Sunday, March 10, 2019

Որդեգրած երեխայի դաստիարակությունը


Ոչ  բոլոր ամուսնական զույգերն են ի վիճակի  լինում  բեղմնավորել և ունենալ երեխա: Շատ կանանց և տղամարդկանց դա տրված չէ: Բայց նրանք ձգտում են, որ իրենց ընտանիքը լինի լիարժեք և փոխադարձ համաձայնության են գալիս` որգեգրել երեխա:
ԵՎ հաճախ երկու ծնողների մոտ էլ հարց է առաջանում ե՞րբ և ո՞ր տարիքում պատմել երեխային ճշմարտությունը, կամ  Էլ թող դա ընդհանրապես դարերով մնա գաղտնիք:
 Ամեն ընտանիք ինքը պետք է որոշի՝ լսելով իր ներքին ձայնին և հենվելով ինտուիցիայի վրա:  Սակայն մասնագետները միշտ գտնում  էին և հիմա էլ գտնում են, որ յուրաքանչյուր երեխա պետք է ամպայման,  անկախ տարիքից, ճշմարտությունը իմանա: Արտասահմանյան երկրների հոգեբանները կտրականապես չեն խրախուսում ճշմարտությունը երեխայից թաքցնելը: Իր ծագումը պետք է, և պարտավոր է իմանալ յուրաքանչյուր երեխա: Կյանքում լինում  են իրավիճակներ, երբ երեխան իմանում է այդ մասին օտար մարդկանցից և դա նրա համար դառնում է ողբերգություն: Հենց այստեղ էլ առաջանում են կոնֆլիկտներ  և անվստահելի հարաբերություններ որդեգրող  ծնողների հետ: Եվ կրկին, երեխայի վստահությունը ձեռք բերելը, բավականին դժվար կլինի:
Որդեգրող ծնողների համար երեխայի հանդեպ անկեղծությունը հնարավորություն է տալիս նրանց հասկանալու և   սիրելու համար: Ծնողները ներքուստ վախ են զգում:   Լինում են  նաև այնպիսի իրավիճակներ, որ   տարիներ անց հայտնվում է հարազատ մայրը, և բոլորի համար անակնկալ է  լինում:
Այդ պատճառով, ամենաճիշտը  երեխային   փոքր տարիքում պատմելն է: Դա պետք է ասել դրական էմոցիաներով, որպեսզի երեխան իրեն օտար չզգա նոր ընտանիքում: Բայց  և ասել, երեխային որ իր հարազատ մայրը վատն է` չարժե: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի բառեր, այնպես, որ երեխան խղճա նրան և իր նոր ծնողներին:

Որդեգրած երեխային անհրաժեշտ է  մեծ ուշադրության հատկացնել, տալ քնքշանք և սեր, երկու ծնողների կողմից: Չէ որ, այդ փոքրիկը մեղավոր չէ, որ հենց ծնված օրից ճակատագիրը փչացրել է իր կյանքը: Եվ ամենագլխավորը` պետք է քիչ լսել կողմնակի կարծիքներ: Իսկ եթե առաջանում են խնդիրներ, դիմեք համապատասխան մասնագետի
Աղբյուրը՝

No comments:

Post a Comment