Թարգմանությունը բարդ գործընթաց է, որի իրագործման համար անհրաժեշտ է թարգմանչի մտքի բոլոր ռեսուրսները: Թարգմանիչը պետք է հաշվի առնի թարգմանվող տեքստի բոլոր առանձնահատկությունները, կողմնորոշվի դրանցում, ինչպես ձուկը ջրում: Թարգմանիչը նաև պետք է քննադատաբար մտածի և վերլուծի նյութը, օգտագործի բազմապիսի թարգմանչական հնարքներ, վերահսկի ձեռք բերած աղբյուրը, ստուգելով թարգմանական տեքստը բնօրինակով և բնականաբար իրագործել որոնման գործունեությունը օգտագործելով բառարաններ, տեղեկատուներ և համացանց, որը վերջին տարիներին դարձել է թարգմանչի որոնման հիմնական գործիքը: Լավ թարգմանությանը հասնելու համար անհրաժեշտ է դրսևորել զգալի էրուդիցիա: Լավ կարող է համարվել այն թարգմանությունը, որը հաշվի է առնում ոչ միայն լեզվաբանական այլև մշակութային, պատմական, փիլիսոփայական, հոգեբանական և տեքստի այլ կողմերը: Թարգմանչի աշխատանքի հիմնական մասը ընթերցողի համար մնում է «կադրից դուրս»: Նա տեսնում է միայն վերջնական արդյունքը: Առավել կիրթ ընթերցողը ստիպված է վստահել թարգմանչին: Մասնագետը հեշտությամբ կարող է հայտնաբերել այս կամ այն սխալը, որը թարգմանիչը թույլ է տվել տեքստի առանձնահատկությունների մասին պատկերացում չկազմելու պատճառով:
Thursday, February 10, 2022
Թարգմանությունը որպես մշտական ինքնակրթության գործընթաց

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment