Tuesday, January 3, 2023

ի՞նչպես են նշում ամանորը լատինական ամերիկայում

 




Սուրբ ծնունդը և ամանորը բոլոր քրիստոնյա ազգերի գլխավոր տոներից մեկն է : Հատկամեծ մեծ շուքով այն տոնում են լատինական ամերիկայի կաթոլիկները, որտեղ միախառնվում են հնդկական, աֆրիկական և եվրոպական ավանդույթները:   XV դարում այդ տարածաշրջան եկած Իսպանացիները փորձում էին խարխլել այդ ավանդույթները և ստիպել միացնել քրիստոնեական և Գրիգորյան տոմարները:Այդ պատճառով այսօր լատինական ամերիկայում մեծ շուքով են նշում սուրբ շնունդը եվ ամանորը: Նոյեմբերի վերջից փողոցները զարդարում են արհեստական տոնածառերով և Սանտա կլաուսի ֆիգուրաներով, ում իսպանալեզու ժողովուրդները անվանում են սուրբ ծննդյան պապ: Ռիո դեժաներոյում տոնածառը դնում են Ռոդրիգո դե ֆրեյտաշ լճում, որի կողքը լողազգեստներով պտտվում են հանգստացողները: Յուրաքանչյուր լատինաամերիկացի , եթե  նա աթեիստ չէ, ձգտում է տոնը նշել ընտանիքում: Զբոսնում են մի քանի օր, իսկ ընթրիքը միշտ սկսվում է աղոթքով: հիմնական ճաշատեսակները ունեն եվրոպական ծագում: Առաջին հերթին հնդկահավը, Բրազիլյայում՝ պորտուգալական աղած ձողաձուկ: Յուրաքանչյուր սեղանին պարտադիր է Պանետոնը`կուլիչ չորամրքերով և քաղցր խմորով և չամիչով: Մեծ պահանջարկ ունեն նաև իմբիրներով  պրյանիկները: Սուրբ ծննդյան սեղանը լիարժեք չի համարվում առանց տապակած ծովախոզուկի: քաղաքականության մասին խոսելը այդ ժամանակ տեղին չի համարվում, քանի որ դրա պատճառով կարող են լինել վեճեր: Սուրբ ծննդյան ընթրիքին բոլորը գալիս են նվերներով, բայց ոչ կոնկրետ մեկին, այլ այն բաժանում են խաղարկելով: Առաջին մասնակիցը հնարավորություն ունի վերցնելու ցանկացած նվեր առկաներից, իսկ երկրորդ և հաջորդ մասնակիցները կամ նվեր են վերցնում ընդհանուր կույտից  կամ «կողոպտում» նախորդ  հյուրերից որևէ մեկին: խաղը տևում է մոտովորապես 2 ժամ և ուղեկցվում բարձր ծիծաղով, վիբչև բոլոր իրերը վերցնեն:

Աղբյուրը`

No comments:

Post a Comment