Առողջ և սահմանափակ հնարավորություններով երեխաների մանկավարժական ինտեգրումը որպես միասնական ուսուցում և դաստիարակություն, հավասար չափով է ներկայացնում երկու խմբերի երեխաների կրթական շահերը: Ինտեգրումը որպես մանկավարժական երևույթ թվագրվում է մի քանի դար:
Մանկավարժության պատմության մեջ կան շատ կազմակերպությունների` տարբեր կրթական առանձնահատկություներով երեխաներին միասին ուսանելու և դաստիարակելու օրինակներ:
Սակայն, մեծ մասամբ, այդպիսի փորձը կրել է պատահական, ինքնաբուխ բնույթ և ստացել է «կեղծ ներառում» անվանումը, այն պատճառով, որ նախկինում ինտեգրման փորձը իր մեջ չուներ գիտական հիմք և հիմնականում լինում էր ոչ արդյունավետ:
Այդ օրինակները գործնականում չեն վերաբերում գիտությանը, պատմությանն ու տարեգրությանը:
Մանկավարժական ինտեգրման զարգացման պատմությունը հիմնականում կապված է հատուկ մանկավարժության ստեղծման պատմության հետ, որում, ընդհանուր մանկավարժության նման, պետք է փնտրել տարբեր կրթական հնարավորություններով երեխաների ներառական կրթության և դաստիարակության արմատները:
Առողջ երեխաների կրթության և դաստիարակության համակարգի և սահմանափակ հնարավորություններով մարդկանց ուսուցման և դաստիարակության համակարգերի տարբերությունը միշտ սերտ կապված է եղել հասարակության մեջ նրանց դիրքի, կրոնի և տարբեր դարաշրջանների մշակույթի հետ: Սահմանափակ, ֆիզիկական, մտավոր հնարավորություններով մարդիկ հաճախ մնում էին հասարակական կյանքի ստվերում:
Օտարման աստիճանը, եթե նրանք ընդհանրապես կարողանում էին ապրել, կախված էր այդ ժամանակ երկրում տիրող նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքից, որը իր հերթին գտնվում էր սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակի ազդեցության տակ:
Տեղեկությունները, որոնք մեզ են հասել պարզունակ մարդկանց մշակույթի մասին, թույլ են տալիս եզրակացնել, որ մարդկության պատմության սկզբում, մարդիկ իրենց գոյատևելու ձգտումով ուշադրություն էին դարձնում միայն մատաղ սերնդի առողջ ներկայացուցիչներին, իսկ հիվանդ խմբի կամ ցեղի անդամները մնում էին ուշադրությունից դուրս:
Քարի կամ բրոնզի դարի առաջին շրջանում, այնպիսի երևույթի առաջացումը, ինչպես նստակեցությունն է, տվեց թույլ կլանի մասին հոգալու հնարավորություն:
Որոշ մարդիկ գտնում էին, որ հոգեկան հիվանդ մարդիկ գտնվում էին չար ուժերի և հոգիների ազդեցության տակ, մյուսները` հակառակը, հոգեկան հիվանդությունը կապում էին կախարդանքի հետ: Հին մշակույթներում օրինակ շումերների, բաբելոնացիների, եգիպտացիների, ինչպես նաև հունական և հռոմեական անտիկ ժամանակաշրջանում, ինչպես նաև գերմանացիների մոտ, սերնդի ճակատագիրը որոշում էին ծնողները և հասարակությունը. դա հիմնականում վերաբերում էր տարբեր շեղումներով երեխաներին: Շումերական օրենքի համաձայն ծնողները կարող էին զրկել կտակից կամ վաճառել այդպիսի երեխաներին:տ և երկրպագում էին հոգեկան հիվանդներին:
