Sunday, December 4, 2022

Ուշ միջնադարյան կոշիկներից մինչև 20րդ դար կոշիկի արդյունաբերական ձևավորում


 Xi դարում, կիսակոշիկների ճակատային մասը նկատելիորեն նվազեց և իր ձևով սկսեց նմանվել բադի կտուցի: Առաջացան նաև տարօրինակ կոշիկի անվանումների  այլ ձևեր՝արջի թաթ, գայլի բերան, կովի դունչ: Պատրաստում էին այդպիսի կիսակոշիկները նուրբ, գունավոր կաշվից և մետաքսից կամ թավշից:  xvi դարում կրկին նորաձև էին ժանյակներն էին և ժապավենակապերը: 

Կոշիկի վրա ճեղքեր էին հայտնվում հարուստ աստառը ցույց տալու համար:Իսկ XVI դարը կրունկների բում, որոնք այդ ժամանակվանից դարձել են կանացի կոշիկների անբաժանելի մասըՆրանց պատրաստում են խցանակեղևի ծառից և ամրացված է կաշվե նրբանի վրա: Ավելի վաղ կրունկները միայն տղամարդկանց կոշիկի վրա էին, ինչը անհրաժեշտություն էր, նրանք օգնում էին ավելի ամուր ամրացնել ոտքը ձիավարության ժամանակ:   Մինչ 19-րդ դարը, կոշիկը արտադրվում էր ձեռքով ու թեպետ առաջին կոշիկի արհեստանոցները և գործվածքների խանութները առաջացել են դեռևս ֆեոդալիզմի ժամանակ: Մինչ արդյունաբերման հեղաշրջումը, կոշիկը արտադրվում էր փոքր խմբաքանակներով անհատական պատվերով: Միայն կարի մեքենաների հայտնվելը թույլ տվեց սկսել կոշիկի զանգվածային արտադրությունը: Առաջին կարի մեքենաները թերի էին և հիշեցնում էին ձեռքի աշխատանք, բայց աստիճանաբար տեխնոլոգիաները սկսեցին ավելի բարդանալ և 19-րդ դարի վերջին առաջացան կոշիկի արտադրության գործարաններ, հաշվի առնելով ոտքի անատոմիական կառուցվածքը և   զույգի բաժանումը աջի և ձախի: Կոշիկի արտադրությունը դարձավ առավել մեքենայացված և 20-րդ դարի սկզբին մի գործարանի աշխատողը տարին 500 զույգ կոշիկ էր արտադրում 

Monday, November 7, 2022

Դասական և ուշ միջնադարյան կոշիկներ

 

    обувь средневековьяԴասական միջնադարը գոթիկայի ծաղկման  շրջանն է, որը թափանցել է  եվրոպացիների կյանքի բոլոր ոլորտներում: Այդ ժամանակ տեղի ունեցավ երկարաճիտ կոշիկի արհեստի արագընթաց զարգացում: Արհեստավորները սկսեցին արտադրել ըստ նախշերի կոշիկներ, փոքր մասերը կարելով, բարակ սուր ասեղով: Գոթական ժամանակաշրջանի հագուստը և կոշիկը միտում ուներ դեպի անհամաչափություն, սրություն և դինամիկա:Կոշիկը արտադրելու համար օգտագործում էին կարմիր կամ սև շևրո(ոտնամանի փափուկ այծակաշի):

Քաղաքում  ապրողները հագնում էին փափուկ, կաշվե կիսակոշիկներ  և կոշիկներ մետաքսից:Այդ ժամանակ նորաձևության մեջ մտան բարձր կիսակոշիկները խուսսո ձիարշավության համար: Տանից դուրս գալուց կիսակոշիկների կամ երկարաճիտ  կոշիկների վրա հագնում էին պատինա՝ փայտե կամ կաշվե կոշիկներ: Դասական միջնադարի ողջ ժամանակաշրջանում գուլպաների երկարացնելու միտում կար: Բարձր գոթիկայի  ժամանակներում կոշիկի միջատակի երկարությունը հասնում էր 80-90սմ: Երկարացված նեղ կոշիկը, կրում էին ոչ միայն քաղաքաբնակները, այլև ասպետները:

Այդպիսի գուլպաները պահպանվեցին մինչ  xi  դարը: Դրանից հետո սուր ձևերի նկատմամբ կիրքը   աստիճանաբար թուլացավ և կոշիկի ձևը դարձավ ավելի հանգիստ:  

 Xi դարում, կիսակոշիկների ճակատային մասը նկատելիորեն նվազեց և իր ձևով սկսեց նմանվել բադի կտուցի: Առաջացան նաև տարօրինակ կոշիկի անվանումների  այլ ձևեր՝արջի թաթ, գայլի բերան, կովի դունչ: Պատրաստում էին այդպիսի կիսակոշիկները նուրբ, գունավոր կաշվից և մետաքսից կամ թավշից:  xvi դարում կրկին նորաձև էին ժանյակներն   ու ժապավենակապերը:

Կոշիկի վրա ճեղքեր էին հայտնվում հարուստ աստառը ցույց տալու համար:Իսկ XVI դարը կրունկների բում էր, որոնք այդ ժամանակվանից դարձել են կանացի կոշիկների անբաժանելի մասը:  Նրանց պատրաստում են խցանակեղևի ծառից և ամրացված է կաշվե նրբանի վրա: Ավելի վաղ կրունկները միայն տղամարդկանց կոշիկի վրա էին, ինչը անհրաժեշտություն էր, նրանք օգնում էին ավելի ամուր ամրացնել ոտքը ձիավարության ժամանակ:  

Աղբյուրը՝