Monday, April 18, 2022

Ի՞նչպես են նշում Սուրբ հարության տոնը նախկին խորհրդային միության երկրներում

 Пасхальные корзинки  Ամբողջ աշխարհի քրիստոնյանները անհամբերությամբ են սպասում քրիստոնեական ամենամեծ տոնի՝սուրբ հարության տոնին, սակայն յուրաքանչյուր երկրում զատիկը նշում իրենց զատկական տոնական ավանդույթներին համապատասխան: Չնայած բոլոր ազգերի համար տոնի նույն նշանակությանն ու պատմությանը,նրանցից յուրաքանչյուրը Քրիստոսի հրաշափայլ հարությունը կտոնեն տարաբեր ձևերով: Առաջարկում ենք ուղևորվել նախկին  խորհրդային միության երկրներ և տեսնել թե նրանք ինչպես են տոնում այն: 

                                               Սուրբ Հարության տոնը Ռուսաստանում 

        Զատիկի տոնակատարությունը Ռուսաստանում անցել է բազմադարյան փոփոխություններով, որում միահյուսվել են եկեղեցական արարողակարգերը և ազգային ծիսակարգերը: Տոնը առանձնանում է առանձնահատուկ հանդիսավորությությամբ և գունագեղությամբ: Սիրով պահպանում են զատկական ավանդույթները անգամ այն մարդիկ, որոնք չեն պահել մեծ պահք և սկզբունքորեն հեռու են եկեղեցական կանոներից՝ ծայրահեղ դեպքում զատկական կուլիչներ, զատկական ձվեր համտեսել փորձում է յուրաքանչյուրը: Նշում էին զատիկը, թխում էին հոտավետ կուլիչներ, տարբեր ձևերով թխում էին  հավի ձվերը:  Հենց այդպիսով է խորհրդանշվում զատկական տոնակատարությունները: Ուրբաթ և շաբաթ օրերը միշտ  համարվել են սգի օր, այդ պատճառով նրանք նվիրվում են աղոթքին և պահքին  և մտորումներին: Բուն տոնական արարողակարգը իրականացվում է ավանդական ձևով: Շաբաթ օրը երեկոյան քրիստոնյաները գնում են մոտակա եկեղեցի, ներկա գտնվելու ճրագալուսյսի պատարագին:Բոլորը տուն են վերադառնում բարձր տրամադրությամբ և բոլոր հանդիպողներին ասում են «Քրիստոս հարություն առավ»: Տոնական ընթրիքը ամպայման սկսվում է պահքից դուրս գալուց, իսկ ավելի կոնկրետ եկեղեցու կողմից օծված ձվով: Տոնը նշվում է ընտանեկան միջավայրում, բայց փորձում են նաև այցելել մոտ հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Խաղերի մեծ մասը կապված է ձվերի հետ: Այն վերցնում և հարվածում են միմյանց: Զատկական ձվեր են նվիրում ընկերներին և օգտագործվում է  որպես զարդեր գուշակությունների և այլ պաշտպանողական արարողակարգերի համար: Գոյություն ունի նաև զատկական ուտելիքները և փողերը աղքատներին և մուրացկաններին բաժանելու ավանդույթ: 

                                                       Սուրբ Հարության տոնը Ուկրաինայում 

        Ուկրաինական զատկական ավանդույթները առանձնապես չեն տարբերվում այլ սլավոնական երկրների համընդհանուր ընդունված կանոններից, սակայն այստեղ այն նշվում է առանձնահատուկ թափով: Հատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն զատկական սեղանին, այլև հագուստին: Հատուկ տոնի համար պատրաստում են գեղեցիկ հագուստներ՝հիմնականում կարած: Ընդ որում վերածնվում են հագուստը ինքնուրույն կարելու ավանդույթները: Այդ երկրում շատ մեծ ուշադրություն է դարձվում զատկի ձվերին նկարելու արվեստը: Այստեղ կարելի է ծանոթանալ հնագույն ավանդույթներին և տեսնել ամենագեղեցիկ նախշած ձվերին: Ամեն տարի Կիևում տեղի է ունենում նախշած ձվերի փառատոն, որտեղ ցուցադրված է ամենատաղանդավոր արվեստագետների աշխատանքները, որոնք կարելի է դասել արվեստի գործիերի շարքին: Օգտագործվում են զատկական ձվերը նախշելու տարբեր գործընթացներ, ընդ որում յուրաքանչյուր ձև կլինի շատ գեղեցիկ և յուրօրինակ: Ուկրաինական սեղանների շքեղությունը ճանաչում է ստացել նույնիսկ արտասահմանում: Ուկրաինական նրբերշիկները և այլ համեղ ուտելիքներ համտեսելու համար այստեղ են գալիս ճամփորդներ ամբողջ աշխարհից:

                                                  Սուրբ Հարության տոնը Բելառուսում

        Շաբաթ օրվանից երիտասարդ տղաները և տղամարդիկ գնում են գյուղերով երգելով և փառաբանում էին երկրագործությունը իր ընտանիքում, ինչպես նաև դժվար աշխատանքը աշխարհի վրա: Լավ նշան է համարվում, եթե հրաշագործները տուն են այցելում: Նրանց ամպայման որպես շնորհակալություն հյուրասիրում են սիրով , հացով, ձվով և պանրով: Տներ են այցելում նաև տղամարդիկ ամբողջ գիշեր և միայն առավոտյան են կատարում համընդհանուր հյուրասիրություն: Զատկական զամբյուղի մեջ ընդունված է տեղադրել սև հաց , որոնք տնային տնտեսուհիները թխում են շաբաթ օրը: 

                                                             Սուրբ Հարության տոնը Մոլդովայում

             Մոլդովայուկ տոնը նշում են շաբաթ երեկոյան: Այստեղ սեղաննին մեծ տեղ ունի Ժամբոն՝ խմորի մեջ դրած խոզապուխտ և ռեզոլ, տնային աքաղաղից պատրաստված դոնդող և իհարկե մոլդովական գինի: 

                                                                Սուրբ Հարության տոնը վրաստանում

            Շաբաթ օրը վրաստանում բոլորը հավաքվում են եկեղեցում և ասում «Христе агдга!» – «ქრისტე აღდგა!». որպես պատասխան հնչում է «Чешмаритад агдга!» –«ჭეშმარიტად აღდგა!». Վրաստանում զատկական սեղանին լինում է միս և գինի: Դրանից հետո մարդիկ դուրս են գալիս և խաղում են գնդակով և ձիարշավի մրցումներ են կազմակերպում: 

                                                             Սուրբ Հարությունը Ղազախստանում

Ղազախստանը առանձնանում է զատկական արարողակարգերով: Միայն այստեղ կարելի է ստանալ քրիստոնյաների համար տարօրինակ հաղորդագրություն «Салем дорогая, Христос воскрес».Այստեղ մահմեդականները օրհնում են զատկական ձուն :  Տոնը առանձնանում է համբարձման տաճարի շուրջ թափորով: Գործընթացը ամպայման դադարեցվում է 14 անգամ, ինչպես Քրիստոսը կանգ առավ իր խաչի բեռի տակ: 

                                                           Սուրբ Հարության տոնը Ադրբեջանում

             Ադրբեջանում հիմնական կրոնը իսլամն է, որն իր երկրորդ վերածնունդն է ստացել ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո, սակայն այս տարածաշրջանում չեն մոռանում քրիստոնեական ավանդույթների մասին և բարեբախտաբար կրոնը խոչընդոտ չի հանդիսացել մարտկան տարանջատման համար: Հենց երկրում կրոնական մշակույթների  բազմազանությունը հիմք հանդիսացավ փախադարձ հարստացման համար: Ադրբեջանցիները բազմազգությունը համարում են իրենց երկրի հարստությունը, այդ պատճառով զատկական տոնակատարությունները նշում են հաճույքով և զգում են իրենց երկրում ապրող քրիստոնյաների ավանդույթները: 

                                                                   Զատիկը Լատվիայում

          Այստեղ տոնը նշվում է Քրիստոսի համբարձման հետ և  նվիրված է գարնանային արևադարձին: Նրանք զգում են արևը և գարունը և ողջ արարողակարգերը ուղղված են երկիրը օրհնելու և պտղաբերության համար շնորհակալություն հայտնելու համար: Ձու ներկելու արարողությունը բերվել է տնից դուրս: Խաղերը նվիրվում են ձվերը ներկելուն, որի համար օգտագործվում են էկոլոգիական համընդհանուր ընդունված ձևեր,  նաև ձվերով կռվում են : Բարձր ճոճվող ճոճանակները խորհրդանշում են լավ բերք:

                                                                                     Զատիկը Լիտվայում

             Լիտվայում զատիկը տեղի է ունենում կաթոլիկական կանոններով : Առավոտվանից հավատացյալները այցելում են եկեղեցի, ասնակցելու պատարագին. որից հետո լիտվացիները շտապում են քաղաքիկենտրոնական այգիներ:, որտեղ կարելի է ականատես լինել զարմանալի արարողության, ձվերով բուրգ են պատրաստում, որոնք գոյատևում են մի քանի օր, որից հետո օգտագործում  են բարեգործական նպատակներով: Տոնական սեղանին ամպայման կախում են թռչուններ: Դրանք կարող են լինել մարմարե մանր շինվածքների կամ 'րտվիլակների տեսքով:

