Sunday, March 18, 2018

Գեղեցկության սրահների պատմությունը` ակունքներից մինչև 20- րդ դարի կեսը

Գեղեցկության սրահները 21-րդ դարում դարձել են ժամանակակից մարդու սովորական առօրյայի մի մասը:  Շուգարինգ, լիֆտինգ, պիլինգ բառերով  արդեն ոչ մեկին չես զարմացնի, էլ ինչ ասենք ավանդական մերսման, մատնահարդարման և ոտնահարդարման մասին:    
Իսկ դուք երբևիցե  մտածել եք, թե   ի՞նչպես են հայտնվել առաջին այդպիսի հաստատությունները, ինչու քիմիական գանգրացումը  հիշեցնում էր ինկվիզիցիայի տանջանքներից,  ո՞վ է մտածել կոսմետոլոգի մասնագիտությունը: Եկեք միասին ուղևորվենք անցյալի գեղեցկության սրահներ և իմանանք, ինչպես է զարգացել նրանց պատմությունը: 

  
                                    Գեղեցկության սրահների ակունքները
Առաջին հիշատակումները Գեղեցկության սրահների   մասին  այնտեղի,   որտեղ մարդիկ գալիս գեղեցկանալու,  թվագրվում է մ.թ. 9-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ  Իսպանիայի մահմեդական կառավարիչը Բաղդադից իր մայրաքաղաք Կորդովա հրավիրեց  հայտնի երգիչ  և  երաժիշտ` Զիրյաբին: Ինչպես պարզվեց, նա գիտեր ոչ միայն երգել և նվագել,  այլ նաև գլուխ էր հանում հիգիենայի հիմունքներից, նորաձևության միտումներից: Մասնավորապես նա հայտնագործել է  ատամի մածուկը:  Ցավոք նրա  բաղադրատոմսը  չի պահպանվել, բայց   պատմական փաստաթղթերում   նշվում է,    որ այն ուներ հաճելի համ: Կա վարկած, որ նա միանգամից բացել է մի քանի գեղեցկության սրահներ Կորդովայի ազնվական կանանց համար: Այնտեղ նա սովորեցրեց նրանց հագնվել  եղանակին համապատասխան, լվանալ գլուխը հոտավետ յուղերով, ցուցադրել   կտրվածքների  և դիմահարդարման նոր միտումները, առաջարկեց սանրվածք`  մազափնջով մինչև հոնքերը  
Միջնադարում գեղեցկության սրահները պարզապես  գոյություն ունենալ չէին կարող: Խիստ կրոնական  կանոնակարգերը  սահմանափակում էին ամեն  մարմնականը, այդ պատճառով գեղեցկության  էտալոնները բավականին համեստ ու պարզ էին:    Հիմնական շեշտը 17–18 դարերում դրվում էր բնական գեղեցկությանը և մաշկի խնամքի վրա, իսկ բոլոր կոսմետիկական միջոցները վաճառվում էին դեղատներում կամ պատրաստվում էին կանանց կողմից ինքնուրույն   ձեռքի տակ եղած նյութերով:

                                          Առաջին գեղեցկության սրահների հայտնվելը

Առաջին գեղեցկության սրահները Հյուսիսային Ամերիկայում հայտնվել են19-րդ դարի վերջին:Դրանց մեծամասնությունը ղեկավարում էին կանայք: Դրա վառ օրինակ է հանդիսանում Մարթա Մատիլդա Խարպերի պատմությունը:     կանադացի ծագումով   Մարթան տնային  տնտեսուհի, ով 25 տարի աշխատել էր  որպես սպասուհի:  Այդ ժամանակահատվածում նա բավականին բան իմացավ դեմքի և  մաշկի խնամքի  բույսերի օգտագործման մասին: Իր փորձը նա իրագործեց, բացելով իր առաջին անձնական գեղեցկության սրահները Նյու-Յորքի նահանգի  Ռոչեստեր քաղաքում 1888 թ-ին: Նրա հաջողությունը չուներ հավասարը. արդեն 1928-ին ամբողջ աշխարհում հաշվվում էր 500 սրահ, որոնք պատկանում էին Խարպերին: Խարպերի այցեքարտը նրա շլացնող երկար, շականակագույն մազերն էին:  

