Monday, April 25, 2022

Երկրներ, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը մաս1

Արտույտների ագարակը (2007) - դիտել օնլայն Ողջ աշխարհի հայությունը ամեն տարի ապրիլի 24-ին հիշում են 1915թ-ի Օսմանյան կայսրության կոտորածներին: Այդ ահավոր գործողությունները այս կամ այն ձևով ճանաչած պետությունների ցուցակը անընդաատ համալրվում է: Շատ երկրներ և կազմակերպություններ պաշտոնապես ընդունում են ցեղասպանությունը դատապարտող օրենքներ, բայց չնայած դրան Թուրքիան մինչ օրս չի ընդունում ու ճանաչում ցեղասպանությունը: 

                              Ռուսաստան

    1995թվականին Ռուսաստանի Դաշնային Դուման ընդունեց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և ապրիլի 24-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

                               Կիպրոս

   1982թվականին հայկական համայնքի նախաձեռնությամբ երկրի պառլամենտը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

                            Հունաստան

     1996թվականի ապրիլի 25-ին Հունաստանի պառլամենտը ընդունեց ցեղասպանությունը դատապարտող օրենք:

                            Կանադա

     1996 թվականին Քվեբակի պարլամենտյորների նախաձեռնությամբ երկրի պառլամենտը ցեղասպանությունը դատապարտող օրենք ընդունեց, իսկ 2004թվականին ճանաչեց հայերի ցեղասպանությունը: 

                           Իտալիա

     Իտալիայի պառլամենտը ճանաչեց հայերի ցեղասպանությունը 2000թվականին:2016թվականին այն ճանաչեց նաև Սիցիլիայի պառլամենտը, իսկ 2019թվականին նա ևս մի անգամ ցեղասպանությունը դատապարտող օրենք ընդունեց:

                         Լիբանան

   1997թվականին լիբանանի ազգային ժողովը ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման մասին օրենք օրենք ընդունեց,իսկ 2000թվականի մայիսի 12-ին ճանաչեց և դատապարտեց ցեղասպանությունը: 

                        Բելգիա

   1998թվականին երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունեց :մ Այնտեղ նույնիսկ հերքելու համար գոյություն ունի քրեական օրենսգիրք, տույժերից մինչև 1 տարի ազատազրկում:

                         Ֆրանսիա

    1998թվականի մայիսի 29-ին ֆրանսիայի ազգային ժողովը ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենք ընդունեց, իսկ 2000թվականի նոյեմբերի 7-ին դատապարտող օրենք ընդուևնեց ֆրանսիայի սենատը: 2001թվականին երկիրը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:

    Աղբյուրը

 

 

 

Monday, April 18, 2022

Ի՞նչպես են նշում Սուրբ հարության տոնը նախկին խորհրդային միության երկրներում

 Пасхальные корзинки  Ամբողջ աշխարհի քրիստոնյանները անհամբերությամբ են սպասում քրիստոնեական ամենամեծ տոնի՝սուրբ հարության տոնին, սակայն յուրաքանչյուր երկրում զատիկը նշում իրենց զատկական տոնական ավանդույթներին համապատասխան: Չնայած բոլոր ազգերի համար տոնի նույն նշանակությանն ու պատմությանը,նրանցից յուրաքանչյուրը Քրիստոսի հրաշափայլ հարությունը կտոնեն տարաբեր ձևերով: Առաջարկում ենք ուղևորվել նախկին  խորհրդային միության երկրներ և տեսնել թե նրանք ինչպես են տոնում այն: 

                                               Սուրբ Հարության տոնը Ռուսաստանում 

        Զատիկի տոնակատարությունը Ռուսաստանում անցել է բազմադարյան փոփոխություններով, որում միահյուսվել են եկեղեցական արարողակարգերը և ազգային ծիսակարգերը: Տոնը առանձնանում է առանձնահատուկ հանդիսավորությությամբ և գունագեղությամբ: Սիրով պահպանում են զատկական ավանդույթները անգամ այն մարդիկ, որոնք չեն պահել մեծ պահք և սկզբունքորեն հեռու են եկեղեցական կանոներից՝ ծայրահեղ դեպքում զատկական կուլիչներ, զատկական ձվեր համտեսել փորձում է յուրաքանչյուրը: Նշում էին զատիկը, թխում էին հոտավետ կուլիչներ, տարբեր ձևերով թխում էին  հավի ձվերը:  Հենց այդպիսով է խորհրդանշվում զատկական տոնակատարությունները: Ուրբաթ և շաբաթ օրերը միշտ  համարվել են սգի օր, այդ պատճառով նրանք նվիրվում են աղոթքին և պահքին  և մտորումներին: Բուն տոնական արարողակարգը իրականացվում է ավանդական ձևով: Շաբաթ օրը երեկոյան քրիստոնյաները գնում են մոտակա եկեղեցի, ներկա գտնվելու ճրագալուսյսի պատարագին:Բոլորը տուն են վերադառնում բարձր տրամադրությամբ և բոլոր հանդիպողներին ասում են «Քրիստոս հարություն առավ»: Տոնական ընթրիքը ամպայման սկսվում է պահքից դուրս գալուց, իսկ ավելի կոնկրետ եկեղեցու կողմից օծված ձվով: Տոնը նշվում է ընտանեկան միջավայրում, բայց փորձում են նաև այցելել մոտ հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Խաղերի մեծ մասը կապված է ձվերի հետ: Այն վերցնում և հարվածում են միմյանց: Զատկական ձվեր են նվիրում ընկերներին և օգտագործվում է  որպես զարդեր գուշակությունների և այլ պաշտպանողական արարողակարգերի համար: Գոյություն ունի նաև զատկական ուտելիքները և փողերը աղքատներին և մուրացկաններին բաժանելու ավանդույթ: 

                                                       Սուրբ Հարության տոնը Ուկրաինայում 

        Ուկրաինական զատկական ավանդույթները առանձնապես չեն տարբերվում այլ սլավոնական երկրների համընդհանուր ընդունված կանոններից, սակայն այստեղ այն նշվում է առանձնահատուկ թափով: Հատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն զատկական սեղանին, այլև հագուստին: Հատուկ տոնի համար պատրաստում են գեղեցիկ հագուստներ՝հիմնականում կարած: Ընդ որում վերածնվում են հագուստը ինքնուրույն կարելու ավանդույթները: Այդ երկրում շատ մեծ ուշադրություն է դարձվում զատկի ձվերին նկարելու արվեստը: Այստեղ կարելի է ծանոթանալ հնագույն ավանդույթներին և տեսնել ամենագեղեցիկ նախշած ձվերին: Ամեն տարի Կիևում տեղի է ունենում նախշած ձվերի փառատոն, որտեղ ցուցադրված է ամենատաղանդավոր արվեստագետների աշխատանքները, որոնք կարելի է դասել արվեստի գործիերի շարքին: Օգտագործվում են զատկական ձվերը նախշելու տարբեր գործընթացներ, ընդ որում յուրաքանչյուր ձև կլինի շատ գեղեցիկ և յուրօրինակ: Ուկրաինական սեղանների շքեղությունը ճանաչում է ստացել նույնիսկ արտասահմանում: Ուկրաինական նրբերշիկները և այլ համեղ ուտելիքներ համտեսելու համար այստեղ են գալիս ճամփորդներ ամբողջ աշխարհից:

                                                  Սուրբ Հարության տոնը Բելառուսում

        Շաբաթ օրվանից երիտասարդ տղաները և տղամարդիկ գնում են գյուղերով երգելով և փառաբանում էին երկրագործությունը իր ընտանիքում, ինչպես նաև դժվար աշխատանքը աշխարհի վրա: Լավ նշան է համարվում, եթե հրաշագործները տուն են այցելում: Նրանց ամպայման որպես շնորհակալություն հյուրասիրում են սիրով , հացով, ձվով և պանրով: Տներ են այցելում նաև տղամարդիկ ամբողջ գիշեր և միայն առավոտյան են կատարում համընդհանուր հյուրասիրություն: Զատկական զամբյուղի մեջ ընդունված է տեղադրել սև հաց , որոնք տնային տնտեսուհիները թխում են շաբաթ օրը: 

