Friday, August 26, 2022

Կոշիկը Հին Հռոմում

 

обувь древнего римаՀռոմեական կայսրությունում դասակարգային բաժանումները խիստ էին: Սոցիալական կարգավիճակը մեծ դեր էր խաղում և դրոշմվում էր մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա: Հագուստը և կոշիկը նույնպես ընտրվում էին   հիեարխիկ կարգավիճակի համաձայն:

Եվրոպական թանգարաններում ներկայացված են հին հռոմեական կոշիկներ, որոնք հասել են մեզ հիանալի վիճակում: Տեսնելով ներկայացված օրինակների որակը և դիզայնը, կարելի է վստահորեն ասել, որ դեռ այն ժամանակ իտալացի վարպետները լավագույն էին Եվրոպայում:

Այստեղ, ինչպես և մյուս միջերկրական երկրներում ամենաճանաչում ունեցող կոշիկները եղել են սանդալները և Սոլեան: Բարձր խավի կոշիկները առանձնանում էին նուրբ դիզայնով և հագեցած բազմաթիվ ժապավեններով:

Աղքատ հռոմեացիները կրում էին հասարակ Սոլեա մի ժանյակով: Հռոմեացի ռազմիկները կրում էին կալիգաներ՝ ամուր միջին սրունքի կոշիկներ, որոնք կարելի է համարել առաջին կոշիկները կամ կոշիկի նախատիպը:  Կանացի կոշիկը հին հռոմում նրբագեղ էր : Առօրյա կյանքում կանայք կրում էին սպիտակ սանդալներ: Տոներին կրում էին կարմիր Սոլեաներ: Ինչպես կանացի, այնպես էլ բարձր խավի տղամարդկանց կոշիկները զարդարվում էին թանկարժեք քարերով, մարգարիտներով և ասեղնագործերով: 

 Աղբյուրը՝

No comments:

Post a Comment