Sunday, December 29, 2019

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Մեծամասնության համար Նոր տարին շամպայնն է, վերջին վայրկյանների հետհաշվարկը և ջերմ բարեմաղթանքները։ Այդուհանդերձ շատ երկրներ պահպանել են Ամանորը նշելու ավանդական մոտեցումը։ Sputnik Արմենիան ներկայացնում է տարբեր երկրներում Նոր տարին նշելու յուրահատկությունները։
Իտալիա
Հռոմի շատ տեսարժան վայրերից բացի, ինչպիսիք են Տրևի շատրվանը, Կոլիեզեումը, Նոր տարին կարելի է դիմավորել Հավերժ քաղաքի փողոցներում կահույքի և հագուստի կույտի տակ։ Այդքան անսովոր երևույթը բացատրվում է տարեվերջին հին, անպետք իրերից ազատվելու իտալացիների ավանդույթով։ Համարվում է, որ հին կահույքի փոխարեն կլինի նորը, որն ավելի լավը կլինի։
Новый год в Италии
Իտալիա
Իսպանիա
Ժամացույցի զանգերի ներքո, որոնք խորհրդանշում են հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը, պետք է կուլ տալ խաղողի 12 հատիկ` յուրաքանչյուր հատիկն ուտելիս մտքում ցանկություն պահելով։ Իսպանիայից բացի, այդ ավանդույթը պահպանվել է ողջ իսպանալեզու աշխարհում, և խանութներում տոնական օրերին կարելի է տեսնել ողկույզներով տոպրակներ։ Իսպանիայի նախկին գաղութներից մեկում` Կուբայում, բնակիչները բոլոր ամանների մեջ ջուր են լցնում, և հենց գալիս է ժամը 00։00-ն, ողջ ջուրը դուրս են թափում փողոց։ Կենսուրախ կուբացիներն այդպիսով մաքրում են հին քաղաքը և դիմավորում նորին` արդեն բյուրեղյա մաքրությամբ։ Ահա այսպիսի հետաքրքիր կուբայական «Վարդավառ» ձմռանը։
Новый год в Испании
Իսպանիա
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում ամենահայտնի ավանդույթը կապված է օմելայի ճյուղերի հետ։ Այդ սովորույթը եկել է Հին Հռոմից, որտեղ համարվել է, որ տանը օմելա պահելն ավելացնում է բեղմնավորվելու հնարավորությունը։ Օմելայի ճյուղի տակ կանգնած մարդիկ Նոր տարվա նախաշեմին պետք է անպայման համբուրվեն, եթե նույնիսկ ծանոթ չեն միմյանց հետ։
Новый год в Великобритании
Օմելայի ճյուղը
Մեծ Բրիտանիայում ընդունված է տոների կապակցությամբ բացիկներ նվիրել։ Հենց Անգլիայում են առաջին անգամ մտերիմներին ու ընկերներին բացիկներ ուղարկել Նոր տարվա առթիվ։
Իռլանդիայում տնային տնտեսուհիները պատրաստում են խաշխաշով քաղցր կարկանդակ ընտանիքի բոլոր անդամների համար Սուրբ ծնունդի, Ամանորի և Կնունքի ժամանակ։
Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանայ։ Ինչպես հայերը, այնպես էլ շոտլանդացիները հյուր են գնում ընկերներին ու հարազատներին` հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին`«ֆերսֆուտին» (անգլերեն` առաջին ոտնահետք), որը պետք է երջանկություն և հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ Ամանորի գիշերը։
Ի տարբերություն Շոտլանդիայի, Հունաստանում տնային տնտեսուհիները «կաշառում» են առաջին հյուրին` նրան  փող կամ արժեքավոր իր նվիրելով, որպեսզի նա տանտերերին երջանկություն և ուրախություն մաղթի։ Նման ավանդույթ ունեն նաև մեր հարևան վրացիները։
Գերմանիա
Գերմանիայի բնակիչների համար Նոր տարին այնքան էլ կարևոր տոն չէ։ Ինչպես հայտնի է, կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ` շրջապատված նվերներով և տոնածառով։ Այնուամենայնիվ Բեռլինում Նոր տարուն դժվար է որևէ ազատ հաստատություն գտնել։ Ի տարբերություն Սուրբ ծնունդի, Ամանորն ընդունված է դիմավորել ընկերների հետ ակումբներում, ռեստորաններում։ Ամենամեծ պարային հարթակը բացվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ Ամանորից մի քանի ժամ առաջ, և կազմակերպիչները սկսում են լուսային ներկայացումը, որն ուղեկցվում է հրավառությամբ։
Ճապոնիա
Ծագող արևի երկրի բնակիչները յուրահատուկ են վերաբերվում Նոր տարուն։ Ճապոնացիների համար առաջնահերթ է տոներին նախապատրաստվելը։ Ամանորի բազմաթիվ բաղադրիչները պատրաստվում են տանտերերի ձեռքով. չէ՞ որ այն, ինչ պատրաստվել է սեփական ձեռքով, ավելի մեծ երջանկություն կբերի, քան գնված զարդը։
Նման զարդերից է «կոդոմատցուն» (բառացի` սոճի դարպասների մոտ)։ Ձևավորման նկատմամբ հատուկ վերաբերմունքը սկսվում է սոճու ընտրությունից և այն կտրելու օրից, որն անպայման պետք է բարենպաստ լինի` լուսնային օրացույցի համաձայն։
Новый год в Японии
Ճապոնիա
Ճապոնիայում նոր տարվա անփոփոխ բաղադրիչներից մեկը երաժշտությունն է։ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ամենատարածված մեղեդին է, որը նախանշում է տարեմուտը։ NHK ճապոնական լրատվական գործակալությունը ձևավորել է դեկտեմբերի 31-ին այդ ստեղծագործությունը սիմֆոնիկ նավագախմբի կողմից կատարելու ավանդույթը։
Ամանորը առանձնահատուկ տոն է. չէ՞ որ գրեթե ողջ մոլորակը հունվարի 1-ից թևակոխում է նոր տարի։ Մի քանի օր անց ողջ աշխարհը կնշի 2016թ.-ի մեկնարկը։

