Monday, March 16, 2020

Հարվարդի համալսարանի գրադարանը


Հարվարդի համալսարանի գրադարանը իրենից ներկայացնում է մասնագիտական դպրոցների, քոլեջների, գիտահետազոտական կենտրոնների, թանգարանների և այլնի (մոտ 100)  գրադարանների համակարգ: Այն ամենախոշոր ակադեմիական գրադարանային համակարգն է աշխարհում:

Ամերիկայում հնագույն և աշխարհում ամենամեծ համակարգված գրադարանների սկիզբը դրվել է 1638թ-ին: Անգլիական գաղութի կողմից հիմնադրված քոլեջը Ջոն Հարվարդի կտակով, ստացավ նրա կարողության կեսը և անձնական գրադարանը: Մեկ տարի անց քոլեջը անվանվեց նվիրատուի անունով:
Գրադարանի 400 հատորներից մինչև մեր օրերը մեզ է հասել միայն մեկ գիրք՝ «Քրիստոնեական պայքարը սատանայի, աշխարհի և մարմնի դեմ»: Համարյա ամբողջ հավաքածուն հրդեհից այրվել է 1764թ-ին ոչնչացնելով քոլեջի համարյա ամբողջ գրադարանը, որում այդ ժամանակ կար շուրջ 500 հատորներ: Սակայն նվիրատվությունների և նվերների շնորհիվ այն արագ վերականգնվեց: 19-րդ դարի ընթացքում կազմավորվեց համալսարանի գրադարանի ճյուղավորված կառուցվածք: 1717, 1718, 1826թ-ին բացվեցին գրադարանի իրավաբանական, բժշկական, և աստվածաբանական դպրոցների գրադարաններ: 1900թ-ին գործում էին արդեն 37 գրադարաններ: Ներկայումս համալսարանական համակարգը ներառում է 94 ինքնուրույն գործող կազմակերպություններ: Նրա մեջ մտնում են համալսարանական արխիվը: Ամբողջ գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 16 մլն հրատարակություններ և երկրում իր մեծությամբ երկրորդն է Կոնգրեսի գրադարանից հետո:
Ամենամեծը Հարվարդի քոլեջի գրադարանն է, որը կրում է 1907թ-ի շրջանավարտ Հարրի Վայտների անունը, ով խեղդվել է Տիտանիկի նավի խորտակման ժամանակ:
Նրա մայրը որդու հիշատակին հավերժացրեց այդ շենքի կահավորումը: Վայդների գրադարանում են գտնվում սլավոնական գրականության, միջին արևելքի հրեական և հին հրեական ժողովածուներ: Այդ ֆոնդերը ընդգրկում են 5 միլիոն հրատարակություններ: Դրանց մեջ են այն գրքերը, որոնք հրատարակված են Եվրոպայում, գրքերի հրատարակման սկզբնական շրջանից մինչև 1501թ-ի հունվարի մեկը, ինչպես նաև 16-17-րդ դարերի Եվրոպական գրքերի ընդարձակ հավաքածուներ:
     Այս հոդվածը կարող եք կարդալ նաև գրադարանավարի բլոգում և իմ բլոգում


No comments:

Post a Comment