Միջնադարն ընդգրկում է համեմատաբար երկար պատմական ժամանակաշրջան: Vդարի վերջից xvi դարի վերջը՝այսինքն ավելի քան հազար տարի: Այդ ընթացքում կոշիկը բազմաթիվ փոփոխություններ է կրել՝ կոպիտ և անհարմար կոշիկներից, մինչև նրբաճաշակ կիսակոշիկներ: Որպեսզի հետևենք Եվրոպական կոշիկի ավանդույթների զարգացմանը, անհրաժեշտ է հետևել այդ փոփոխություններին երեք ժամանակաշրջանների համատեքստում՝ վաղ, դասական և ուշ միջնադարյան շրջանում:
Վաղ միջնադարի կոշիկը
Վաղ միջնադարը բնութագրվում է Եվրոպական քաղաքների արագ աճով, իշխանությունների ձևավորմամբ և նոր էսթետիկական իդեալի առաջացմամբ, որը արտացոլում է հոգևորի գերազանցությունը նյութականի նկատմամբ:
Չնայած նրան, որ մինչ x դարը լայն տարածում ունեին կոշտ կաշվից կոշիկները ժապավեններով, որոնք փաթաթում էին սրունքները: Արդեն V-VII դարերում առաջացան կիսակոշիկներ:
iv դարում իսպանական Կորդովա քաղաքում սկսեցին արտադրել կոշիկներ այծի կաշվից, որը արագ լայն տարածում գտավ ամբողջ արևմտյան Եվրոպայում: Այծի կաշվից կոշիկները և կիսակոշիկները կոճե կոշիկներ և կիսակոշիկները զարդարված էին գույնզգույն ապլիկացիաներով, ասեղնագործությամբ, ոսկե դրոշմավածքով, կոճակներով և ժապավեններով: Մինչ xi դարը, կոշիկը արտադրում էին հիմնականում սև գույնի կաշվից, սակայն արդեն XII դարում սկսեցին հայտնվել հնացած մաշիկները կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն երանգներով:
No comments:
Post a Comment