Monday, April 25, 2022

Երկրներ, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը մաս1

Արտույտների ագարակը (2007) - դիտել օնլայն Ողջ աշխարհի հայությունը ամեն տարի ապրիլի 24-ին հիշում են 1915թ-ի Օսմանյան կայսրության կոտորածներին: Այդ ահավոր գործողությունները այս կամ այն ձևով ճանաչած պետությունների ցուցակը անընդաատ համալրվում է: Շատ երկրներ և կազմակերպություններ պաշտոնապես ընդունում են ցեղասպանությունը դատապարտող օրենքներ, բայց չնայած դրան Թուրքիան մինչ օրս չի ընդունում ու ճանաչում ցեղասպանությունը: 

                              Ռուսաստան

    1995թվականին Ռուսաստանի Դաշնային Դուման ընդունեց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և ապրիլի 24-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

                               Կիպրոս

   1982թվականին հայկական համայնքի նախաձեռնությամբ երկրի պառլամենտը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

                            Հունաստան

     1996թվականի ապրիլի 25-ին Հունաստանի պառլամենտը ընդունեց ցեղասպանությունը դատապարտող օրենք:

                            Կանադա

     1996 թվականին Քվեբակի պարլամենտյորների նախաձեռնությամբ երկրի պառլամենտը ցեղասպանությունը դատապարտող օրենք ընդունեց, իսկ 2004թվականին ճանաչեց հայերի ցեղասպանությունը: 

                           Իտալիա

     Իտալիայի պառլամենտը ճանաչեց հայերի ցեղասպանությունը 2000թվականին:2016թվականին այն ճանաչեց նաև Սիցիլիայի պառլամենտը, իսկ 2019թվականին նա ևս մի անգամ ցեղասպանությունը դատապարտող օրենք ընդունեց:

                         Լիբանան

   1997թվականին լիբանանի ազգային ժողովը ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման մասին օրենք օրենք ընդունեց,իսկ 2000թվականի մայիսի 12-ին ճանաչեց և դատապարտեց ցեղասպանությունը: 

                        Բելգիա

   1998թվականին երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունեց :մ Այնտեղ նույնիսկ հերքելու համար գոյություն ունի քրեական օրենսգիրք, տույժերից մինչև 1 տարի ազատազրկում:

                         Ֆրանսիա

    1998թվականի մայիսի 29-ին ֆրանսիայի ազգային ժողովը ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենք ընդունեց, իսկ 2000թվականի նոյեմբերի 7-ին դատապարտող օրենք ընդուևնեց ֆրանսիայի սենատը: 2001թվականին երկիրը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:

    Աղբյուրը

 

 

 

No comments:

Post a Comment