Բաբելոնում հայրը իրավունք ուներ սպանել նորածնին: Եգիպտոսում կույրերը և հոգեկան հիվանդները արժանանում էին բարի վերաբերմունքի, բայց մտավոր հետամնաց երեխաները մերժված էին հասարակության կողմից: Այլ խոսքերով, անտիկ աշխարհում չկար միասնական ուսուցման և դաստիարակության նախադեպ նույնիսկ տարերային, ոչ կազմակերպված ձևով:
Քրիստոնեությունը-նոր ուսմունքը տարածեց նոր գաղափարներ և արժեքներ:Այն իր հետ հեթանոսական աշխարհ բերեց կրոնական կարեկցանք, ուշադրություն թույլերի և տառապողների նկատմամբ:
Սրտացավությունը համարվեց ոչ միայն բարեգործություն, այլև պարտականություն: Վանքերում հայտնվեցին առաջին կացարանները թշվառների համար: Բայց ճիշտ չէր լինի համարել, որ միջնադարում սահմանափակ հնարավորություններով երեխաները գտել էին իրենց տեղը հասարակությունում:
Երբ փորձ էր արվում բացատրել հետամնացության պատճառները, մարդիկ դիմում էին փիլիսոփայությանը: Այնտեղ, որտեղ առաջ խոսում էին չար ոգիների մասին, քրիստոնեության հավատքի ի հայտ գալով, սկսեցին խոսել երեխայի մեջ մտած սատանաների մասին:Մարդիկ հավատում էին սատանայով երեխային փոխելուն, ինչպես նաև նախնիների մեղքերի փոխարեն Աստծու պատժին : Այդ հասկացություններին հակառակ, կար նաև կարծիք, որ սահմանափակ հնարավորությամբ երեխաները Աստծո պարգևն են, որ նրանք իրենց ընտանիքի մեղքերն են քավում:Նույնիսկ ավելի ուշ շրջանում Ավստրիայում և Շվեցարիայում թերհասները համարվում էին որպես սուրբ, այն գյուղում, որտեղ նրանք ծնվել են և ապրել էին, ուրախացել էին իրենց հաջողությամբ:
Այսպիսով, չնայած սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի դրական ուղղությամբ էական փոփոխություններին, (քրիստոնեության գալուստի շնորհիվ), նոր խնդիրների ֆոնի վրա շատ նախապաշարմունքներ չվերացան:Նոր զարգացում է ստանում ոչ սովորական երեխայի մեկուսացման միտումը (այն դարեր շարունակ իրագործվել է ), այդ թվում սոցիալական և մանկավարժական մեկուսացումը հատուկ կրթական համակարգում :
Այսպիսով, հին միջնադարը Արևմտյան Եվրոպայում, բնորոշվում է շատ հակասական վերաբերմունքով սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց նկատմամբ: Արևմտաեվրոպական երկրները անցել են այդ դարաշրջանը մի կողմից բռնության և անհանդուրժողականության, մյուս կողմից` աստվածացման և երկրպագման ճանապարհները, վանական և աշխարհիկ կացարանների ստեղծմանը:
Ներառական ուսուցման առաջին քայլերը
Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կրթության կազմակերպման առաջին փորձերը նկատվել են Կիևյան պետության զարգացման վաղ շրջանում: Այն առաջին հերթին կապված է Ռուսիայում քրիստոնեացման հետ` X դարում: 996 թվականին հաստատված կանոնադրությամբ ուղղափառ եկեղեցին պարտավոր էր հոգ տանել հավատացյալներին, կարիքավորներին, աղքատ և պակասամիտ մարդկանց:
Բացվում էին դպրոցներ այդպիսի երեխաների կրթության համար: Այն, որ որբերի, աղքատների, և այդպիսի հաստատություն մյուս եկածների մեջ, կային նաև երեխաներ ինչպես տարբեր խախտումներով, այնպես էլ առանց խախտումների, չի հարուցում որևիցե կասկած և վկայում է տարերային դաստիարակության առաջին փորձերի մասին:
Այսպես, Կիևյան Ռուսիայում, և հետո Ռուսական կայսրությունում, ստեղծվեցին կացարաններ և դաստիարակության տներ, որտեղ ապրում և դաստիարակվում էին տարբեր խախտումներով երեխաներ:
Այդպիսի օրինակները հանգեցրել են այն եզրակացության, որ ի տարբերություն արևմտյան եկեղեցու, որը նվիրված է բարեգործությանը` աղքատ ու հիվանդ մարդկանց բուժմանը, ռուսական եկեղեցին զբաղվում էր նաև նրանց ուսուցմամբ և դաստիարակությամբ, ինչը հաստատում է այն միտքը, որ դեռևս առաջին շրջանում եղել են ինտեգրման անորոշ ու անկազմակերպ ձևերը:
Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ նոր դարաշրջանը` Վերածննդի դարաշրջանը. իր հետ բերեց մարդասիրության մտածողություն: Հասարակական, այդ թվում կրթական, հարաբերությունների համակարգում աստիճանաբար փոխվեցին սահմանափակ հնարավորություններով երեխաների տեղը և դիրքը:
Այդ համակարգում իր մեծ ավանդը ունեցավ ռեֆորմացիայի դարաշրջանը : Այդ քաղաքական, կրոնական և գաղափարական շարժումը հանգեցրեց Քրիստոնեությունում նոր ճյուղերի առաջացմանը: Ռենեսանսի մշակույթը և բողոքականության գաղափարը մտնելով եվրոպացիների մտքի մեջ, քիչ-քիչ փոխեցին մարդու մասին պատկերացումները: Չնայած այդ ժամանակահատվածում գաղափարական մարդասիրության դրսևորմանը, գործնականում կրթական համակարգում չեղան բավականին լուրջ փոփոխություններ, առնվազն մինչև XVII դարի վերջը և XVIII դարի սկիզբը:
Ռուսաստանում տարերային ինտեգրման միտումը շարունակում էր իր գոյությունը նաև միջին դարերում: Իվան Գրոզնու «Стоглавый судебник»-ում կա հոդված վանքերում աղքատներին, խուլուհամրերին, մտածողությունից զուրկ մարդկանց պահելու մասին, որպեսզի նրանք չվախեցնեն առողջ մարդկանց:
Այդպիսով, հասարակության «անհարմար» անդամներին մեկուսացնելու օրենքը, իրականում քարոզում էր այդպիսի երեխաների խմբերի շրջանում ինտեգրացում:
Վերջապես, եվրոպական քաղաքակրթության Լուսավորման դարաշրջանը բացեց նոր էջ կրթության ոլորտում: Հին աշխարհում և վաղ միջնադարում տարերային ինտեգրման առանձին օրինակների փոխարեն վերածննդի և ռեֆորմիզմի դարաշրջանը իր հետ բերեց ընդհանուր և նոր ձևավորող մասնագիտական, կրթական համակարգերի տարանջատման միտում: Մի կողմից, այդպիսի միտումները վկայում էին, առաջին, հերթին կրթական սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթական խնդիրների նկատմամբ գիտական շրջանակներում առաջացած հետաքրքրությունների մասին, մյուս կողմից, հատուկ ուսուցման կարիք ունեցող երեխաների կրթման և դաստիարակման ինտեգրման առաջին փորձերը հանդիսանում էին նոր ճյուղի`հատուկ մանկավարժության ազդարարման սկիզբ` մանկավարժության գիտության հիման վրա, որը երկար տարիներ առանձին էր ներկայացնում տարբեր կրթական հնարավորություններ ունեցող երեխաների շահերը:
Նման միտումը նախապայման էր ոչ միայն հատուկ ինտեգրման կարիք ունեցող երեխաների կարիքների և հնարավորությունների ուսումնասիրությունների համար: Դա դարձավ լիարժեք շփման փորձի սպառման պատճառ` առողջ երեխաների համար: Այնուամենայնիվ այդպիսի միտումները արտացոլում էին այդ ժամանակվա առաջադեմ գործընթացները:
