարաշրջանը նոր էսթետիկական զարթոնք էր միջին դարերից հետո:  

Այդ ժամանակաշրջանում միջին դարերից ի վեր մոռացության տրված էսթետիկական արժեքները ստանում են նոր որակներ․ դա իտալական արվեստի զարթոնքի ժամանակաշրջան էր, արվեստի հովանավորների, մարդու հայեցակարգի փիլիսոփայության հաստատման՝ առանց մասնագիտացման: Էսթետիկան հասնում է նրբագեղության աննախադեպ բարձունքների արվեստի բոլոր ոլորտներում՝ գեղեցկությունը դառնում է համընդհանուր, իսկ հետո կանացի էսթետիկան դառնում է ներդաշնակության մաս՝ ընդգրկելով իտալիայի կյանքը վերածննդի ժամանակաշրջանում։ Այդ երկիրը վերածվում է Եվրոպական նրբագեղության կենտրոնի: 

Նորաձևության մեջ և գեղեցկության արվեստում նոր միտումները և գեղագիտությունը տարածվում էր Իտալիայի սահմաններից այն կողմ և նրանց ազդեցությունը տարածվում էր Եվրոպայի պալատներում:  

Այդ ժամանակաշջանում Ֆրանսիայում և Իտալիայում հայտնվեցին առաջին տրակտատները գեղեցկության և կոսմետիկայի արվեստի վերաբերյալ:Բանաստեղծները տարբեր երկրներում գրում էին տրակտատներ գեղեցկության մասին և փորձում էին միլիմետրի ճշգրտությամբ պատկերացնել արտաքինը՝ քթի երկարությունը՝ հավասար շրթունքի երկարությանը, երկու ականջները՝ հավասար չափի, հավասար են բաց բերանին, իսկ գլխի բարձրությունը ութ անգամ տեղավորվում է մարմնի բարձրության մեջ: Իտալացի վանական Ա. Ֆիրնցոուլոյը կազմել է կանացի գեղեցկության մասին տրակտատ:    

Նա գրում էր, որ  ճակատը պետք է լինի լայնությամբ երկու անգամ ավել, քան երկարությամբ, բաց գույն, հարթ  մաշկով և ոչ շատ նեղ երակներով: Հոնքերը՝ մուգ, մետաքսյա, միջինից ավել հաստ, աչքերի սպիտակուցը՝ կապտավուն, աչքերը՝ բավականաչափ մեծ և ուռուցիկ, կոպերը և աչքերի վարդակները պետք է ունենան սպիտակ մաշկ՝ հազիվ տեսանելի երակներով, իսկ թարթիչները՝ ոչ այնքան մուգ, շրթունքները չպետք է լինեն շատ բարակ և գեղեցիկ հպվեն իրար:  Ատամները՝ ոչ շատ սուր, փղոսկրի գույն:Պարանոցը՝ սպիտակ և երկարավուն, ոչ թե կարճ,  լայն ուսեր և այլն:  

16-րդ դարի Իտալական նկարչությունը՝ Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի, Վերոնեզեի, Տիցիանի, հնարավորություն է տալիս հիանալ գեղեցկուհիներով, որոնք համապատասխանում էին տրակտատում նկարագրված չափանիշներին: Իտալացի ազնվական կանանց իդեալը  շատ կլորացված մարմինն էր: Զգեստով այժմ շռայլ բացում են ուսերն ու կրծքավանդակը, լիքը երևալու համար օգտագործվում էր դրված ազդրեր և որովայն: Մեծ բաց ճակատ, քիչ նկատվող հոնքեր և սպիտակավուն մաշկ,  խուսափում էին այրևայրուքից և փչացնում էին իրենց մաշկը սպիտակ կապարով, սնգույր էին քսում մեկերատով, շիկահեր մազերը լավ ճակատի հոմանիշ էին և որպեսզի այդպիսին դարձնեին՝ պատրաստում էին ամենաանհավանական քաղվածքներից խառնուրդներ: Ոսկե մազերի և սև աչքերի համադրությունը բացարձակապես կատարյալ էր համարվում:   

Տիկնայք սովորեցին  բացացնել մազերը՝ ներծծում էին մազերը շաֆրանի և կիտրոնի լուծույթով, իսկ ով աղքատ էր՝ երիցուկի արգանակով․ նստում էին կեսօրին պատշգամբում և իրենց մազերը կախում արևի տակ՝  ծածկելով դեմքը խիտ կտորով:     

