Կարի արտադրությունը թեթև արդյունաբերության ճյուղերից մեկն է, որն արտադրում է տեխնիկական և կենցաղային օգտագործման հագուստ, ինչպես նաև՝ գործվածքներից, տրիկոտաժից, բնական և արհեստական մորթուց և կաշվից պատրաստված այլ հարդարման նյութեր և պարագաներ: Կարի արտադրությունը ազգային տնտեսության խոշորագույն արդյունաբերական ոլորտն է սպառման ապրանքների արտադրության համար:
Կարի արդյունաբերության
զարգացման սկիզբը
Կարի արդյունաբերության զարգացումը արմատացած էր
անցյալում: Այդ ոլորտի ծնունդը տեղի ունեցավ Ֆրանսիայում, երբ մի քանի հնավաճառներ
դերձակներից էժան գներով գնում էին հնացած ապրանքները և ամեն ինչ վաճառում շուկայում:
Ստացած եկամտից ոգեշնչված՝ նրանք հավաքեցին վարպետներ, որոնք սկսեցին կարել հագուստ
իրենց արհեստանոցներում: Այդպես ծնվեց նոր ձևի հագուստի արտադրությունը: Ռուսաստանում
մինչ նախահեղափոխական տարիները չկային կարի գործարաններ և հագուստը արտադրվում էր արհեստագործական
եղանակով: Բնակչության մեծ մասը հագնում էր տնային հագուստ և միայն խոշոր քաղաքներում
էին աշխատում արհեստավորները՝ ծառայելով ազնվականությանը և հոգեվորականությանը:
Առաջին արհեստանոցները,
որտեղ կար սովորական ձեռքով աշխատող արդուկ,
կարի մեքենա և ասեղ առաջացան առաջին համաշխարհային պատերազմի հետ միաժամանակ
Անցյալ դարի 20-ական թվականներին ստեղծվեց ներքնազգեստի և պատրաստի հագուստի բաժինը: Պատրաստի
զգեստների արտադրության մեջ առաջատար տեղ էին զբաղեցնում Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, որին հաջորդեցին Կիևը, Նիժնի
Նովգորոդը, Կազանը: Մոսկվայում նման ձեռնարկությունները պատկանում էին հայտնի պատրաստի
առևտրային ձեռնարկություններին:
Միայն 1940-ական թվականներին
կարի արդյունաբերությունը սկսեց ներառել մոտ երկու հարյուր միջին և խոշոր ձեռնարկություններ:
Հայրենական պատերազմի տարիներին երեք խոշոր արտադրամասեր քանդվեցին: Միայն 1950 թվականին
տվյալ արդյունաբերությունը հասավ նախապատերազմական մակարդակի: Տեխնոլոգիական կարի սարքավորումները թարմացվեցին 30%-ով:
Տեխնիկական հագեցվածությունը
ինտենսիվորեն աճեց 60-70-ական թվականներին՝ շնորհիվ մշակման նոր մեթոդների և բարձր
սարքավորումների արդյունավետության, արտադրանքի թաց ջերմային մշակման համար կիսաավտոմատ
հատուկ մեքենաների և մամլիչների ներդրման:
Միաժամանակ մշակվեցին շարունակական արտադրության նոր ձևեր, որոնք զգալիորեն բարելավեցին
մեքենայացման մակարդակը, նվազեցրին ձեռքի աշխատանքի տեսակարար կշիռը գրեթե երկու անգամ:
Յոթանասունական թվականներին Մոսկվայի և Լենինգրադի կարի արդյունաբերության որոշ արտադրամասեր առաջին անգամ արժանացան բարձր
որակի կատեգորիայի ՝«Որակի նշան»:
Կարի արդյունաբերության
հեռանկարները
Ըստ kolbasers.ru կայքի՝ ներկայումս կարի արդյունաբերությունը
Ռուսաստանում ունի բոլոր հեռանկարները հետագա աճի և զարգացման համար: Խորհրդային միության հսկաները փոխարինվեցին շարժական
փոքր ձեռնարկություններով, որոնք տարեկան մեծացնում են զանգվածային արտադրության ծավալները՝
հագուստի անհատական կտրվածքով: Նրանք ներդնում
են միջազգային ստանդարտներ, բարձրացնում են մենեջմենթի և մարկետինգի մակարդակը, ինչպես
նաև՝ արտադրության եկամտաբերությունը: Հագուստի տարբեր ընկերություններ նորաձևության դիզայներներին
պարգևատրում են դիպլոմներով :
Կարի արտադրություններում
քննարկումներ են ընթանում տեխնիկական արդիականացման և ապրանքների ցանկի ընդլանման շուրջ:
Տեղադրված են նոր սարքավորումներ բոլոր տեսակի գործվածքների ներկման համար:
Համաձայնագրեր են ստորագրվում գործվածքների, տրիկոտաժե մեքենաներ ձեռք բերելու համար: Ներդրվում են նոր մշակումներ, որպեսզի ռուսական կարի արդյունաբերությունն իր արժանի տեղը զբաղեցնի թեթև արդյունաբերության համաշխարհային շուկաներում: