Saturday, April 20, 2019

Ի՞նչպես են նշում Սուրբ Հարության տոնը աշխարհի տարբեր երկրներում

Զատիկը բոլոր քրիստոնյանների մեծագույն տոներից է: 

Տոնը նշելու ավանդույթը ձևավորվել է դարեր շարունակ: Ցանկացած երկրում այն նշում են իրենց ձևով: Մեր հոդվածում մենք կպատմենք ի՞նչպես են նշում զատիկը տարբեր երկրներում:
Ի                                 Իտալիա
Իտալիայում զատիկը համարվում է ամենահայտնի և սիրված տոներից մեկը: Զատկական շաբաթ օրը Հռոմի գլխավոր հրապարակում հավաքվում են հազարավոր մարդիկ լսելու պապի շնորհավորհանքը: Իտալիայում զատիկը նշելու ավանդույթը ունի դարերի պատմություն: Օրինակ նախկինում գոյություն ուներ ավանդույթ եկեղեցում վառած կրակը ջահերով տանել տներով:  Ժամանակակակից Իտալիայում հաճելի է կազմակերպել զատկական նախաճաշ: Դա անփոխարինելի խաշած ձուն է, ապխտած երշիկը և ոչ քաղցր կշտացնող կուլիչ Կամ նեապոլիտական աղի կարկանդակ ձվերով, պանրով և երշիկով, կամ հենց նույն նեապոլիտական պաստերա –կարկանդակ  ռիկոտոյով և բոված ալյուրով:Չնայած նրան, որ համեղ, բայց ծանրամարս դեսերտը թխում են ամբողջ տարի, ի տարբերություն մյուս ուտեստների այն  խոհրդանշում է վերածնունդ:
 Ֆրանսիա
Ֆրանսիայում մեծ շաբաթ օրը հենց հրապարակում պատրաստում են խոշոր ձվով ամլետ: Ուտեստի համար օգտագործվում է մոտավորապես 4500 ձու և մի քանի հազար կիլոգրամ միս: Նաև զատիկի օրը բոլոր փողոցներում վաճառում են շոկոլադային տեսքով նապաստակներ, ճուտիկներ , զանգակներ, ձվեր և այլ տոնի խորհրդանշող թալիսմաններ: Երբ ֆրանսիացիները լսում են զանգակները, նրանք գրկախառնվում են և համբուրվում: Ֆրանսիացիները ասում են, որ զանգերը հասնում են հռոմի պապին:    
                                      Մեծ Բրիտանիա
Զատիկը Մեծ Բրիտանիայի ուղղափառ տոներից է:Այդ երկրում գոյություն ունի ավանդույթ միմյանց հյուրասիրել ձվերով, բայց ոչ հավերի,  այլ շոկոլադային կարամելային միջուկով:Դրա հետ մեկտեղ Քեյթ Միդլթոնի հայրենիքում գոյություն ունի զատկական ավանդույթ հագնել նոր շորեր: Դա խորհրդանշում է բնության զարթոնքը և նոր կյանքի փուլը:     
    Լեհաստան
Սովորաբար նշվում է  երկու օր՝  կիրակի և երկուշաբթի: Զատկական կիրակի առավոտը սկսվում է  զատկական արարողությամբ, որը  եկեղեցում է կատարվում, դրանից հետո լեհերը նստում են տոնական սեղանի շուրջ: Ըստ ավանդույթի այդ սեղանի շուրջ պետք է նավաքվեն մի ընտանիքի բոլոր սերունդները: Տոնական ճաշը սկսվում է աղոթքով: Նախաճաշը բաղկացած է ձվից, բողկից,  մսից և երշիկեղենից: Զատկական կիրակիին հաջորդում է
«թաց երկուշաբթին»: Լեհերը առատաձեռն ջրում են միմյանց        ջրով:Ջրային ատրճանակներից լցված ջուրը,  թափվում են պատահական անցորդների գլխին և պայթում են մետրոյի վագոններում ջրելով մարդկանց, բայց ոչ մեկ չի բողոքում, հակառակը բոլորը գոհ են: Ջուրը համարվում է առողջության, հաջողության, տան եկամուտի խորհրդանիշ:
                                  Մեքսիկա
 Զատիկը Մեքսիկայում տևում է  համարյա երկու շաբաթ: Կրքոտ ուրբաթ օրը սկսվում է  զատկական դիմակահանդեսը շքեղ բեմադրություններով , պարերով, հրավառություններով: Փողոցների մոտ խաղալիքներ են  զարդարում, բմբուլի  թղթից: Շաբաթ զարդարում են հուդայի տիկնիկներ պապիյե- մաչեից, որոնց ամրացվում են հրավառության սարքերը:  Օրվա վերջում այդ տիկնիկներին պայթեցնում են : Մեքսիկայի բնակիչները հավատում են, որ այն մարդը, ով իր վրա է զգում Հիսուսի չարչարանքները Գողգոթա հասնող ճանապարհին , նա կդառնա ավելի բարի, ավելի զգայում, ուրիշի դժբախտությունների հանդեպ ամենի շնորհիվ  երջանիկ զատիկը ուղեկցվում  է լուսավոր ուրախությամբ  և խաղաղ ընտանեկան հավաքույթներով: 
                    
   
                                              Ավստրիալիա
         Ավստրիալիայում զատկական խորհրդանիշը ոչ թե նապաստակն է, այլ բիբլին(մի փոքր կաթնասուն կենդանի մեծ ականջներով):Հենց իր նկարն է զարդարում զատկական հուշանվերները:Ինչ վերաբերում է զատկական հյուրասիրություններին, ապա ավստրալացիները զատկական սեղանը չեն պատկերացնում առանց տապակած ոչխարի կամ ճուտիկի , կան նաև բեզեյով տորթ , որը զարդարված է մրգերով: Ավստրիալիայում զատիկը նշում են բնության գրկում, քանի որ հավատում են , որ այդ տոնին մաքրվում է օդը, իսկ ջուրը ձեռք է բերում սուրբ ջրի նման հատկություններ: Բացի այդ Ավստրիալիայում տեղի է ունենում ամենամյա օդային փուչիկների փառատոնը :                                     Ամերիկա

Լինելով բազմազգ երկիր, որտեղ տարբեր դավանանքների հավատացյալներ են գնում, Ամերիկան չի պահպանում Զատկի տոնին հատուկ սովորույթներ:Միակ  բնորոշ առանձնահատկությունը բոլոր ամերիկացիների համար համարվում է, այն որ լուսավոր կիրակի օրը բոլոր նրանք հավաքվում են ընտանեկան սեղանի շուրջ: Ընտանեկան ընթրիքի գլխավոր ճաշ  են համարվում  կարտոֆիլը, խոզապուխտ անանասով և մրգային աղձաններ: Ամերիկայում շատ ընդունված է զատկական խաղը՝թեք մարգագետնում ձվերի գլորելը:Երեխաները մրցում են ով ավելի արագ կարող է գլորել իր ձուն: Ամենամեծ մրցույթները լինում են Բլիզ մարգագետնի վրա Սպիտակ տան մոտ Վաշինգտոնում: Հարյուրավոր երեխաներ  գալիս են իրենց զատկական զամբյուղներով  լցված մուգ ներկած ձվերով,և գլորում են ցած նախագահական պալատի շուրջ:

No comments:

Post a Comment