Saturday, August 29, 2020

Կոսմետիկական Կրեմները 21-րդ դարում

Как выбрать уходовую косметику для лица? | Faberlic XX դարի վերջում սկսվեց հակաօքսիդանտների՝ ազատ ռադիկալների դեմ միջոցի բումը: Լաբորատոր փորձարկումները կոսմետոլոգիայի ոլորտում դարձան կոսմետիկական միջոցների ստեղծման գլխավոր փուլ: Ստեղծվեցին բնական և օրգանական միջոցների շարք մաշկի խնամքի համար: Ստեղծվեցին շիճուկներ խորը մաքրման համար և բջջային համակարգերը սկսեցին օգտագործվել որպես ծովային ռեսուրսներ ինչպես օրինակ ջրիմուռների նզվածքը: Կոսմետիկան ՝ ինքնին դադարեց մի գործառույթ կատարել, ժամանակակից միջոցները դարձան բազմաֆուկցիոնալ, միաժամանակ կարողանալով պայքարել մաշկի ծերացման ախտանշանների դեմ, նաև սնուցել, խոնավեցնել:  20 -րդ դարում դեղագործ և կոսմետոլոգ Հելեն Ռուբենշտեյնը ներկայացավ <<Valaze >> պաշտպանիչ կրեմով: Ավելի ուշ շվեցարական ասոսացիայի նախագահ Միշել Պֆուլգը ստեղծեց միջոցների շարք մեզոֆիլինգի  ազդեցությամբ: Մի քանի տարի անց Նիկոլաս Պերրիկոնը առաջինը շարունակեց օգտագործել կոսմետիկա ճարպաթթուների, օմեգա երեքի, օմեգա վեցի միացությամբ: Իր անունով միջոցներ թողարկեց նաև պլաստիկ վիրաբուժության հիմնադիր Իվո Պիտանգինը: Բժիշկն իր աղջկան   վստահեց իր անունով միջոցներ ստեղծելը: Կրեմներ ստեղծելու հիմնական նպատակը մաշկի ծերացման դեմ պայքարելն էր :  Այդ պատճառով դրա բաղադրության մեջ ներառվեց պեպտիդներ, եթերայուղեր և Ցենտելյայի Ասետիկայի մզվածք: Այսօր գոյություն ունեն տարբեր ձևի կրեմներ: Նրանք ստեղծված են տարբեր տարիքի և տարբեր տեսակի մաշկի   համար: Այդ տեսակներից յուրաքանչյուրը ունի իր օգտագործման ձևը : Գոյություն ունեն խոնավեցնող, սնուցող, մաքրող, արևապաշտպան, քողարկիչ, մանկական, բժշկական, երիտասարդացնող կրեմներ:      

 Աղբյուրը՝

Sunday, August 23, 2020

Կոսմետիկական կրեմները 20-րդ դարում


Косметика советского времени | Высоцкая Life60-ականների սկզբին գիտնականները հասկացան մաշկի ծերանալու պատճառներից մեկը: Դա կոլագենի անբավարարությունն էր: Լեհաստանում բացվեց ձկան կոլագեն կենսաբանական ակտիվ բաղադրիչով: Արտադրում էր այն լեհական Inventia ապրանքանիշը: Այն մտավ շատ կոսմետիկական միջոցների կազմ: Սակայն կրեմների բանաձևերը շատ պարզ էին և բաղադրիչները բավական վատ էին գլուխ հանում իրենց առջև դրված խնդիրներից: Այդ ժամանակ գիտնականների ուժերը գնում էին յուրահատուկ բանաձև ստեղծելու և մաշկի երիտասարդացման պահպանման վրա: Կոսմետոլոգիան վերադարձան դեղատներ և ապրանքանիշները սկսեցին ահռելի գումարներ ներդնել սեփական հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու համար: Առաջին հակատարիքային կրեմները լիպոսոմներով հայտնվեցին 1983 թվականին: Նրանց ստեղծողների մտածածով լիպոսոմները պետք է հաղթահարեին էպիդերմալ պատնեշ մաշկին հաղորդելով  ակտիվ մասնիկներ:Ավելի ուշ այդ տեխնիկան, ինչպես  պարզվեց անարդյունավետ է: Այդ ժամանակ ամերիկացի մաշկաբան Ալբերտ Կլինգմանը ֆիլադելֆիայի համալսարանից առաջարկեց «Cosmeceutical -կոսմեցեվտիկա» հասկացությունը: Այն ենթադրում է բարդ բանաձևերով  միջոց: Այդպիսի դեղերը առավել արդյունավետ համարվեցին:

Աղբյուրը՝

Saturday, August 15, 2020

Կոսմետիկական կրեմները Միջին դարերում

  1. Косметика Средневековья - ProshloeՄիջին դարերում չնայած կոսմետիկական  միջոցների պահանջարկին, բժիշկները շարունակում էին ստեղծել կրեմների նոր բանաձևեր:  Բժիշկ Աբու Ալ կասիմ Զախրավի մտածեց հարյուրավոր անտի ակնե խնամքի բաղադրատոմսեր և դարձավ ժամանակակից շրթներկների և պինդ դեզոդորանտների «հայրը»: Երեք հարյուր տարի անց բժիշկ Հենրիխ Մոնդվիլը համընդհանուր ուշադրությունը սևեռեց վարդի ջրի վրա: Դրանով նա խորհուրդ էր տալիս օգտագործել լվանալիս դեմքը առավոտյան և երեկոյան: Վերածննդի դարաշրջանում ֆրանսիայում ակտիվ սկսվում է կոսմետիկայի արտադրութունը: Եկատերինա Մեդիչիի ժամանակ մեծ հաջողություն ունեին «թունավոր» բաղադրությամբ դեմքը սպիտակեցնելու համար միջոցները: Անձամբ Մեդիչիի համար կրեմները պատրաստում էր Րենե Ֆլորենտինեցը: Այսօրվա կրեմները, ինչպես և հին ժամանակներում պատրաստում էին ճարպերի հիմքի վրա, կենսաբանական ակտիվ  բաղադրիչներից և իհարկե ջրից: Որպեսզի խառնեն ճարպերը ջրի հետ: Որպեսզի խառնվեն ճարպերը ջրով, ավելացնում են էմուլգատորներ: 
  2. 1911թ-ին  Օսկար Տրոպլովիցը՝ «Beiersdorf» կազմակերպության սեփականատերը  փորձարկեց  աշխարհում առաջին  երկարատև  գործող կրեմ: Այն ստեղծված   ջրայուղային էմուլսիայի հիմքից :  Այդ բացահայտումից առաջ բոլորի համար որպես կոսմետիկական միջոց ծառայել են ճարպերը:  Դրա բանաձևի արտադրման ստեղծողները  երկար ժամանակ  կարողացել են դա գաղտնի պահել: Միայն մի քանի տարի անց նա նմանատիպ կրեմների համար հիմք  դարձավ
  3. Աղբյուրը՝

Tuesday, August 11, 2020

Հետաքրքիր փաստեր կոսմետիկական կրեմի պատմությունից

 

Կրեմը բոլորի  համար  սովորական կոսմետիկական միջոց է, նախատեսված ձեռքերի, մարմնի, դեմքի, ոտքերի խնամքի համար: Կրեմի պատմությունը սկսվում է հեռավոր հին աշխարհից, երբ  նախնադարյան մարդիկ սկսեցին լվանալ, մաքրել և հանգստացնել մաշկը, պաշտպանել այն արևից, քամուց, անձրևից, ձյանից՝փորձելով  իրենց արտաքինը դարձնել ավելի   գրավիչ:

Կոսմետիակական կրեմները Հին ժամանակներում

Մեզանից առաջ ապրող ցեղերի և ժողովուրդների կյանքը ուսումնասիրող հնէաբանների և գիտնականների դիտարկումները  ապացուցում են դա: Հին ժամանակների կոսմետիկան կապված էր բուսական և կենդանական ծագման տարբեր ապրանքատեսակների օգտագործման փորձի և բույսերի հատկությունների մասին գիտելիքների հետ:

Կոսմետիկական կրեմները Եգիպտոսում

Պատմաբանները առաջին կրեմների ստեղծումը վերագրում են եգիպտացի բժիշկներին:Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերվեցին առաջին կրեմները դեմքի համար:  Այդ քսուքների մեջ ավելացվում էին ծաղիկների թուրմեր և բուժող, խոնավեցնող  հավելումներ: Բույսերի և անուշաբույր յուղերի հիմքով Կոսմետիկայի հայրերը համարվում էին իմաստունները՝ իմխոտեպը և Պտախոտեպը բարձր կաստայի փարավոնների համար:

Կոսմետիկական կրեմները Հին Հունաստանում

 Ավելի ուշ հին հունական հեքիմ Հիպոկրատը ստեղծեց  մի քանի քսուքների բանաձևեր մաշկի ծերացման համար: Նրա հետևորդը՝ Դիոկլը պատրաստում էր բաղադրիչներ մաշկի սպիտակեցման, խոնավեցման, և երիտասարդացման համար:Հին Հունաստանում առանձնահատուկ էր մարմնի մաքրության, հիգիենայի և առողջության հանդեպ   պատմական և գրական  պաշտամունքը:  Դեմքի և մարմնի երկարատև և մանրակրկիտ լվացումից հետո, մաշկի վրա քսում էին քսուքներ, յուղեր և անուշաբույր նյութեր: Մերձավոր  Արևելքը ուներ ուժեղ ազդեցություն Հին Հունաստանի վրա, նրան տալով ոչ միայն,  այլև մշակույթ, էսթետիկա և հիգիենա:   Հունաստանում պատրաստվել են  հոտավետ յուղերը, ճարպերը և այլ կոսմետիկական միջոցները:

Միջերկրական ծովում կրեմը պատրաստվում էր ձիթապտղի ձեթի հիմքի վրա: Իսկ  աֆրիկական ցեղերը օգտագործում էին Րաֆֆիայի արմավենու ճյուղ: Այնտեղ օգտագործվում էին կոկոսի յուղ, որը խառնում էին արմավենու և կաստորովի յուղի և երբեմն նույնիսկ կովի կարագի հետ խառնած կարմրափայտի ծառի հավելումներով:

Կոսմետիկական կրեմները Հին Հռոմում

Պատմական աղբյուրների համաձայն Հին Հռոմում Կլավդիյ Գալենը՝ Մարկ Ավրելիի անձնական բժիշկը ստեղծեց կրեմ մոմից, սերմնահեղուկից, ջրից, նուշի յուղից և  այն անվանեց «кольд-крем», ինչը թարգմանաբար նշանակում է «Սառը սերուցք» Այդ կրեմը օգտագործվում էր երկար տարիներ՝   միակն էր  և անկրկնելին: Իր գործառույթը կայանում էր մաշկի սնուցման և հանգստացնելու մեջ: Այն հիանալի խոնավեցնում էր  և մաշկը դարձնում թավշյա, ինչի շնորհիվ գրավում էր հռոմեացի կանանց սիրտը: 

Կոսմետիկական կրեմները Հին Ռուսիայում

ՀԻն Ռուսիայում առաջին հայտնի հեքիմը Վլադիմիր Մոնամախի թոռնուհի՝Եպրակսիան էր:Նա ուներ հսկայական գիտելիքներ բժշկությունից, որը պահպանում էր իր մազերի բժշկական գրքույկում:  Դրանում ամեն ինչից բացի նա պահպանել է բաղադրատոմսեր դեմքի և մարմնի խնամքի մասին:

Աղբյուրը՝

Monday, August 3, 2020

5 Իսպանական սերիալներ, որոնք արժե դիտել

   


Ճակատագրի թելերը

Մինի սերիալ որը Մարիա դենյաեսի պատմական վեպի ի դեպ շատ ճանաչված սերիալ, որը պատմում է համեստ, բայց ոգով ուժեղ   ոճաբանի մասին, որը ունի սեփական արտադրամաս բարձրաստիճան հարուստների համար: Սերիալի գործողությունները տեղի են ունենում Իսպանիայի քաղաքացիական պատերազմից առաջ և հետո, երբ հերոսուհին խառնված է լինում երկրի քաղաքական հարցերում, բայց ինչ իրադարձություն էլ, որ տեղի ունենա, նա չի կորցնում իր դեմքը և կատարյալ հեղինակությունը:

                           Հեռախոսային  օպերատորները 

Netflix հեռուստաընկերության պատմա-դրամատիկական սերիալը տեղափոխում է Մադրիդ քսանական թվականների վերջ և երեսուն թվականների սկիզբ,որտեղ տեղի են ունենում առաջին ֆեմինիստական շարժումները: Սյուժեյի հիմքում հինգ ընկերուհիներն են,  որոնք աշխատում են խոշոր հեռախոսային ընկերությունում: Նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն պայքարում է իր իրավունքի համար, այլև ապրում է անձնական դրամա: Նրանցից ամենա աչքի ընկնողը միանգամից երկու տղամարդկանց սիրո մեջ : Դերերում Յոն Գոնսալես, Բլանկա Սուարես, և Կարլոս Սիֆուենտես

                                             Գրանդ Հոթել(2011 - 2013)

Եվս մի սերիալ Յոն գոնսալեսի մասնակցությամբ, բայց այս անգամ նա խաղում է Խուլիո Ալմեդոյի դերը, ով 1900-ական թվականներին աշխատանքի է անցնում Սանտադերհեռավոր իսպանական քաղաքի  Գրանդ հոթել հյուրանոցում , որի նպատակն էր բացահայտել քրոջ անհետացումը, ով աշխատել է որպես սպասուհի այդ հյուրանոցում: Այդ հարցում նրան օգնում է հյուրանոցի տիրոջ աղջիկը՝ Ալիսա Ալարկոնը, ում հետ ընկերությունը հետագայում վերածվում է սիրո, բայց նրանք չեն կարող լինել միասին, և ոչ միայն նրա համար որ հասարակության տարբեր խավի են պատկանում, այլև որովհետև աղջիկը ստիպված է պահել խոստումը  ամուսնանալ հաշվարկով այլ մարդու հետ:

                                              Վելվետ 2013-2016 

Սերիալի գործողությունները տեղի են ունենում  իսպանիայի 50-ական թվականներին: Աննա Ռիբեյրան ընկնում է ամենաթանկ   հագուստի բուտիկ, երբ մահանում են իր ծնողները: Նա արագ մտնում է դերձակի օգնականի դերի մեջ և գրավում վելվետի Ալբերտո Նովարոյի սիրտը: Սիրահարվածները պալաններ են կազմում ապագայի, քանի դեռ նրանց հարաբերությունների մեջ չի միջամտում հերոսի հայրը:Սակայն իսկական սերը հնարավոր չէ կոտրել ոչ հեռավորությամբ, ոչ ժամանակով: Չորս սեզոնների ընթացքում երիտասարդները կպայքարեն միասին լինելու համար:  

                                             Իզաբելա

Պատմական սերիալ Իզաբելլա առաջին կաստիլսկիի թագուհու մասինորը ղեկավարում էր 1474 թվականից մինչև 1504 թվականը և նշանավորում էր Իսպանիայի միասնական պետության միացման սկիզբը: Նաև գահին գահի ժամանակ նրա մոտ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են հրեաների վտարումը Իսպանիայից և Կոլումբոսի ճանապարհորդությունը :

Աղբյուրը՝