Համոզված եմ, որ դու քո կյանքում գոնե մի անգամ մազ ներկել ես: Մազերի ներկումը հեշտությամբ մտավ մեր առօրյա կյանքը ու հիմա արդեն դժվար է պատկերացնել,թե ի՞նչպես կարելի է փոխել ոճը` առանց մազերի գույնը փոխելու: Հետաքրքիր է ի՞նչպես էին դրանից գլուխ հանում մեր նախնիները:
Մազերի ներկը Հին Եգիպտոսում
Հազարամյակներ ի վեր եգիպտացիները նախընտրում էին կապույտ-սև կամ մուգ կարմիր մազերի գույները: Դեռևս մեր թվարկությունից առաջ, չորրորդ հազարամյակում, դրան նպաստում էր և մինչև օրս էլ օգտագործվում է հայտնի հինան : Որպեսզի ներկապնակը բազմազանացնեին, եգիպտացի գեղեցկուհիները խառնում էին նոսրացված հինա փոշին տարբեր տեսակ բաղադրիչների հետ, որոնք կարող են խուճապ առաջացնել մեր ժամանակակիցների մոտ: Օգտագործում էին կովի արյուն կամ թակած շերեփուկ: Մազերը վախեցնող նման ոչ պատշաճ
վեաբերմունքով միանգամից փոխում էին գույնը: Ի դեպ եգիպտացիները շուտ էին սպիտակում. գենետիկական նախահակվածության դեմ նրանք պայքարում էին գոմեշի արյան,
խաշած սև կատուների
յուղի կամ ագռավի ձևերի միջոցով: Իսկ սև գույնը ստանալու համար բավարար էր խառնել հինան ինդիգոյի հետ: Այդ բաղադրատոմսից մինչ օրս օգտվում են բնական ներկ սիրողները:
Այստեղ շատ նորաձև էր տիցիանական գույնի մազերը:Այդ գույնը ստանալու համար տեղացի աղջիկները մազերը լվանում էին այծի կաթից պատրաստված օճառով և հաճարենու ծառի մոխիրով և հետո ժամերով նստում արևի տակ: Ի դեպ, մազերի ներկերի խառնուրդները հռոմեական գեղեցկուհիների մոտ հարյուրավոր էին: Օգտագործում էին, ժամանակի նորաձևությանը սովորական , իսկ երբեմն նաև անհավանական բաղադրիչներ`՝ մոխիր, կեղև և ընկուզենու տերևներ, կրաքարի, տալկի, հաճարենիի մոխիր, սոխի կեղևներ և տզրուկներ: Իսկ երջանիկները, որոնք շատ հարուստ էին,` ոսկի էին շաղ տալիս մազերին, որպեսզի բաց գույնի մազերի ձև ստեղծեին: Հենց Հռոմում են առաջին անգամ հորինել մազերի քիմիական ներկման ձևը: Զգալիորեն մգանալու համար աղջիկները խոնավացնում էին կապարի սանրը քացախի մեջ թաթախելով և սանրվում: Գանգուրների վրա պահված կապարի աղերը մուգ երանգ ունեին:
Մազերի ներկը կելտերի և գալերի մոտ
Դեռ 1000տարի մեր թվարկությունից առաջ տղամարդկանց խելքը գնում էր շիկահերների համար: Այդ պատճառով աղջիկները փորձում էին «սպիտակեցնել» իրենց գանգուրները կրաքարի ջրի օգնությամբ, ինչը մազերը շողշողուն սպիտակ էր դարձնում:
Մազերի ներկը հին Հունաստանում
Այստեղ բոլորը ցանկանում էին նմանվել ոսկե մազերով Աֆրոդիտային և ներկում էին գանգուրները պոտաշի խառնուրդով(կալիումի կարբոնատի լուծույթով), դեղին ծաղիկներով, իսկ նրանք, որոնց համար դա անհասանելի էր, բավարարվում էին կովի մեզով:
Մազերի ներկը Թունիսում
Թունիեսեցի հարսնացուները իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունից առաջ իրենց արտաքինը կարգի էին բերում «Մարդումա» կոչվող լուծույթի շնորհիվ: Դրա մեջ մտնում էր սև ընկույզ, մեխակ, պղնձե սուլֆատ:
Մազերի ներկը լուսավորչական դարաշրջանում
Չնայած եկեղեցու արգելքներին աղջիկները շարունակում էին մազերի գույների, հետևաբար և ներկանյութերի փորձարկումները: Օգտագործում էրն նույն հինան ծաղկափնջերի ծաղիկներ, ծծմբի փոշի, սոդա, խավիար, շաֆրան, ձու և հորթի երիկամներ: Ֆրանսիան, ինչպես միշտ, նոր գունազարդման մեջ առաջատար էր: Այդպես, Մարգո Վալուան հայտնաբերեց իր մազերի բաց գույն ստանալու բաղադրատոմսը, որը,, ցավոք չպահպանվեց :Իսկ գանգուրները ներկելիս, ֆրանսիացիները օգտվել են հռոմեացիների փորձված բաղադրատոմսից:
19-րդ դար-Բացահայտման ժամանակ
1863թ-ին սինթեզեցին նյութ, որը հայտնի էր որպես պարաֆեիլենդինամին, որը սկսեցին օգտագործել գործվածքների ներկման համար: Այդ քիմիական բաղադրիչի հիմքի վրա մշակվել են ժամանակակից ներկերի բանաձևերը: 1868թ-ին Թիմթլեյը` քիմիկոս լոնդոնից, համախմբվելով փարիզի վարսավիրների հետ, աշխարհի բոլոր կանանց համար բացեց նոր հորիզոններ` ցուցադրելով մազերի գունաթափման նոր ձև օգտագործելով ջրածնի պերօքսիդ
Մազերի ներկը 20-րդ դարում
Ո՞վ գիտի ինչով կներկեինք մենք մեր մազերը,եթե չլիներ վարսավիր Էջենա Շուլիերի կնոջ անհաջող այցը վարսավիրանոց: Սիրելի կնոջ անկենդան մազափնջերի տեսքը ոգեշնչեց տաղանդավոր փորձարկողին ստեղծել սինթետիկ ներկ, որի բաղադրիչներն էին պղնձի աղը, երկաթը, և նատրիումի սուլֆատը: փորձելով ներկը սիրելի կնոջ վրա, Էջենը սկսեց վաճառել ներկող նյութերը վարսավիրանոցներում: «Loreal» անունով ներկը արագորեն դարձավ հայտնի, ինչը հնարավորություն տվեց Էջենին ընդլայնել արտադրությունը, բացել
«Loreal» ընկերությունը և շարունակել գունային գամմայի փորձարկումները:
Մազերի ներկը 20-ական թվականներին
Արդեն հայտնի «Loreal» ընկերությանը հայտնվեց մրցակից` «Mary»
ընկերությունը,որը արտադրում էր մազերի ներկ, որը ներկում էր մինչև մազերի խորքը, ինչը տալիս է մազերին երկարակեցություն:
30-ական թվականներ
«Loreal» ընկերությունը ընդլայնում է հորիզոնները, արտադրելով մազերի ներկ բնական հիմքի վրա, որն ունի բնական գույների մի ամբողջ գամմա: Գերմանիայում ,նույնպես. ձեռքերը ծալած չէին նստում: «Wella»
ընկերության հիմնադիրի մտքով անցավ խառնել ներկող պիգմենտը խնամող նյութի հետ, ինչը կանանց շրջանում հիացմունք առաջացրեց:
Մազերի ներկը 40-50ական թվականներին
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ մի ձևով չանդրադարձավ կանանց վրա` լինել գեղեցիկ: Մազերի ներկերը դառնում էին ավելի շատ, բանաձևերը ավելի լավը մազերը ավելի գեղեցիկ:
Մազերի ներկը 60-ական թվականներին
Կոսմետիկայի վաճառքը առաջ էր գնում
շատ արագ քայլերով: Այսպես «Schwarzkopf»
»ընկերությունը ստեղծեց «Igora Royal», ներկը, որը դարձավ իսկական դասական ներկ: Այդ նույն ժամանակ ամբողջ աշխարհի քիմիկոսները աշխատում էին առանց պերօքսիդի ներկի վրա, որով կարող էին ներկել մոխրագույն մազերը:Ավելանում են մազերի ներկերը, աշխարհի գեղեցկուհիները համարձակ օգտագործում են մազերի ներկը:
Մազերի ներկը ժամանակակից աշխարհում
Հիմա մեզ հասանելի է աներևակայելի բանաձևեր, տարբեր արտադրողների ներկեր: Գիտությունը իր տեղում չի մնում, այդ պատճառով ստեղծեցին մուսսեր, փրփուրներ, շամպուններ, բալզամներ, տոնիկներ: Աղջիկները ներկում են մազերը, որպեսզի տրամադրություն բարձրացնեն, չվախենալով իրենց մազերի համար: Նոր բանաձևերը հարուստ են օգտակար նյութերով՝ սպիտակուցներով, ամինաթթուներով, կերատինով և կենսաբանական հավելումներով: Չնայած ներկերի
մեծ ընտրությանը, շատ աղջիկներ նախընտրում են բնական ներկեր և վերադարնում են հինայի, բասմայի, սոխի կեղևի, նույնիսկ ճակընդեղի օգտագործմանը: