Monday, July 22, 2019

Համակարգչային ուսուցումը դպրոցականներին


Ներկայումս  յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում համակարգչի օգտագործումը պարտադիր է : Նրա կիրառումը ուսումնական գործընթացում բազմանպատակային է:
Համակարգչային ուսուցումը օգտագործվում է երիտասարդ սերնդին կյանքի պատրաստելու համար, որտեղ հասարակության մեջ մեծ տեղ են  զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաները:
 Դեռևս 20-րդ դարի  50-ական թվականներին գաղափար առաջացավ համակարգիչը օգտագործել ուսման համար: 1559թ-ին Մոսկվայում սկսեցին փորձարկել դպրոցի բարձր դասարաններում  հաշվողական տեխնիկայի  և ծրագրավորման  հիմունքները:
Վերամշակվեցին ֆակուլտատիվ կուրսեր համակարգչային,   գիպերնետիկայի  և ծրագրավորման հիմունքները  ուսումնասիրման համար:
Անցկացնել համակարգչային ուսուցումը երկխոսության ռեժիմով՝  համակարգիչը թույլ է տալիս,  հիմնվել սովորողների «ուսման պատմության»  վրա: Արդյունքում համակարգչային ուսուցումը զարգացման ընթացքում բաժանվել  է ավանդական և մտավոր ուսուցման համակարգերի:  
Սովորեցնող մտավոր համակարգը իր մեջ ներառում է ուսուցման բոլոր փուլերում ուսումնական խնդիրների լուծում, ապահովելով երկխոսության փոխազդեցությունը:
Երկխոսության ժամանակ տեղի է ունենում սովորողների ճիշտ գործողությունների և լուծումների որոնման մասին քննարկում:
Ի տարբերություն ավանդական համակարգերի, ուսուցման մտավոր համակարգերի լուծումները չեն ծրագրավորված նախապես: Մտավոր համակարգը ինքն է որոշումներ կայացնում այն մասին, ինչպես կազմել ուսուցման ծրագիրը,իսկ ավանդական համակարգը գործում է արդեն իսկ տեղադրված ծրագրի հիման վրա:
Համակարգչային ուսուցումը ներառում է իր մեջ համակարգիչը, ուսումնական և ծրագրային ապահովումը: Ամենասկզբում համակարգչային ուսուցումը անցկացվում էր ընդհանուր ուսումնական ծրագրով:
 Հետագայում ուսումնական ծրագրի կառուցվածքը դժվարացավ և սովորողների համար հասանելի դարձավ շատ բան այն ամենից, ինչը մինչև  օրս  հասանելի  էր միայն մասնագետներին:
Համակարգչի հնարավորությունների շնորհիվ գոյություն ունեցող փոփոխությունները տեղի են ունենում նաև ուսումնական գործընթացներում: Սովորոները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն, որը հարկավոր է, առանց մանկավարժին հարցնելու և առանց սխալվելուց վախենալու:
Համակարգչային ուսուցումը տարրական և միջին դպրոցներում իրականացվում է 43  երկրներում:
Ամերիկայում ուսուցման համակարգչային համակարգի օգտագործումը ցույց է տալիս աշխատանքային գործընթացներում  սովորողների պատրաստվածությունը:
Ֆրանսիայում ուսուցման համակարգչային համակարգի ներդրումը պայմանավորված է նրանով, որ սկսեց գործել «ինֆորմատիկան բոլորի համար»  ծրագիրը:
Մեծ Բրիտանիան ապահովել ՝է բոլոր սովորողների համար միջին դպրոցի երկու աստիճանի համար միկրոհամակարգիչներով:
Համակարգչային ուսուցումը Գերմանիայի դաշնային հանրապետությունում անցկացվում է երկու ուղղություններով՝ ինֆորմատիկա դասընթացների ստեղծմամբ, և նրա կիրառումը մյուս ուսումնական առարկաներում:
  Տեխնիկայի առաջընթացի դարում անհրաժեշտ է համակարգչային ուսուցումը կիրառել դպրոցում երիտասարդների մասայական ուսուցման համար:

No comments:

Post a Comment