Ինքը Մարթան բացահայտ քննադատում էր վտանգավոր  կոսմետիկական   արտադրանքները, պնդելով,  որ չկա բնական գեղեցկությունից լավը :Այդ պատճառով  էլ լաբարատորիաներում արտադրվում էին  մազերի աճը խթանող  և մազերի փայլը բարելավող բնական միջոցներ:  Այդպիսի մոտեցումը անվանվեց Խարպերի մեթոդ>>  և իրագործվեց  իր յուրաքանչյուր սրահում` Նյու Յորքից մինչև Սան ֆրանցիսկո,  Էդինբուրգից մինչև Բեռլին: 
1905 թ-ին  Խացկո Էնդոն բացեց իր հաստատությունը Գինզայում,  որը  հիմնական առևտրային տարածք էր  Տոկիոյում՝ (Ճապոնիա):Սկզբում այդ բիզնեսը սկսվեց որպես հարսանեկան սրահ. Տոնակատարության իրագործման հետ մեկտեղ, արարողության կազմակերպման եւ բանկետների կազմակերպման հետ միասին, Էնդոն նաեւ առաջարկեց դիմահարդարման  եւ վարսահարդարման ծառայություններ: Ծառայությունները ունեին մեծ պահանջարկ: Զարմանալի չէ, որ առ այսօր 100 տարի անց  Hatsuko Endo-ի ապրանքանիշը բարգավաճում է:
Իսկ արդեն 1935 թ-ին շրջանառության մեջ մտավ Shiseido ապրանքային նշանը, որը իրագործեց եզակի  գաղափար` մոբիլ գեղեցկության սրահները:Ադպիսի նորարարության հիմնական նպատակը    կոսմետիկական ապրանքանիշի գովազդն ու  տարածումն էր: Սկզբում  այդպիսի սրահները գործում էին Տոկիոյում, իսկ հետո սկսեցին նվաճել  Ճապոնիայի այլ  շրջանները:.  
Այդ հաստատություններում աշխատող  կոսմետոլոգները  խորհուրդներ էին տալիս արտաքինի բարելավման և անձնական հիգիենայի մասին, պատկերացում էին տալիս  կոսմետիկայի օգտագործման տեխնիկայի, մաշկաբանության հիմունքների մասին: Բացի այդ  մասնագետները  մշակույթի առումով լավ պատրաստված էին, հասկանում էին թատրոնից, երաժշտությունից, արևմտյան նկարչությունից:  Նրանք ոչ միայն վաճառում էին  Shiseido կոսմետիկա, այլ իրականում նորաձևության  օրենսդիրներն էին:  Հենց այդ պատճառով, զարմանալի չէ, որ երկու տարի անց մոբիլ սրահներ սկսեցին հայտնվել Կորեայի, Մանջուրիայի և Թայվանի  հանրախանութներում և խանութներում: 
                      Ելենա Ռուբեյնշտեյնի սրահները


Լեհուհին, ով բախտի բերմամբ հայտնվեց Ավստրալիայում: 1902 թ-ին  Մելբուռնում նա բացեց իր առաջին գեղեցկության սրահը,առաջարկելով իր հաճախորդներին  արտաքինը խնամելու համար դեղամիջոցներ:   Ընդ որում,   20–րդ դարի առաջին տարիներին, Ելենան իրեն նվիրում է կրթությանը, առաջատար Եվրոպական համալսարաններում, ուսումնասիրելով դիետոլոգիայի, մաշկաբանության, վարսահարդարման և այլ օգտակար գիտելիքների հիմունքները:   
Ելենան ուներ յուրահատուկ մոտեցում,  հենց նրան  ենք մենք պարտական  կոսմետոլոգի մասնագիտության  գոյության համար: Գաղտնիքը նրանում էր, որ տիկին Ռուբենշտեյնը առաջնորդվում էր սկզբունքով  «իմանալ և հասկանալ մաշկի մասին ամեն ինչ, որ կարողանա ուղղել նրա թերությունները»:Արդեն 1915թ-ին Ելենայի գեղեցկության սրահները հայտնվեցին Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում:  
Նա ինքը անձամբ  աշխատել է կանանց հետ, ինչը թույլ էր տալիս նրան հետազոտել նրանց  պահանջները և սպասումները, իսկ հետո բավարարել` պատրստելով  նոր ապրանք կամ առաջարկելով նոր ծառայություն:  Ելենան առաջինն էր, ով իրագործեց մաշկի դասակարգումը ըստ տեսակների  և  իր ապրանքները հարմարեցնել նրանցից յուրաքանչյուրին:
Սրահի տիրուհին սովորեցնում էր հաճախորդներին կոսմետիկական տեխնիկային: 
Ռուբենշտեյնի  սրահների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ  նրանցից յուրաքանչյուրի համար  պատրաստում էին  կոսմետոլոգներ:Այդպիսի մասնագետը պետք է ժպիտով առաջարկեր հաճախորդներին  տվյալ,  իսկ ամենագլխավորը անհատական, ընտրված խորհուրդներ:
Այդ ձևով Ելենային հաջողվել հասնել նրան, որ նրա հաստատությունները լինեին միակ վայրերը, որտեղ  կարողանային  իրականացնել գիտականորեն հիմնավորված  գործողություններ, պահպանելու համար կանանց դեմքի և մարմնի  գեղեցկությունը: Միայն պատկերացրեք, որ  մի օր  Helena Rubinstein ապրանքանիշով սրահում անցկացնելը հաճախորդներին արժենում էր 100-150 դոլար:  Այդ ժամանակների համար դա ահռելի  գումար էր:  Զարմանալի չէր,  որ դա կարող էին իրենց թույլ տալ միայն բարձր խավի կանայք:Կոսմետոլոգիական ծառայություննեը դեռևս շարունակում էին ճոխություն համարվել: Ռուբենշտեյնի  գեղեցկության սրահները դառնում էին  կենտրոններ, որտեղ միաձուլվում էին գիտությունը, արվեստը, և գեղեցկությունը: Ելենան դրանցից յուրաքանչյուրի  համար ընտրում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող տարածքները և հոյակերտ շենքերը:

Հաջողության գրավականը   անհատական մոտեցումը և կոսմետիկայի ընտրությունն էր յուրաքանչյուր հաճախորդի համար,  ինչը ապահովում էր անհավանական արդյունք: Դրա վառ ապացույցը դարձավ Vogue  1915 թ-ի ամսագրի հոդվածը  Ելենա Ռուբենշտեյնի սրահները–իդեալական համադրություն`հաճույք  աչքերի  համար, հարմարավետություն  մարմնի համար:

                                Elizabeth Arden գեղեցկության սրահների առաջացումը
                       
                       Elizabeth Arden` ևս մի պայծառ աստղ գեղեցկության ոլորտի և կոսմետոլոգիական  արդյունաբերության մեջ:

 Իր առաջին  սրահները,Ֆլորենս Հենտենգել Գրեհեմ ապրանքային նշանի սեփականատերընույնպես բացել էր  անցյալ դարի սկզբին:   Մասնավորապես  Նյու-Յորքում Red Door (բառացի թարգմանաբար «Կարմիր» դուռ սրահը հայտնվեց  1910թ-ին:  Սեփականատիրուհու կարծիքով  «Կարմիր դուռը»  աշխատում է երթևեկության լուսացույցի սկզբունքով, կանգնեցնելով  անցնողին,  իսկ եթե  նրանք կանգնել են  ամպայման կմտնեն: 1912 թ-ին  Ֆլորենսը գնում է ֆրանսիա, ուսումնասիրելու  դեմքի մերսման տեխնիկան  և կոսմետոլոգիայի գաղտնիքները, որոնք  օգտագործվում են  Ֆարիզի ամենալավ  գեղեցկության սրահներում:
Ուղևորությունից  նա վերադարձավ  ոչ միայն  հարուստ փորձով, այլ  նաև   դիմափոշու և  գունափոշու սեփական մշակմամբ:    

Կոսմետոլոգը աշխատում է հաճախորդների  հետ   սրահներից մեկում: 

