Thursday, November 19, 2020

Դիմահարդարման արվեստը վերածննդի դարաշրջանում

 

Վերածննդի դարաշրջանը նոր էսթետիկական զարթոնք էր միջին դարերից հետո:  

Այդ ժամանակաշրջանում միջին դարերից ի վեր մոռացության տրված էսթետիկական արժեքները ստանում են նոր որակներ․ դա իտալական արվեստի զարթոնքի ժամանակաշրջան էր, արվեստի հովանավորների, մարդու հայեցակարգի փիլիսոփայության հաստատման՝ առանց մասնագիտացման: Էսթետիկան հասնում է նրբագեղության աննախադեպ բարձունքների արվեստի բոլոր ոլորտներում՝ գեղեցկությունը դառնում է համընդհանուր, իսկ հետո կանացի էսթետիկան դառնում է ներդաշնակության մաս՝ ընդգրկելով իտալիայի կյանքը վերածննդի ժամանակաշրջանում։ Այդ երկիրը վերածվում է Եվրոպական նրբագեղության կենտրոնի: 

Նորաձևության մեջ և գեղեցկության արվեստում նոր միտումները և գեղագիտությունը տարածվում էր Իտալիայի սահմաններից այն կողմ և նրանց ազդեցությունը տարածվում էր Եվրոպայի պալատներում 

Այդ ժամանակաշջանում Ֆրանսիայում և Իտալիայում հայտնվեցին առաջին տրակտատները գեղեցկության և կոսմետիկայի արվեստի վերաբերյալ:Բանաստեղծները տարբեր երկրներում գրում էին տրակտատներ գեղեցկության մասին և փորձում էին միլիմետրի ճշգրտությամբ պատկերացնել արտաքինը՝ քթի երկարությունը՝ հավասար շրթունքի երկարությանը, երկու ականջները՝ հավասար չափիհավասար են բաց բերանին, իսկ գլխի բարձրությունը ութ անգամ տեղավորվում է մարմնի բարձրության մեջ: Իտալացի վանական Ա. Ֆիրնցոուլոյը կազմել է կանացի գեղեցկության մասին տրակտատ:    

Նա գրում էր, որ  ճակատը պետք է լինի լայնությամբ երկու անգամ ավել, քան երկարությամբ, բաց գույն, հարթ  մաշկով և ոչ շատ նեղ երակներով: Հոնքերը՝ մուգ, մետաքսյա, միջինից ավել հաստ, աչքերի սպիտակուցը՝ կապտավուն, աչքերը՝ բավականաչափ մեծ և ուռուցիկ, կոպերը և աչքերի վարդակները պետք է ունենան սպիտակ մաշկ՝ հազիվ տեսանելի երակներով, իսկ թարթիչները՝ ոչ այնքան մուգ, շրթունքները չպետք է լինեն շատ բարակ և գեղեցիկ հպվեն իրար:  Ատամները՝ ոչ շատ սուր, փղոսկրի գույն:Պարանոցը՝ սպիտակ և երկարավուն, ոչ թե կարճ,  լայն ուսեր և այլն 

16-րդ դարի Իտալական նկարչությունը՝ Ռաֆայելի, Լեոնարդո դա ՎինչիիՎերոնեզեիՏիցիանի, հնարավորություն է տալիս հիանալ գեղեցկուհիներով, որոնք համապատասխանում էին տրակտատում նկարագրված չափանիշներին: Իտալացի ազնվական կանանց իդեալը  շատ կլորացված մարմինն էր: Զգեստով այժմ շռայլ բացում են ուսերն ու կրծքավանդակը, լիքը երևալու համար օգտագործվում էր դրված ազդրեր և որովայն: Մեծ բաց ճակատ, քիչ նկատվող հոնքեր և սպիտակավուն մաշկ,  խուսափում էին այրևայրուքից և փչացնում էին իրենց մաշկը սպիտակ կապարով, սնգույր էին քսում մեկերատով, շիկահեր մազերը լավ ճակատի հոմանիշ էին և որպեսզի այդպիսին դարձնեին՝ պատրաստում էին ամենաանհավանական քաղվածքներից խառնուրդներ: Ոսկե մազերի և սև աչքերի համադրությունը բացարձակապես կատարյալ էր համարվում:   

