Friday, March 30, 2018

Ներառական կրթությունը Բելգիայում, Սկանդինավյան և Գերմանալեզու երկրներում

Ներառական ուսուցումը Բելգիայում
Բելգիայում այդպիսի հաստատությունը մտավոր հետամնաց երեխաների համար բացվեց 1897թ-ին:Մինչ այդ` այնտեղ, հանրային դպրոցում սովորող և հետ մնացող երեխաներին  տեղափոխում էին նույն դպրոցի ավելի ցածր դասարաններ:Պարզ է, որ այդպիսի ոչ կազմակերպված ինտեգրման դրսևորումը միայն խանգարում էր կրթա-դաստիարակչական գործընթացին, որի հետևանքով Բելգիական կրթական համակարգը ևս անցավ հանրային և հատուկ կրթության առանձնացման ճանապարհով:
                       Սկանդինավյան երկրների փորձը
      Հետաքրքիր է Սկանդինավյան երկրների փորձը: XIX դարի 90- ական թվականներից սկսած  Նորվեգիայում սկսեցին բացել «հատուկ»      դասարաններ` սովորական դպրոցներին կից, որոնք հետագայում առանձնացան որպես,  այդպես կոչված, հատուկ դպրոցներ, որտեղ բացի թույլ ընդունակություններով  երեխաներից կային նաև  առողջական սահմանափակ հնարավորություններով   ՝օրինակ,   լսողական կամ տեսողական, կակազելու խանգարումներով երեխաները, որոնք չէին հասցնում յուրացնել դպրոցական ծրագիրը:Այդ դպրոցները ավանդական տեղակայված էին սովորական դպրոցի  շենքում  կամ դրա կողքին, որպեսզի երեխաները ընդմիջումների և խաղերի ժամանակ  չդադարեն շփվել սովորական հասակակիցների հետ: Նույնատիպ համակարգ էր գործում նաև Շվեդիայում: Այսպիսով, Սկանդինավյան երկրներում արդեն նկատվում էր մանկավարժական ինտեգրման միտքը, ի դեպ ոչ թե տարերային, այլ գիտակցված իրականացվող կրթական  քաղաքականության ձևով:
              Ներառական ուսուցումը գերմանալեզու երկրներում                         
Այն ինչ վերաբերում էր գերմանալեզու երկրներում մանկավարժական ինտեգրման դրսևորմանը կարելի է  նշել Գերմանիայում մտավոր,  թույլ երեխաների համար անցկացվելիք լրացուցիչ դասերը:  Խոսքը գնում է այն առարկաների լրացուցիչ դասաժամերի մասին, որոնք երեխաները չեն հասցրել  յուրացնել:   Մնացած առարկաները երեխաները անցել են դասարանի հասցնող մասի հետ համատեղ: Լրացուցիչ դասերը դադարեցվել են այն ժամանակ, երբ մանկավարժները  դրանց ժամաքանակը բավարար են համարել:  Այդ համակարգը շատ անգամ եղել է ոչ արդյունավետ, քանի որ չհասցնող երեխաները նորից հետ էին մնում ծրագրից:
Այդ պատճառով, հաջորդ քայլը եղավ ինքնուրույն դասարանների բացումը, որտեղ երեխաները անցնում էին ստանդարտ ծրագրով`  ավելի երկար ժամանակամիջոցում, որի ավարտից հետո նրանք փոխադրվում էին սովորական դասաՀետ մնացող երեխաների և սովորական երեխաների կրթությունը և դաստիարակությունը   իրարից առանձնացնելու միտումը մեծ մասամբ հանգեցրեց, այդպես կոչված, «օժանդակ» դպրոցների ստեղծմանը: Առաջին այդպիսի դպրոցները բացվեցին  Գերմանիայում 1881թ-ին Լեյցպիգում և Բրաունշվիգում:րաններ:
Այդ պատճառով, ներառյալ մինչև XXդարի սկիզբը,   մեկուսացված հատուկ կրթությունը կանվանեն որպես «գերմանական համակարգ»:  Շվեյցարիայում հետ մնացող երեխաների համար 1881թվին մտցրեցին արտադասարանական լրացուցիչ ժամեր:  Իսկ 1888թ-ին Բազելում բացվեցին  օժանդակ կամ, այսպես կոչված, «հատուկ դասարաններ» Հաջորդ  տարիներին ամբողջ գերմանախոս տարածաշրջանում սկսեցին ավելի հաճախ բացվել օժանդակ դպրոց-գիշերօթիկներ, որոնք խորհրդանշում էին  թույլ ունակություններով երեխաների ծայրահեղ մեկուսացումը:
Այսպես, Կենտրոնական Եվրոպայում առաջին կրթա-դաստիարակչական հաստատությունը թուլամիտ  երեխաների համար ստեղծվեց 1816թ-ին, Զալցբուրգից(Ավստրիա) ոչ հեռու: 
1838թ-ին բացվեց հարավ- գերմանական առաջին «Հաստատություն թույլ մտավոր ընդունակություններով երեխաների փրկության համար» , իսկ 1841թ-ին Շվեյցարիայում հիմնվեց «Բուժական հաստատություն թույլ ունակություններով և  հոգեկան խնդիրներով երեխաների համար», որտեղ մեծ ուշադրություն էր դարձվում մարմնական    դաստիարակությանը և զգայական ֆունկցիաների զարգացման վարժություններին:
      Այսպիսով,  XIXդարի վերջը դարձավ ազգային հատուկ կրթական  համակարգերի  ձևավորման  ժամանակաշրջան, որի շրջանակներում հազվագյուտ դեպքերում կարելի էր հանդիպել ներառական կրթությանն  ու դաստիարակությանը: Դրա հետ մեկտեղ մանկավարժական նպատակները  սերտորեն միահյուսված էին բժշկական, կրոնական և հասարական  նպատակների հետ:Հասարակական հետաքրքրություններ հետապնդող նպատակները առնչվում  էին, առաջին հերթին, հասարակության շահերի հետ: Ի տարբերություն հասարակական պրագմատիկայի, աստվածաբանական մոտեցումը տվյալ խնդրի շուրջ, արտահայտվում էր` ծանոթացնել հասարակությունում ամենաթույլերին Աստծո խոսքի հետ, նրանց մեջ սերմանել քրիստոնեական հույս, և սեր և ինտեգրել քրիստոնեական համայնքների մեջ:Այսպիսով, եկեղեցին նույնպես հանդես եկավ ներառման կողմնակից, կատարելով դաստիարակչական դեր: Բժիշկները  իրենց խնդիրը տեսնում էին առաջին հերթին «բուժման» մեջ:  Հատուկ ուշադրություն էր դարձվում հիվանդության կանխարգելմանը և հիգիենիկ պայմաններին:
Մանկավարժական աշխատանքի սկզբունքները սերտորեն կապված էին բժշկական բուժման հետ: 
-անհատապես  զարգացնող միջոցների օգտագործում,
-տեսողական և լսողական ֆունկցիաների զարգացում` զգայական վարժությունների միջոցով:
– երևակայության և զգայարանների ուշադրության զարգացում շրջապատող առարկաների նկատմամբ :
-դիտողականության օգտագործում
-քայլ առ քայլ ուսուցանում`մեծացնելով դժվարության աստիճանը
– Կրոնական և բարոյական զգացմունքների արթնացում և անհատի սոցիալականացում:
Շատ նշանակալի է հանդիսանում այդ ժամանակներում հանդիպող այն կարծիքը,  որ մանկավարժական միջոցառումները պետք է սկսել արդեն  նորածնային և  վաղ, մանկական տարիքից:

No comments:

Post a Comment