Tuesday, August 11, 2020

Հետաքրքիր փաստեր կոսմետիկական կրեմի պատմությունից

 

Կրեմը բոլորի  համար  սովորական կոսմետիկական միջոց է, նախատեսված ձեռքերի, մարմնի, դեմքի, ոտքերի խնամքի համար: Կրեմի պատմությունը սկսվում է հեռավոր հին աշխարհից, երբ  նախնադարյան մարդիկ սկսեցին լվանալ, մաքրել և հանգստացնել մաշկը, պաշտպանել այն արևից, քամուց, անձրևից, ձյանից՝փորձելով  իրենց արտաքինը դարձնել ավելի   գրավիչ:

Կոսմետիակական կրեմները Հին ժամանակներում

Մեզանից առաջ ապրող ցեղերի և ժողովուրդների կյանքը ուսումնասիրող հնէաբանների և գիտնականների դիտարկումները  ապացուցում են դա: Հին ժամանակների կոսմետիկան կապված էր բուսական և կենդանական ծագման տարբեր ապրանքատեսակների օգտագործման փորձի և բույսերի հատկությունների մասին գիտելիքների հետ:

Կոսմետիկական կրեմները Եգիպտոսում

Պատմաբանները առաջին կրեմների ստեղծումը վերագրում են եգիպտացի բժիշկներին:Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերվեցին առաջին կրեմները դեմքի համար:  Այդ քսուքների մեջ ավելացվում էին ծաղիկների թուրմեր և բուժող, խոնավեցնող  հավելումներ: Բույսերի և անուշաբույր յուղերի հիմքով Կոսմետիկայի հայրերը համարվում էին իմաստունները՝ իմխոտեպը և Պտախոտեպը բարձր կաստայի փարավոնների համար:

Կոսմետիկական կրեմները Հին Հունաստանում

 Ավելի ուշ հին հունական հեքիմ Հիպոկրատը ստեղծեց  մի քանի քսուքների բանաձևեր մաշկի ծերացման համար: Նրա հետևորդը՝ Դիոկլը պատրաստում էր բաղադրիչներ մաշկի սպիտակեցման, խոնավեցման, և երիտասարդացման համար:Հին Հունաստանում առանձնահատուկ էր մարմնի մաքրության, հիգիենայի և առողջության հանդեպ   պատմական և գրական  պաշտամունքը:  Դեմքի և մարմնի երկարատև և մանրակրկիտ լվացումից հետո, մաշկի վրա քսում էին քսուքներ, յուղեր և անուշաբույր նյութեր: Մերձավոր  Արևելքը ուներ ուժեղ ազդեցություն Հին Հունաստանի վրա, նրան տալով ոչ միայն,  այլև մշակույթ, էսթետիկա և հիգիենա:   Հունաստանում պատրաստվել են  հոտավետ յուղերը, ճարպերը և այլ կոսմետիկական միջոցները:

Միջերկրական ծովում կրեմը պատրաստվում էր ձիթապտղի ձեթի հիմքի վրա: Իսկ  աֆրիկական ցեղերը օգտագործում էին Րաֆֆիայի արմավենու ճյուղ: Այնտեղ օգտագործվում էին կոկոսի յուղ, որը խառնում էին արմավենու և կաստորովի յուղի և երբեմն նույնիսկ կովի կարագի հետ խառնած կարմրափայտի ծառի հավելումներով:

Կոսմետիկական կրեմները Հին Հռոմում

Պատմական աղբյուրների համաձայն Հին Հռոմում Կլավդիյ Գալենը՝ Մարկ Ավրելիի անձնական բժիշկը ստեղծեց կրեմ մոմից, սերմնահեղուկից, ջրից, նուշի յուղից և  այն անվանեց «кольд-крем», ինչը թարգմանաբար նշանակում է «Սառը սերուցք» Այդ կրեմը օգտագործվում էր երկար տարիներ՝   միակն էր  և անկրկնելին: Իր գործառույթը կայանում էր մաշկի սնուցման և հանգստացնելու մեջ: Այն հիանալի խոնավեցնում էր  և մաշկը դարձնում թավշյա, ինչի շնորհիվ գրավում էր հռոմեացի կանանց սիրտը: 

Կոսմետիկական կրեմները Հին Ռուսիայում

ՀԻն Ռուսիայում առաջին հայտնի հեքիմը Վլադիմիր Մոնամախի թոռնուհի՝Եպրակսիան էր:Նա ուներ հսկայական գիտելիքներ բժշկությունից, որը պահպանում էր իր մազերի բժշկական գրքույկում:  Դրանում ամեն ինչից բացի նա պահպանել է բաղադրատոմսեր դեմքի և մարմնի խնամքի մասին:

Աղբյուրը՝

No comments:

Post a Comment