Սերիալի սկզբում հնչող երաժշտությունը հնչում է տարբեր ինտոնացիաներով: Այդպես հատուկ է արված սերիալից առաջ հեռուստադիտողին ճիշտ տրամադրություն հաղորդելու համար: Սերիալը իսկապես նկարել են այն վայրերում, որոնք նկարագրված են գրքում՝Եգիպտոս, Հունաստան, Կանադա և այլն: Դևիդ Սուշեին Պուարոյի դերում խորհուրդ են տվել Ագաթա Քրիստիի ընտանիքը: Նրանք տեսել են նրան «Բլոտն օգնում է» մինի սերիալում: 2013 թվականին Ռոզալօինդա Քիկս (Ագաթա Քրիստիի դուստրը ) ասաց, որ համոզված էր , որ Ագաթա Քրիստին ինքը հավանություն կտար այդպիսի Պուարոյին, իսկ Ագաթա Քրիստիի թոռը ասաց, որ ցավում է նրա համար, որ Ագթա Քրիստին երբեք չի տեսել Դևիդ Սուշեին: Դևիդ Սուշեն շատ մանրամասն էր պատրաստվում Պուարոյի դերին: Նա կարդացել է մեծագույն հետախույզի մասին բոլոր պատմվածքները: «Օրեցօր, շաբաթից շաբաթ ես թերթում էի Ագաթա Քրիստիի Պուարոն» Իմ գործը ոչ միայն հերոսին ճանաչելն էր, ալյև այն դառնալը: Սուշեն արեց 93 կարևոր գրառում է կատարել գործող անձի մասին, որը և իրագործում էր էկրանին:
No comments:
Post a Comment