Saturday, August 29, 2020

Կոսմետիկական Կրեմները 21-րդ դարում

Как выбрать уходовую косметику для лица? | Faberlic XX դարի վերջում սկսվեց հակաօքսիդանտների՝ ազատ ռադիկալների դեմ միջոցի բումը: Լաբորատոր փորձարկումները կոսմետոլոգիայի ոլորտում դարձան կոսմետիկական միջոցների ստեղծման գլխավոր փուլ: Ստեղծվեցին բնական և օրգանական միջոցների շարք մաշկի խնամքի համար: Ստեղծվեցին շիճուկներ խորը մաքրման համար և բջջային համակարգերը սկսեցին օգտագործվել որպես ծովային ռեսուրսներ ինչպես օրինակ ջրիմուռների նզվածքը: Կոսմետիկան ՝ ինքնին դադարեց մի գործառույթ կատարել, ժամանակակից միջոցները դարձան բազմաֆուկցիոնալ, միաժամանակ կարողանալով պայքարել մաշկի ծերացման ախտանշանների դեմ, նաև սնուցել, խոնավեցնել:  20 -րդ դարում դեղագործ և կոսմետոլոգ Հելեն Ռուբենշտեյնը ներկայացավ <<Valaze >> պաշտպանիչ կրեմով: Ավելի ուշ շվեցարական ասոսացիայի նախագահ Միշել Պֆուլգը ստեղծեց միջոցների շարք մեզոֆիլինգի  ազդեցությամբ: Մի քանի տարի անց Նիկոլաս Պերրիկոնը առաջինը շարունակեց օգտագործել կոսմետիկա ճարպաթթուների, օմեգա երեքի, օմեգա վեցի միացությամբ: Իր անունով միջոցներ թողարկեց նաև պլաստիկ վիրաբուժության հիմնադիր Իվո Պիտանգինը: Բժիշկն իր աղջկան   վստահեց իր անունով միջոցներ ստեղծելը: Կրեմներ ստեղծելու հիմնական նպատակը մաշկի ծերացման դեմ պայքարելն էր :  Այդ պատճառով դրա բաղադրության մեջ ներառվեց պեպտիդներ, եթերայուղեր և Ցենտելյայի Ասետիկայի մզվածք: Այսօր գոյություն ունեն տարբեր ձևի կրեմներ: Նրանք ստեղծված են տարբեր տարիքի և տարբեր տեսակի մաշկի   համար: Այդ տեսակներից յուրաքանչյուրը ունի իր օգտագործման ձևը : Գոյություն ունեն խոնավեցնող, սնուցող, մաքրող, արևապաշտպան, քողարկիչ, մանկական, բժշկական, երիտասարդացնող կրեմներ:      

 Աղբյուրը՝

No comments:

Post a Comment