Xi դարում, կիսակոշիկների ճակատային մասը նկատելիորեն նվազեց և իր ձևով սկսեց նմանվել բադի կտուցի: Առաջացան նաև տարօրինակ կոշիկի անվանումների այլ ձևեր՝արջի թաթ, գայլի բերան, կովի դունչ: Պատրաստում էին այդպիսի կիսակոշիկները նուրբ, գունավոր կաշվից և մետաքսից կամ թավշից: xvi դարում կրկին նորաձև էին ժանյակներն էին և ժապավենակապերը:
Կոշիկի վրա ճեղքեր էին հայտնվում հարուստ աստառը ցույց տալու համար:Իսկ XVI դարը կրունկների բում, որոնք այդ ժամանակվանից դարձել են կանացի կոշիկների անբաժանելի մասը: Նրանց պատրաստում են խցանակեղևի ծառից և ամրացված է կաշվե նրբանի վրա: Ավելի վաղ կրունկները միայն տղամարդկանց կոշիկի վրա էին, ինչը անհրաժեշտություն էր, նրանք օգնում էին ավելի ամուր ամրացնել ոտքը ձիավարության ժամանակ: Մինչ 19-րդ դարը, կոշիկը արտադրվում էր ձեռքով ու թեպետ առաջին կոշիկի արհեստանոցները և գործվածքների խանութները առաջացել են դեռևս ֆեոդալիզմի ժամանակ: Մինչ արդյունաբերման հեղաշրջումը, կոշիկը արտադրվում էր փոքր խմբաքանակներով անհատական պատվերով: Միայն կարի մեքենաների հայտնվելը թույլ տվեց սկսել կոշիկի զանգվածային արտադրությունը: Առաջին կարի մեքենաները թերի էին և հիշեցնում էին ձեռքի աշխատանք, բայց աստիճանաբար տեխնոլոգիաները սկսեցին ավելի բարդանալ և 19-րդ դարի վերջին առաջացան կոշիկի արտադրության գործարաններ, հաշվի առնելով ոտքի անատոմիական կառուցվածքը և զույգի բաժանումը աջի և ձախի: Կոշիկի արտադրությունը դարձավ առավել մեքենայացված և 20-րդ դարի սկզբին մի գործարանի աշխատողը տարին 500 զույգ կոշիկ էր արտադրում:
No comments:
Post a Comment