   Աղբյուրը՝

Saturday, March 26, 2022

Թարգմանությունը որպես ինքնակրթության մշտական գործընթաց


 Գործի առանձնահատկությունները այնպիսին են, որ թարգմանիչը միշտ չէ ունենում հնարավորություն ընտրել տեքստը թարգմանելու համար: Հաճախ թարգմանչի առջև խնդիրներ են առաջանում, որոնց լուծելը լրացուցիչ որակավորում է պահանջում: Այս հոդվածի խնդիրն է ցույց տալ, թե ինչ խնդիրների հետ է բախվում թարգմանիչը թարգմանելու գործընթացում, ինչ ձևերով է այն հաղթահարում, ինչ ռեսուրսներ են ներդրված այդ նպատակի համար:  
Բնականաբար յուրաքանչյուր կատարված թարգմանություն համալրում է թարգմանիչի բառապաշարը, քանի որ թարգմանելու ընթացքում նա ծանոթանում է նոր արտահայտությունների, բառերի և դրանց նշանակության հետ, բայց ամենակարևորը համալրվում է նաև նրա մշակութային պաշարը: Հենց այդ տեսանկյունից ենք մենք կենտրոնացնում մեր ուշադրությունը: Հաճախ թարգմանելու ընթացքում դժվարություններ են առաջացնում կերպարի մասնագիտությունը: Թարգմանիչը պետք է խորանա կերպարի գործունեության առանձնահատկությունների մեջ, ոչ միայն այս կամ այն բառապաշարի կամ հատուկ անունների մեջ, նա պետք է լավ հասկանա ինչի մասին է խոսքը, որպեսզի չկատարի սխալներ և չաղավաղի տեքստը:


Wednesday, March 16, 2022

Հետաքրքիր փաստեր «Լույսը օվկիանոսում» ֆիլմի մասին

                  Սյուժեն


Պատերազմից վերադառնալով փարոսին հետևող Թոմը հանդիպում է Իզաբել անունով նուրբ աղջկա : Նրանց միջև ծագած սերը ամբողջովին փոխում է Իզաբելին և վերադառձնում է Թոմին հավատը կյանքի հանդեպ: Նորապսակները հաստատվում են օվկիանոսի ափին, որտեղ մի օր նավի մեջ գտնում են նորածին աղջիկ և որոշում նրան մեծացնել հարազատի պես, առանց մտածելու հետևանքների մասին: 

                                                  Հետաքրքիր փաստեր

   


 1. Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպելուց հետո Ալիսյա Վիկանդերն ու Մայքլ Ֆասեբենդերը հայտարարեցին, որ հանդիպում են: Երեք տարի հանդիպելուց հետո նրանք ամուսնացան : 2021թ-ին ծնվեց նրանց առաջնեկը: 

2. Նրանք պատմեցին, որ ռեժիսիոր Դերեկ Սիանֆրանսը նրանց ստիպել է ապրել միասին նկարահանման հրապարակում 6 շաբաթ: 

3.Ֆիլմը նկարահանվել է Սթենլիում, խաղաղ ծովափնյա քաղաքում Թասմանիայի հյուսիս-արևմուտքում: Տեղաբնակները հուսով էին, որ ֆիլմը կավելացնի զբոսաշրջիկների քանակը: 

4. Սթենլիի նկարահանումներից առաջ, պատմական նավահանգիստը ձևափոխված էր գյուղական ոճի: Տեղաբնակները նկարահանումներից առաջ ստացան 1920-ական թվականների կերպար, մորուք աճեցնելուվ: 

5.Սիրավեպի սկզբում (որը ծավալվել է երկար տարիներ, քան ֆիլմում Թոմը եղել է 28 տարեկան, իսկ Իզաբելը 19): Ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայքլ Ֆասեբենդերը 37 տարեկան էր, Իսկ Ալիսյա Վիկանդերը 25: 

6. Վեց մարդ է մարմնավորել  Լյուսիի կերպարը: 

     Աղբյուրը՝

Saturday, March 5, 2022

Հետաքրքիր փաստեր « Չիկագոյի Յոթնյակի դատավարությունը» ֆիլմից

 


2020թ-ի Ամերիկյան դատական դրաման, որի ռեժիսիորն ու սցենարիստը Աարոն Սորկինն է, պատմում է « Չիկագոյի յոթնյակի» գործի մասին, մի խումբ ցուցարարների մասին, որոնք բողոքում են Վիետնամի պատերազմի դեմ, դավադրությունների, սահմանը հատելու և Դեմոկրատական կուսակցության ազգային ազգայյին համագումարի ժամանակ կազմակերպված անկարգություններ հրահրելու մեջ 1968 թվականին Չիկագո քաղաքում: Ի սկզբանե Սորկինը գրել էր սցենար 2007 թվականին Սթիվեն Սփիլբերգի համար, ով պատրաստվում էր ֆիլմ նկարել հիմնականում քիչ հայտնի դերասանական կազմով: Ամերիկացի գրողների Գալդիի  ցույցերից հետո և բյուջետի հետ կապված անհանգստությունը ստիպեցին Սփիլբերգին հեռանալ ռեժիսիորի պաշտոնից : 2018թ-ին,  Սորկինը նշանակվեց ֆիլմի ռեժիսիոր և հենց նույն տարում նրան միացան դերսանների մեծ մասը: Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան աշնանը Չիկագոյում և Նյու Ջերսիում: Ի սկզբանե   Paramount Pictures-ը պլանավորում էր ֆիլմը թողարկել կինոթատրոններում, սակայն շարունակվող պանդեմիայի պատճառով, ֆիլմի ցուցադրման իրավունքները տրվեցին Netflix-ին:Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիմը մրցանակ ստացավ 6 անվանակարգում՝ այդ թվում՝ որպես լավագույն ֆիլմ:  

Tuesday, February 22, 2022

Թարգմանությունը որպես ինքնակրթության մշտական գործընթաց

 




1919թ-ին  Մարիա Ցվետաեվան աշխատելով «Կազանովայի.» վեպի վրա, նշեց, որ բանաստեղծը պետք է իմանա այն դարաշրջանի մասին, որի մասին գրում է: Նախքան  տեքստին անցնելը ապագա հեղինակը պետք է ծանոթանա պատմական աղբյուների հետ, որը վկայություններ է պարունակում ապագա բանաստեղծության գործող անձանց  մասին, քանի որ նա պատասխանատվություն է կրելու տեքստի մեջ հնչող յուրաքանչյուր խոսքի համար «Ես կցանկանայի ինձ շրջապատել իրենց գործի գիտակներով, որպեսզի յուրաքանչյուրը նստի իր շան վրա և հիմնովին նստի այնպես,  ինչպես  ճենապակու գործում, հրացանի գործում, մոլորակի գործում: Խոնարհումը պարային-ծաղկային ծովային պատերազմյան լեզվաններով -սենեկապետերով -բժիշկներով-գնչուներով -ձիապաններով -երաժիշտներով և այլն և այլն և այլն: Նրանք բոլորը կբզզաին իմ գլխի շուրջ, իսկական իշամեղուների պես, իսկ գլուխս խելք կհավաքեր և ես կգրեի հիանալի  բանաստեղծություններ, բավարարված և աստղագետի և զորապետի և սուսերամարտի ուսուցչի և խոհարարի և Աստվածաբանության մագիստրի, այգեգործի և ծովային գայլի ամենախիստ պահանջներով: Շատ անգամ մասնագիտական գիտելիքներ չի բավարարում, ոչ միայն բանաստեղծին, այլ նաև թարգմանչին և նրան նույնպես շատ հարկավոր է իր գործի մասնագետը:  

Աղբյուրը՝


Thursday, February 10, 2022

Թարգմանությունը որպես մշտական ինքնակրթության գործընթաց


Թարգմանությունը բարդ գործընթաց է, որի իրագործման համար անհրաժեշտ է թարգմանչի մտքի բոլոր ռեսուրսները: Թարգմանիչը պետք է հաշվի առնի թարգմանվող տեքստի բոլոր առանձնահատկությունները, կողմնորոշվի դրանցում, ինչպես ձուկը ջրում: Թարգմանիչը նաև պետք է քննադատաբար մտածի և վերլուծի նյութը, օգտագործի բազմապիսի թարգմանչական հնարքներ, վերահսկի ձեռք բերած աղբյուրը, ստուգելով թարգմանական տեքստը բնօրինակով և բնականաբար իրագործել որոնման գործունեությունը օգտագործելով բառարաններ, տեղեկատուներ և համացանց, որը վերջին տարիներին դարձել է թարգմանչի որոնման հիմնական գործիքը: Լավ թարգմանությանը հասնելու համար անհրաժեշտ է դրսևորել զգալի էրուդիցիա: Լավ կարող է համարվել այն թարգմանությունը, որը հաշվի է առնում ոչ միայն լեզվաբանական այլև մշակութային, պատմական, փիլիսոփայական,  հոգեբանական և տեքստի այլ կողմերը: Թարգմանչի աշխատանքի հիմնական մասը ընթերցողի համար  մնում է «կադրից դուրս»: Նա տեսնում է միայն վերջնական արդյունքը: Առավել կիրթ ընթերցողը ստիպված է վստահել թարգմանչին: Մասնագետը հեշտությամբ կարող է հայտնաբերել այս կամ այն սխալը, որը թարգմանիչը թույլ է տվել տեքստի առանձնահատկությունների մասին պատկերացում չկազմելու պատճառով:

 Աղբյուրը՝