Գործողությունը բազմիցս կրկնվում էր, շատ ժամանակ էր պահանջում, բայց հարուստ կանայք շատ ժամանակ ունեին և վարսերը հետզհետե ձեռք էին բերում ոսկե երանգ՝ առանց իրենց տիրոջը առանձնապես վնաս պատճառելու: Հետո ամեն երեկո կապում էին մաքուր շորով գանգուրների տեսքով և ամեն առավոտ սանրում էին այնպես, որ պառկեն մակերեսային ալիքների մեջ: Իտալիայի պետության քաղաքներում՝ Հռոմում, Նեապոլում, Ֆլորենցիայում առաջացան հատուկ օծանելիքի խանութներ(գեղեցկությունը պահպանելու համար), բայց հաճախ նրանց բաղադրության մեջ մտնում էին թունավոր բաղադրիչներ:  Հայտնի էր ավելի քան  300 կոսմետիկական բաղադրատոմսեր: Կոսմետիկայում  գերակշռում էին կարմիր և սպիտակ գույները: Դիմահարդարումը դարձավ մեծ արվեստ, որին տիրապետել պետք է կարողանար յուրաքանչյուր կին:Դիմահարդարման գործընթացում առանձնահատուկ  վիրտոուզություն ցուցաբերեց Ֆլորենտինը: 

Անգամ հարգված մատրոնները տոնակատարությունների ժամանակ տիրապետում էին այդ արվեստին:

 Միլանի դքսուհի Եկատերիանա Սֆորցան գրեց տրակտատ, որը ծանոթացրեց ներկեր քսելու և  դիմահարդարման մեթոդներին: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ գեղեցիկ էր համարվում բարձր ճակատը: 

Այդ պատճառով խուսափում էին և հանում էին հոնքերը և նույնիսկ թարթիչները,որպեսզի չխախտեին գծերի հարթությունը՝ համապատասխանելով նորաձևությանը: Եկատերինա Մեդիչին հետաքրքրվում էր այն ամենով, ինչը վերաբերում էր էսթեթիկային: Նա շատ ժամանակ էր անցկացնում քսուքների հետազոտության և կրեմների համակեցությանը: Ավելի ուշ՝ դառնալով ֆրանսիայի թագուհի, նա վերցրեց  իր հետ Ֆլորենցիայի լավագույն  օծանելիքի մասնագետներին:  Հենց նա և իր մոտիկ ընկերուհին առաջինը բացեցին գեղեցկության ինստիտուտ: Այդպիսով, Իտալիայում ծնված Ռենեսանսը վերադարձրեց մարդկային գեղեցկության հանդեպ հետաքրքրութունը, որը ունեցավ  բավական էրոտիկ սկիզբ՝ 16-րդ դարում կորսետների հայտնվելով, որոնք կարողացան բարձրացնել լիքը կրծքերը և ձգել իրանը, բայց չնայած տեղի ունեցող փոփոխություններին՝ անձնական հիգիենայի կողմից դեռևս մնում էր սպասել ավելիին։ Թագուհի Մարգարիտա Վալուայի համար  շատ լուրջ  ջանքեր էր պահանջում ամեն անգամ սանրել մազերը, քանի-որ նա դա շատ հաճախ չէր անում և ձեռքերը լվանում էր շաբաթը մեկ: Վերածննդի դարաշրջանում նորից սկսեցին մաքրել ատամները շփելով վիշապի ծառի փոշու հետ, մարջանի սպիտակ փոշու հետ և սպիտակ թաթարով:  Իհարկե դա վնասում էր էմալը, բայց ընդհանրապես բերանի խոռոչի հիգիենան ավելի լավ մակարդակի վրա էր, քան միջին դարերում: Մարմնի հիգիենան, ճիշտ է, ավելի վատացավ, սարսափելի ժանտախտի համավարակը հեռացնում էր մարդկանց հասարակական բաղնիքներից, իսկ տնային  լվացարանները կային միայն ամենահարուստ տներում:  Տիկնայք մինչ օրս փչացնում են իրենց մաշկը սպիտակ կապարով և սնգույր էին անում կարմիր շագանակագույն ներկով:  

Սիմոնետա  Վեսպուչին՝ ֆլորենցիայի առաջին գեղեցկուհին էր: Նա մահացավ քսան տարեկան հասակում թոքաբորբից և գերծանրաբեռնվածությունից: Նրա գեղեցկությունը Աստվածային պարգև էին համարում և Սիմոնետան ստիպված էր ներկա գտնվել բոլոր Ֆլորենտինյան տոնակատարություններին: Մազերը չամրացված, հագած վառ մետաքսյա զգեստ, և զարդարված ծաղիկներով, նա նստում էր խնջույքներին կամ ղեկավարում էր աղջիկների ավանդական պարը, որքան էլ վատ իրեն զգար: Իսկ  երբ Սիմոնետան մահացավ, ամբողջ գիշեր թաղումից առաջ  ջահերի լույսի տակ, բաց  դագաղով,  նրան պտտում  էին քաղաքով, որպեսզի ֆլորենցիները վերջին անգամ հիանային այդ գեղեցիկ դեմքով:  

Սիմոնետան հարուստ վաճառական Մարկո վեսպուչիի կինն էր, բայց նրան սիրահարված էին ավելի բարձրատիճան և հռչակավոր մարդիկ. Օրինակ մեծագույն նկարիչ Սանդրո Բոտիչելին: Գեղեցկուհին Ջուլիանո Մեդիչիին՝ դուքսին՝ Ֆլորենցիայի ղեկավարի փոքր եղբորը և քաղաքի ամենափայլուն ասպետներից մեկին փոխադարձ է պատասխանում: 

Սանդրո Բոտիչելին անմահացնում է Սիմոնետայի գեղեցկությունը իր  կտավներում: Գրեթե դրանցից յուրաքանչյուրում՝ դա լինի «Վեներայի ծնունդը», «Գարուն» կամ «Մոգերի Երկրպագություն», կենտրոնում Սիմոնետան էր, միայն ավելի վարդագույն, առողջ և շողշողուն, քան նա կար կյանքում: Ի դեպ, իր վերջին տարիներին Բոտիչելին ապրում էր Մարկո Վեսպուչիի տանը և թաղված է Օնիիսանտիի եկեղեցում, որը պատկանում էր Վեսպուչի ընտանիքին: Նա ցանկանում էր թաղվել Սիմոնետայի կողքին։ 

Լուկրեցիա Բորդջինան՝ Հռոմի պապի՝ Ալեքսանդր VI -ի և իր սիրուհու՝ թեթևաբարո Վանոցցա Կատանիի աղջիկը՝ այդ ժամանակվա ամենագեղեցիկ կանանցից մեկը: Մայրը քաղաքավարության էր նրան  սովորեցնում և Լուկրեցիան Կլեոպատրայի պես ընդունում էր կաթնային լոգանքներ, որպեսզի մաշկը դառնար փափուկ՝ մաքրում էր ջրով, կիտրոնի հյութով, որպեսզի պահպանի սպիտակությունը: Հայտնի էր, որպես թեթևաբարո կին և թունավորող, բայց հավանաբար ընդհամենը իր ֆանտաստիկ աներևակայելի դաժան և անբարոյական բարեկամների զոհն էր: Խանդելով Լուկրեցիային, ցանկացած տղամարդու հանդեպ՝ ոչ Բորջինա ցեղից, հայրը և եղբայրները պնդեցին առաջին ամուսնուց բաժանվել, սպանեցին նրա սիրեկանին՝ Պեդրո Կալդեսին, սպանեցին նրա երկրորդ ամուսնուն՝ Ալֆոնսո Արոգոնսկուն, ում Լուկրեցիան անկեղծ սիրում էր: Լուկրեցիայի երրորդ ամուսինը ողջ մնաց, միայն այն պատճառով, որ տղան՝ Չեզարեն ստիպված էր փախչել և թաքնվել:   Լուկրեցիան վերջապես կարող էր ապրել նորմալ կյանքով, պարգևեց ամուսնուն ութ երեխա և մահացավ ծննդաբերության տենդից երեսուն տարեկանում։ Այդ ժամանակ երեսունանց կանայք համարվում էին տարեց տիկնայք և այն, որ հիթսուն տարեկանում Դիաննա դե Պուատեն դեռևս թարմ տեսք ուներ,  սլացիկ էր և եռանդուն,  շատերին կասկածելի էր թվում:  

Պալատական բամբասողները ասում էին, որ իբրև նա  կախարդանք է անում, կարծես իր ծնոտները կեղծ են , իսկ մազերին ծավալ և շքեղություն հաղորդելու համար, օգտագործում է իտալական թանկարժեք բարձիկներ: Այս ամբողջ վիրավորական ենթադրությունները չէին համապատասխանում իրականությանը: Իրականում Դիաննա դե Պուատեն ամեն օր արթնանում էր ժամը վեցին, սառը ցնցուղ էր ընդունում և ուղևորվում էր ձիով զբոսանքի, ցանկացած եղանակի քշում էր պալատի շրջակայքով երեք ժամ: Տուն վերադառնալով, անում էր թեթև նախաճաշ՝ շատ բանջարեղեն և կաթնային մթերքներ, ոչ մի ճարպոտ  և կծու ուտելիք և մինչև կեսօր պառկում էր անկողնում գրքով։ Դիանան շատ կրթված աղջիկ էր: Երեքժամյա ցերեկային քունը իր համար անհրաժեշտ էր համարում: Ամեն գիշեր պատրաստում էր նուշից  դիմակ և պարանոցը վարդի ջրով լվանում էր:  

Շաբաթը մեկ անգամ նա տաք լոգանք էր ընդունում նուշի յուղով: 

Եվ համարյա ամեն երեկո տրվում էր երիտասարդ և վարժ թագավոր Հենրիի սիրուն, ով նույնպես օգուտ էր քաղում գեղեցկությունից և առողջությունից: Նա մահացավ վաթսունյոթ տարեկան հասակում՝ ձիուց ընկնելիս: Լսելով նրա մահվան մասին, աբբա դե Բրանտոմը բացականչեց. «ինչ ցավալի է, որ երկիրը կլանում է այդպիսի գեղեցիկ մարմինները»։ 

Աղբյուրը՝ https://www.bibliofond