Սյուժեն
Լոնդոնի իր բնակարանում, որը նաև համարվում է աշխատանքային գրասենյակ երկար տարիներ աշխատում և ապրում է էմիգրանտ՝բելգիացի, նախկին ոստիկան, ներկայում հետախույզ Հելքյուլ Պուարոն, իր գործընկեր Արթուր գաստինգսի և քարտուղար Միսիս Ֆիլիստի Լենոնի հետ: Նա հիմնականում զբաղվում է այն սպանությունների հետաքննությամբ, որոնց համար նրան դիմում են իր հաճախորդները: Շատ հաճախ Պուարոն օգնում է ոստիկանության ավագ տեսուչ Ջեյմս Ջեփին, երբ նա խնդիրներ է ունենում հետաքննական գործի ժամանակ:
Ստեղծման պատմությունից
Պրոդյուսեր Բրայան իսմանը Հերքյուլ պուարոյի դերում Դևիդ Սուշեից ավելի լավ թեկնածու, չգտավ: Նրանք ծանոթ էին «Բլոտ բնության գրկում» սերիալից: Դևիդ Սուշեն շատ պատասխանատու էր վերաբերվում Հերքյուլ Պուարոյի կերպարի մարմնավորմանը: Նա ուսումնասիրել է Բելգիայի պատմությունը հասկանալու համար ինչ միջավայրում է մեծացել իր մարմնավորող կերպարը: «Երբ ինձ առաջարկեցին խաղալ Հերքյուլ Պուարո -ասաց դերասանը, ես կարդացել եմ բոլոր գրքերը և պատմվածքները, ինչպես նաև նայել եմ,թե ինչպես են ուրիշները խաղում այդ դերը: Նա նաև վարձել է անգլերենի ուսուցիչ իր անգլերենի ակցենտը լավացնելու համար: Պրոդյուսեր Բրայան իսմանը համագործակցելով Քլայվ Էսթոնի հետ, աշխատեցին 1-8սեզոնների վրա, իսկ հետո լքեցին նախագիծը, այլ սերիալների վրա աշխատելու համար: Էնթոնի Գորվիցը՝ սերիալի մյուս սցենարիստը նկարել է երեք վեպեր և 10 պատմվածք, երբ Կոմիկ և գրող Մարկ Գետիսը գրել է սցենար երկու էպիզոդների համար, ինչպես նաև հրավիրված դերասան էր Պիտեր Ֆլեննելի դերում մարմնավորելու համար: Հետաքրքիր է այն փաստը, որ երաժշտությունը, որը հնչում է տիտռների սկզբում 13 սեզոնների սկզբում հնչում է տարբեր ձևերով: