20-րդ դարի երկրորդ կեսին կոշիկի արդյունաբերության մեջ տեղի ունեցավ մեծ առաջընթաց: Հիմնականում նորաձևության մեջ մեծ ազդեցություն ունեցան հայտնի դերասանները և երգիչները: Օրինակ՝ շնորհիվ Բիթլզի մեծ ճանաչում ստացան Չելսիի կիսակոշիկները: Օդրի Հեփբերն նորաձևության մեջ ներդրեց սեպը «kitten heel», իսկ փոքրիկ Բասթեր Բրաունի մասին կոմիքսները ճանաչում բերեցին Մերի Ջեյնի կոշիկները: 1950-ականթվականներին, պլատֆորմային և սև գարշապարին փոխարինման եկավ բաձրակռունկ կոշիկները:
Վեճերը այն մասին,
թե ով է ստեղծել մինչև օրս ճանաչում ստացած
գարշապարը, մինչ օրս չեն թուլանում: Ըստ տարբեր աղբյուրների, կիսակոշիկները հայտնաբերել
են ֆրանսիական դիզայներներ Ռոյե Վիվյերն և Ռայմոնե Մասարոն, ինչպես նաև իտալացի Սալվադորե
Ֆերագամոն, սակայն մեծամասնությունը հակված է մտածել, որ առաջինը Ռոյե Վիվյերն է եղել, քանի որ նա է ստեղծել էլեգանտ
բոկամաշիկներ, բարձր կրունկների վրա թագուհի Ելիզավետայի թագադրման համար:
1960-ական թվականներին,
նորաձևության մեջ մտան կարճ կիսաշրջազգեստները դրանց հետ քառակուսի քթեր և կարճ բոկակոշիկներ
և մեծ ճանաչում են ձեռք բերում երկարաճիտ կոշիկներ վառ գույներով:
80-90ական թվականներին
սկսվեց սպորտային կոշիկի բում: Շատ կոշիկի կազմակերպություններ անցան սպորտային կոշիկների արտադրությանը:
Շուկայի լիդերներ են համարվում Adidas, Puma, Reebok, Nike
և այլ հայտնի բրենդներ:
20-րդ դարի վերջին
և 21-րդ դարի սկզբին կոշիկների դիզայներները և արտադրողները շատ փորձեր են կատարել
ոճերի և նյութերի հետ, երբեմն համեմատելով անհամատեղելին: Առաջին տեղում հարմարվետոությունն
ու գործնականությունն է:
Բայց չնայած մոդելների
բազմազանությանը ավանդույթների պահպանմամբ արտադրված բնական նյութերից պատրաստված կոշիկները
դեռ բարձր են գնահատում: Իտալական, անգլիական և գերմանական գործարանները ինչպես և նախկինում
լիդերներ են համարվում որակյալ, հարմարավետ և գեղեցիկ կոշիկի արտադրության մեջ, խելացի ձևով համադրելով ավանդական նյութերը և ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրությունը:
No comments:
Post a Comment