Տիկնայք սովորեցին  բացացնել մազերը՝ ներծծում էին մազերը շաֆրանի և կիտրոնի լուծույթով, իսկ ով աղքատ էր՝ երիցուկի արգանակով նստում էին կեսօրին պատշգամբում և իրենց մազերը կախում արևի տակ՝  ծածկելով դեմքը խիտ կտորով:     

Գործողությունը բազմիցս կրկնվում էր, շատ ժամանակ էր պահանջում, բայց հարուստ կանայք շատ ժամանակ ունեին և վարսերը հետզհետե ձեռք էին բերում ոսկե երանգ՝ առանց իրենց տիրոջը առանձնապես վնաս պատճառելու: Հետո ամեն երեկո կապում էին մաքուր շորով գանգուրների տեսքով և ամեն առավոտ սանրում էին այնպես, որ պառկեն մակերեսային ալիքների մեջ: Իտալիայի պետության քաղաքներում՝ Հռոմում, Նեապոլում, Ֆլորենցիայում առաջացան հատուկ օծանելիքի խանութներ(գեղեցկությունը պահպանելու համար), բայց հաճախ նրանց բաղադրության մեջ մտնում էին թունավոր բաղադրիչներ:  Հայտնի էր ավելի քան  300 կոսմետիկական բաղադրատոմսեր: Կոսմետիկայում  գերակշռում էին կարմիր և սպիտակ գույները: Դիմահարդարումը դարձավ մեծ արվեստ, որին տիրապետել պետք է կարողանար յուրաքանչյուր կին:Դիմահարդարման գործընթացում առանձնահատուկ  վիրտոուզություն ցուցաբերեց Ֆլորենտինը: 

Անգամ հարգված մատրոնները տոնակատարությունների ժամանակ տիրապետում էին այդ արվեստին:

 Միլանի դքսուհի Եկատերիանա Սֆորցան գրեց տրակտատ, որը ծանոթացրեց ներկեր քսելու և  դիմահարդարման մեթոդներին: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ գեղեցիկ էր համարվում բարձր ճակատը: 

Այդ պատճառով խուսափում էին և հանում էին հոնքերը և նույնիսկ թարթիչները,որպեսզի չխախտեին գծերի հարթությունը՝ համապատասխանելով նորաձևությանը: Եկատերինա Մեդիչին հետաքրքրվում էր այն ամենով, ինչը վերաբերում էր էսթեթիկային: Նա շատ ժամանակ էր անցկացնում քսուքների հետազոտության և կրեմների համակեցությանը: Ավելի ուշ՝ դառնալով ֆրանսիայի թագուհի, նա վերցրեց  իր հետ Ֆլորենցիայի լավագույն  օծանելիքի մասնագետներին:  Հենց նա և իր մոտիկ ընկերուհին առաջինը բացեցին գեղեցկության ինստիտուտ: Այդպիսով, Իտալիայում ծնված Ռենեսանսը վերադարձրեց մարդկային գեղեցկության հանդեպ հետաքրքրութունը, որը ունեցավ  բավական էրոտիկ սկիզբ՝ 16-րդ դարում կորսետների հայտնվելով, որոնք կարողացան բարձրացնել լիքը կրծքերը և ձգել իրանը, բայց չնայած տեղի ունեցող փոփոխություններին՝ անձնական հիգիենայի կողմից դեռևս մնում էր սպասել ավելիին։ Թագուհի Մարգարիտա Վալուայի համար  շատ լուրջ  ջանքեր էր պահանջում ամեն անգամ սանրել մազերը, քանի-որ նա դա շատ հաճախ չէր անում և ձեռքերը լվանում էր շաբաթը մեկ: Վերածննդի դարաշրջանում նորից սկսեցին մաքրել ատամները շփելով վիշապի ծառի փոշու հետ, մարջանի սպիտակ փոշու հետ և սպիտակ թաթարով:  Իհարկե դա վնասում էր էմալը, բայց ընդհանրապես բերանի խոռոչի հիգիենան ավելի լավ մակարդակի վրա էր, քան միջին դարերում: Մարմնի հիգիենան, ճիշտ է, ավելի վատացավ, սարսափելի ժանտախտի համավարակը հեռացնում էր մարդկանց հասարակական բաղնիքներից, իսկ տնային  լվացարանները կային միայն ամենահարուստ տներում:  Տիկնայք մինչ օրս փչացնում են իրենց մաշկը սպիտակ կապարով և սնգույր էին անում կարմիր շագանակագույն ներկով:  

Սիմոնետա  Վեսպուչին՝ ֆլորենցիայի առաջին գեղեցկուհին էր: Նա մահացավ քսան տարեկան հասակում թոքաբորբից և գերծանրաբեռնվածությունից: Նրա գեղեցկությունը Աստվածային պարգև էին համարում և Սիմոնետան ստիպված էր ներկա գտնվել բոլոր Ֆլորենտինյան տոնակատարություններինՄազերը չամրացված, հագած վառ մետաքսյա զգեստ, և զարդարված ծաղիկներով, նա նստում էր խնջույքներին կամ ղեկավարում էր աղջիկների ավանդական պարը, որքան էլ վատ իրեն զգար: Իսկ  երբ Սիմոնետան մահացավ, ամբողջ գիշեր թաղումից առաջ  ջահերի լույսի տակ, բաց  դագաղով,  նրան պտտում  էին քաղաքով, որպեսզի ֆլորենցիները վերջին անգամ հիանային այդ գեղեցիկ դեմքով:  

Սիմոնետան հարուստ վաճառական Մարկո վեսպուչիի կինն էր, բայց նրան սիրահարված էին ավելի բարձրատիճան և հռչակավոր մարդիկ. Օրինակ մեծագույն նկարիչ Սանդրո ԲոտիչելինԳեղեցկուհին Ջուլիանո Մեդիչիին՝ դուքսին՝ Ֆլորենցիայի ղեկավարի փոքր եղբորը և քաղաքի ամենափայլուն ասպետներից մեկին փոխադարձ է պատասխանում: 

Սանդրո Բոտիչելին անմահացնում է Սիմոնետայի գեղեցկությունը իր  կտավներում: Գրեթե դրանցից յուրաքանչյուրում՝ դա լինի «Վեներայի ծնունդը»«Գարուն» կամ «Մոգերի Երկրպագություն», կենտրոնում Սիմոնետան էր, միայն ավելի վարդագույն, առողջ և շողշողուն, քան նա կար կյանքումԻ դեպ, իր վերջին տարիներին Բոտիչելին ապրում էր Մարկո Վեսպուչիի տանը և թաղված է Օնիիսանտիի եկեղեցում, որը պատկանում էր Վեսպուչի ընտանիքին: Նա ցանկանում էր թաղվել Սիմոնետայի կողքին։ 