Աղբյուրը`

Tuesday, December 17, 2019

Մի իրի պատմություն.շամպուն


Շամպունը մազերը լվանալու ամենատարածված միջոցն է: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Առաջին շամպունը ստեղծվել է 19-րդ դարում Անգլիայում: Նախքան շամպունի գյուտը` մարդիկ իրենց մազերը լվանում էին մոխրով կամ օճառով, բայց դրանից հետո մազերի վրա բաց գույնի փառ էր գոյանում: Ազնվական  մարդիկ իրենց մազերը լվանում էին թանկարժեք յուղերով:

Շամպունի պատմությանը սկիզբ դրեց անգլիացի Կեյսի Հերբերտը: Նա խոտաբույսերը խառնեց օճառի փոշու հետ և այդ խառնուրդը անվանեց “Shaempoo”:  Կեյսի Հերբերտը հարուստ մարդ չէր և չէր էլ մտածում, որ իրեն կհաջողվի արտոնագրել իր գյուտը: Նա իր արտադրած շամպունը վաճառում էր իր տնից ոչ այնքան  հեռու`  փողոցում:  Նրա գաղափարը շատերին դուր եկավ, և շուտով խորամանկ դեղագործներն ու վարսահարդարները կրկնեցին այդ հեշտ բաղադրատոմսը:
Փոքր փաթեթներով շամպուն սկսեցին  վաճառել ամեն անկյունում:
Որոշ ժամանակ անց`  այդ շամպունի մասին  իմացան  Գերմանիայում: Այնտեղ նույնպես մարդիկ իրենց գլուխները լվանում էին օճառով ու  մոխրով, բայց մազերի վրա նստած փառից  ազատվելու համար օգտագործում  էին բենզին կամ քացախ: Գերմանիայում շամպունը նման  էր իսկականին:
Այն  մշակելով կատարելագործեց  բեռլինցի դեղագործ Հանս Շվարցկոպֆը:  Մի անգամ հաճախորդներից մեկը նրան պատմեց փոքր փաթեթներով մազեր  լվանալու  այդ  զարմանալի միջոցի մասին,  որը գնել էր Անգլիայում: Շվարցկոպֆը քիմիկոս էր, և նմանօրինակ  շամպուն ստեղծելը իր  համար դժվար չէր:
Սկզբում նա հնարեց  այդ նույն փոշու նմանատիպը և սկսեց վաճառել:
Սակայն Հանսը ավելի խորամանկ էր, քան անգլիացին, և իր ազգանունով ստեղծեց “Swarzkopf” ապրանքանիշը, որն, ի դեպ,  թարգմանվում է որպես  «սև գլուխ», ու  հորինեց նմանօրինակ տարբերանշան: Միևնույն ժամանակ նա արտոնագրեց իր շամպունը:
Որոշ ժամանակ անց Շվարցկոպֆը ստեղծեց սեփական  ընկերությունը, որն զբաղվում էր շամպունի արտադրությամբ: Բաղադրատոմսը մշտապես փոփոխվում էր և մշակվում,  ավելացվում էին ծաղիկներ և խոտաբույսեր: Այն ժամանակ  հիմնականում կար ութ տեսակ շամպուն: Շամպունը օգտագործելուց հետո մազերը դառնում էին  բուրավետ և առողջ տեսք էին ունենում:
Հեղուկ շամպունի արտադրությունը  սկսվել է  1927 թվականից  Հանս Շվարցկոպֆի որդու կողմից, այդ ժամանակ  հայրն արդեն մահացած էր:
Այժմ  մազերի խնամքի  մեծ քանակությամբ միջոցներ կան, և տարեցտարի դրանց թիվը աճում է: Երևան  են եկել  խոնավացնող, վերականգնող, գունափոխող շամպուններ  տարբեր մազերի  համար:

Աղբյուրը`Մարիաննա Շահբազյանի բլոգ