Ի դեպ միայն քայքայվող աղբը կարելի է թաղել հողի մեջ, բայց այս կանոնը չի վերաբերում շատ երկրներում: Եթե թափոնները վերամշակվում են այնպես,
որ պիտանի է լինում հետագա օգտագործման համար,
համարվում է աղբի տնօրինելու լավագույն միջոցը:
Աշխարհում աղբի վերամշակման գործարանները այդքան էլ շատ չեն և հենց աղբի հետ աշխատելու
այս եղանակն է, որ օգնում է էկոլոգիական հավասարակշռություն
ստեղծել մարդու և բնության միջև փոխհարաբերություններում:
ԱՄՆ-ում,
Եվրոպայի բազմաթիվ երկրներում և Ասիայում շատ տարածված է աղբի տեսակավորումը: Այս գործընթացի
կազմակերպումը հնարավորինս օպտիմալացված և պարզեցված է, քանի որ տեսակավորումը սկսվում
է թափոնների վերամշակման փուլում: Շատ երկրների օրենսդրությունը իրենց երկրի քաղաքացիներին
պարտադրում է աղբը տեսակավորել տարբեր տարրաների և պայուսակների մեջ, որոնք ունեն իրենց
գույնը և նշանակությունը: Օրինակ՝ Ճապոնիայի գրեթե բոլոր պրեֆեկտուրաներում աղբի տեսակավորման
խախտման կամ դրանից հրաժարման համար քաղաքացին ենթակա է մեծ տուգանքի:
Ֆրանսիա
Ֆրանսիայի
կառավարությունը ևս անտարբեր չմնաց շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ` երկրում յուրաքանչյուր աղբարկղ հագեցած
է հատուկ չիպով, որը կարգավորում է աղբատարի գործունեությունը: Չիպը ցույց է տալիս աղբարկղի լցնումը և դրա հանձնման
ամսաթիվը, ինչը աղբահանության հաստատություններին օգնում է արդյունավետ կազմակերպել
երթուղին, խնայել ժամանակը և վառելիքի ծախսերը:
Ճապոնիա
Վերադառնալով
ծագող արևի երկրին, արժի նշել, որ աղբին այստեղ վերաբերվում են շատ լուրջ: Դրա մասին
է վկայում է սենսացիոն սկանդալը մի մարդու մասին, ով աղբը շպրտեց սխալ տեղում: Ոստիկանությունը նրան դիտողություն արեց, բայց նա
անտեսեց: Գործը ավարտվեց բանտարկությամբ:Շատ երկրների քաղաքացիների համար այս պատմությունը
կարող է թվալ աներևակայելի, բայց ոչ ճապոնացիների համար, որոնք անում են ամեն ինչ բնապահպանության
համար: Այսպիսով, ի՞նչպես են Ճապոնիայում վերամշակում աղբը:
Այրում են, իսկ ջերմային էներգիան օգտագործում են տաքանալու համար:
Կենցաղային տեխնիկան՝ կահույք, ավտոմեքենաները ապամոնտաժում են հետագա արտադրության
համար: Յուրաքանչյուր ճապոնացու տան մոտ կարելի է տեսնել պլաստիկ տարաներ, որտեղ հավաքվում
են երեք տեսակի թափոններ՝ սնունդ, կենցաղային և ավելորդ իրեր: Այսպիսով մենք տեսնում
ենք, որ թափոնների վերամշակումը սկսվում է
տնից և յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն
է ունենում բնապահպանության և վերամշակման գործում: Ճապոնացիները թափոնների վերամշակումը
սկսել են այնպես, որ անգամ սահմանափակ թափոններից արտադրում են շինանյութեր:
Բրազիլիա
Բրազիլիան ամենազարգացած պետություններից չէ, որտեղ ինչպես և
Հարավային Ամերիկայի շատ երկրներ ունեն որոշակի դժվարություններ: Սակայն հենց այստեղ
շատ զարգացած է աղբի վերամշակման միտումը: Օրինակ՝ Կուրիտիբա քաղաքը գրավեց աշխարհում
առաջին տեղը կենցաղային թափոնների հավաքման հարցում: Գրեթե ամբողջ պլաստիկները, թուղթը,
մետաղը և ապակին այստեղ վերամշակվում են: Հաջող լուծումը էր նաև այդ գործում աղքատներին ներգրավելը: Թափոնների հավաքման համար
նրանք ստանում են դրամական պարգև կամ սննդով փաթեթներ: Այդպիսի մոտեցումը թույլ է տալիս
հավաքել ամեն ամիս 400 տոննա աղբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում
աղբի հավաքումը կատարվում է պլաստմասե փաթեթներում, որոնք պահվում են տարաների մեջ
, դրանք դրված են յուրաքանչյուրի տան մոտ:
Պետական ծառայությունները վերամշակման արդյունքում արտադրում են նոր իրեր,որոնց վրա նշված է լինում «ստեղծված
է աղբից» : Մնացած թափոնները թաղում են: Միաժամանակ
երկրում կար մետաղական բանկաների խնդիր,
բայց փողի դիմաց դրանց հավաքման խնդիրը լուծվեց: Այսօր գրեթե յուրաքանչյուր ամերիկյան
հաստատություններում կան աղբամաններ ստվարաթուղթ,
բանկա, թուղթ հավաքելու համար:
Ֆինլանդիա
Ֆինլանդիայում աղբահանության առանձնահատկությունը փողոցային
արկղերն են,որոնք մատակարարվում են հատուկ
վակուումային խողովակներով: Դրանց շնորհիվ թափոններն անմիջապես անցնում են վերամշակման
կայաններ: Աղբի շարժման արագությունը վարկյանում
25-30 մետր է: Առաջնահերթությունը տրվում է խորը վերամշակմանը : Ապակիները մանրացվում են, իսկ
փշրանքները վաճառվում են ապակե արտադրանքների ընկերություններին: Արդյունքում երկրում
մեկ շիշը մոտ 30 անգամ օգտագործվում է: Երկրում պլաստիկ աղբը այրվում է: Այն սեղմում
են և ստեղծում բրիկետներ: Թափոնները այրվում են հատուկ կայաններում 1,3 հազար աստիճանի
ջերմատիճանում: Աղբը վերամշակվում է էլեկտրաէներգիայի:
Ավստրիա
Ավստրիան կյանքի որակի և էկոլոգիական առումով լիդերների շարքում
է: Աղբի հավաքումով զբաղվում են ինչպես մասնավոր, այնպես էլ քաղաքային ձեռնարկություններ:
Երկրի թափոնների մի մասը այրում են: Միայն Վիեննայում կան չորս քաղաքային ձեռնարկություններ: Բացի այդ Ավստրիայում ցանկանում են հրաժարվել էլեկտրաէներգետիկայի
ոլորտում հանքանյութերի օգտագործումից:
Այդ նպատակով ցանկանում են օգտագործել
այլընտրանքային աղբյուրներ՝այդ թվում աղբը այրելու միջոցով առաջացած էներգիան: Գործունեության
այս ոլորտում ներգրավված է շուրջ երեք հազար մարդ, իսկ աղբ հավաքողների մասնագիտությունը
Ավստրիայում ցածր չի համարվում:
Շվեդիա
Շվեդիան համարվում է դրոշակակիր
աղբահանության մեջ: Երկրում վերամշակվում է թափոնների 99%-ը: Դրանց կեսը օգտագործվում
է էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար: Ընդհանրապես այդ երկրում աղբի հավաքումը
համապատասխանում է այն չափանիշներին, որոնք ընդունված են Եվրոպական միության տարածաշրջանում:
Երկրում բոլոր ընտանիքները պարտավոր են տեսակավորել աղբը: Շատերի մոտ կան հինգից-վեց
աղբամաններ: Այդ երկրում նաև ակտիվ ներդրվում է
ստորգետնյա օդափոխիչների եղանակ: Չնայած նրան, որ այն պահանջում է շատ ներդրումներ,
վերջնական արդյունքում հնարավոր կլինի խնայել աղբի տեղափոխումը: Երկրում ակտիվ ներդրվում
է փաթեթավորման արժեքի ներգրավման համակարգ: Դրա գինը արդեն միացված է ապրանքի գնի
մեջ:
Արաբական Միացյալ Էմիրություններ
Վինչև վերջին ժամանակներս Արաբական
Միացյալ Էմիրությունները ակտիվ զարգանում է մի շարք ուղղություններով: Բացառություն
չի նաև աղբի հավաքման և վերամշակման հետ կապված գործունեությունը:
Մի քանի տարի առաջ պարզ դարձավ,
որ հիմնական աղբավայրը կարող է սպառվել
2022 թվականին: Այդ պատճառով իշխանությունները շատ լուրջ սկսեցին զբաղվել աղբի հավաքմամբ
և վերամշակմամբ:
Բնակիչներին նոր կանոններին սովորեցնելու
