Monday, September 7, 2020

Հետաքրքիր փաստեր դիմափոշու պատմությունից


 Ամենակարևոր կոսմետիկական միջոցներից մեկը, որ կարելի է գտնել ցանկացած  կնոջ կոսմետիկ պայուսակում, դիմափոշին է:  Դիմափոշու շնորհիվ մենք մաշկին հաղորդում ենք  միագույն տեսք և հարթ հյուսվածք: Հեռացնում ենք անցանկալի ճարպը, թաքցնում ենք դեմքի անհարթություններն ու մաշկի խնդրահարույց տարածքները: Դիմափոշին օգնում է կատարել դիմահարդարում  առավոտյան և այն թարմացնել ամբողջ օրվա ընթացքում: Ընդհանրապես դիմափոշու հիանալի հնարավորությունների մասին կարելի է երկար քննարկել, բայց գլխավոր հարցը դիմափոշի ընտրելու մեջ է: Ամեն տարի կանայք օգտագործում են մինչև 700000 տոննա այդ կոսմետիկ փոշուց: Դիմափոշու պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Ինչասես, որ չեն օգտագործել կանայք և ժամանակ առ ժամանակ նաև տղամարդիկ իրենց դեմքը սպիտակեցնելու համար: Որոշ մասը նախընտրում էր կապար, մյուսները կապարի բելիլա, ոմանք էլ ամբողջովին փոշի էին անում կոկորդիլոսի կղանքներով և մանրացված փոշիով:  

                                                Դիմափոշին հնագույն ժամանակներում 

Դիմափոշու պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Ինչասես, որ չեն օգտագործել կանայք և ժամանակ առ ժամանակ նաև տղամարդիկ իրենց դեմքը սպիտակեցնելու համար: Որոշ մասը նախընտրում էր կապար, մյուսները կապարի բելիլա, ոմանք էլ ամբողջովին փոշի էին անում կոկորդիլոսի կղանքներով և մանրացված փոշիով: Դեռևս հնագույն ժամանակներում,  մարդիկ ծածկում էին իրենց դեմքը և մարմինը սպիտակ կապարով: Համարվում էր, որ այդպես չար ոգիները նրանց չեն նկատի և այդ պատճառով վնաս չեն պատճառ 

                                                Դիմափոշին հին Եգիպտոսում 

Եգիպտական քաղաքակրթության առաջացումից ի վեր մաշկի սպիտակեցումը ստացավ այլ նշանակություն: Պայծառ մաշկը համարվում էր բարձր կարգավիճակի նշան: Ստրուկներն ու բանվորները, որոնք օր ու գիշեր աշխատում էին արևի տակ, անհավանական թուխ մաշկ ունեին և որպեսզի տեսականորեն ընդգծեին իրենց  պատկանելիությունը , արիստոկրատիայում, բարձր շրւանակների ներկայացուցիչները օգտագործում էին դիմափոշի: Կապույտ արյամբ եգիպտացի կանանց դամբարաններում  այլ բաներից բացի գտել են կոսմետիկ պարագաներ, որոնց շարքում  փոշի բաժակներներով : Դեմքի համար դեղերի մասին իր տրակտատում , Կլեոպատրան հիշատակում  էր դիմափոշու մասին, պատրաստված կոկորդիլոսի կղանքներից, որոշ արքայական արյան ներկայացուցիչներ  օգտագործում էին սպիտակ կավից աղացած փոշի: 

                                               

                                         Դիմափոշին Հին Հռոմում 

Հռոմեացի կանայք պատրաստակամորեն ընդունեցին  եգիպտացիների փոշիացման սովորույթը՝  ավելին նրանք օգտագործում էին նաև հույների գյուտը՝ կավիճի և սպիտակ կապարի խառնուրդ ,որոնք   շատ թանկ էին և թունավոր: Այդ դիմափոշին ակտիվ օգտագործվում էր մի քանի դար մինչև վերածննդի դարաշրջան: Հռոմեացի  բանաստեղծ  Գայ Վալերիյ Կատուլան, ասում էր, որ կինը առանց դիմափոշու, ինչպես սնունդը առանց աղի: Գրեթե այդպես էին կարծում նաև չինացիները: Ավելի լավ է հիանալ գեղեցկուհով առավոտյան զուգարանում , երբ նա դեմքը փոշիացնի: 

