Իր ողջ գոյության ընթացքում մարդկային քաղաքակրթությունը անցել է երկար և հակասական ճանապարհ` հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Դա ճանապարհ էր հասարակության հոգեկան էվոլյուցիայի, որտեղ հանդիպել են ինչպես արհամարհանքի, ատելության, բռնության, այնպես էլ հոգատարության և բարեսրտության օրինակներ:
Միայն մի բան չէր հանդիպում նախկին հարաբերություններում՝ համագործակցություն հավասար պայմաններում: Հենց այդպիսի համագործակցության են ձգտում ներառման (ինտեգրման) կողմնակիցները:
Բազմաչափ ինտեգրման գործընթացը համահունչ է միասնության փիլիսոփայության գաղափարին:
Կրթության մեջ ինտեգրացիան անբաժան կապված է միջդիսցիպլինարության հետ և այստեղ ծագում են առաջին խնդիրները: Միջդիսցիպլինարությունը, որը կոտրում է պայմանական սահմանները, վախեցնում է ոչ միայն պաշտոնյաներին:
Շատ մասնագետներ ձգտում են անջատել իրենց՝ «օտար» ոլորտի մասնագետներից, ստեղծելու, այսպես կոչված, «մաքուր» գիտություն` մոռանալով ու՞մ համար են նրանք դա անում: Բայց առաջադիմականներ միշտ կան: Մենք նրանց ենք պարտական առաջընթացի համար, այդ նրանք են խախտում քարացած մտածողությունը՝ տալով թարմ, վաղվա օրվա գաղափարներ:
Թեոդոր Հելբրյուգելի ուսմունքը
Այդպիսի առաջադիմականներից էր գերմանացի բժիշկ և մանկավարժ, Գերմանիայի Պեստալոցիի անվան բարձրագույն մանկավարժական մրցանակի մրցանակակիր Թեոդոր Հելբրյուգելը: Նա դարձավ Մյունխենյան մանկական կենտրոնի հիմնադիրն ու ոգևորողը, որի պատերի ներքո ներառման գաղափարը իրականություն դարձավ՝ բազմաչափ գոծընթացում՝ներկայանալով այնպիսի տարրերով, ինչպիսիք են.
- միջառարկայական ինտեգրացիան, որը արտահայտվում է բժիշկների, մանկավարժների, հոգեբանների և այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ:
- Տարբեր կրթական առանձնահատկություններով երեխաների ինտեգրումը և մանկապարտեզի ու դպրոցի պայմաններում տարբեր տարիքի երեխաների ներառումը, Մոնտեսորիի մանկավարժական մեթոդով:
- ինտեգրման ախտորոշիչ-թերապևտիկ և բուժական- դաստիարակչական գործընթացների ներառումը ընտանիքում, մանկապարտեզում, և դպրոցում:
Հարկ է նշել, որ Մարիա Մոնտեսորիի կողմից մշակված մանկավարժական և բուժական-մանկավարժական ծրագիրը, մեկնարկել է Կազանում՝ շարունակելով գերմանա-ռուսական համագործակցության ավանդույթները:
Ուսուցումը իր մեջ ընդգրկում է հիմնական սկզբունքների վերանայում և Մոնտեսորիի մեթոդի գործնական կիրառում հիմնական դիդակտիկ միավորներով: Վերանայվում են տարբեր շեղումներով երեխաների հետ աշխատելու որոշ մոտեցումներ, սահմանափակ հնարավորություններով երեխաների և առողջ երեխաների համատեղ դաստիարակման վերաբերյալ հարցեր:
Հեղինակները հույս են հայտնում, որ ներկայիս աշխատանքը հետաքրքրություն կառաջացնի ծնողների և մասնագետների մոտ ոչ միայն մանկավարժների, այլև բժիշկների, հոգեբանների և բոլոր այն մարդկանց մոտ, որոնք կապված են վերականգնողական զարգացման և մանկավարժական ներառման հետ, որն իրենից, ըստ էության, ամբողջ գործընթաց է ներկայացնում: Այդ գործընթացը անիմաստ կլինի առանց մեր ընդհանուր համակարգված աշխատանքի:
Գիրքը ստեղծելիս օգտագործվել են ինքնատիպ արտասհմանյան աղբյուրներ՝ (Թ. Հելբլրուգերի աշխատություններ, Մյունխենյան մանկական կենտրոնի արխիվային նյութեր և այլն):
Գիրքը ստեղծելիս օգտագործվել են ինքնատիպ արտասհմանյան աղբյուրներ՝ (Թ. Հելբլրուգերի աշխատություններ, Մյունխենյան մանկական կենտրոնի արխիվային նյութեր և այլն):
Ֆաինա Լազարեվնա Ռատների դերը կրթական ոլորտում
Ֆաինա Լազարևնա Ռատներ- մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կազանի Լենինի անվան պետական լեզվաբանության ինստիտուտի տնօրեն: Հեղինակ է ավելի քան 180 գիտական աշխատությունների (այդ թվում `ավելի քան 15 մենագրությունների եւ ուսումնական ձեռնարկների), որոնք վերաբերվում են կրթության, բարձրագույն դպրոցի մանկավարժության, օտարերկրյա մանկավարժության, օտար լեզուների դասավանդման ոլորտներին:
Հոգեբանա-մանկավարժական գիտությանների բնագավառում մեծ ավանդ ունենալու, ապագա սերնդին դաստիարակելու, օրինակելի դասագրքեր ստեղծելու և կրթական-մեթոդական գրականության զարգացման համար նա Ռուսաստանի դաշնության կողմից պարգևատրվել է Կ Դ. Ուշինսկու մեդալով, ինչպես նաև «Արևի լույս» միջազգային մեդալով (Մյունխեն. Գերմանիա):
Ալեքսանդրա Յուսպովա Յուրեվնա- Կազանի Լենինի անվան պետական համալսարանի գերմաներեն լեզվի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու: Նա հեղինակ է կրթության ոլորտում ներառական ուսուցման և դաստիարակության վերաբերյալ մի շարք աշխատությունների, ուսումնասիրել է Մարիա Մոնտեսորիի մանկավարժական ժառանգությունը:
Ալեքսանդրա Յուսպովա Յուրեվնա- Կազանի Լենինի անվան պետական համալսարանի գերմաներեն լեզվի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու: Նա հեղինակ է կրթության ոլորտում ներառական ուսուցման և դաստիարակության վերաբերյալ մի շարք աշխատությունների, ուսումնասիրել է Մարիա Մոնտեսորիի մանկավարժական ժառանգությունը:
Սոցիալական լիարժեքությունը դաստիարակության նպատակի վերջնական նպատակն է (Լ. Վ. Վիգոտսկի):
Ներկայումս ստեղծված սոցիալական հարաբերությունները հեռու են ներդաշնակ լինելուց: Այդ թերությունը արտահայտվում է երեխաներին բաժանելով «նորմալ մեծամասնության» և «հետ մնացող փոքրամասնության»՝ մեկուսացնելով նրանց միմյանցից և զրկելով նրանց լիարժեք շփման հնարավորությունից:
Ներկայումս ստեղծված սոցիալական հարաբերությունները հեռու են ներդաշնակ լինելուց: Այդ թերությունը արտահայտվում է երեխաներին բաժանելով «նորմալ մեծամասնության» և «հետ մնացող փոքրամասնության»՝ մեկուսացնելով նրանց միմյանցից և զրկելով նրանց լիարժեք շփման հնարավորությունից:
Կրթության ոլորտում, մասնավորապես` այդպիսի աններդաշնակությունը արտահայտվում է համընդհանուր և հատուկ կրթական ծրագրերի բաժանումներով:
Այդպիսի պրակտիկան խրախուսվում է, նաև առողջապահության համակարգում:
Այդպիսի պրակտիկան խրախուսվում է, նաև առողջապահության համակարգում:
Երկու հիմնարար սոցիալական համակարգերի այդ զարմանալի բաժանումը իրենց շարունակությունն են գտնում մանկավարժության և բժշկության գիտական դիսցիպլիններում: Բայց բժիշկն ու մանկավարժը պետք է միմյանց ընդառաջեն՝ հանուն երեխայի:
Ներառումը դիտարկելով որպես հասարակական հարաբերությունների զարգացման հիմնական խնդիրներից մեկը, Ռուսաստանը պետք է վերամշակի իր սեփական մոդելը տեղական և արտասահմանյան գիտնականների գաղափարները հարմարեցնելով ռուսական հանրության մշակութային ավանդույթներին և նորմերին:
ХХ դարի 90- ական թվականներին Ռուսաստան եկած մանկավարժական ինտեգրման գործընթացները հիմնականում ի վիճակի չէին լուծելու այդ խնդիրը, քանի որ ներառման գործընթացները քննարկվում էին հատուկ մանկավարժության սահմանափակ ձևերով, որը հիմնականում զբաղվում էր սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության հարցերով:
Իսկական մանկավարժական ինտեգրման գաղափարը նշանակում է ինչպես հաշմանդամ երեխաների, այնպես էլ առողջ երեխաների շահերի պաշտպանություն: Այդ գաղափարի իրագործման համար, պետք է ներառական կրթությունը և դաստիարակությունը անջատել հատուկ կրթությունից և միավորել մանկավարժների, բժիշկների և հոգեբանների ջանքերը:
Այդպիսի փորձը իրագործվեց Թ. Հելբրյուգերի կողմից- տարբեր կրթական հնարավորություններ ունեցող երեխաների վերականգնողական զարգացման մանկավարժական ինտեգրացիայի ուրույն հայեցակարգի հեղինակ:
Հայեցակարգի կառուցվածքը կազմեցին
Հայեցակարգի կառուցվածքը կազմեցին
- Ախտորոշիչ-թերապեվտիկ բաղադրիչը, որը բաղկացած է մի շարք ախտորոշիչ և դրանց համապատասխանող բուժական ծրագրերից, որոնք թույլ են տալիս որոշել և ուղղել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական զարգացման խախտումները և ըստ դրանց սկսել վերականգնման գործընթացը:
Այդ բաղադրիչի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ, երեխայի զարգացումն ուսումնասիրելիս, Թ.Հելբրուգելը ելնում էր Էթոլոգիական սկզբունքից, այսինքն վարքագծային ռեակցիաների հաշվառումից և կիրառեց այդ սկզբունքը մանկավարժական պրակտիկայում:
2. Մոնտեսորիի-մանկավարժության գաղափարները, որպես բազային մանկավարժության մոդել, երեխային ընդգրկելով սովորական կրթական ինտեգրման ընտանիքում, մանկապարտեզում և դպրոցում:
3. Ծնողների հետ աշխատանքը, որը իր մեջ ընդգրկում է ընտանեկան դաստիարակություն և ծնողների բժ շկա-հոգեբանա-մանկավարժական վարվեցողության բարձրացում:
2. Մոնտեսորիի-մանկավարժության գաղափարները, որպես բազային մանկավարժության մոդել, երեխային ընդգրկելով սովորական կրթական ինտեգրման ընտանիքում, մանկապարտեզում և դպրոցում:
3. Ծնողների հետ աշխատանքը, որը իր մեջ ընդգրկում է ընտանեկան դաստիարակություն և ծնողների բժ շկա-հոգեբանա-մանկավարժական վարվեցողության բարձրացում:
Հայեցակաարգի հիմնական բաղադրիչ է հանդիսանում ներառական կրթությունը և տարբեր առանձնահատուկ ունակություններով երեխաների դաստիարակությունը ստեղծված Մարիա Մոնտեսորիի գաղափարների հիման վրա:
Այն իրենից ներկայացնում է Մոնտեսորի մանկավարժության զարգացման նոր փուլ, համակցված, ըստ Թ. Հելբրյուգելի, երկու մանկավարժական ուղղություններ. աշխարհում հայտնի Մոնտեսորի- մանկավարժությունը առողջ երեխաների համար և պակաս հայտնի, Մոնտեսորի- մանկավարժությունը սահմանափակ հնարավորություններով երեխաների համար:
Պարզ է, որ ապահովելու համար ինչպես նման ներառման համակարգի իրագործումը, այնպես էլ դրա արդյունավետությունը, հարկավոր են պարտադիր պայմաններ:
– Նախնական և ուղեկցող ախտորոշիչ- համակցված միջոցառումների իրագործում,
– Մանկական խմբի ձևավորման հստակ սկզբունքների պահպանում` տարբեր տարիքային, և տարբեր ունակություններով երեխաների համապատասխանեցում, սոցիալական զարգացման մակարդակների հաշվառում:
– Ծնողների մասնակցությունը բոլոր ներառական միջոցառումներին:
– Մանկական խմբի ձևավորման հստակ սկզբունքների պահպանում` տարբեր տարիքային, և տարբեր ունակություններով երեխաների համապատասխանեցում, սոցիալական զարգացման մակարդակների հաշվառում:
– Ծնողների մասնակցությունը բոլոր ներառական միջոցառումներին:
Այդ պարտադիր պայմանների չպահպանումը, այսինքն տարբեր կրթական հնարավորություններով երեխաներին ընդհանուր խմբում տեղավորելը, այսպես կոչված, «կեղծ ինտեգրումը» կարող է վատ հետևանքների հանգեցնել:
Ներառական համակարգի առավելությունը, որը նախատեսված է ինչպես սահմանափակ հնարավորություններով, այնպես էլ առանց սահմանափակումներով երեխաների անհատական և իմացական զարգացման համար, պայմանական կարելի է բաժանել երկու ենթախմբերի (գործնականում չտարանջատված միմյանցից):
Սոցիալական բնույթի առավելություն
• բոլոր երեխաների ինքնուրույնության զարգացումը` օգնություն տրամադրելով:
- երեխաների սոցիալական փորձի հարստացում:
- համբերատարություն, խղճահարություն, մարդասիրություն, հանդուրժողականություն դրսևորելու կարողության զարգացում:
Հոգեբանական բնույթի առավելություն:
• գերազանցության կամ թերարժեքության զգացումների բացառում:
Բժշկական բնույթի առավելություն• Տվյալ հասարակության առողջ տեսակի վարքի իմիտացիան որպես վարքագծային նորմ:
• երեխաների պաթալոգիան խորացնող և սահմանափակ հնարավորությունների զարգացմանը տանող սոցիալական մեկուսացման բացառում:
Մանկավարժական բնույթի առավելություն • Յուրաքանչյուր երեխայի զարգացման դիտարկումը որպես եզակի գործընթաց(հրաժարվել երեխաներին մեկը մյուսի հետ համեմատել):
• Հաղորդակցության միջոցով իմացական(այդ թվում լեզվական) ունակությունների զարգացում:
No comments:
Post a Comment