համար նրանք հատուկ սակագնային պլան են մշակել նրանց համար, ովքեր տեսակավորված աղբ
են հավաքում: Բացի այդ իրականացվում են տարբեր մրցումներ:
Կանադա
Կանադան
դասվում է հինգ ամենաէկոլոգիապես մաքուր երկրների
շարքը: 1990թ-ին Կանադայում ներդրված է թափոնների կրճատման ծրագիր, որն իրականացվում է տարբեր ձևերով: Դրա
ազդեցությունը տարածվել է երկրի յուրաքնչյուր քաղաքացու վրա:
Բոլոր թափոնները Կանադայում ընդունված
է բաժանել մի քանի խմբի: Վերամշակելի նյութեր
(նորից օգտագործվող թափոններ) Օրինակ՝ թղթե և ապակե արտադրանքներ, մասնակի վերամշակված
նյութեր (մարտկոցներ կուտակիչներ), օրգանական թափոններ և նյութեր, որոնք կարող են ուղարկվել
աղքատ ընտանիքներին աջակցելու համար(օրինակ հին հագուստ, չօգտագործված խաղալիքներ): Թափոնների
վերամշակումը բարդ, բայց լուծվող խնդիր է: Մասնակի վերամշակված թափոնների համար
կան հատուկ ստացիոնար ու շարժական հավաքման կենտրոններ:
Կանադայում աղբի հավաքման առանձնահատկություններից
մեկը տարայի գրավի արժեքն է: Ապրանքների վերջնական գնի մեջ մտնում էին մի քանի տեսակ
ապրանքներ՝ օրինակ գազավորված ջուր, ներառյալ
տարայի գումարը: Նաև մարտկոցների կամ մեքենայի
անվադողերի գինը ներառում է վերամշակման գումարի մեջ: Այն կարող է նաև վերադարձվել,
եթե օրինակ օգտագործված անվադողերը վերադարձնենք արտադրողին:
Երրորդ փուլը աղբի հավաքումն է:
Դրա համար կանադայում գործում են աղբի բեռնատարների երեք տեսակ, որոնք նախատեսված են օրգանական թափոնների, վերամշակված թափոնների և խառը տիպի թափոնների աղբատարներ:
Աղբահան մեքենաները ունեն հստակ ժամանակացույց, որը կարելի է դիտել քաղաքապետարանի
կայքում: Օրինակ ՝ երկուշաբթի օրը աղբատարը հավաքում է միայն օրգանական թափոնները,
և եթե այդ օրը մի բնակիչ վերցնի թղթի թափոնների տոպրակ, ապա մեքենան դա չի ընդունի և բերողին
նկատողություն կցուցաբերի:
Վերջնական
քայլը վերամշակումն է: Վերամշակելի թափոնները Կանադայում վերամշակվում են, օրինակ,
ապակե փշրանքները օգտագործվում են այլ ապակե իրեր արտադրելու համար, որոնք հետագայում
կվաճառվեն մասնագիտացված ձեռնարկություններին: Նմանապես, վերամշակվում են թղթե արտադրանքները,
մետաղական աղբը, պլաստիկ թափոնները: Օրգանական թափոնների վերամշակման երեք տարբերակ
կա. Պարարտանյութ, պահեստավորում և բիովառելիք: Նման թափոնների վերամշակման ավելի երկար
ճանապարհը պարարտանյութն է: Տեսակավորման կետերում կենսաբանական թափոնները մաքրվում
են թունավոր կեղտաջրերից, մանրացվում և տեղադրվում օդափոխվող տարաների մեջ: Այնուհետև
այս խառնուրդը թողնում է են «հասունանալու» 3 ամիս, և արդյունքում ստացված հումուսը
վաճառվում է ֆերմերներին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր օրգանական թափոններն են վերամշակվում
: Օրինակ ՝ Տորոնտոյում աղբի մի մասը տեղափոխվում է ԱՄՆ աղբավայրեր:Վերամշակված աղբը
(մարտկոցներ, լամպ, թմրանյութեր) այրվում է, վերափոխվում է ջերմության կամ էլեկտրաէներգիայի:
Մինչ այրվելը, թափոնները սեղմվում են բրիկետների մեջ: Այրման տեխնոլոգիան նախագծված
է այնպես, որ տոքսինները քայքայվեն ուլտրաձայնային ջերմաստիճանի ազդեցության տակ, ինչը
արտանետումները անվնաս է դարձնում շրջակա միջավայրի համար:
Բնապահպանական
կրթություն Կանադայում
Կանադայում
էկոլոգիապես առողջ ապրելակերպ պահպանելու համար մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական
կրթությանն ու դաստիարակությանը: Կանադայի շրջակա միջավայրի և կրթության վարչությանը
համատեղ մշակվել է համապատասխան ուսումնական ծրագիր: Դասարանում երեխաներին բացատրվում
է նաև, թե որքանով է վնասակար աղբը շրջակա միջավայրի համար, ինչպիսին է արտադրության
և վերամշակման ցիկլը, ի՞նչու է կարևոր աղբի տեսակավորումը:
Մեծահասակ
բնակչության համար կա քարոզչական համակարգ: Բացի մասնագիտացված կայքերից և սոցիալական
գովազդից, երկրի բնակիչներին բաժանվում են տեղեկատվական թերթիկներ, որոնք պարունակում
են տեղեկություն այն մասին,
թե ի՞նչպես են տեսակավորելու թափոնները և ի՞նչու է դա անհրաժեշտ:
Հնդկաստան
Շատերը գիտեն, որ բնակչության քանակով Հնդկաստանը համաշխարհային
առաջատարներից է: Եթե ավելի կոնկրետ. Հնդկաստանը
զիջում է միայն Չինաստանին և այնտեղ ապրում են մեկուկես միլիարդ մարդ: Հնդկաստանի մասին
հյուսվում են շատ լեգենդներ, այն մասին, որ Հնդկաստանը շատ կեղտոտ երկիր է, որտեղ աղբը թափվում է դուրս հենց պատուհաններից և էկոլոգիական
խնդիրները շատ քչերին է մտահոգում: Իրականում
նրանք հոգ են տանում:
Հնդկաստանը
հսկայական խնդիրներ է ունենում աղբի ավելցուկի արտադրությունից: Ամեն օր այնտեղ հայտնվում
է 150 հազար թափոն: Երկրի աղքատ մասերում մարդիկ ապրում են աղբավայրերում կողք
կողքի: Եվ լրագրողները, և օտարերկրացիները և հենց իշխանությունները խոսում են խնդրի
մասին և լիովին այն գիտակցում են:
Հնդկական փողոցների հետ կապված
իրավիճակը բարդանում է նրանով, որ ոչ բոլոր բնակիչներն ունեն զուգարան և խմելու ջուր:
Հնդկական աղբավայրեր թափոնները հասնում են չտեսակավորված: Լրագրողների կարծիքով դա
պայմանավորված է աղբահանության կառավարման խիստ քրեականացմամբ:
Տեղական
մաֆիան լոբինգ է անում: Արդյունքում նրանք են որոշում, թե որ կազմակերպությունները
պետք է ղեկավարեն և որքան գումար պետք է վճարեն աղբ հավաքող կազմակերպություններին:
Արդյունքում
անբարեխիղճ արտադրողները չեն տեսակավորում աղբը, քարեր են բերում և ամեն ձևով հասնում են բեռի քաշի ավելացմանը, որպեսզի բյուջեից
շատ փող ստանան: Աղտոտվածությունից բողոքում են մարդիկ՝ հատկապես նրանք, որոնք ապրում
են աղբավայրերերի մոտ: Աղբի տեսակավորման բացակայության պատճառով, աղբի բոլոր տեսակները
տեղափոխվում են աղբավայր, ինչը ինքնին թափոնները վտանգավոր է դարձնում, ինչպես շրջակա
միջավայրի, այնպես էլ մոտակայքում ապրող մարդկանց համար: Միևնույն ժամանակ Հնդկաստանը
հսկայական ռեսուրսներ է ծախսում աղբահանության համար: Գումարները գնահատվում են միլիոնավոր
դոլարներով` կախված տարածաշրջանի բարգավաճումից: Այսպիսով Մումբայում աղբահանության
ծախսերը կազմում են 350 մլն դոլար:
Այնուամենայնիվ Հնդկաստանում աղբը
հավաքում են համակարգված: Ճիշտ ` է այսպիսի աշխատանք իրականացվում է միայն երկրի հարուստ
շրջաններում: Ինչպես լրատվամիջոցներն են նշում, այդպիսի աշխատանքով սովորաբար զբաղվում են համապատասխան կաստայի ներկայացուցիչները:
Թափոնները հավաքում են և տեսակավորում են և ուղարկվում են մասնավոր վերամշակող ընկերություններին:
Սակայն աղքատ տարածքներում այդպիսի համակարգը գոյություն չունի և պաշտոնապես հաստատված
