Thursday, October 8, 2020
Դիմահարդարումը Հին Հռոմում
Հին Հռոմում կնոջ դիմահարդարումը կախված էր իր սոցիալական կարգավիճակից: Ընդհանրապես Հռոմում հատուկ ուշադրություն էր դարձվում դիմահարդարմանը: Կանայք անգամ չէին պատկերացնում իրենց կյանքը առանց կոմետիկայի: Նրանք ներկում էին աչքերը, օգտագործում էին օճառ մաշկը սպիտակեցնելու համար և սնգույր: Հռոմում համարվում էր, որ կինը առանց դիմահարդարման, ինչպես սնունդը առանց աղի: Հռոմում մեծ ճանաչում ուներ մանիկյուրը, եղունգների լաքը պատրաստվում էր ոչխարի արյունից և ճարպից և ուներ վառ-կարմիր գույն: Սիրում էին վառ ներկել եղունգները ոսկյա գույն, կարմիր կանաչ գույնով նաև չինական ղեկավարները, իսկ սովորական մարդկանց դա անել չէր կարելի: Հռոմը շարունակեց Հին Եգիպտոսի և Հունաստանի ավանդույթները և ծախսում էին հսկայական գումարներ կոսմետիկայի համար: Ստվերաներկեր, սնգույրներ, դիմափոշիներ, սպիտակ ներկեր, մազերի և հոնքերի ներկեր, տարաբնույթ մազեր և քսուքներ արտադրեցին արևելքից և Եգիպտոսից և այդ ժամանակ Հռոմի գանձարանը աստիճանաբար սահմանափակումներ մտցրեց օծանելիքային արտադրանքի վրա: Կոսմետիկայի բաղադրատոմսերը հավաքել են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Հին Հռոմում որոշակի գեղեցկության չափանիշ գոյություն չուներ: Հռոմեացիների մոտ մեծ ճանաչում ունեին օճառները մազերը ներկելու համար կապարի սպիտակ ներկը դեմքի համար, լոսյոն նուշի յուղի կաթով, անանուխի յուղ ձեռքերի համար մանրացված պեմզայից և եղջուրներից ատամի փոշի: Նորաձև էր սպիտակ մաշկը, դիմափոշիով մանրացված փոշիով և շիկահեր մազեր, որոնք ներկելուց հետո կարող էին թափվել: Բազմաթիվ Հռոմեացի կանայք լվացվում էին էշի կաթով և գիշերը դեմքը դնում թխած հացին: Կոսմետիկական գործընթացները իրենցից մեջ ներառում էին մի ամբողջ մարմնի հիգիենա: Հռոմում կային մեծ քանակությամբ հասարակական բաղնիքներ: Դրանք ակումբներ էին, որտեղից կանայք կարող էին օրերով դուրս չգալ: Գրեթե յուրաքանչյուր իրեն հարգող հռոմեացի իր տանն ուներ բաղնիք: Ազնվականները լոգանք էին ընդունում հոտավետ յուղերով, հուսալով, ազատվել կնճիռներից: Հռոմեացիները կոսմետիկ գործընթացների համար ունեին հատուկ ծառաներ:
Subscribe to:
Posts (Atom)