                                                             Սուրբ Հարության տոնը Մոլդովայում

             Մոլդովայուկ տոնը նշում են շաբաթ երեկոյան: Այստեղ սեղաննին մեծ տեղ ունի Ժամբոն՝ խմորի մեջ դրած խոզապուխտ և ռեզոլ, տնային աքաղաղից պատրաստված դոնդող և իհարկե մոլդովական գինի: 

                                                                Սուրբ Հարության տոնը վրաստանում

            Շաբաթ օրը վրաստանում բոլորը հավաքվում են եկեղեցում և ասում «Христе агдга!» – «ქრისტე აღდგა!». որպես պատասխան հնչում է «Чешмаритад агдга!» –«ჭეშმარიტად აღდგა!». Վրաստանում զատկական սեղանին լինում է միս և գինի: Դրանից հետո մարդիկ դուրս են գալիս և խաղում են գնդակով և ձիարշավի մրցումներ են կազմակերպում: 

                                                             Սուրբ Հարությունը Ղազախստանում

Ղազախստանը առանձնանում է զատկական արարողակարգերով: Միայն այստեղ կարելի է ստանալ քրիստոնյաների համար տարօրինակ հաղորդագրություն «Салем дорогая, Христос воскрес».Այստեղ մահմեդականները օրհնում են զատկական ձուն :  Տոնը առանձնանում է համբարձման տաճարի շուրջ թափորով: Գործընթացը ամպայման դադարեցվում է 14 անգամ, ինչպես Քրիստոսը կանգ առավ իր խաչի բեռի տակ: 

                                                           Սուրբ Հարության տոնը Ադրբեջանում

             Ադրբեջանում հիմնական կրոնը իսլամն է, որն իր երկրորդ վերածնունդն է ստացել ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո, սակայն այս տարածաշրջանում չեն մոռանում քրիստոնեական ավանդույթների մասին և բարեբախտաբար կրոնը խոչընդոտ չի հանդիսացել մարտկան տարանջատման համար: Հենց երկրում կրոնական մշակույթների  բազմազանությունը հիմք հանդիսացավ փախադարձ հարստացման համար: Ադրբեջանցիները բազմազգությունը համարում են իրենց երկրի հարստությունը, այդ պատճառով զատկական տոնակատարությունները նշում են հաճույքով և զգում են իրենց երկրում ապրող քրիստոնյաների ավանդույթները: 

                                                                   Զատիկը Լատվիայում

          Այստեղ տոնը նշվում է Քրիստոսի համբարձման հետ և  նվիրված է գարնանային արևադարձին: Նրանք զգում են արևը և գարունը և ողջ արարողակարգերը ուղղված են երկիրը օրհնելու և պտղաբերության համար շնորհակալություն հայտնելու համար: Ձու ներկելու արարողությունը բերվել է տնից դուրս: Խաղերը նվիրվում են ձվերը ներկելուն, որի համար օգտագործվում են էկոլոգիական համընդհանուր ընդունված ձևեր,  նաև ձվերով կռվում են : Բարձր ճոճվող ճոճանակները խորհրդանշում են լավ բերք:

                                                                                     Զատիկը Լիտվայում

             Լիտվայում զատիկը տեղի է ունենում կաթոլիկական կանոններով : Առավոտվանից հավատացյալները այցելում են եկեղեցի, ասնակցելու պատարագին. որից հետո լիտվացիները շտապում են քաղաքիկենտրոնական այգիներ:, որտեղ կարելի է ականատես լինել զարմանալի արարողության, ձվերով բուրգ են պատրաստում, որոնք գոյատևում են մի քանի օր, որից հետո օգտագործում  են բարեգործական նպատակներով: Տոնական սեղանին ամպայման կախում են թռչուններ: Դրանք կարող են լինել մարմարե մանր շինվածքների կամ 'րտվիլակների տեսքով:

   Աղբյուրը՝