աղբավայրերը հաճախ հեռու են բնակելի ետնախորշերից, այդ պատճառով մարդիկ անհարմար են
զգում քայլել փաթեթներով և աղբը սկսում են պահել տան մոտ գտնվող ցանկացած ամայի տարածքում:
Դրա հետ մեկտեղ Հնդկաստանում սահմանված են տուգանքներ աղբը արգելված տեղում թափելու
համար, որը մի քանի տարի առաջ ավելացրել են (գրեթե 100 դոլար): Այնուամենայնիվ, չնայած
բոլոր իրականացրած միջոցառումներին և երկրի գերագույն դատարանի որոշմանը, որը պարտադրեց զբաղվել քաղաքների և գյուղերի տարածքների մաքրությամբ,
ինչ էլ որ լինի, մաքրվում է քաղաքների միայն մեկ քառորդը, իսկ որոշ տարածքներ մնում են կեղտոտ:
Աղբի վերամշակումը Հնդկաստանում
Երկրում ստեղծված ծանր բնապահպանական իրավիճակի պատճառով, պետությունը խրախուսում է գիտական համայնքին ստեղծելու թափոններից ազատվելու եղանակներ
և գործարկում է համապատասխան պետական ծրագրեր: Հնդկաստանում աղբահանության մակարդակը
փորձվել է նվազեցնել մանրեների ազդեցության
տակ: Դրանց ազդեցության տակ օրգանական ծագման թափոնները քայքայվեցին շատ ավելի արագ:
Դրան նպաստեցին բնական գործոններ միջատները՝ օրինակ ճանճը: Մասնագետները նաև առաջարկել
են Հնդկաստանի սննդի կետերին վերազինել սննդի թափոնների վերամշակման սարքավորումներով:
Այդպիսի վերազինումը կմանրացնի թափոնները: Դրանց մի մասը վերամշակվում
է բիոգազի, իսկ մյուսները՝ պարարտանյութի: Թափոնների դեմ պայքարելու հետաքրքիր մեթոդներից
մեկը դարձավ, մասնավորապես, պլաստիկ շշերից և նման այլ աղբից ճանապարհային մակերեսների արտադրության
համար տեխնոլոգիայի մշակումը: Ինչպես նշում են մասնագետները, այդպիսի ճանապարհները
որակով չեն զիջում ասֆալտե ճանապարհներին: Այժմ այս մեթոդը լայնորեն օգտագործվում է
տարածաշրջաններից մեկում:
Երկրում աղբի դեմ պայքարում պետական մակարդակով մի շարք որոշումներ ընդունվեցին
2014 թ-ին: Այդ ժամանակ պետությունը որոշեց ժողովրդականացնել մաքրումը և էկոլոգիական
կյանքի ձևը: Իրենց հետևից մաքրման և երկրի
մաքուր պահպանման գործում ներգրավվեցին հայտնի կինոաստղերը, որոնք իրենց օրինակով պետք
է ցույց տային, որ աղբի մաքրումը սարսափելի չէ:
Պետությունը նաև ներդրեց շաբաթօրյակների համակարգը, որոնք սկսեցին գործել երկրի խոշոր համալսարանների սովորողների շրջանում: Նաև ընդունվեցին մի շարք
օրենսդրական նախագծեր խստագույն պատժամիջոցառումներ: Չնայած բնապահպահները ենթադրում
են, որ աղբի քանակը, որը արտադրվում է Հնդկաստանում մարդկանց աճին զուգահեռ, թույլ
չի տա պայքարել թափոնների դեմ, քանի որ նրա քանակը աճում է շատ ավելի արագ, քան նրանք կհասցնեն հավաքեն այն:
Եզրակացություն
Շատ այլ զարգացած պետություններ, ինչպիսին են Կանադան, Գերմանիան
Նորվեգիան, Նիդերլանդները և այլն, հավաքում
և տեսակավորում են թափոնները նույն
սկզբունքով: Աղբը, որը պիտանի է վերամշակման, ամպայման օգտագործվում են, իսկ մյուսները ուղղարկվում են թաղման կամ ոչնչացման:
Շրջակա միջավայրի աղտոտվածությունը ավելի հեշտ
կլուծվեր, եթե յուրաքանչյուր երկիր և մասնավորապես` այդ երկրների յուրաքանչյուր քաղաքացի
շահագրգրված լիներ: Մնում է հուսալ, որ մենք
կսովորենք վերամշակել աղբը ավելի արագ և պահպանել
բնությունը ավելի արագ, քան կթաղվենք սեփական թափոններով:
Աղբյուրները՝1, 2, 3
Աղբյուրները՝1, 2, 3