Sunday, October 6, 2019

Մազերի ներկի առաջացման պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրեր

Համոզված եմ, որ դու քո կյանքում գոնե մի անգամ մազ ներկել ես: Մազերի ներկումը հեշտությամբ մտավ  մեր առօրյա կյանքը ու հիմա արդեն դժվար է պատկերացնել,թե ի՞նչպես կարելի է փոխել ոճը` առանց մազերի գույնը փոխելու: Հետաքրքիր է ի՞նչպես էին դրանից  գլուխ հանում  մեր նախնիները:
                                       Մազերի ներկը Հին Եգիպտոսում
Հազարամյակներ ի վեր եգիպտացիները նախընտրում էին կապույտ-սև կամ մուգ կարմիր մազերի գույները: Դեռևս մեր թվարկությունից առաջ, չորրորդ հազարամյակում, դրան նպաստում էր  և մինչև օրս էլ օգտագործվում է հայտնի հինան : Որպեսզի ներկապնակը բազմազանացնեին, եգիպտացի գեղեցկուհիները խառնում էին նոսրացված հինա փոշին տարբեր տեսակ բաղադրիչների հետ, որոնք կարող են  խուճապ առաջացնել մեր ժամանակակիցների մոտ: Օգտագործում էին կովի արյուն կամ թակած շերեփուկ: Մազերը վախեցնող նման ոչ պատշաճ  վեաբերմունքով միանգամից փոխում էին գույնը: Ի դեպ եգիպտացիները շուտ էին սպիտակում. գենետիկական նախահակվածության  դեմ նրանք պայքարում էին գոմեշի արյան,  խաշած սև կատուների  յուղի կամ ագռավի ձևերի միջոցով: Իսկ սև գույնը ստանալու համար բավարար էր խառնել հինան ինդիգոյի հետ: Այդ բաղադրատոմսից մինչ օրս օգտվում են բնական ներկ սիրողները:  
                        
                                     Մազերի  Ներկումը Հին Հռոմում
               Այստեղ շատ նորաձև էր տիցիանական գույնի մազերը:Այդ գույնը ստանալու համար տեղացի աղջիկները մազերը լվանում էին այծի կաթից պատրաստված օճառով և հաճարենու ծառի մոխիրով և հետո ժամերով նստում արևի տակ: Ի դեպ, մազերի ներկերի խառնուրդները հռոմեական գեղեցկուհիների մոտ հարյուրավոր էին: Օգտագործում էին, ժամանակի նորաձևությանը  սովորական , իսկ երբեմն  նաև անհավանական բաղադրիչներ`՝  մոխիր, կեղև և ընկուզենու տերևներ, կրաքարի, տալկի, հաճարենիի մոխիր, սոխի կեղևներ և տզրուկներ: Իսկ երջանիկները, որոնք շատ  հարուստ էին,` ոսկի էին շաղ տալիս մազերին, որպեսզի բաց գույնի մազերի ձև ստեղծեին: Հենց Հռոմում են առաջին անգամ  հորինել մազերի քիմիական ներկման ձևը: Զգալիորեն մգանալու համար աղջիկները խոնավացնում էին   կապարի սանրը քացախի մեջ թաթախելով  և սանրվում: Գանգուրների վրա պահված կապարի աղերը մուգ երանգ ունեին:

Մազերի ներկը կելտերի և գալերի մոտ

             
 Դեռ 1000տարի մեր թվարկությունից առաջ տղամարդկանց խելքը գնում էր շիկահերների համար: Այդ պատճառով աղջիկները փորձում էին  «սպիտակեցնել» իրենց գանգուրները կրաքարի ջրի օգնությամբ, ինչը մազերը շողշողուն սպիտակ էր դարձնում:
Մազերի ներկը հին Հունաստանում
Այստեղ բոլորը ցանկանում էին նմանվել ոսկե մազերով Աֆրոդիտային և ներկում էին գանգուրները պոտաշի խառնուրդով(կալիումի կարբոնատի լուծույթով), դեղին ծաղիկներով, իսկ նրանք, որոնց համար դա անհասանելի էր, բավարարվում էին կովի մեզով:
                                                            

                                                               Մազերի ներկը Թունիսում
Թունիեսեցի հարսնացուները իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունից առաջ իրենց արտաքինը կարգի էին բերում «Մարդումա» կոչվող լուծույթի շնորհիվ: Դրա մեջ մտնում էր սև ընկույզ, մեխակ, պղնձե սուլֆատ:
Մազերի ներկը լուսավորչական դարաշրջանում
        Չնայած եկեղեցու արգելքներին աղջիկները շարունակում էին մազերի գույների,  հետևաբար և ներկանյութերի փորձարկումները:  Օգտագործում էրն նույն հինան ծաղկափնջերի ծաղիկներ,  ծծմբի փոշի, սոդա, խավիար, շաֆրան, ձու և հորթի երիկամներ:  Ֆրանսիան, ինչպես միշտ, նոր գունազարդման մեջ առաջատար էր: Այդպես, Մարգո Վալուան հայտնաբերեց իր մազերի բաց գույն ստանալու բաղադրատոմսը, որը,, ցավոք չպահպանվեց :Իսկ գանգուրները ներկելիս, ֆրանսիացիները օգտվել են հռոմեացիների փորձված բաղադրատոմսից:
                                          19-րդ դար-Բացահայտման ժամանակ
1863թ-ին սինթեզեցին նյութ, որը հայտնի էր որպես պարաֆեիլենդինամին, որը սկսեցին օգտագործել գործվածքների ներկման համար: Այդ քիմիական բաղադրիչի հիմքի վրա մշակվել են ժամանակակից ներկերի բանաձևերը: 1868թ-ին Թիմթլեյը` քիմիկոս լոնդոնից, համախմբվելով փարիզի վարսավիրների հետ, աշխարհի բոլոր կանանց համար բացեց նոր հորիզոններ` ցուցադրելով մազերի գունաթափման  նոր ձև օգտագործելով ջրածնի պերօքսիդ
Մազերի ներկը 20-րդ դարում
Ո՞վ գիտի ինչով կներկեինք մենք մեր մազերը,եթե չլիներ   վարսավիր Էջենա Շուլիերի կնոջ անհաջող այցը վարսավիրանոց: Սիրելի կնոջ անկենդան մազափնջերի տեսքը ոգեշնչեց տաղանդավոր փորձարկողին ստեղծել սինթետիկ ներկ, որի բաղադրիչներն էին պղնձի աղը, երկաթը,  և նատրիումի սուլֆատը: փորձելով  ներկը սիրելի կնոջ վրա, Էջենը սկսեց վաճառել ներկող նյութերը վարսավիրանոցներում: «Loreal»  անունով ներկը արագորեն դարձավ հայտնի, ինչը հնարավորություն տվեց Էջենին ընդլայնել արտադրությունը, բացել    «Loreal» ընկերությունը և շարունակել գունային գամմայի փորձարկումները:
Մազերի ներկը 20-ական թվականներին
             Արդեն հայտնի «Loreal» ընկերությանը հայտնվեց մրցակից` «Mary» ընկերությունը,որը արտադրում էր մազերի ներկ, որը ներկում էր մինչև մազերի խորքը, ինչը տալիս է մազերին երկարակեցություն:  
                                             30-ական թվականներ

«Loreal» ընկերությունը ընդլայնում է հորիզոնները, արտադրելով մազերի ներկ բնական հիմքի վրա, որն ունի բնական գույների մի ամբողջ գամմա: Գերմանիայում ,նույնպես. ձեռքերը ծալած չէին նստում: «Wella»  ընկերության հիմնադիրի մտքով անցավ խառնել ներկող պիգմենտը խնամող նյութի հետ, ինչը կանանց շրջանում հիացմունք առաջացրեց: 
Մազերի ներկը 40-50ական թվականներին
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ մի ձևով չանդրադարձավ  կանանց վրա` լինել գեղեցիկ: Մազերի ներկերը դառնում էին ավելի շատ, բանաձևերը ավելի լավը մազերը ավելի գեղեցիկ:
Մազերի ներկը 60-ական թվականներին

     Կոսմետիկայի վաճառքը  առաջ էր գնում  շատ արագ քայլերով: Այսպես  «Schwarzkopf» »ընկերությունը ստեղծեց «Igora Royal», ներկը, որը դարձավ իսկական դասական ներկ: Այդ նույն  ժամանակ ամբողջ աշխարհի   քիմիկոսները աշխատում էին առանց պերօքսիդի ներկի վրա, որով կարող էին ներկել մոխրագույն մազերը:Ավելանում են մազերի ներկերը, աշխարհի գեղեցկուհիները համարձակ օգտագործում են մազերի ներկը:

                                Մազերի ներկը ժամանակակից աշխարհում

Հիմա մեզ հասանելի է աներևակայելի բանաձևեր,  տարբեր արտադրողների ներկեր: Գիտությունը իր տեղում չի մնում, այդ պատճառով ստեղծեցին մուսսեր, փրփուրներ, շամպուններ, բալզամներ, տոնիկներ: Աղջիկները ներկում են մազերը, որպեսզի տրամադրություն բարձրացնեն, չվախենալով իրենց մազերի համար: Նոր բանաձևերը հարուստ են օգտակար նյութերով՝ սպիտակուցներով, ամինաթթուներով, կերատինով և  կենսաբանական հավելումներով: Չնայած ներկերի  մեծ ընտրությանը, շատ աղջիկներ նախընտրում են բնական   ներկեր և վերադարնում են  հինայի, բասմայի, սոխի  կեղևի, նույնիսկ ճակընդեղի օգտագործմանը:

Tuesday, September 10, 2019

Հետաքրքիր փաստեր <<Տիկին Պետքարտուղարը 2014-19թթ սերիալի մասին

1.Թեա Լեոնին և Թիմ դեյլին նույն դպրոցի Բերմոնտի Պատնիի դպրոցի շրջանավարտ են` Թիմը 1974 և Թեան 1984 թթ
2.Թեա Լեոնին և Թիմ Դեյլին հանդիպում են 2014 թ-ի դեկտեմբերից
3. Սեբաստիան Արսելուսը, Փաթինա Միլլերը, Բեբե Նեյվերտը և Էրիկ Բերգերը երաժշտական թատրոնի աստղեր են
4.Սեբաստիան Արսելուսը և Ջո Բլոկը , որոնք ամուսնական դեր են խաղում իրականում էլ ամուսիններ են:
 5.Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սերիալի առաջնային տիտորդ:
6.Թեա լեոնին-Էլիզաբեթ նրա եկրորդ անուննէ, ինչպիսին իր մարմնավորած կերպարինը:
7.Թեա Լեոնին և Մորգան Ֆրիման ը նախկինում միասին նկարվել են Deep Impact (1998).

8.Ջեյն Ակտինսոնը, ով խաղում է փոխնագահ Թերեզա Հարստի դերը, նախկինում խաղացել է պետքարտուղարի դեր
 Աղբյուրը

Wednesday, August 14, 2019

Վատ ձեռագիր



Գրեթե բոլոր անգլախոս երկրներում հրաժարվել են այն մոտեցումից, որ «Գեղեցիկ ձեռագիրն ՝է: Ձեռքով գրվում են միայն կարճ գրառումներ, իսկ ամբողջ գրավոր աշխատանքը կատարվում է համակարգչի վրա: Հակառակ իրավիճակ է ստեղծվում մեզ մոտ դպրոցներում՝ այստեղ մինչ օրս գնահատվում է գեղեցիկ ձեռագիրը: ԵՎ բոլոր ծնողները ձգտում են նրան, որ իրենց երեխաները գրեն հենց այդպես, երբեմն  չհասկանալով, որ այդ հարցի շուրջ   ավելորդ եռանդը կարող է ավելի շատ վնաս հասցնել քան օգուտ տա: Փորձելով սովորեցնել երեխային 3 կամ 4 տարեկանում, հուսալով հեշտացնել նրա դպրոցական առաջին տարին-ամենա լավ գաղափարը չի: Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել նուրբ շարժիչային հմտությունների զարգացմանը: Որքան լավ լինի երեխայի մոտ  մշակված ձեռքերի  շարժման կորդինացումը, այնքան ավելի լավ նա կկառավարի ձեռքը: Այդ հմտությունների զարգացման համար այդքան էլ շատ բան հարկավոր չէ, դա կա գրեթե բոլորի տանը: Երեխայի հետ կարելի է զբաղվել նկարելով (ավելի լավ է գունագեղ թվերը ներկել, ապլիպիկացիայով, մոդելավորմամբ, հավաքելու խաղերով՝ օրինակ «լեգո»բավականին փոքր մասնիկներով)-Այդ ամենը հետաքրքիր է և օգտակար: Երբ ձեր երեխան բռնի գրիչը ձեռքը, և փորձի որևէ բան գրել, ուշադրություն  դարձրեք ինչ ուժով է նա ճնշում գործադրում նրա վրա: Եթե գրիչը ծերը հպվում է թղթին,ուրեմն կարելի է կատարել ընդհանուր ամրապնդող  մարմնամարզություն: Այդ իրավիճակում օգտակարը կլինի և հին բոլորին հայտնի խաղը-«Քար-մկրատներ թուղթ» :
Եթե երեխան փորձելով շատ ուժեղ է ճնշում գրիչը, այնքան, որ նա ջարդվի և թուղթը պատռվում է, ապա արժի կատարել ձեռքի և  ուսի գոտկատեղի հանգստացնող մերսում : Երեխան ոչ մի ձև չի կարողանում  հաշտվել գնդիկավոր  գրիչի հետ, մի ընկճվեք, առաջարկեք նրան ընտրություն –մատիտ, գելավոր գրիչ, ֆլոմաստեր և թող գրի դրանցով հերթականությամբ: Այստեղ կարելի ավելացնել նաև ինքնահոս գրիչը-մարզանքի համար բավական օգտակար է:  Այդ ամենը կարելի վերածել հետաքրքրաշարժ գործընթացի-գնեք նոթատետր(ոչ թե տետր այլ  նոթատետր ) : Ու թող երեխան գրի դրա մեջ գոնե մի քանի տող, ամեն օր, ինչը արդեն այդքան էլ կարևոր չէ::
Երբ երեխան   սխալ է արտագրում և միացնում է տարրերի միավորներ,օգտակար կլինի վերադառնալ հիմունքներին և աշխատացնել մատները և կեռիկները և տարրերի միավորմանը: Ուշադրություն դարձնել պետք է նաև դպրոցակաների տողերի պահելուն- տողերը չպետք է «վեր թռնեն»  :  Եթե երեխաների մոտ դժվարություն է առաջացել տողերի պահելու մեջ, ապա կարելի է ուղղորդել տողերը հենց տետրում կամ նշել տողերի սկիզբը և վերջը: Գրեթե բոլորը բախվում են նամակ գրելուց ձեռքի ցավից, այնպես կոչված «Գրելու սպազմով», որը առաջանում է ձեռքի մկանների և գրեթե ամբողջ մարմնի անհավասարաչափ ծանրաբեռնվածությունից:
Եթե դա առաջանում է մեծահասակնեևի մոտ, վաղուց սովոր են գրիչը ձեռքում պահել, ապա ինչ ասել երեխաների մասին, որոնք նոր են սովորւմ գրել: Եթե երեխայի մոտ միայն տետրի մեջ գրելուց է առաջանում նման սպազմ, ապա պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչպես է նստած սեղանի առջև, երբ գրում է:
Բոլորին մանկուց հայտնի են «Գրելու հիգիենայի» օրենքները՝ի՞նչպես նստել, ինչպես հարմարացնել ձեռքերը և տետրը սեղանի վրա, ի՞նչպես ճիշտ բռնել գրիչը և այդպես շարունակ միայն     Ժամանակի ընթացքում  հնարավորինս հաճախ հետևելով այդ օրենքներին, ինչ իմանալ միգուցե բարին դա է. ամեն տարի մենք ավելի քիչ գրում  ենք և շատ տպում:Նենց որ մեր երեխաների մոտ այդ հմտությաունները ավելի քիչ կօգտագործվեն: