Saturday, March 23, 2019

Ի՞նչպես պաշտպանել երեխային համացանցի վտանգներից

Ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ համացանցի անծայրածիր աշխարհում, կա ամեն ինչ՝ և հետաքրքիրը,և օգտակարը, և տեղեկատվականը, բայց կան այնտեղ նաև վտանգներ:
Որպեսզի համացանցը միայն ուրախություն պատճառի, պետք է ինքներդ հասկանաք հնարավոր վտանգների մասին և դրանց մասին պատմեք ձեր հարազատներին: Մեզանից ո՞վ չէր նայում հարևանի այգում աճող խնձորին, մտածելով այն  մասին, թե ի՞նչպես գաղտնի հասնել այնտեղ և պոկել խնձորները: Արգելված պտուղը միշտ էլ քաղցր է:
Եթե անցկացնենք զուգահեռներ ժամանակակից երեխաների հետ, ապա հիմնական ժամանակը նրանք անցկացնում են համացանցում՝խաղում են, շփվում են, փնտրում են տեղեկատվություն և այլն: Նրանց ամենաշատը գրավում է այն, ինչը չի կարելի նայել համացանցում, ինչը արգելում են նրանց ծնողները կամ ուսուցիչները: ԵՎ անմիջապես խախտելով արգելքը հայտնվում «արգելված այգում»: Ի՞նչ անել:
                  Մեծ հնարավորություններ-մեծ վտանգներ
2010թվականին ամբողջ Եվրոպայում անցկացվեցին EU Kids Online, հետազոտություններ: Հետազոտության համաձայն, ըստ որի առնվազն ամեն շաբաթ համացանցից օգտվում է երեխաների 93%-ը 9-16 տարեկան(60℅-օգտվում է ամեն օր, դա շատ մեծ ցուցանիշ է): Երեխաների 87%-ը համակարգչից օգտվում է տանը, 63%-ը՝
դպրոցում: ԵՎ որքան ավելի վաղ տարիքում են երեխաները սկսում օգտվել ցանցից, հետագայում ավելի են մեծանում հնարավորությունները, և միջոցները, որոնցով հնարավոր է մտնել համացանց՝օրինակ սմարտֆոններ պլանշետներ և
այլն:
Ուսումնասիրությունների համաձայն, ընդհանրապես համակարգիչը օգտագործվում է օգտակար գործերի համար՝տնային հանձնարարություններ կատարելու, խաղերի, վիդեո դիտելու, շփման, բլոգների համար: Բայց դրա հետ  մեկտեղ երեխաները հաճախ բախվում են տհաճ և վտանգավոր բաների հետ՝ օրինակ պոռնոգրաֆիայի, անձնական տվյալների չարաշահման, ատելության, բռնության, ինքնասպանության մղող կայքերի, այլ վտանգավոր ռեսուրսների և իհարկե բոլոր տեսակի վիրուսների հետ: Բացի դրանից երեխայի համար վտանգ են ներկայացնում համացանցում հանդիպող այլասերվածները և խաբեբաները: Գոյություն ունեն մի քանի միջոցներ երեխային այդ տհաճություններից պաշտպանելու համար:
                           Խոսեք երեխայի հետ վտանգների մասին
Գոյություն չունի ավելի արդյունավետ միջոց կանխելու տհաճ իրավիճակները, քան զրույցը երեխայի հետ: Այո, որպեսզի պաշտպանեք ձեր համակարգիչը բոլոր հնարավոր արգելված բաներից, կարելի է գնել արգելափակման ծրագրային ապահովման միջոցներ: Բայց եթե երեխան ցանկանա մտնել արգելված էջը, կամ քաշել վիրուս պարունակող խաղը, նա միևնույն է, կգտնի դա կատարելու ձևը, եթե չիմանա, թե ի՞նչ վտանգներ է դա իր համար ներկայացնում:
 Չեմ ուզում նվազեցնել համացանցի ծրագրային մշակողների դերը, բայց միայն ծրագրային ապահովումը բավական չէ մեր երեխային զերծ պահելու խնդիրներից: Վերադառնում ենք EU Kids Online ուսումնասիրության արդյունքներին, նրանցից հետևում է, որ ծնողները ՝ինքները հաճախ չգիտեն, թե ի՞նչով են զբաղվում իրենց երեխաները համացանցում:

Երեխաները չեն ասում, իրենք էլ՝ չեն հարցնում: Այդ պատճառով էլ ծնողների մոտ ձևավորվել է սխալ կարծիք, որ համացանցում իրենց երեխաների հետ ոչ մի վատ բան տեղի չի ունենա: Եթե չգիտես՝ խնդիրներ չկան: Բայց ձեր երեխաների շահերի համար հարկավոր է այնուամենայնիվ պարզել, թե ինչով է ձեր երեխան զբաղվում ցանցում: Համացանցում հանդիպող առավել տարածված վտանգները: Ճնշումներ-երեխաներին ցանցով ուղղարկում են սարսափելի և վիրավորական հաղորդագրություններ:
Պոռնոգրաֆիա-երեխաները բախվում են համացանցում սեռական բնույթի նկարների, տեսահոլովների և հաղորդագրությունների:
Հանդիպում համացանցում նոր մարդկանց հետ, որոնց նպատակն է օգտագործել երեխային:
Շփում պոտենցիալ վնասակար համատեքստում ՝ ինչպիսիք են՝ ատելությունը, բռնությունը, ինքն իրեն վնաս հասցնելը, թմրադեղերը, ինքնասպանությունը և այլն:Անձնական տվյալների չարաշահում-չարագործների կողմից ձեր գաղտնաբառերի, անձնական տվյալների օգտագործում:
Բոլոր հնարավոր վիրուսները, որոնք կարող են պարունակել կեղծ, անօրինական ծագում ունեցող խաղերում և այլ ֆայլերում:
                                        7 գլխավոր խորհուրդները
www.targaltinternetis.ее Կայքը տալիս է ծնողներին յոթ խորհուրդ, ի՞նչպես պաշտպանել համացանցում երեխային սպառնացող վտանգներից:
Վերցրեք ձեր վրա պատասխանատվությունը և ապահովեք երեխայի անվտանգությունը համացանցում: Խորհրդակցեք միասին, ի՞նչն է համացանցից օգտվելու համար ընդունելի, ինչը՝ ոչ: Զբաղվեք ինքնակրթությամբ, աշխատեք տեղյակ լինել միտումներից:
Սովորեք օգտվել այն գործիքներից, որոնցից համացանցում օգտվում է ձեր երեխան (չատեր, MSN  և այլն):
Տեղեկացեք. ինչով են ձեր երեխան և իր ընկերները զբաղվում համացանցում: Ստուգեք տեղեկամատյանները, որպեսզի տեսնեք ի՞նչ կայք է այցելել ձեր երեխան:
Առանձնացրեք այն կայքերը, որոնք ըստ ձեզ, ձեր երեխան կարող է այցելել:
Առանձնացրեք այն կայքերը, որոնք ըստ ձեզ, ձեր երեխան չպետք է այցելի:
Ինքներդ, ձեզ համար պարզեք, ո՞րտեղ դիմել բարդ խնդիրների դեպքում:

Խոսեք ձեր երեխայի հետ, բացատրեք նրան համացանցի հնարավորությունների և վտանգների մասին:
Այցելեք երեխային հետաքրքրող կայքերը, իր հետ միասին:
Ակտիվորեն հետևեք ի՞նչ է երեխան անում ցանցում: Բացատրեք երեխային, որ համացանցում պետք է իրեն պահի նույնքան հարգալից, ինչպես մանկապարտեզում, դպրոցում կամ տանը: Տեղադրեք համակարգիչը սենյակում ընդհանուր օգտագործման համար ՝օրինակ հյուրասենյակում:Այդպես դուք ավելի լավ կկարողանաք հսկել, թե ո՞րքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի առջև:
Քննարկեք երեխայի հետ կանոնների մասին, և հետևեք, որ երկու կողմերդ էլ այն պահպանեք:
Սովորեցրեք երեխային, որ դիմի ձեզ, եթե ինչ-որ մի բան պատահի համակարգչի հետ կամ համացանցում:
                        Հիշեք, որ համակարգիչը չի փոխարինի ծնողներին:
Տեղեկացրեք ոստիկանությանը:Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի նկատմամբ հանցագործություն է տեղի ունեցել, շատ արագ կապվեք ոստիկանության հետ:Զանգահարեք անվճար գործող թեժ գծին :
Այցելեք մոտակայքում աշխատող ոստիկանության բաժանմունք:  Թեժ գիծը ձեր տրամադրության տակ է Ժամանակակից արագ փոփոխվող հասարակության մեջ մեզ սպառնում են նոր վտանգներ, որոնց մասին անհրաժեշտ է զրուցել երեխաների հետ:
Երեխաները պետք է մեծանան պաշտպանված, այդ պատճառով հարկավոր է պատրաստել նրանց անվտանգ վարքագիծը մեծ միջավայրում: Անվտանգ համացանցի գլխավոր կողմերից մեկը`մարդկանց կրթելն է: Մեզանից յուրաքանչյուրը կարող է անել որևիցէ մի բան, համացանցից սպառնացող վտանգները կանխելու համար:
www.targaltinternetis.ee  կայքում երեխաները, ուսուցիչները և ծնողները կգտնեն խորհուրդներ, տեստեր,կոմիքսներ և ուսումնական նյութեր, որոնք սովորեցնում են ճանաչել համացանցի վտանգները և թե ի՞նչ պետք է անել վտանգների դեպքում:
Շատ կարևոր է կանխել երեխաների սեռական շահագործումը համացանցում: Դա պահանջում է տարբեր միջոցներ,հաճախ անհրաժեշտ է տեղական և միջազգային համագործակցություն: Երեխաների պաշտպանության միությունը
բացել է թեժ գիծ (www.vihjeliin.ee):Նրանով անանուն կարելի է զանգել և հայտնել համացանցում տարածված անօրինական բովանդակությամբ նյութերի մասին, օրինակ՝ երեխաների սեռական շահագործման մասին:Չափահասները պատասխանատու են նրա համար, որպեսզի երեխան չդառնա վատ տեղեկատվության զոհ:
Պաշտպանենք մեր երեխաներին:

No comments:

Post a Comment