Saturday, September 19, 2020

Դիմահարդարումը Հին Հունաստանում

 Հին Հունաստանում կոսմետոլոգիան այնքան էլ կապված չէր  կրոնի հետ, ինչպես Հին Եգիպտոսում, այլ դրված էր շատ իրական առևտրային հիմքի վրա : Գոյություն ուներ հատուկ մասնագիտություն կոսմետ՝ ներկայումս նմանատիպ բաներով զբաղվում են  դիմահարդարները և ոճաբանները:  Կոսմետ լինելը համարվում էր շատ շահավետ, քանի որ  հաճախորդը չէր բերվում: Մասնագետը օգնում էր պատանի աղջիկներին և երիտասարդ կանանց տիրապետել դեկորատիվ և բժշկական բաղադրիչների նրբություններին, խորհուրդ էր տալիս, ի՞նչպես է  պետք ճիշտ  քողարկել այս կամ այլ թերությունները, ընդգծել արտաքինը: Հիմնական շեշտը դրվում էր ոչ թե մաշկի առողջության, այլ ճիշտ ընտրված դիմահարդարման օգտագործման վրա:     

Կոսմետիկան առաջին հերթին ծառայում էր ոչ թե բուժական,այլ   որպես դիմակավորող միջոց:. Հին Հունաստանում հիմնական ուշադրությունը դարձվում էր ոչ թե արտաքին գրավչությանը, այլ ֆիզիկական պատրաստվածությանը (այսպես կոչված ֆիզիկական գեղեցկության պաշտամունք):Այդ մասին հիշատակումներ կարելի է գտնել այդ ժամանակվա հայտնի բանատեղծների և գիտնականների ստեղծագործություններում:  

Հիպոկրատի աշխատություններում կարելի է փնտրել հետաքրքիր տեղեկատվություն: Մեծ բժիշկը,   պարզվում է բուժական կոսմետոլոգիայի լավ մասնագետ էր: Նա փորձարկել է մի շարք քսուքների բաղադրատոմսեր և դիմակներ ծերացող մաշկի համար(խնդիրը արդիական է և մեր օրերում): Ուշադրություն էր դարձնում այնպիսի աննշան  թվացող խնդիրներին, ինչպիսին էին բերանից տհաճ հոտը, փչացած ատամները, փակված  քիթը,  անառողջ լնդերը: Իր կողմից հորինված միջոցների թվում են սպիտակեցնող էմուլսիաներ՝ մաշկի անցանկալի պիգմենտացիան վերացնելու համար, փափկացնող քսուքներ, հանգստացնող քսուքներ, ինչպես նաև անուշաբույր կոմպոզիցիաներ հագուստի, մազերի, և մարմնի հոտավետության համար:   