                                             Դիմափոշին Ճապոնիայում 

Ճապոնիայում օգտագործում էին բրնձից դիմափոշի : Դրա շնորհիվ  թատրոնի դերասանները իրենց դեմքը տարբեր ձևով էին արտահայտում: Գեյշաները սպիտակեցնում էին դեմքը  իրենց իրական տարիքը թաքցնելու համար:  

Դիմափոշին Վերածնունդի դարաշրջանում 

Վերածննդի դարաշրջանում  XIV դարում Իտալացի կանայք իրենց հետ ունեին փոքր փոշու տուփեր: Անգլիայի թագուհի Ելիզավետան, ով ղեկավարում էր XVI դարի երկրորդ կեսին փոշի էր քսում դեմքին այնքան շատ,որ դառնում էր իրական լիչինա: Ստիպված էին նույնիսկ նկարել արյան անոթները: Ֆրանսիայում թագավորն  ու պալատականները գնացին ավելի հեռու նրանք ոչ   ոչ միայն դեմքին էին  փոշի քսում: Լյուդովիկոս XIII -ի ժամանակ նորաձևության մեջ մտան  կանանց վարսերից կեղծամները: Ամենաշատը գնահատվում էր շիկահեր մազերը, բայց ոչ բոլորի համար էր այն հերիքում: Թագավորի հրամանով բաց գույն կեղծամներ կարող էին կրել միայն իշխող  տոհմի ներկայացուցիչները: Այդ ժամանակ պալատականները սկսեցին ինտենսիվորեն կեղծամներին փոշի քսել:  Նորաձևությունը փոխվում էր և կեղծամների բարձրությունը բարձրացել է: Արիստոկրատ կանանց գլխին վարպետները սարքում էին անհավանական սանրվածքներ շրջանակների վրա:  

                                Դիմափոշին   1770-х-ական թվականների վերջին 1780-х ականների սկզբին 

Դիմափոշին համարվում էր ոչ միայն տուրք նորաձևությանը, այլև գործնական նպատակ էր հետապնդում: Այդպես կանայք թաքցնում էին անհարթությունները, որոնք առացել էին տարբեր հիվնդություններիւց: Այդ ժամանակ էլ առաջել են ճանճեր, որոնք կպցվել էին բշտիկների կամ   գրպանների վրա: Հետաքրքիր է փաստը, Ֆրանկֆուրտի նա մայնում հրաման արձակվեց, որի համաձայն  ամուսինը կարող էր ամուսնալուծվել կնոջից, եթե պարզվել է կնոջ դեմքի թերությունների մասին:  

Դիմափոշին Ռուսաստում  

Ռուսաստանում դիմափոշին նորաձևության մ    Պետրոս առաջինի օր հետ միասին: Արիստոկրատների հետ մեկտեղ սկսեցին դեմքին փոշի քսել սկսեցին վաճառականները: Բանը հասավ նրան, որ զինվորները բանակում նույնպես պետք է կրեին կեղծամներ: Գեներալ Ալեքսանդր Սուվորովը կողք քաշվեց : 

                                                  Դիմափոշին Վիկտորիանական դարաշրջանում 

Վիկտորիանական դարաշրջանում գնահատվում էր բնական գեղեցկությունը, այդ պատճառով կանանց թույլատրվում էր փոշի քսել միդեպքում միայն ծայրահեղ  դեպքում, այն էլ ալյուրով: Կոսմետիկ փոշին նորից ճանաչում ձեռք բերեց այնպիսի դերասանուհիների շնորհիվ,  ինչպիսին են Սարա Բարները և Էլեանորա Դուզեն:  


                                             Դիմափոշին 20-րդ դարում  

ХХ դարի սկսբին դիմափոշու բաղադրությունը փոխվեց տալկը , որը մաշկի գրգռում չէր առաջացնում, սկսեց ներառվել փոշու մեջ, իսկ կապարը փոխարինվեց անվտանգ ցինկի օքսիդով:   1930-ական թվականներին հայտնագործվեց փոշու տուփ՝ հայելիով և սպունգով տուփ, որն օգտագործվում է մինչ այսօր:

Աղբյուրը՝

No comments:

Post a Comment