Լուկրեցիա Բորդջինան՝ Հռոմի պապի՝ Ալեքսանդր VI -ի և իր սիրուհու՝ թեթևաբարո Վանոցցա Կատանիի աղջիկը՝ այդ ժամանակվա ամենագեղեցիկ կանանցից մեկըՄայրը քաղաքավարության էր նրան  սովորեցնում և Լուկրեցիան Կլեոպատրայի պես ընդունում էր կաթնային լոգանքներ, որպեսզի մաշկը դառնար փափուկ՝ մաքրում էր ջրովկիտրոնի հյութով, որպեսզի պահպանի սպիտակությունը: Հայտնի էր, որպես թեթևաբարո կին և թունավորող, բայց հավանաբար ընդհամենը իր ֆանտաստիկ աներևակայելի դաժան և անբարոյական բարեկամների զոհն էր: Խանդելով Լուկրեցիային, ցանկացած տղամարդու հանդեպ՝ ոչ Բորջինա ցեղից, հայրը և եղբայրները պնդեցին առաջին ամուսնուց բաժանվել, սպանեցին նրա սիրեկանին՝ Պեդրո Կալդեսին, սպանեցին նրա երկրորդ ամուսնուն՝ Ալֆոնսո Արոգոնսկուն, ում Լուկրեցիան անկեղծ սիրում էրԼուկրեցիայի երրորդ ամուսինը ողջ մնացմիայն այն պատճառով, որ տղան՝ Չեզարեն ստիպված էր փախչել և թաքնվել:   Լուկրեցիան վերջապես կարող էր ապրել նորմալ կյանքով, պարգևեց ամուսնուն ութ երեխա և մահացավ ծննդաբերության տենդից երեսուն տարեկանում։ Այդ ժամանակ երեսունանց կանայք համարվում էին տարեց տիկնայք և այն, որ հիթսուն տարեկանում Դիաննա դե Պուատեն դեռևս թարմ տեսք ուներ,  սլացիկ էր և եռանդուն,  շատերին կասկածելի էր թվում:  

Պալատական բամբասողները ասում էին, որ իբրև նա  կախարդանք է անում, կարծես իր ծնոտները կեղծ են , իսկ մազերին ծավալ և շքեղություն հաղորդելու համարօգտագործում է իտալական թանկարժեք բարձիկներ: Այս ամբողջ վիրավորական ենթադրությունները չէին համապատասխանում իրականությանըԻրականում Դիաննա դե Պուատեն ամեն օր արթնանում էր ժամը վեցին, սառը ցնցուղ էր ընդունում և ուղևորվում էր ձիով զբոսանքի, ցանկացած եղանակի քշում էր պալատի շրջակայքով երեք ժամ: Տուն վերադառնալով, անում էր թեթև նախաճաշ՝ շատ բանջարեղեն և կաթնային մթերքներ, ոչ մի ճարպոտ  և կծու ուտելիք և մինչև կեսօր պառկում էր անկողնում գրքով։ Դիանան շատ կրթված աղջիկ էր: Երեքժամյա ցերեկային քունը իր համար անհրաժեշտ էր համարում: Ամեն գիշեր պատրաստում էր նուշից  դիմակ և պարանոցը վարդի ջրով լվանում էր 

Շաբաթը մեկ անգամ նա տաք լոգանք էր ընդունում նուշի յուղով

Եվ համարյա ամեն երեկո տրվում էր երիտասարդ և վարժ թագավոր Հենրիի սիրունով նույնպես օգուտ էր քաղում գեղեցկությունից և առողջությունիցՆա մահացավ վաթսունյոթ տարեկան հասակում՝ ձիուց ընկնելիսԼսելով նրա մահվան մասինաբբա դե Բրանտոմը բացականչեց. «ինչ ցավալի էոր երկիրը կլանում է այդպիսի գեղեցիկ մարմինները»։ 

Աղբյուրը՝https://www.bibliofond

 
 

 

 

 
 

 


Thursday, October 8, 2020

Դիմահարդարումը Հին Հռոմում

 


Հին Հռոմում կնոջ դիմահարդարումը կախված էր իր սոցիալական կարգավիճակից: Ընդհանրապես Հռոմում հատուկ ուշադրություն էր դարձվում դիմահարդարմանը: Կանայք անգամ չէին պատկերացնում իրենց կյանքը առանց կոմետիկայի: Նրանք ներկում էին աչքերը, օգտագործում էին օճառ մաշկը սպիտակեցնելու համար և սնգույր:  Հռոմում համարվում էր, որ կինը առանց դիմահարդարման, ինչպես  սնունդը առանց աղի: Հռոմում մեծ ճանաչում ուներ մանիկյուրը, եղունգների լաքը պատրաստվում էր ոչխարի արյունից և ճարպից և ուներ վառ-կարմիր գույն: Սիրում էին վառ ներկել եղունգները ոսկյա գույն, կարմիր կանաչ գույնով նաև չինական ղեկավարները, իսկ սովորական մարդկանց դա անել չէր կարելի:  Հռոմը շարունակեց Հին Եգիպտոսի և Հունաստանի ավանդույթները և ծախսում էին հսկայական գումարներ կոսմետիկայի համար: Ստվերաներկեր, սնգույրներ, դիմափոշիներ,  սպիտակ ներկեր, մազերի և հոնքերի ներկեր, տարաբնույթ մազեր և քսուքներ արտադրեցին արևելքից և Եգիպտոսից և այդ ժամանակ Հռոմի գանձարանը աստիճանաբար սահմանափակումներ մտցրեց օծանելիքային արտադրանքի վրա: Կոսմետիկայի բաղադրատոմսերը հավաքել են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Հին Հռոմում որոշակի գեղեցկության չափանիշ գոյություն չուներ: Հռոմեացիների մոտ մեծ ճանաչում ունեին օճառները մազերը ներկելու համար կապարի սպիտակ ներկը դեմքի համար, լոսյոն նուշի յուղի կաթով, անանուխի յուղ ձեռքերի համար մանրացված պեմզայից և եղջուրներից ատամի փոշի: Նորաձև էր սպիտակ մաշկը, դիմափոշիով մանրացված փոշիով և շիկահեր մազեր, որոնք ներկելուց հետո կարող էին թափվել: Բազմաթիվ Հռոմեացի կանայք լվացվում էին էշի կաթով և գիշերը դեմքը դնում թխած հացին: Կոսմետիկական գործընթացները իրենցից մեջ ներառում էին մի ամբողջ մարմնի հիգիենա: Հռոմում կային մեծ քանակությամբ հասարակական բաղնիքներ: Դրանք ակումբներ էին, որտեղից կանայք կարող էին օրերով դուրս չգալ: Գրեթե յուրաքանչյուր իրեն հարգող հռոմեացի իր տանն ուներ բաղնիք: Ազնվականները լոգանք էին ընդունում հոտավետ յուղերով, հուսալով, ազատվել կնճիռներից: Հռոմեացիները կոսմետիկ գործընթացների համար ունեին հատուկ ծառաներ:        
Աղբյուրը՝

Saturday, September 19, 2020

Դիմահարդարումը Հին Հունաստանում

 Հին Հունաստանում կոսմետոլոգիան այնքան էլ կապված չէր  կրոնի հետ, ինչպես Հին Եգիպտոսում, այլ դրված էր շատ իրական առևտրային հիմքի վրա : Գոյություն ուներ հատուկ մասնագիտություն կոսմետ՝ ներկայումս նմանատիպ բաներով զբաղվում են  դիմահարդարները և ոճաբանները:  Կոսմետ լինելը համարվում էր շատ շահավետ, քանի որ  հաճախորդը չէր բերվում: Մասնագետը օգնում էր պատանի աղջիկներին և երիտասարդ կանանց տիրապետել դեկորատիվ և բժշկական բաղադրիչների նրբություններին, խորհուրդ էր տալիս, ի՞նչպես է  պետք ճիշտ  քողարկել այս կամ այլ թերությունները, ընդգծել արտաքինը: Հիմնական շեշտը դրվում էր ոչ թե մաշկի առողջության, այլ ճիշտ ընտրված դիմահարդարման օգտագործման վրա:     

Կոսմետիկան առաջին հերթին ծառայում էր ոչ թե բուժական,այլ   որպես դիմակավորող միջոց:Հին Հունաստանում հիմնական ուշադրությունը դարձվում էր ոչ թե արտաքին գրավչությանը, այլ ֆիզիկական պատրաստվածությանը (այսպես կոչված ֆիզիկական գեղեցկության պաշտամունք):Այդ մասին հիշատակումներ կարելի է գտնել այդ ժամանակվա հայտնի բանատեղծների և գիտնականների ստեղծագործություններում:  

Հիպոկրատի աշխատություններում կարելի է փնտրել հետաքրքիր տեղեկատվություն: Մեծ բժիշկը,   պարզվում է բուժական կոսմետոլոգիայի լավ մասնագետ էր: Նա փորձարկել է մի շարք քսուքների բաղադրատոմսեր և դիմակներ ծերացող մաշկի համար(խնդիրը արդիական է և մեր օրերում): Ուշադրություն էր դարձնում այնպիսի աննշան  թվացող խնդիրներին, ինչպիսին էին բերանից տհաճ հոտը, փչացած ատամները, փակված  քիթը,  անառողջ լնդերը: Իր կողմից հորինված միջոցների թվում են սպիտակեցնող էմուլսիաներ՝ մաշկի անցանկալի պիգմենտացիան վերացնելու համար, փափկացնող քսուքներ, հանգստացնող քսուքներ, ինչպես նաև անուշաբույր կոմպոզիցիաներ հագուստի, մազերի, և մարմնի հոտավետության համար:   

                    Աչքերի դիմահարդարումը 

Հին հույն կանայք ի սկզբանե շատ մեծ ուշադրություն էին դարձնում միայն իրենց մարմնին, քանի որ դեկորատիվ կոսմետիկան ի սկզբանե ըստ էության դա պետք չէր՝ նրանք շատ ժամանակ էին անցկացնում տանը և մաշկը միշտ մնում էր գունատ: Բացի այդ հույն քահանաների կողմից սկսվեց վետո կոսմետիկայի օգտագործման համար: Բայց նորաձևությունը բոլոր ժամանակներում մնում է նորաձև և շատ շուտով հույն գեղեցկուհիները չդիմացան այդ գայթակղությանը,չնայած վառ ներկը նրանց գունատ դեմքերին բնական չէր նայվում, այդ պատճառով դիմահարդարումը արվում էր ցերեկը, տհաճ էր, իսկ երեկոյան հույն կանայք իրենց թույլ էին տալիս  մի փոքր դեմքի երանգ հաղորդել դեմքին: Նրանք սևացնում էին հոնքերը մուրով և թարթիչներին փայլ էին հաղորդում թեթև խեժի խառնուրդի  և ձվի սպիտակուցի օգնությամբ: Այտերը և շրթունքները ներկում էին սուրմայով: Այսպիսով, եթե կինը ամուսնացած էր, նա իրեն չէր կարող թույլ տալ շատ վառ դիմահարդարում, դա համարվում էր  գռեհիկ և ցայտուն ընդգծված:  Վառ դիմահարդարում օգտագործում էին հիմնականում  թեթևաբարո կանայք, որպեսզի գրավեն տղամարդկանց ուշադրությունը: Բայց ավելի ուշ կոսմետիկայի օգտագործումը ավելի արհեստական բնույթ ստացավ:  Գույնը ստացվում էր մահացու գունատ, այդ պատճառով հույն կանայք  ներկում էին այն դարչինով այտոսկրերի մեջ: Աչքերը ընդգծելու համար,   շարքի մեջ մտավ մոխիրը և սուրման, շաֆրանի խառնուրդի լուծույթով:  Հոնքերը ամպայման կապվում է  ամուր, համարձակ ճարպոտ շերտի մեջ:Դա  գեղեցկության էտալոն էր համարվում բոլոր հույն կանանց մոտ: Հատկանշական է այն փաստը, որ Հին Հունաստանի կանայք   և տղամարդիկ զբաղվում էին սպորտով, քանի որ այդ հարցի էսթետիկական կողմը  թույլ չէր տալիս ոչ մի  գեր ձև: Կազմվածքը պահպանելու համար հին հույները օգտվում էին բաղնիքներից մերսումով, ինչպես նաև անընդհատ հետևում էին դիետային:  

Ընդհանրապես հույն գեղեցկուհիները օգտվում էին դիմահարդարումից շատ չափավոր, քանի որ,  համարվում էր, որ շատ վառ ներկերը դեմքին հատուկ  էր թեթևաբարո կանանց: Սակայն հենց հին Հունաստանում  առաջին անգամ հայտնվեց սպիտակ դիմափոշին, որը քսվում էր դեմքին հաստ շերտով դեմքին երանգ հաղորդելու և թերությունները քողարկելու համար: Երեկոյան աղջիկները դեմքին քսում էին գարու խմորից դիմակ, որպեսզի պահպանեն մաշկի գունատվությունը Այդ ամենը օգտագործվում էր շատ չափավոր և գռեհիկ չէր նայվում: Հատուկ նշանակության էր դարձվում կոսմետիկ միջոցների պահպանմանը՝ դա իհարկե շքեղ շշեր և փորագրված տուփեր էին, որոնցով  տիկնայք պարծենում էին միմյանց և կարող էին ժամերով քննարկել մի բանկա կրեմով կամ  դեմքի կարմրաներկով: Հին հունաստանի գրեթե յուրաքանչյուր ազնվական անձնավորություն ուներ սպասավորներ, որոնք զբաղվում էին իրենց տիրուհու գեղեցկությամբ:     

Նրանց պարտականությունների մեջ էր մտնում դիմահարդարման կոսմետիկ միջոցների օգնությամբ  թաքցնել մաշկի թերությունները:Այդ  պաշտոնը շատ պատվավոր էր: Շատ հասարակ աղջիկներ ձգտում էին տիրապետել կոսմետիկայի ճիշտ քսելու գաղտնիքներին, որպեսզի ծառայություն անցնեն ազնվական մարդու մոտ: Բացի այդ հենց հին Հունաստանում հայտնվեցին առաջին որակյալ կոսմետոլոգները, ովքեր զբաղվում էին իրենց սեփական  արտադրությամբ, որոնց շնորհիվ  ընդգրկվում էին բարձր հասարակության շրջանակներում:   

Հույների դիմահարդարումը նշանակալի  բնույթ էր կրում, հատկապես  ազնվական կալվածքների մեջ, այդ պատճառով կոսմետիկային հատուկ ուշադրություն էր դարձվում:  Հենց հունական գեղեցկությունը առ այսօր համարվում է դասական, քանի որ հույները գիտեին ինչպես ճիշտ գտնել «ոսկե միջինը» շատ հմտորեն  կիրառել դիմահարդարումն այնպես, որպեսզի այն գռեհիկ չնայվի, այլ հակառակը՝ ընդգծի բոլոր արժանիքները և քողարկի թերությունները:  Հույն կանայք տիրապետում էին  մաշկը  մետաքսյանման դարձնելու, դեմքի գույնը ճիշտ հավասարեցնելու գաղտնիքներին, որպեսզի միարժամանակ այն ունենար գունատ և բնական տեսք:Այդ նպատակներով նրանք օգտագործում էին բացառապես անվնաս միջոցներ, այնպիսի, ինչպիսին  էին էշի կաթը, հացի փշրանքները, հաճարենու մոխիր, այծի ճարպից օճառ:   Հոտավետ յուղերը մարմնի համար պատրաստվում էին ծաղիկներից՝ ամենատարածվածներն էին վարդերն ու հասմիկը: Վարսերին նույնպես տրվում էր հատուկ նշանակություն՝կիռառության մեջ էին դրվում տարբեր ամրացնող դիմակներ, իսկ ներկերը օգտագործվում էին միայն բնական քաղվածքներից: