Saturday, March 26, 2022

Թարգմանությունը որպես ինքնակրթության մշտական գործընթաց


 Գործի առանձնահատկությունները այնպիսին են, որ թարգմանիչը միշտ չէ ունենում հնարավորություն ընտրել տեքստը թարգմանելու համար: Հաճախ թարգմանչի առջև խնդիրներ են առաջանում, որոնց լուծելը լրացուցիչ որակավորում է պահանջում: Այս հոդվածի խնդիրն է ցույց տալ, թե ինչ խնդիրների հետ է բախվում թարգմանիչը թարգմանելու գործընթացում, ինչ ձևերով է այն հաղթահարում, ինչ ռեսուրսներ են ներդրված այդ նպատակի համար 
Բնականաբար յուրաքանչյուր կատարված թարգմանություն համալրում է թարգմանիչի բառապաշարը, քանի որ թարգմանելու ընթացքում նա ծանոթանում է նոր արտահայտությունների, բառերի և դրանց նշանակության հետ, բայց ամենակարևորը համալրվում է նաև նրա մշակութային պաշարը: Հենց այդ տեսանկյունից ենք մենք կենտրոնացնում մեր ուշադրությունը: Հաճախ թարգմանելու ընթացքում դժվարություններ են առաջացնում կերպարի մասնագիտությունը: Թարգմանիչը պետք է խորանա կերպարի գործունեության առանձնահատկությունների մեջ, ոչ միայն այս կամ այն բառապաշարի կամ հատուկ անունների մեջ, նա պետք է լավ հասկանա ինչի մասին է խոսքը, որպեսզի չկատարի սխալներ և չաղավաղի տեքստը:


Wednesday, March 16, 2022

Հետաքրքիր փաստեր «Լույսը օվկիանոսում» ֆիլմի մասին

                  Սյուժեն


Պատերազմից վերադառնալով փարոսին հետևող Թոմը հանդիպում է Իզաբել անունով նուրբ աղջկա : Նրանց միջև ծագած սերը ամբողջովին փոխում է Իզաբելին և վերադառձնում է Թոմին հավատը կյանքի հանդեպ: Նորապսակները հաստատվում են օվկիանոսի ափին, որտեղ մի օր նավի մեջ գտնում են նորածին աղջիկ և որոշում նրան մեծացնել հարազատի պես, առանց մտածելու հետևանքների մասին: 

                                                  Հետաքրքիր փաստեր

   


 1. Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպելուց հետո Ալիսյա Վիկանդերն ու Մայքլ Ֆասեբենդերը հայտարարեցին, որ հանդիպում են: Երեք տարի հանդիպելուց հետո նրանք ամուսնացան : 2021թ-ին ծնվեց նրանց առաջնեկը: 

2. Նրանք պատմեցին, որ ռեժիսիոր Դերեկ Սիանֆրանսը նրանց ստիպել է ապրել միասին նկարահանման հրապարակում 6 շաբաթ: 

3.Ֆիլմը նկարահանվել է Սթենլիում, խաղաղ ծովափնյա քաղաքում Թասմանիայի հյուսիս-արևմուտքում: Տեղաբնակները հուսով էին, որ ֆիլմը կավելացնի զբոսաշրջիկների քանակը: 

4. Սթենլիի նկարահանումներից առաջ, պատմական նավահանգիստը ձևափոխված էր գյուղական ոճի: Տեղաբնակները նկարահանումներից առաջ ստացան 1920-ական թվականների կերպար, մորուք աճեցնելուվ: 

5.Սիրավեպի սկզբում (որը ծավալվել է երկար տարիներ, քան ֆիլմում Թոմը եղել է 28 տարեկան, իսկ Իզաբելը 19): Ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայքլ Ֆասեբենդերը 37 տարեկան էր, Իսկ Ալիսյա Վիկանդերը 25: 

6. Վեց մարդ է մարմնավորել  Լյուսիի կերպարը: 

     Աղբյուրը՝

Saturday, March 5, 2022

Հետաքրքիր փաստեր « Չիկագոյի Յոթնյակի դատավարությունը» ֆիլմից

 


2020թ-ի Ամերիկյան դատական դրաման, որի ռեժիսիորն ու սցենարիստը Աարոն Սորկինն է, պատմում է « Չիկագոյի յոթնյակի» գործի մասին, մի խումբ ցուցարարների մասին, որոնք բողոքում են Վիետնամի պատերազմի դեմ, դավադրությունների, սահմանը հատելու և Դեմոկրատական կուսակցության ազգային ազգայյին համագումարի ժամանակ կազմակերպված անկարգություններ հրահրելու մեջ 1968 թվականին Չիկագո քաղաքում: Ի սկզբանե Սորկինը գրել էր սցենար 2007 թվականին Սթիվեն Սփիլբերգի համար, ով պատրաստվում էր ֆիլմ նկարել հիմնականում քիչ հայտնի դերասանական կազմով: Ամերիկացի գրողների Գալդիի  ցույցերից հետո և բյուջետի հետ կապված անհանգստությունը ստիպեցին Սփիլբերգին հեռանալ ռեժիսիորի պաշտոնից : 2018թ-ին,  Սորկինը նշանակվեց ֆիլմի ռեժիսիոր և հենց նույն տարում նրան միացան դերսանների մեծ մասը: Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան աշնանը Չիկագոյում և Նյու Ջերսիում: Ի սկզբանե   Paramount Pictures-ը պլանավորում էր ֆիլմը թողարկել կինոթատրոններում, սակայն շարունակվող պանդեմիայի պատճառով, ֆիլմի ցուցադրման իրավունքները տրվեցին Netflix-ին:Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիմը մրցանակ ստացավ 6 անվանակարգում՝ այդ թվում՝ որպես լավագույն ֆիլմ: