Մարդկության հասարակության պատմությունը անիմաստ կլիներ առանց թեթև արդյունաբերության: Մարդու զարգանալով մեծացան նրա պահանջմունքներ,՝մասնավորապես նաև հագուստի, կոշիկի, գործվածքների պահանջմունքները: Զարգացան տեքստիլի, կարի, կաշվի, մորթու և կոշիկի արտադրությունները: Արդյունաբերության և կապիտալիզմի զարգացման խթան հանդիսացավ տեքստիլի արդյունաբերության զարգացումը:
Մաևածագործությունը և ջուլհակագործությունը հին Ռուսիայում
Հին ժամանակներից Ռուսիայում գոյություն ուներ ավանդական տեղական ջուլհակությունը, որը գյուղացիների կյանքում մեծ դեր էր
խաղում: Յուրաքանչյուր կին փոքր տարիքից տանը կարողոնում էր կարել և հյուսել: Արհեստավոր կանայք իրենց ձեռքերով ձգտում էին ստեղծել
ոչ միայն օգտակար, այլ նաև գեղեցիկ իրեր: Նախշազարդերը,` գույների համադրությունը, նախշերի մոտիվները
խորհրդանշական նշանակություն ունեին ամեն բանում և ծառայում էին ոչ միայն առօրյա կյանքում
այլև օգտագործվում էին ծեսերի և ազգային արարողությունների համար: Որպես հումք օգտագործվում էին կտավատը, կանեփը, բուրդը (այծի կամ ոչխարի):
Սկզբում հումքը աճեցնում էին, մշակում, սպիտակեցնում, մանում,ներկում և հյուսում: Դրանից հետո անցնում էին աշխատարար և ուշադրություն պահանջող ջուլհակագործությանը: Տարաբնույթ տեխնիկան, հյուսողի երևակայությունը և ճաշակը թույլ էին տալիս ստեղծել հիանալի գործվածքներ՝ ազգային, գեղարվեստական ձևավորմամբ: Կենտրոնական Ռուսաստանի տարածքում դամբարանաբլուրների պեղումների ժամանակ գտնված գործվածքների մնացորդների մեջ, որոնք վերաբերում էին X-XIII դարերին, հայտնաբերվել են տեղային արտադրության նախշավոր գործվածքներ: Հայտնի է նաև, որ Հին Ռուսիայի վուշե գործվածքները 15-րդ դարում արտահանվել են Արևելք-Սամարղանդ, Հնդկաստան, ինչը ցույց է տալիս ջուլհակագործական արվեստի զարգացման բարձր մակարդակը արդեն այդ ժամանակ: XVIIդարում Մոսկվայի երկու արվարձանների՝ Կադաշեվսկայայի և Տվերսկայա-Կոնստանտինովկայի, բնակչությունը մասնագիտացել էր բարձրորակ՝ մասնավորապես նախշավոր գործվածքների արտադրության մեջ, որոնք օգտագործվում էին արքունիքի կարիքների համար: Դրանով զբաղվում էին Երոսլավլի մոտ Բրեյտովո և Չերկասովո գյուղերում, նաև որոնց ապրանքները շատ բարձր էին գնահատվում:
No comments:
Post a Comment