Օգտագործված ժամանակը իզուր չանցավ , Elizabeth Arden–ի հաջողությունը  թույլ տվեց 1915 թ-ին  բացել սրահներ միջազգային մաշտաբով: Red Door–ում  առաջինն էր, որտեղ հաճախորդները կարող էին ստանալ համալիր դեմքի խնամք:Մասնավորապես  բոլոր   ընթերցկարգերը բաժանված էին  չորս խմբի.  Մաշկի մաքրում, սառեցում, սնուցում, խոնավացում  - այդ մոտեցումը արդիական է կոսմետոլոգների շրջանում  մինչ այսօր: Այդ հաստատությունների ծառայություններից կարող էին  օգտվել բացառապես հարուստ տիկնայք: ԵՎ  սեփականատիրուհին  համառորեն պաշտպանում էր իր հաստատությունների էլիտար կարգավիճակը, անհանգստանալով բարձրաճաշակ  ինտերիերի,  բացառապես պրոֆեսիոնալ աշխատակազմի և  կոսմետոլոգիական միջոցների  նրբագեղ ձևակերպմամբ:
.                         Ռուսաստանում  գեղեցկության սրահների հայտնվելը
 Մինչև 1702թ, երբ  Պետրոս Առաջինը բառացիորեն ստիպեց ազնվականությանը ընդունել եվրոպական նորաձևության միտումները, արտաքին տեսքի և կոսմետիկայի հանդեպ վերաբերմունքը բավականին  պարզունակ էր: Մարդիկ բավարարվում էին  սափրիչի ծառայություններից, օգտագործում էին սեփական պատրաստած միջոցները: Սակայն 18 –րդ դարի սկզբում, երբ ազնվական կանանց թույլատրեցին հաճախել  պարահանդեսների և այլ  հանդիսավոր միջոցառումների, գեղեցիկ արտաքինը  դարձավ գրեթե ամենակարևոր մարդկային որակը: Ճիշտ է այդպիսի ճոխություն կարող էին իրենց թույլ տալ միայն էլիտան:Այդ պատճառով  կայսրության բնակչության  մյուս շերտերը ստիպված էին  բավարարվել  թափառող սափրիչների  ծառայություններով: Նրանց  բոլոր  բարիքները իրենց մոտ էր, մեծ   արկղով  կոսմետիկայով, օծանելիքով  և գործիքներով  և մինչև անգամ հատուկ աթոռը իրենց հետ էր:1812թի  պատերազմից հետո  նորաձև դարձավ  հրավիրել մասնագետներ Փարիզից: Գալով, օտարերկրացիները   բացեցին նորաձև  հաստատություն` շքեղ կահույքով, հայելիներով:Հետագայում պատմական իրադարձությունները խոչընդոտեցին  գեղեցկության  արդյունաբերության  զարգացմանըիրար հաջորդող  հեղափոխությունը և Սովետական Միության ձևավորումը,պահանջում էին համախմբել ժողովրդի ամբողջ ներուժը հանուն ընդհանուր գործի:  
 1910թ-ին ոչ պակաս կարևոր  իրադարձություն դարձավ  հեղինակավոր կոսմետոլոգ և  օծանագործ  Ա. Մ- Աստրաումովի   հատուկ լաբարատորիայի բացումը  Մոսկվայում, որը շուտով   վերածվեց  բուժական կոսմետոլոգիայի ինստիտուտի,  այդ  ժամանակ  աշխարհում միակը:Այստեղ կարելի էր օգտվել տարբեր ձևերի ծառայություններից մանիկյուրից մինչև մաշկի տարբեր հիվանդությունների և մազաթափության բուժումը:
Երկրի վրա ծանրացած «երկաթե  վարագույրը» լիովին բացառեց արևմտյան աշխարհից գաղափարներ վերցնելու հնարավորությունը:
 Սակայն  Մոլոտովի կնոջը–Պալինա Ժեմչուժինային հաջողվեց հասնել կարևոր փոփոխությունների գեղեցկության արտադրության ոլորտում:Լինելով 1929թ-ին Փարիզում, նա զարմացավ սրահների հսկայական քանակից: Վերադառնալով տուն նա հասավ 1930թ-ին, նմանատիպ հաստատատության բացմանը:Սովետական երկրում «Գեղեցկության սրահ» բառակապակցությունը համարվում էր բուրժուական, այդ պատճառով որոշեցին  վերանվանել  բժշկական կոսմետոլոգիայի սենյակ:Այստեղ հաճախորդները կարող էին անցնել  մերսման կուրս դեմքի համար`Պոսպելովի  մեթոդով,  կոսմետիկական և հիգենիկ մերսման  կուրս, անհրրաժեշտ խնամք` գլխամաշկի և մազերի համար:
  Մինչև  1935թ-ը նմանատիպ կաբինետներ բացվում են այլ շրջաններում:Բայց եթե Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ նահանգներում գեղեցկության սրահները  զուգորդվում էին բիզնեսի հետ, ապա բուժական կոսմետիկայի սենյակները  Սովետում ` քաղաքականության: Սովետական   կինը չէր կարող նման լինել արևմտյան երկրների կնոջ կերպարին, այդ պատճառով խոսելով կոսմետոլոգիայի մասին, շատ մեծ տեղ էր տրվում հիգիենային, այլ ոչ գեղեցկությանը,  որպես այդպիսին: Բժշկական կոսմետիկայի սենյակները օգտագործվում էին, որպես անձնական հիգիենայի դաստիարակության   միջոց:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց ընդհանրապես մոռանալ գեղեցկության մասին և բժշկական կոսմետիկայի զարգացման վերսկսումը հնարավոր դարձավ միայն 50-ական թվականներին:
 Բժշական կոսմետիկայից մինչև 50- գեղեցկության սրահները էլեկտրականությունից մինչև հուլիվուդյան ֆիլմեր:
Գեղեցկության սրահների նշանակությունը փոփոխվեց ժամանակի ընթացքում:    Առաջին հերթին դա հաստատություններ էին,  որտեղ իրականացվում էին բացառապես կոսմետիկական և վարսավիրական ծառայություններ: նրանց քանակը շատ սահմանափակ էր: Տեխնոլոգիայի զարգացումը և նրա հասանելիությունը գեղեցկության ինդուստրիայի համար, թույլ էր տալիս  ընդլայնել ծառայությունների ցանցը և մեծացնել ժամանակի քանակը, որ անցկացնում էին կանայք այդ հաստատություններում:    Օրինակ` գեղեցկության սրահներում էլեկտրականության հայտնվելը, այդ բիզնեսը հասցրեց այլ մակարդակի:   
Ամենահայտնի ծառայությունը  դարձավ քիմիական գանգրացումը, որը պահպանվում էր վեց ամիս: 1906 թ-ին ներկայացվեց  գանգրացման համար առաջին սարքը, որը իրենից ներկայացնում էր ապարատ,  հագեցած  ջեռուցման մետաղական ձողերով: Իհարկե այդպիսի սանրվածք կարող էին իրենց թույլ տալ  միայն  երկար մազեր ունեցող կանայք: Կարճ մազեր ունեցող կանանց  մոտ այդպիսի գանգրացումը կարող էր   հանգեցնել գլխամաշկի լուրջ այրվածքների:
 Ամեն դեպքում այդ  տեխնոլոգիական նորությունը  բացառիկ էր  ԱՄՆ–ի և Եվրոպայի գեղեցկության սրահներում  մինչև 1930 թվականները:


Այդ ժամանակ արդեն հայտնվեցին այլ նորություններ՝  էլեկտրական կափույրը, մազի չորանոցը:
ԱՄՆ-ում և Եվրոպայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կատարում էին ավանդական ամենշաբաթյա հանդիպումներ գեղեցկության սրահում: Հիմա նրանք հնարավորություն ունեին ոչ միայն անել նորաձև սանրվածք, մանիկյուր, մաշկի խնամք, այլև շփվել և բամբասել:Բացի այդ, այդպիսի հաստատություններում վաճառվում էր կոսմետիկա, որը հնարավոր չէր գնել սովորական խանութներում կամ դեղատանը: Դրա շնորհիվ սրահները դառնում էին առավել պահանջված:
 Գեղեցկության սրահները   կարելի էր անվանել և հասարակության հայելի:Առաջին հերթին նրանց ծառայությունները կարող էին իրենց թույլ տալ ապահովված  մարդիկ: Պատճառը շատ սովորական էր: Սկզբում կոսմետիկան ՝ առավել ևս դեկորատիվ ՝ թանկ  արժեր, այդ պատճառով էլ հասանելի էր միայն էլիտային: Նախարդ դարի 20–30 թվականներին  իրավիճակը փոքր ինչ փոխվեց, սակայն սոցիալական գործոնը մեծ ազդեցություն ուներ: Օրինակ  Հարլեմում (Նյու Յորք), հայտնվեցին առանձին սրահներ աֆրիկյան ամերիկացիների համար, որտեղ չի այցելի «ոչ մի սպիտակ»:
ԵՎ  հակառակը`  սպիտակների համար նախատեսված սրահներում թույլ չէին տալիս այլ ռասային պատկանող ներկայացուցիչներին:Այստեղ իմաստ ունի հիշել Մադամ Սի Ջեյ Յոկերին-առաջին կինը Ամերիկայում, ով վաստակեց միլիոն դոլար:
Այդ բիզնեսլեդին մասնագիտացած էր  սևերի համար կոսմետիկայի մշակման  վրա, բացեց գեղեցկության սրահներ Ինդիանապոլիսում և  Նյու-Յորքում, որտեղ ոչ միայն վաճառում էին կոսմետիկա, որը դժվար էր գտնել սովորական խանութներում, բացի այդ  սովորեցնում էին, ինչպես ճիշտ խնամել իրենց: Նա ինքն էր  պատրաստում անհրաժեշտ կոսմետիկ միջոցները և նույնիսկ ամուսնու հետ բացեց փոքր  գործարան դրանք արտադրելու համար:

Այդ ժամանակ հայտնվում են այդպես կոչված «барбершопы»,բացառապես տղամարդկանց վարսավիրանոցներ, որտեղ ընդհանրապես չէր թույլատրվում կանանց մուտքը:Չնայած, երևի,  նրանց ավելի ճիշտ է անվանել  ակումբներ, չէ որ այդպիսի հաստատություններում  կարել էր ոչ միայն մազ կտրել կամ սափրվել, այլև հաստատել օգտակար  ծանոթություններ,  գործարք կնքել և պարզապես շփվել ոչ պաշտոնական միջավայրում:
 1940թ-ին հեռուստատեսության մշտական հեռարձակմամբ և հուլիվուդյան ֆիլմերի գեղեցկության  ինդուստրիայի աճով, տեղի ունեցավ յուրօրինակ փոքր հեղափոխություն:   Հաճախորդուհիները ուղղակի գրոհում էին  սրահները, ձգտելով ստանալ  սիրված դերասանուհու արտաքինը: Կոսմետոլոգները դարձան ավելի պահանջված, քան երբեք: Երկրորդ Համաշխարհային պատերազմը դադարեցրեց գեղեցկության սրահի ինդուստրիան:  
Բայց արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանում հայտնվեցին նոր ոճի պատկերացումներ, և գեղեցկության սրահները և գեղեցկության սրահները պետք է հարմարվեին իրենց հաճախորդների նոր պահանջներին:
                     Հետաքրքիր փաստեր  գեղեցկության սրահի պատմությունից
 Մարթա Խարպեր, ԱՄՆ-ում առաջին գեղեցկութկան սրահի հիմնադիրին անվանում էին   «Ֆրանչայզերի մայրը» (ապրանքային նշանի «վարձույթ»): Ավելի քան  500 սրահներ ամբողջ աշխարհում աշխատում էին նրա անվան տակ,  իրականացնելով Խարպերի մեթոդը մինչև 1972թվականը:
Տիկին Խարպերը  շատ ստեղծարար էր:  Կռանալու աթոռը, որի վրա գլոուխ էին լվանում գեղեցկության սրահներում,առանց որի հնարավոր չէ  պատկերացնել ոչ մի գեղեցկության սրահ, նա է մտածել:
Հատկանշական է, որ գեղեցկության սրահների սեփականատերերը հիմնականում կանայք էին: Երևի տղամարդիկ  իրենց համար անարժան էին համար նման գործով զբաղվելը  20-րդ դարի սկզբում:
 Սրահների սարքավորումների մեծ մասը տանջանքների սարք էին հիշեցնում: Ինչ արժի միայն Մակս Ֆակտորի  դեմքի համար սառեցման սարք տեղադրելը  չոր սառույցով կատարյալ  դիմահարդարում անելու համար և գլամուրային  եւ «դյութիչ» սաղավարտի կիրառման համար, որը նվազեցնում է դեմքի մաշկի վրա ճնշումը` այն առողջ լուսավորություն տալով:
Միացյալ Նահանգներում 1925 թ.-ին կանայք օրական ծախսել են մոտ 6 մլն դոլար, գեղեցկության սրահների ծառայությունների համար:
 Սովետական միությունում 30-ական թվականներին ավելի շատ էին օծանելիք արտադրում, քան Փարիզում:


  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործարաններում, որտեղ արտադրում էին պատերազմի համար արտադրանք, կազմակերպում էին գեղեցկության սրահներ:  Այնտեղ ԱՄՆ ծառայող կանաց  կազմը կարող էր անցնել բոլոր ընթացակարգերը,  որպեսզի իրենց գեղեցկությամբ ոգեշնչեին զինվորներին: 
Որոշ գործարաններ նույնիսկ հրավիրում էին հայտնի կազմակերպությություններից մասնագետների, որպեսզի պարապմունքներ անցկացնեին կանանց հետ հետաքրքրություն  առաջացնեին նրանց մեջ կոսմետոլոգիական ծառայությունների նկատմամբ:

Բոլոր ժամանակներում  գեղեցկության սրահների բովանդակությունը մնում է նույնը` արտաքինի մասին պրոֆեսիոնալ խնամքը պահանջված է միշտ : 
՝Աղբյուրը՝


No comments:

Post a Comment