Wednesday, January 25, 2023

Կոշիկը 20-րդ դարի երկրորդ կեսին

 

       

20-րդ դարի երկրորդ կեսին կոշիկի արդյունաբերության մեջ տեղի ունեցավ մեծ առաջընթաց: Հիմնականում նորաձևության մեջ մեծ ազդեցություն ունեցան հայտնի դերասանները և երգիչները: Օրինակ՝ շնորհիվ Բիթլզի մեծ ճանաչում ստացան Չելսիի կիսակոշիկները: Օդրի Հեփբերն նորաձևության մեջ ներդրեց սեպը «kitten heel», իսկ փոքրիկ Բասթեր Բրաունի մասին կոմիքսները ճանաչում բերեցին  Մերի Ջեյնի կոշիկները: 1950-ականթվականներին, պլատֆորմային և սև գարշապարին փոխարինման եկավ բաձրակռունկ  կոշիկները:

Վեճերը այն մասին, թե ով  է ստեղծել մինչև օրս ճանաչում ստացած գարշապարը, մինչ օրս չեն թուլանում: Ըստ տարբեր աղբյուրների, կիսակոշիկները հայտնաբերել են ֆրանսիական դիզայներներ Ռոյե Վիվյերն  և  Ռայմոնե Մասարոն, ինչպես նաև իտալացի Սալվադորե Ֆերագամոն, սակայն մեծամասնությունը հակված է մտածել, որ առաջինը  Ռոյե Վիվյերն է եղել, քանի որ նա է ստեղծել էլեգանտ բոկամաշիկներ, բարձր կրունկների վրա թագուհի Ելիզավետայի թագադրման համար:

1960-ական թվականներին, նորաձևության մեջ մտան կարճ կիսաշրջազգեստները դրանց հետ քառակուսի քթեր և կարճ բոկակոշիկներ և մեծ ճանաչում են ձեռք բերում երկարաճիտ կոշիկներ վառ գույներով:

80-90ական թվականներին սկսվեց սպորտային կոշիկի բում: Շատ կոշիկի կազմակերպություններ անցան սպորտային կոշիկների արտադրությանը: Շուկայի լիդերներ են համարվում Adidas, Puma, Reebok, Nike  և այլ հայտնի բրենդներ:

20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին կոշիկների դիզայներները և արտադրողները շատ փորձեր են կատարել ոճերի և նյութերի հետ, երբեմն համեմատելով անհամատեղելին: Առաջին տեղում հարմարվետոությունն ու գործնականությունն է:

Բայց չնայած մոդելների բազմազանությանը ավանդույթների պահպանմամբ արտադրված բնական նյութերից պատրաստված կոշիկները դեռ բարձր են գնահատում: Իտալական, անգլիական և գերմանական գործարանները ինչպես և նախկինում լիդերներ են համարվում որակյալ, հարմարավետ և գեղեցիկ կոշիկի արտադրության մեջ, խելացի ձևով  համադրելով ավանդական նյութերը և ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրությունը:

Աղբյուրը՝

Tuesday, January 3, 2023

ի՞նչպես են նշում ամանորը լատինական ամերիկայում

 




Սուրբ ծնունդը և ամանորը բոլոր քրիստոնյա ազգերի գլխավոր տոներից մեկն է : Հատկամեծ մեծ շուքով այն տոնում են լատինական ամերիկայի կաթոլիկները, որտեղ միախառնվում են հնդկական, աֆրիկական և եվրոպական ավանդույթները:   XV դարում այդ տարածաշրջան եկած Իսպանացիները փորձում էին խարխլել այդ ավանդույթները և ստիպել միացնել քրիստոնեական և Գրիգորյան տոմարները:Այդ պատճառով այսօր լատինական ամերիկայում մեծ շուքով են նշում սուրբ շնունդը եվ ամանորը: Նոյեմբերի վերջից փողոցները զարդարում են արհեստական տոնածառերով և Սանտա կլաուսի ֆիգուրաներով, ում իսպանալեզու ժողովուրդները անվանում են սուրբ ծննդյան պապ: Ռիո դեժաներոյում տոնածառը դնում են Ռոդրիգո դե ֆրեյտաշ լճում, որի կողքը լողազգեստներով պտտվում են հանգստացողները: Յուրաքանչյուր լատինաամերիկացի , եթե  նա աթեիստ չէ, ձգտում է տոնը նշել ընտանիքում: Զբոսնում են մի քանի օր, իսկ ընթրիքը միշտ սկսվում է աղոթքով: հիմնական ճաշատեսակները ունեն եվրոպական ծագում: Առաջին հերթին հնդկահավը, Բրազիլյայում՝ պորտուգալական աղած ձողաձուկ: Յուրաքանչյուր սեղանին պարտադիր է Պանետոնը`կուլիչ չորամրքերով և քաղցր խմորով և չամիչով: Մեծ պահանջարկ ունեն նաև իմբիրներով  պրյանիկները: Սուրբ ծննդյան սեղանը լիարժեք չի համարվում առանց տապակած ծովախոզուկի: քաղաքականության մասին խոսելը այդ ժամանակ տեղին չի համարվում, քանի որ դրա պատճառով կարող են լինել վեճեր: Սուրբ ծննդյան ընթրիքին բոլորը գալիս են նվերներով, բայց ոչ կոնկրետ մեկին, այլ այն բաժանում են խաղարկելով: Առաջին մասնակիցը հնարավորություն ունի վերցնելու ցանկացած նվեր առկաներից, իսկ երկրորդ և հաջորդ մասնակիցները կամ նվեր են վերցնում ընդհանուր կույտից  կամ «կողոպտում» նախորդ  հյուրերից որևէ մեկին: խաղը տևում է մոտովորապես 2 ժամ և ուղեկցվում բարձր ծիծաղով, վիբչև բոլոր իրերը վերցնեն:

Աղբյուրը`