Saturday, March 30, 2019

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցման 10 կանոններ


Ինձանից  հաճախ հետաքրքրվում են, հատկապես նրանք, ովքեր հազվադեպ են շփվում ինձ հետ: Իսկ կան ա՞րդյոք  հաշմանդամություն ունեցող անձանց հետ  անխախտելի կանոններ:Նրանք, որոնց հետ շփվում ենք, նրանց մտքով անգամ նման բան չի անցնում, նրանք գիտեն, որ դժվար է ինձ վիրավորել:Օրինակ, ես չեմ վիրավորվում այն արտահայտությունիցԺեն, եւ եկեք ճաշի գնանք»:Ես անհանգստանալով մարդուն  չեմ ուղղի. «Եկեք գնանք»:Ես չեմ կարող քայլել: Ի՞նչպես կարող ես նման բան առաջարկել»:
Բայց, ամեն դեպքում շատ շատերին սովորոկան դարձած բառեր և  արտահայտություններ կարող ենվիրավորվել:Օրինակ այդպիսի համեմատությունները «հիվանդ / առողջ», «նորմալ / աննորմալ», «սովորական /թերի», «մտավոր հետամնաց», «դաուն» նման համեմատությունները, նրանք սովորական   են, բայց նրանք վիրավորում են: Ես հաճախ եմ լսում,որ   մայրը, բացատրելով իր երեխային, ով ինձ տեսավ սայլակով, ասում. է«Մորաքույրը հիվանդ է»: Ոչ, հիվանդ եմ, երբ սնկով հիվանդ եմ եւ ջերմում եմ, եւ ես սայլակում եմ, որովհետեւ կարիք չկա գնալ մեքենայով, հարբած վարորդների հետ եւ միշտ չեմ կապում   անվտանգության գոտիներ:
Այժմ շատ լրագրողներ օգտագործում են «սահմանափակ հնարավորություններ ունեցող  մարդ» արտահայտությունը: Սա չի խանգարում ինձ ընդհանրապես, կարևորն  այն է, որ լրատվամիջոցները բարձրացնում են հաշմանդամության թեման: Բայց իմ ընկերներից շատերըդժբախտաբար   դժգոհ են: Հետեւաբար, ավելի հեշտ եւ ավելի ճիշտ է ասել, հաշմանդամություն ունեցող անձ:
Կամ սայլակով կամ թույլ լսող կամ լսողական խանգարումներով, կամ  դաունի սինդրոմով կամ աուտիզմով (բայց ոչ հիվանդ աուտիզմով): Ընդհանրապես, մի ամաչեք, հարցնել, թե ինչպես դա ավելի ճիշտ կլինի ասել հենց հաշմանդամություն ունեցող անձանցից: 
Ահա  հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մշակված էթիկետի 10 ընդհանուր կանոններ.
1.Երբ դուք խոսում եք հաշմանդամություն ունեցող  հետ, դիմեք անմիջապես նրանց, ոչ թե նրանց ուղեկցող անձին, կամ զրույցի ընթացքում ներկա գտնվող  սուրդո  թարգմանչին:    
2. Երբ ձեզ  ծանոթացնում են հաշմանդամություն ունեցող մարդու հետ, բնական է, բռնել նրա ձեռքը  նույնիսկ նրանք, ովքեր դժվարանում են ձեռքը  շարժել կամ օգտագործելով պրոթեզ, կարող են ձեռքերը սեղմել (աջ կամ ձախ), ինչը բավականին ընդունելի է:
3.Երբ հանդիպում եք որեւէ մեկին,ով վատ է, կամ  ոչինչ չի տեսնում, ամպայման ասեք ձեր անունը և այն մարդկանց, որոնք եկել են ձեզ հետ:Եթե դուք ընդհանուր զրուցում  եք  խմբով, մի մոռացեք ասել, թե ում եք դուք դիմում եւ ձեր անունը:Ամպայման նախազգուշացեք բարձրաձայն, երբ դուք գնում եք  ուրիշ կողմ(եթե նույնիսկ կարճ ժամանակով հեռանաք):  
4.Եթե դուք օգնություն եք առաջարկում, սպասեք, որ այն ընդունվի, ապա խնդրեք, թե ինչ եւ ինչպես անել:Եթե չեք հասկանում, մի ամաչեքեք, կրկին հարցնել:
5.Դիմեք հաշմանդամություն ունեցող երեխաներին անունով, դեռահասների եւ ավելի մեծահասակներին `մեծահասակների պես:        
6.Հենվել կամ շարժել որչէ հաշմանդամ անձի սայլակը՝նշանակում է հենվել կամ թեքել սայլակի տիրոջը:Հաշմանդամի սայլակը դա այն մարդու անթույլատրելի տարածությունն է, ով դա օգտագործում է:  
7.խոսելիս, այն մարդու հետ ով դժվարությամբ է շփվում,ուշադիրլսեք նրան: Եղեք համբերատար, սպասեք,մինչեւ նա ավարտի արտահայտությունը:Մի շտկեք կամ մի խոսեք  նրա  փոխարեն: Մի ամաչեք կրկին հարցնել, եթե չեք հասկանում զրուցակցին:
8.Երբ խոսում եք սայլակ  կամ հենակետերի օգտագործող մարդու հետ, նստեք այնպես, որ ձեր եւ նրա աչքերը  լինեն համահունչ:Ավելի հեշտ կլինի խոսել,  ձեր զրուցակցի հետ,   իսկ ձեր զրուցակցին պետք չի  լինի բարձրացնել գլուխը:
9.Որպեսզի գրավեք այն մարդու ուշադրությունը, ով վատ է լսում,նրան ձեռով արեք կամ ձեռքը դրեք ուսին:Նայեք նրա աչքերի մեջ և խոսեք հստակ, բայց նկատի ունեցեք, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր վատ են լսում կարող են կարդալ շուրթերից: Խոսելով այն մարդկանց հետ, ովքեր կարող են կարդալ շուրթերից, տեղավորվեք այնպես, որ ձեր վրա լույս ընկնի և նա ձեզ լավ տեսնի:Փորձեք այնպես անել, որ ձեզ ոչինչ չխանգարի և չշեղի:
10. Մի անհանգստացեք, եթե դուք պատահաբար ասում եքԿտեսնվենք»կամ
« Դուք լսել եք այս մասին»: Այն, ինչին իսկապես չի կարող տեսնել կամ լսել:  կույրերին ինչ-որ բան հանձնելիս, ոչ մի դեպքում մի  ասեք, «շոշափեք դա», ասեք սովորական բառերը «նայեք սրան»:
                   Ինչն է վրդովեցնում ամենից շատ 
- Երբ նրանք սկսում են օգնել, առանց հարցնելու, թե ինչպես է ճիշտ, եւ եթե սկսում են  բացատրել, թե ինչպես անել ավելի լավ, նրանք վիրավորվում են, կարծես ես չեմ գնահատել նրանց օգնությունը:
- Երբ փորձում են փոխել  թեման, մտածելով, որ նա կարող է խանգարել ինձ: Օրինակ՝ `լեռնադահուկային հանգստավայր ընտրելով, ձեռք բերել նոր բարձրակռունկ կոշիկներ կամ սեքս:Կարծես  հաշմանդամների համար դա մատչելի չէ, այդ պատճառով էլ  այդ մասին խոսելը չարժե: Հիմարություն:
«Երբ սկսում ես բողոքել կյանքի մասին , նայեք ինձ եւ շնորհակալություն հայտնեք Տիրոջը, ձեր մանր հոգսերի համար»:
Ես ունեմ վարքի մեկ կանոն, հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ,շփվելիս  բնական լինել  եւ շփվել հավասար  պայմաններում:Եթե մարդը չունի ոտք, դա չի նշանակում, որ նա չունի ուղեղ:
Թարգմանեց՝ Տիգրան Գևորգյանը

Saturday, March 23, 2019

Ի՞նչպես պաշտպանել երեխային համացանցի վտանգներից

Ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ համացանցի անծայրածիր աշխարհում, կա ամեն ինչ՝ և հետաքրքիրը,և օգտակարը, և տեղեկատվականը, բայց կան այնտեղ նաև վտանգներ:
Որպեսզի համացանցը միայն ուրախություն պատճառի, պետք է ինքներդ հասկանաք հնարավոր վտանգների մասին և դրանց մասին պատմեք ձեր հարազատներին: Մեզանից ո՞վ չէր նայում հարևանի այգում աճող խնձորին, մտածելով այն  մասին, թե ի՞նչպես գաղտնի հասնել այնտեղ և պոկել խնձորները: Արգելված պտուղը միշտ էլ քաղցր է:
Եթե անցկացնենք զուգահեռներ ժամանակակից երեխաների հետ, ապա հիմնական ժամանակը նրանք անցկացնում են համացանցում՝խաղում են, շփվում են, փնտրում են տեղեկատվություն և այլն: Նրանց ամենաշատը գրավում է այն, ինչը չի կարելի նայել համացանցում, ինչը արգելում են նրանց ծնողները կամ ուսուցիչները: ԵՎ անմիջապես խախտելով արգելքը հայտնվում «արգելված այգում»: Ի՞նչ անել:
                  Մեծ հնարավորություններ-մեծ վտանգներ
2010թվականին ամբողջ Եվրոպայում անցկացվեցին EU Kids Online, հետազոտություններ: Հետազոտության համաձայն, ըստ որի առնվազն ամեն շաբաթ համացանցից օգտվում է երեխաների 93%-ը 9-16 տարեկան(60℅-օգտվում է ամեն օր, դա շատ մեծ ցուցանիշ է): Երեխաների 87%-ը համակարգչից օգտվում է տանը, 63%-ը՝
դպրոցում: ԵՎ որքան ավելի վաղ տարիքում են երեխաները սկսում օգտվել ցանցից, հետագայում ավելի են մեծանում հնարավորությունները, և միջոցները, որոնցով հնարավոր է մտնել համացանց՝օրինակ սմարտֆոններ պլանշետներ և
այլն:
Ուսումնասիրությունների համաձայն, ընդհանրապես համակարգիչը օգտագործվում է օգտակար գործերի համար՝տնային հանձնարարություններ կատարելու, խաղերի, վիդեո դիտելու, շփման, բլոգների համար: Բայց դրա հետ  մեկտեղ երեխաները հաճախ բախվում են տհաճ և վտանգավոր բաների հետ՝ օրինակ պոռնոգրաֆիայի, անձնական տվյալների չարաշահման, ատելության, բռնության, ինքնասպանության մղող կայքերի, այլ վտանգավոր ռեսուրսների և իհարկե բոլոր տեսակի վիրուսների հետ: Բացի դրանից երեխայի համար վտանգ են ներկայացնում համացանցում հանդիպող այլասերվածները և խաբեբաները: Գոյություն ունեն մի քանի միջոցներ երեխային այդ տհաճություններից պաշտպանելու համար:
                           Խոսեք երեխայի հետ վտանգների մասին
Գոյություն չունի ավելի արդյունավետ միջոց կանխելու տհաճ իրավիճակները, քան զրույցը երեխայի հետ: Այո, որպեսզի պաշտպանեք ձեր համակարգիչը բոլոր հնարավոր արգելված բաներից, կարելի է գնել արգելափակման ծրագրային ապահովման միջոցներ: Բայց եթե երեխան ցանկանա մտնել արգելված էջը, կամ քաշել վիրուս պարունակող խաղը, նա միևնույն է, կգտնի դա կատարելու ձևը, եթե չիմանա, թե ի՞նչ վտանգներ է դա իր համար ներկայացնում:
 Չեմ ուզում նվազեցնել համացանցի ծրագրային մշակողների դերը, բայց միայն ծրագրային ապահովումը բավական չէ մեր երեխային զերծ պահելու խնդիրներից: Վերադառնում ենք EU Kids Online ուսումնասիրության արդյունքներին, նրանցից հետևում է, որ ծնողները ՝ինքները հաճախ չգիտեն, թե ի՞նչով են զբաղվում իրենց երեխաները համացանցում:

Երեխաները չեն ասում, իրենք էլ՝ չեն հարցնում: Այդ պատճառով էլ ծնողների մոտ ձևավորվել է սխալ կարծիք, որ համացանցում իրենց երեխաների հետ ոչ մի վատ բան տեղի չի ունենա: Եթե չգիտես՝ խնդիրներ չկան: Բայց ձեր երեխաների շահերի համար հարկավոր է այնուամենայնիվ պարզել, թե ինչով է ձեր երեխան զբաղվում ցանցում: Համացանցում հանդիպող առավել տարածված վտանգները: Ճնշումներ-երեխաներին ցանցով ուղղարկում են սարսափելի և վիրավորական հաղորդագրություններ:
Պոռնոգրաֆիա-երեխաները բախվում են համացանցում սեռական բնույթի նկարների, տեսահոլովների և հաղորդագրությունների:
Հանդիպում համացանցում նոր մարդկանց հետ, որոնց նպատակն է օգտագործել երեխային:
Շփում պոտենցիալ վնասակար համատեքստում ՝ ինչպիսիք են՝ ատելությունը, բռնությունը, ինքն իրեն վնաս հասցնելը, թմրադեղերը, ինքնասպանությունը և այլն:Անձնական տվյալների չարաշահում-չարագործների կողմից ձեր գաղտնաբառերի, անձնական տվյալների օգտագործում:
Բոլոր հնարավոր վիրուսները, որոնք կարող են պարունակել կեղծ, անօրինական ծագում ունեցող խաղերում և այլ ֆայլերում:
                                        7 գլխավոր խորհուրդները
www.targaltinternetis.ее Կայքը տալիս է ծնողներին յոթ խորհուրդ, ի՞նչպես պաշտպանել համացանցում երեխային սպառնացող վտանգներից:
Վերցրեք ձեր վրա պատասխանատվությունը և ապահովեք երեխայի անվտանգությունը համացանցում: Խորհրդակցեք միասին, ի՞նչն է համացանցից օգտվելու համար ընդունելի, ինչը՝ ոչ: Զբաղվեք ինքնակրթությամբ, աշխատեք տեղյակ լինել միտումներից:
Սովորեք օգտվել այն գործիքներից, որոնցից համացանցում օգտվում է ձեր երեխան (չատեր, MSN  և այլն):
Տեղեկացեք. ինչով են ձեր երեխան և իր ընկերները զբաղվում համացանցում: Ստուգեք տեղեկամատյանները, որպեսզի տեսնեք ի՞նչ կայք է այցելել ձեր երեխան:
Առանձնացրեք այն կայքերը, որոնք ըստ ձեզ, ձեր երեխան կարող է այցելել:
Առանձնացրեք այն կայքերը, որոնք ըստ ձեզ, ձեր երեխան չպետք է այցելի:
Ինքներդ, ձեզ համար պարզեք, ո՞րտեղ դիմել բարդ խնդիրների դեպքում:

Խոսեք ձեր երեխայի հետ, բացատրեք նրան համացանցի հնարավորությունների և վտանգների մասին:
Այցելեք երեխային հետաքրքրող կայքերը, իր հետ միասին:
Ակտիվորեն հետևեք ի՞նչ է երեխան անում ցանցում: Բացատրեք երեխային, որ համացանցում պետք է իրեն պահի նույնքան հարգալից, ինչպես մանկապարտեզում, դպրոցում կամ տանը: Տեղադրեք համակարգիչը սենյակում ընդհանուր օգտագործման համար ՝օրինակ հյուրասենյակում:Այդպես դուք ավելի լավ կկարողանաք հսկել, թե ո՞րքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի առջև:
Քննարկեք երեխայի հետ կանոնների մասին, և հետևեք, որ երկու կողմերդ էլ այն պահպանեք:
Սովորեցրեք երեխային, որ դիմի ձեզ, եթե ինչ-որ մի բան պատահի համակարգչի հետ կամ համացանցում:
                        Հիշեք, որ համակարգիչը չի փոխարինի ծնողներին:
Տեղեկացրեք ոստիկանությանը:Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի նկատմամբ հանցագործություն է տեղի ունեցել, շատ արագ կապվեք ոստիկանության հետ:Զանգահարեք անվճար գործող թեժ գծին :
Այցելեք մոտակայքում աշխատող ոստիկանության բաժանմունք:  Թեժ գիծը ձեր տրամադրության տակ է Ժամանակակից արագ փոփոխվող հասարակության մեջ մեզ սպառնում են նոր վտանգներ, որոնց մասին անհրաժեշտ է զրուցել երեխաների հետ:
Երեխաները պետք է մեծանան պաշտպանված, այդ պատճառով հարկավոր է պատրաստել նրանց անվտանգ վարքագիծը մեծ միջավայրում: Անվտանգ համացանցի գլխավոր կողմերից մեկը`մարդկանց կրթելն է: Մեզանից յուրաքանչյուրը կարող է անել որևիցէ մի բան, համացանցից սպառնացող վտանգները կանխելու համար:
www.targaltinternetis.ee  կայքում երեխաները, ուսուցիչները և ծնողները կգտնեն խորհուրդներ, տեստեր,կոմիքսներ և ուսումնական նյութեր, որոնք սովորեցնում են ճանաչել համացանցի վտանգները և թե ի՞նչ պետք է անել վտանգների դեպքում:
Շատ կարևոր է կանխել երեխաների սեռական շահագործումը համացանցում: Դա պահանջում է տարբեր միջոցներ,հաճախ անհրաժեշտ է տեղական և միջազգային համագործակցություն: Երեխաների պաշտպանության միությունը
բացել է թեժ գիծ (www.vihjeliin.ee):Նրանով անանուն կարելի է զանգել և հայտնել համացանցում տարածված անօրինական բովանդակությամբ նյութերի մասին, օրինակ՝ երեխաների սեռական շահագործման մասին:Չափահասները պատասխանատու են նրա համար, որպեսզի երեխան չդառնա վատ տեղեկատվության զոհ:
Պաշտպանենք մեր երեխաներին:

Saturday, March 16, 2019

Դպրոցում երեխային դաստիարակելու առանձնահատկություններ, որոնք ծնողները պետք է հաշվի առնեն

Երբ երեխան հայտնվում է իր համար օտար միջավայրում, այն իրեն   թշնամական է թվում: Դա վերաբերվում է մանկապարտեզին, հիվանդանոցին և նմանատիպ  հաստատություններին` առավել ևս` դպրոցին: Երբ երեխան հայտնվում է դպրոցում, պետք է հաշվի առնել մի շարք փաստեր: Հիմնականում երեխայի դաստիարակումը ընկնում է ուուցիչների վրա, որոնք իրենց հերթին երբեմն հասկացնում են, որ դա ծնողների պարտականությունն է:  Չափից շատ բան գցել դպրոցի վրա, իհարկե պետք չէ, քանի որ երբեմն հենց ծնողը, իր հերթին, պետք է երեխայի մեջ ներդնի վստահություն և ցույց տա, ո՞վ է այստեղ գլխավորը: Երեխաներին դպրոցում դաստիարակելու առանձնահատկությունները կապված են պատանեկան ժամանակաշրջանի հետ, որի ժամանակ ամեն մարդ` (խոսքը գնում է ուսուցիչների մասին), ի վիճակի չի  ժամանակ հատկացնել  և աշխատել յուրաքանչյուր աշակերտի  հետ: Իրենց հերթին երեխաները ձգտում են սովորել, բայց ոչ դպրոցում, այլ գործնականում` աշխարհն ուսումնասիրելով, բոլոր հնարավոր պահերին, ինչը տեղի է ունենում դպրոցից դուրս:

  Խոսելով աշակերտների  վարքի մասին, պետք է նկատի ունենալ, որ նրանց վարքագծային առանձնահատկությունները`պայմանավորված են նաև  նրանով, որ վարքագծային որակները դրսևորվում են ոչ միայն դպրոցում, այլև դրանից դուրս,  մասնավորապես՝ տանը: Յուրաքանչյուր ոք կարող է զգալ առանձնահատկությունների հետ աշխատելու  հաճույքը, եթե դա արվում է  խանդավառությամբ  և առավելագույն նվիրումով: Ու եթե այստեղ աշակերտին ներգրավելու առաջին շրջանում կարելի է միանգամից որոշել երեխայի հետաքրքրությունների և նմանատիպ հնարավորությունների հարցը: Կարևորը երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնելն է, որպեսզի երեխան չփակվի իր մեջ և այդ ժամանակ հեշտությամբ խոսել  վարքագիծի վերահսկողության մասին  և համատեղ ընդունել կարևոր որոշումներ: Դա կլինի հարմար և ծնողների համար և արդյունավետորեն և երկարաժամկետ հեռանկարում: Միայն մեծ աշխատանքը երեխայի հետ կարող է տալ իր ճիշտ արդյունքները, որի արդյունքում թույլ կտա հպարտանալ երեխայով և հետևել երեխայի ֆիզիկական և մասնագիտական հաջողություններին:
Աղբյուրը՝

Sunday, March 10, 2019

Որդեգրած երեխայի դաստիարակությունը


Ոչ  բոլոր ամուսնական զույգերն են ի վիճակի  լինում  բեղմնավորել և ունենալ երեխա: Շատ կանանց և տղամարդկանց դա տրված չէ: Բայց նրանք ձգտում են, որ իրենց ընտանիքը լինի լիարժեք և փոխադարձ համաձայնության են գալիս` որգեգրել երեխա:
ԵՎ հաճախ երկու ծնողների մոտ էլ հարց է առաջանում ե՞րբ և ո՞ր տարիքում պատմել երեխային ճշմարտությունը, կամ  Էլ թող դա ընդհանրապես դարերով մնա գաղտնիք:
 Ամեն ընտանիք ինքը պետք է որոշի՝ լսելով իր ներքին ձայնին և հենվելով ինտուիցիայի վրա:  Սակայն մասնագետները միշտ գտնում  էին և հիմա էլ գտնում են, որ յուրաքանչյուր երեխա պետք է ամպայման,  անկախ տարիքից, ճշմարտությունը իմանա: Արտասահմանյան երկրների հոգեբանները կտրականապես չեն խրախուսում ճշմարտությունը երեխայից թաքցնելը: Իր ծագումը պետք է, և պարտավոր է իմանալ յուրաքանչյուր երեխա: Կյանքում լինում  են իրավիճակներ, երբ երեխան իմանում է այդ մասին օտար մարդկանցից և դա նրա համար դառնում է ողբերգություն: Հենց այստեղ էլ առաջանում են կոնֆլիկտներ  և անվստահելի հարաբերություններ որդեգրող  ծնողների հետ: Եվ կրկին, երեխայի վստահությունը ձեռք բերելը, բավականին դժվար կլինի:
Որդեգրող ծնողների համար երեխայի հանդեպ անկեղծությունը հնարավորություն է տալիս նրանց հասկանալու և   սիրելու համար: Ծնողները ներքուստ վախ են զգում:   Լինում են  նաև այնպիսի իրավիճակներ, որ   տարիներ անց հայտնվում է հարազատ մայրը, և բոլորի համար անակնկալ է  լինում:
Այդ պատճառով, ամենաճիշտը  երեխային   փոքր տարիքում պատմելն է: Դա պետք է ասել դրական էմոցիաներով, որպեսզի երեխան իրեն օտար չզգա նոր ընտանիքում: Բայց  և ասել, երեխային որ իր հարազատ մայրը վատն է` չարժե: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի բառեր, այնպես, որ երեխան խղճա նրան և իր նոր ծնողներին:

Որդեգրած երեխային անհրաժեշտ է  մեծ ուշադրության հատկացնել, տալ քնքշանք և սեր, երկու ծնողների կողմից: Չէ որ, այդ փոքրիկը մեղավոր չէ, որ հենց ծնված օրից ճակատագիրը փչացրել է իր կյանքը: Եվ ամենագլխավորը` պետք է քիչ լսել կողմնակի կարծիքներ: Իսկ եթե առաջանում են խնդիրներ, դիմեք համապատասխան մասնագետի
Աղբյուրը՝