Այդ ժամանակաշրջանում զգայական շեղումներով երեխաների համար ստեղծվեցին կրթության և բուժման հնարավորություններ: Կուտակվում էր երեխաների անհատական ուսուցման հաջող փորձը: XVIII դարը կապված է մի շարք վառ անհատականությունների հետ, որոնք իրենց ներդրումն ունեցան ներառական և ուղղման մանկավարժությունների պատմության մեջ: Այդպիսի առաջին սուրդոմանկավարժներից մեկը Պերեյրան էր: Նա սովորեցնում էր խուլուհամր աշակերտներին, ոչ միայն լսել ուրիշների ասածը, այլև խոսել:
Նրա կողմից ստեղծված ֆիզիոլոգիական հայտնագործությունը ապացուցեց, որ բոլոր տեսակի զգայական ընկալումները ունեն նույն հիմքը և կարող են իրար փոխարինել:
18-րդ դարի եկրորդ կեսի մեծագույն հումանիստ-մանկավարժներից մեկը` Ի. Գ. Պեստալոցին էր(1746–1827), որը ի տարբերություն իր գաղափարակից ուսուցչի` Ժան Ժակ Ռուսոյի, զբաղվում էր որբ և հաշմանդամ երեխաների դաստիարակությամբ, այդ կերպ իր առաջին մանկավարժական գիտափորձերում ուսուցման և դաստիաարակության նկատմամբ կիրառելով ինտեգրման մոտեցում:
Այդ ժամանակ հռչակվեց համընդհանուր կրթության իրավունքը և պահանջվեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար տալ կրթության իրավունք: Դրանց սովորել կարողանալու ունակությունը հաստատվեց Փարիզում խուլուհամևերի և կույրերի համար առաջին պետական դպրոցներ բացելուց հետո, որոնք հատուկ կրթության համակարգի սկիզբն էին:
Ֆրանսիական Հեղափոխության դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում
Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և դրա` մարդու և քաղաքացու իրավունքների (1789) հռչակագիրը եղել է հզոր խթան ողջ Արևմտյան Եվրոպայում մտավոր և ֆիզիկական թերություններով մարդկանց քաղաքացիական իրավունքների և կարգավիճակի վերագնահատման համար:Այդ ժամանակին է վերաբերվում Ժ.Մ.Գ. Իտարաի հեղափոխական գործունեությունը, որի վաստակը կայանում է նրանում, որ փորձեց մշակել զգայական, ինտելեկտուալ և արդյունավետ գործառույթների վրա հիմնված դաստիարակչական մեթոդը, որը, ինչպես կպարզվի հետագայում, շատ կարևոր է մանկավարժական ինտեգրման իրականացման համար:
Ռուսաստանում համընդհանուր կրթությունից հատուկ կրթական համակարգի առանձնացման և անջատման գործընթացը նույնպես թափ էր առնում: Գիտնականները նշում են այն փաստը, որ եկեղեցիներին և վանքերին կից գործող ապաստարաններում անսովոր երեխաների հասարական կրթությունը սովորական երեխաների հետ` քիչ-քիչ սկսել է գրավել պետական իշխանությունների ուշադրությունը:
XVIII դարի կեսերին ստեղծվում են կրթական տներ, որտեղ ոչ սովորական երեխաները կրթվում են առանձին խմբերով: Խմբերի բաժանումը կատարվում էր տարբերակման սկզբունքով:
Պետրոս Առաջինի և Եկատերենա II-ի գահակալման ժամանակ մանկությունը պետության խնամակալության տակ էր:
1706–1772 թթ Մոսկվայում և Պետերբուրգում բացվեցին ապաստարաններ, որտեղ որբ երեխաների հետ դաստիարակվում էին խուլ երեխաները:` Այնուամենայնիվ, XIXդարի սկզբներին` դարաշրջան, որը բերեց նշանակալի փոփոխություններ շատ երկրների կրթական համակարգում, նկատվեց առաջատար միտում: Ռուսաստանը փոփոխեց երեխաների կրթության և դաստիարակման արևմտաեվրոպական մոտեցումը: Կրթական համակարգը հստակ շարժվում էր տարբերակման ուղղությամբ:
Այն ֆոնի վրա, որ եվրոպական երկրների մեծ մասում օրենսդրական մակարդակով XIX դարում ընդունել են օրենք համընդհանուր տարրական կրթության մասին, փոփոխվեց նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կարգավիճակը: Մի շարք երկրներում ընդունվեցին նորմատիվային ակտեր մտավոր և զգայական շեղումներ ունեցող երեխաների մասին:
Տարբեր երկրների օրենքները Ներառական կրթության վերաբերյալ
1817թ Դանիա. ակտ խուլերի պարտադիր կրթության մասին:
1842թ Շվեդիա. օրենք աղքատ և կրթական դժվարություններ ունեցող երեխաների տարրական կրթության մասին:
1873թ Սակսոնիա.՝ օրենք կույրերի, խուլերի և մտավոր հետամնացների պարտադիր կրթության մասին:
1881թՆորվեգիա.՝ օրենք խուլերի պարտադիր կրթության մասին:
1881թ Նորվեգիա. օրենք՝ մտավոր հետամնացների կրթության մասին:
1884թ Պրուսիա. օրենք օժանդակ դասարաններից մանկավարժորեն մոռացության մատնված անապահով ընտանիքների երեխաներին դուրս բերելու մասին :
1887թ Շվեդիա օրենքի նոր խմբագրում աղքատ և թուլամիտ երեխաների առանձին տարրական կրթության մասին:
1892թ Շվեեդիա. օրենք խուլերի 8ամյա պարտադիր կրթության մասին:
1892թ Պրուսիա օրենք. օժանդակ դասարանների ցանցը ընդլայնելու անհրաժեշտության մասին:
1893թ Անգլիա. օրենք խուլերի և կույրերի տարրական կրթության մասին:
1896թ Շվեդիա. օրենք կույրերի պարտադիր կրթության մասին
1899թ Անգլիա. օրենք մտավոր հետամնաց երեխաների մասին:
1900թ. Պրուսիա. օրենք խուլերի, կույրերի, մտավոր հետամնաց երեխաների պարտադիր կրթության մասին:
1909թ Ֆրանսիա. օրենք օժանդակ դասարանների և դպրոցների ստեղծման մասին:
1914թ Բելգիա. օրենք մտավոր հետամնացների կթության մասին:
1920թ Նիդերլանդներ. կանոնակարգեր մտավոր հետամնացների, խուլերի, թույլ լսողությամբ և կույր երեխաների կրթության մասին:
1923թ Իտալիա. Օրենք խուլուհամրերի պարտադիր կրթության մասին:
Այդպես են առաջանում զարգացման տարբեր խախտումներով երեխաների կրթա-դաստիարակչական հաստատությունները: Հատուկ մանկավարժության բնագավառը` առանձնացված ընդհանուր մանկավարժության «բնից», որի շրջանակներում նկատվում էր տարերային ինտեգրումը, ենթարկվեց հետագա մասնատման` իմացության ավելի նեղ բնագավառների:
Մանկավարժության զարգացման գիծը, որը սկիզբ է դրել ֆրանսիական սուրդոմանկավարժ Յա. Պ. Պերեյրան և մանկավարժական փորձարկումներին տանող Ժ. Իտարան, շարունակվեց XIX դարում Է. Սեգենի կողմից:
Նրա գաղափարները մեծ ազդեցություն ունեցան Ամերիկյան ուսումնա-դաստիարակչական համակարգի զարգացման վրա, ինչպես նաև հետագայում փոխառնվեցին Մ.Մոնտեսորիի կողմից ` իր «գիտական մանկավարժության» մեթոդը ստեղծելիս:
Այսպիսով, նկարագրված ժամանակաշրջանում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կրթական խնդիրները ստանում են գիտական զարգացում, իսկ գաղափարների գործնականում իրագործումը սկսվում է XIX դարի երկրորդ կեսից և արտահայտվում է լրացուցիչ դասերի անցկացումով, օժանդակ դասարանների, իսկ ավելի ուշ` դպրոցների բացումով: Այսպես Անգլիայում առաջին օժանդակ դպրոցները բացվել են 1892թվին:
Աղբյուրը