Յուրաքանչյուր ծնող ձգտում է, որ իր երեխան մեծանա հաջողակ մարդ:
Լինել հաջողակ մարդ` նշանակում է դնել նպատակներ և հասնել դրանց: Դա օգտակար է ցանկացած
գործում, դա լինի պարզապես ձգտել պահել տունը մաքուր և վերջացրած տարբեր գործերով,
այնպիսի, ինչպիսին ստանալ բարձր պարգևներ
տարբեր մաշտաբի մրցումների ժամանակ և ստեղծել հաջողակ կարիերա իրենց աշխատանքում:Մի
գուցե ինչ որ մեկը ցանկանում է հասնել բարձր լուսավորության, ինչպես բուդիզդ վանականները
Տիբեթում: Դրա համար ևս պետք է երկար սովորել և աշխատել ինքներս մեր վրա:
Որպեսզի հաջողակ մարդ դառնալ մեծանալուց
հետո, երեխան պետք է սովորի ոչ միայն դնել նպատակներ:
Չէ որ, որպեսզի
դնել, նպատակ, պետք է կողմնորոշվես, ինչ ես
ցանկանում, իսկ դա նշանակում է ունենալ բարձր
ինքնագնահատական և ամպայման լինել լավատես: Նաև պետք է կողմնորոշվել թե որ ոլորտում
ես ցանկանում հասնել հաջողության և դրա հետ մեկտեղ կարողանալ գեղեցիկ և գրագետ խոսել,
չէ որ բզզացողին ոչ մեկ չի էլ լսի: Ձեր պարգևը ընդունելուց առաջ պետք է վստահ լինեք
ձեր խոսքում, իսկ դա նշանակում է ձևակերպել սեփական կարծիքը: Նպատակը դրված է, հիմա պահանջվում
է գնալ դեպի դա:Այստեղ պետք կգա այնպիսի որակը,
ինչպիսին աշխատասիրությունն է, ինքնուրույնությունը, պատասխանատվությունը, ժամանակը
գնահատելու կարողություն, և իհարկե երևակայություն, ֆանտազիա:
Հարգանք տածեք ձեր
երեխայի նկատմամբ
Կյանքւմ ամենից շատ երեխաները ցանկանում են,
որ իրենց հարգեն, իսկ փոքրիկ մարդը առավել ևս: Բազմաթիվ ծնողներ լուրջ չեն վերաբերվում
իրենց երեխային,հաշվի չեն առնում իր կարծիքը, կամ նույնիսկ բաց արգելում են արտահայտել
իր կարծիքը: Դա սկզբունքորեն շատ սխալ է: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան մեծանա
հաջողակ, հարգանքով և սիրով վերաբերվելը շատ կարևոր է: Երբ երեխան իրեն զգում է սիրված և մեծահասակները հարգում են նրան, ինքնագնահատականը
սկսում է բարձրանալ: Փոքրիկը չի վախենում և շրջապատի կարծիքից և բաց խոսում է և ցույց է տալիս իր վերաբերմունքը այս կամ այն բանի
նկատմամբ: Դաստիարակության ժամանակ պահանջվում են նաև դնել արգելքներ, քանի որ երեխաները
միշտ չեն հասկանում,թե ինչ է կատարվում: Այստեղ շատ կարևոր է չնախատել հենց նրան, չվիրավորել,չանձնավորել
երեխային: Պետք է դատել միայն արարքը, և նրան հասկացնել տալ, որ իրեն սիրում են և նրա
կարիքը ունեն և նա կարևոր է ծնողների համար: Երբեք պետք չէ գնալ սպառնալիքի` սպառնալ
իրեն չսիրել: Դա կհանգեցնի հոգեկան խնդիրների,որոնք շատ դժվար է բուժել: Բոլոր երեխաները
վախենում են կորցնել սերը, իսկ, երբ նրանք զգում են փոխըմբռնում և նուրբ վերաբերվունք
դա ոգեշնչում և բացարձակ ցանկություն չի առաջանում խուլիգանություն անել:Այսպես հաջողություն հասնելու
համար անհրաժեշտ է բարձր ինքնագնահատական,
դրա համար անհրաժեշտ է գովել երեխային լավ պահվածքի կամ լավ ուսման համար, ձգտելու
համար անել որևէ լավ բան: Ավելի լավ է կրկին գովել երեխային, քան բարկանալ: Շատ ծնողներ
ուշադրություն են դարձնում վատ գործողություններին, իսկ լավերը վրիպում են ուշադրությունից:
Լավատեսությությունը հաջողության բանալին է
Լավատեսությունը հաջողակ մարդու համար
կարևոր հատկանիշ է: Եթե որևէ բիզնեսմեն մտածում
է նախագիծ և այն իրականացնելու ժամանակ բախվում է դժվարությունների, նա ամպայման կնայի
լավատես մարդու խնդրին և կփնտրի հետագա զարգանալու համար լուծման ճանապարները: Իսկ
եթե նա բախվել է խնդրի հետ, կհանձնվի և չի ցանկանա ոչինչ անել, ապա նա չի դառնա բիզնեսմեն
և չի հասնի իր նպատակին: Սովորեցնել երեխային լավատեսորեն վերաբերվել կյանքին շատ հեշտ
է: Պետք է սովորեցնել իրավիճակին նայել լավ կողմից, եթե անգամ ոչ մի լավ բան չկա: Օրինակ, եթե ձեր երեխան տարվել է որևէ օլիմպիադայում կամ մրցումների ժամանակ, նա բնականաբար
կնկճվի և կվշտանա: Այստեղ դուք պետք է ցույց տաք նրան, որ այս իրավիճակում լավն այն
է, որ մարդիկ ոչ միշտ են հասնում հաջողության, և երբեմն պետք է պարտվել, որպեսզի փորձ
ստանալով ՝հաղթել: Այստեղ պետք է բացատրել, որ ով հաղթում է միանգամից հաջորդ անգամ
հավանաբար կպարտվի: և նրա համար դժվար է մնալ բարձունքում, քանի որ այդ գործում մեծ
փորձ չունի: Նաև լավատեսության համար, պետք է օգտագործել խաղ: «Պալիանան» փոքր աղջիկը
դա օգտագործում է վատ բանի մեջ լավ բան տեսնելու համար: Խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը
երեխայի հետ միասին, և սովորել օգտագործել այդպիսի խաղը: Դա օգտակար դիտում կլինի ընտանիքով
և կօգնի զարգացնել ձեր երեխայի հաջողությունը և բնավորությունը:
Զարգացրեք երեխայի ընդունակությունները
Յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է
ծնված օրից: Ծնողների խնդիրներ է նկատել, թե ի՞նչով է սիրում զբաղվել երեխան և զարգացնել
այդ հակումները: Դրա համար գոյություն ունեն շատ կուրսեր, շրջանակներ, և ուսուցանող խմբեր:Կարելի է մյուս երեխաների հետ կամ պարապել անհատական:
Պերճախոսությունը կարևոր է հաջողության համար
Խոսքի զարգացումը երեխայի մոտ կարևոր
դրույթ է երեխայի ապագա հաջողության համար: Երեխաները պետք է կարողանան արտահայտել
իրենց զգացմունքները և ցանկությունները, կարողանալ համաձայնության գալ այլ մարդկանց
հետ, որոնց հետ ստիպված է լինելու բախվել կյանքում հաջողակ մարդը: Հաճելի խոսքը անհրաժեշտ
է զարգացնել կարդալով և պատմելով հեքիաթներ կամ պատմություններ,անգիր անելով բանաստեղծություններ: Կարելի
է մտնել թատերական խումբ և այնտեղ կիրառել ձեր խոսքի հմտությունները:
Երեխան պետք է ունենա իր կարծիքը
Հասուն կյանքում շատ կարևոր է ունենալ
սեփական կարծիք, այդ պատճառով պետք է երեխաներին դա մանկուց սովորեցնել: Յուրաքանչյուր
հաջողակ մարդ պետք է կարողանա ձևակերպել իր ցանկությունը բառերով: Այստեղ կարևոր է
սովորեցնել անել ընտրություն՝ի՞նչ հագուստ հագնել, ի՞նչ ուտել, կամ ի՞նչ խաղալիքով
խաղալ: Հետագա կյանքում հասուն դառնալով երեխայի համար հեշտ կլինի հասկանալ նա ի՞նչ է ցանկանում և նպատակաուղղված գնալ նպատակին: Սովորեցրեք երեխային գնահատել ժամանակը,
դա կարևոր հատկանիշ է հաջողակ մարդու համար:
Թող ձեր երեխան միշտ զբաղվի որևէ գործով: Իր
հետ միասին պլանավորեք իր օրը՝կամ էլ այն ամենը, ի՞նչով պետք է զբաղվի երեխան շաբաթվա
ընթացքում: Կարելի է նույնիսկ ունենալ օրագիր: Դա կօգնի երեխային հասկանալ ժամանակի
արժեքը և կբարձրացնի իր ինքնագնահատականը: Միշտ ասեք նրան իր հաջողությունների մասին
և վերլուծե, ի՞նչու որևէ բան չստացվեց:
Պատասխանատու լինելը շատ կարևոր է
Պատասխանատվությունը հաջողության
գլխավոր և ամենակարևոր բաղադրիչներից
է: Յուրաքանչյուրը պետք է վերաբերվի կյանքին ամենայն պատասխանատվությամբ: Եթե
ձեր երեխան փոքր տարիքում դժվարության բախվելով փախչել է դրանից իր կյանքում, շատ կարևոր է զարգացնել այդ հատկանիշը
վաղ մանկուց: Երեխան պետք է պատասխան տա իր բոլոր խոսքերի և արարքների համար, քանի
որ յուրաքանչյուր արարք առանց հետևանք չի լինում:Թող միշտ պահի իր խոստումը, եթե խոստացել
է ուրեմն պետք է կատարի: Պատասխատվության զարգացման համար պետք է երեխային տալ որևէ
գործ: Օրինակ նա պետք է մաքուր պահի իր սենյակը կամ հետևի տնային կենդանիներին: Ընդ
որում, պետք է այնպես անել,որ պետք չլինի նրան
վերահսկող: Թող նա ինքը որոշի,թե ե՞րբ և դա անելու և ի՞նչպես՝գլխավորը արդյունքն է:Հիմա,
երբ դուք գիտեք, ի՞նչպես սովորեցնել երեխային լինել հաջողակ
մարդ, կարող եք մեծացնել ինքնաբավ անձնավորություն և կարող եք վստահ լինել,որ ձեր երեխան
չի ունենա դժվարություններ իր կյանքի ճանապարհին:Իր ճանապարհը կլինի երջանիկ և հաջողակ:Իսկ
դա այնքան կարևոր է ցանկացած ծնողի համար:
No comments:
Post a Comment