                    Աչքերի դիմահարդարումը 

Հին հույն կանայք ի սկզբանե շատ մեծ ուշադրություն էին դարձնում միայն իրենց մարմնին, քանի որ դեկորատիվ կոսմետիկան ի սկզբանե ըստ էության դա պետք չէր՝ նրանք շատ ժամանակ էին անցկացնում տանը և մաշկը միշտ մնում էր գունատ: Բացի այդ հույն քահանաների կողմից սկսվեց վետո կոսմետիկայի օգտագործման համար: Բայց նորաձևությունը բոլոր ժամանակներում մնում է նորաձև և շատ շուտով հույն գեղեցկուհիները չդիմացան այդ գայթակղությանը,չնայած վառ ներկը նրանց գունատ դեմքերին բնական չէր նայվում, այդ պատճառով դիմահարդարումը արվում էր ցերեկը, տհաճ էր, իսկ երեկոյան հույն կանայք իրենց թույլ էին տալիս  մի փոքր դեմքի երանգ հաղորդել դեմքին: Նրանք սևացնում էին հոնքերը մուրով և թարթիչներին փայլ էին հաղորդում թեթև խեժի խառնուրդի  և ձվի սպիտակուցի օգնությամբ: Այտերը և շրթունքները ներկում էին սուրմայով: Այսպիսով, եթե կինը ամուսնացած էր, նա իրեն չէր կարող թույլ տալ շատ վառ դիմահարդարում, դա համարվում էր  գռեհիկ և ցայտուն ընդգծված:  Վառ դիմահարդարում օգտագործում էին հիմնականում  թեթևաբարո կանայք, որպեսզի գրավեն տղամարդկանց ուշադրությունը: Բայց ավելի ուշ կոսմետիկայի օգտագործումը ավելի արհեստական բնույթ ստացավ:  Գույնը ստացվում էր մահացու գունատ, այդ պատճառով հույն կանայք  ներկում էին այն դարչինով այտոսկրերի մեջ: Աչքերը ընդգծելու համար,   շարքի մեջ մտավ մոխիրը և սուրման, շաֆրանի խառնուրդի լուծույթով:  Հոնքերը ամպայման կապվում է  ամուր, համարձակ ճարպոտ շերտի մեջ:Դա  գեղեցկության էտալոն էր համարվում բոլոր հույն կանանց մոտ: Հատկանշական է այն փաստը, որ Հին Հունաստանի կանայք   և տղամարդիկ զբաղվում էին սպորտով, քանի որ այդ հարցի էսթետիկական կողմը  թույլ չէր տալիս ոչ մի  գեր ձև: Կազմվածքը պահպանելու համար հին հույները օգտվում էին բաղնիքներից մերսումով, ինչպես նաև անընդհատ հետևում էին դիետային:  

Ընդհանրապես հույն գեղեցկուհիները օգտվում էին դիմահարդարումից շատ չափավոր, քանի որ,  համարվում էր, որ շատ վառ ներկերը դեմքին հատուկ  էր թեթևաբարո կանանց: Սակայն հենց հին Հունաստանում  առաջին անգամ հայտնվեց սպիտակ դիմափոշին, որը քսվում էր դեմքին հաստ շերտով դեմքին երանգ հաղորդելու և թերությունները քողարկելու համար: Երեկոյան աղջիկները դեմքին քսում էին գարու խմորից դիմակ, որպեսզի պահպանեն մաշկի գունատվությունը Այդ ամենը օգտագործվում էր շատ չափավոր և գռեհիկ չէր նայվում: Հատուկ նշանակության էր դարձվում կոսմետիկ միջոցների պահպանմանը՝ դա իհարկե շքեղ շշեր և փորագրված տուփեր էին, որոնցով  տիկնայք պարծենում էին միմյանց և կարող էին ժամերով քննարկել մի բանկա կրեմով կամ  դեմքի կարմրաներկով: Հին հունաստանի գրեթե յուրաքանչյուր ազնվական անձնավորություն ուներ սպասավորներ, որոնք զբաղվում էին իրենց տիրուհու գեղեցկությամբ:     

Նրանց պարտականությունների մեջ էր մտնում դիմահարդարման կոսմետիկ միջոցների օգնությամբ  թաքցնել մաշկի թերությունները:Այդ  պաշտոնը շատ պատվավոր էր: Շատ հասարակ աղջիկներ ձգտում էին տիրապետել կոսմետիկայի ճիշտ քսելու գաղտնիքներին, որպեսզի ծառայություն անցնեն ազնվական մարդու մոտ: Բացի այդ հենց հին Հունաստանում հայտնվեցին առաջին որակյալ կոսմետոլոգները, ովքեր զբաղվում էին իրենց սեփական  արտադրությամբ, որոնց շնորհիվ  ընդգրկվում էին բարձր հասարակության շրջանակներում:   

Հույների դիմահարդարումը նշանակալի  բնույթ էր կրում, հատկապես  ազնվական կալվածքների մեջ, այդ պատճառով կոսմետիկային հատուկ ուշադրություն էր դարձվում:  Հենց հունական գեղեցկությունը առ այսօր համարվում է դասական, քանի որ հույները գիտեին ինչպես ճիշտ գտնել «ոսկե միջինը» շատ հմտորեն  կիրառել դիմահարդարումն այնպես, որպեսզի այն գռեհիկ չնայվի, այլ հակառակը՝ ընդգծի բոլոր արժանիքները և քողարկի թերությունները:  Հույն կանայք տիրապետում էին  մաշկը  մետաքսյանման դարձնելու, դեմքի գույնը ճիշտ հավասարեցնելու գաղտնիքներին, որպեսզի միարժամանակ այն ունենար գունատ և բնական տեսք:Այդ նպատակներով նրանք օգտագործում էին բացառապես անվնաս միջոցներ, այնպիսի, ինչպիսին  էին էշի կաթը, հացի փշրանքները, հաճարենու մոխիր, այծի ճարպից օճառ:   Հոտավետ յուղերը մարմնի համար պատրաստվում էին ծաղիկներից՝ ամենատարածվածներն էին վարդերն ու հասմիկը: Վարսերին նույնպես տրվում էր հատուկ նշանակություն՝կիռառության մեջ էին դրվում տարբեր ամրացնող դիմակներ, իսկ ներկերը օգտագործվում էին միայն բնական քաղվածքներից:  

 

 

 

 

 

Saturday, September 12, 2020

Կանացի Նորաձևությունը XX-րդ դարի սկզբին

 




Որքան գոյություն ունի կինը, այնքան էլ գոյություն ունի նորաձևությունը:Կինը միշտ  ցանկանում է և փորձում է լինել գեղեցիկ, ուրախացնել ինքն իրեն և շրջապատին իր արտաքինով: Ցավոք ХХ դարի սկզբին նաև դրանից առաջ նկարիչները քիչ ուշադրություն էին դարձնում քրիստոնյաների հագուստների նախագծմանը:Այդ միջավայրում աղջիկներն իրենք իրենց հնարավորությունների չափով հիմնվելով նախկին վարպետների տաղանդի վրա, հորինում էին և ստեղծում էին գլուխգործոցներ իրենց կոստյումներից: Նրանց բոլոր հագուստները գեղեցիկ էին և պչակտիկ: Նորաձևությունը, որը մշակվում էր պրոֆեսիոնալ  դիզայներների կողմից, պետք է ստեղծեր կնոջ իդեալական ոճ, որը թռչող ծաղիկ պետք է հիշեցներ երկրիԵթե ուշադրություն դարձնենք զգեստների ուրվագծերին, կտեսնենք շատ ուժեղ,երկար կորսետով ձգված իրան, որը նման է  զանգակ ծաղիկի փեշի գնացքի պես: Այդ ժամանակ նորաձև էր իրանը ձգել մինչև 42-45 սմ: Կանայք ցածրահասակ էին, բայց  նախապատվություն էին տալիս փարթամ կրծքերին փչված, լցված բամբակե բարձիկներով:  

 

Զգեստների ուրվագծերը գրեթե չունեին ուղիղ գծեր, թևի և գլխարկների ձևերը հիշեցնում էր թիթեռնիկի թևերի կամ արևադարձային ծաղիկի:Վերևի մասերը նույնքանէլեգանտէին  և գեղեցիկ: Նորաձև էին կիսաերկար բաճկոնները բասկերով, ասեղնագործած  ճարմանդներով և գրպանե պիտակներով: Թևերի մասը ներքևից կոնաձև էին: Պատրաստում էին նաև նմանատիպ բաճկոններ թեթև գույներով փափուկ ծաղիկներով: Իսկ երկար իրերից կանայք նախընտրում էին «директуар ոճի  վերարկուներ: 

Վարպետները,որոնք ստեղծում էին ասեղնագործած զգեստներ, հաճախ աշխատում էին  դաջվածքի տեխնիկայով: Այդ ասեղնագործելու  ձևը շատ դժվար էր, չէին օգտագործում օրինաչափություններ թղթի վրա:Այսօր այդպիսի տեխնիկայով աշխատում են ամենաբարձր որակավորմամբ մասնագետները:  

Զգեստների համար օգտագործում էին հիմնականում տեղական նյութեր: Աչքի էին ընկնում ցանցային նյութերից կոստյումները, մետաքս թավյա գծերով : Մեծ ուշադրություն էր դարձվում տարբեր ժանյակներին և գիպյուրներին:  

Այդ դարաշրջանում գիպյուրները շատ էին՝ ասեղնագործություն,  ժապավեններ, հավելումներ, զգեստների զարդեր: Կան բազմաթիվ թավշյա ասեղներով զարդանախշեր, ինչպես կիսաշրջազգեստների, այնպես էլ բորդիներով, որոնք հիմնականում պատրաստվում էին բերտերով, կտրված շղարշներից, որոնք կրծքավանդակի վրա անցնում էին ժանյակով ասեղնագործված տաֆտայից կամ մի ամբողջ ժանյակից: 

 

Գործվածքները օգտագործվում էին մոդերն ոճի համար (կակաչներ, իրիսներ, վարդեր,մասու)  : Գիշերային երեկույթների համար հաճախ  օգտագործվում են բոլոր գույների շղարշ, սև լուսնի գույնի շողերով: Զգեստների ուրվագծերը շքեղ կիսակարճ թևերով էին: 

.Զգեստների համար գույները ընտրվում էին հագեցած և վառ: Ռուսաստանում և Սիբիրում ձմեռները երկար էին ձյունառատ, այդ պատճառով հասկանալի է, որ իշխանուհիների ձգտումը հագնել կարմրավուն, կանաչավուն, և յասամանի գույնի զգեստներ:Դրանով ռուսական նորաձևությունը ուժեղ տարբերվում էր Եվրոպական նորաձևությունից:   

XIX դարի երկրորդ կեսին զգեստները ասեղնագործվում էին հիմնականում ձեռքով: Զինգեր ընկերությունը արտադրության մեջ դրեց կարի մեքենաներ Ռուսաստանում միայն 1855 թվականին: Բայց և այդ ժամանակ  գեղեցկուհիների հագուստները ամբողջովին ձեռքի աշխատանք էր:  

1905թ-ին այդպիսի կարի մեքենանաները արդեն մեծ տարածում ունեին: Հանդիպել կարի մեքենաների կարելի էր նույնիսկ որոշ քրիստոնեաների տներում:  

Այն կարելի էր ձեռք բերել բոլոր ցանցերից ամենաբարձր որակով  :  

»ինչպես ձեռքի, այնպես էլ դանակե կարի մեքենաները վաճառվումդրա  էին գլխարկով կամ առանց դրա և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ձեռքի կարի մեքենաները արժեին 25 ռուբլի , դանեկե կարի մեքենաները  45 ռուբլի:  

Կրասնոյարսկը, ինչպես և ամբողջ աշխարհը նորաձևությունը չանտեսեց: Ստեղծվում էին նորաձևության արհեստանոցներ կանացի զգեստների համասնագիտուար: Դերձակագործների մասնագիտությունը միշտ պահանջված էր և հաջողակ:  

 

.Հնարավոր չէ պատկերացնել ХХ դարի կնոջը առանց գլխարկի, որը հագնում էր հավաքված սանրվածքին, ճապոնական ոճի մազերին:  

.Առաջացան գլխարկի արհեստանոցներ, որոնք ավելի շատ նման էին արհեստագործական ուսումնարանների, որտեղ հավաքում էին անապահով ընտանիքների աղջիկներին: Աղջիկները տիրապետում էին դժվար արվեստին, մնալով և ապրելով այնտեղ, սովորում էին պատրաստել նորաձև գլխարկներ:   

Դրանից օգուտ էր լինում բոլորին: Առավել տաղանդավոր և պատրաստված աղջիկները պարզապես պրոֆեսիոնալ կատարում էին իրենց դժվար աշխատանքը, իսկ արհեստանոցի տիրոջ շահույթը ակնհայտ էր:   

 Բազմաթիվ Կրոսնայարսկի աղջիկներ ուշադիր հետևում էին կամակոր նորաձևության փոփոխություններին: