Բելառուսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա ազդել են կրթության նոր արժեքների ընդունումը որպես սոցիալական համակարգի, որը ստեղծում է պայմաններ մարդու և հասարակության զարգացման համար:
Հատուկ կրթական հաստատությունները ոչ միայն իրականացնում են հոգեբանա-ֆիզիկական զարգացման առանձնահատկություններով երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը. դրանք նախատեսված են ապահովելու հասարակության առավել ամբողջական սոցիալականացումն ու ինտեգրումը:
Ինտեգրումը դառնում է երկրի հատուկ մանկավարժության զարգացման առաջատար ուղղությունը: Բելառուսի հանրապետության ՝ «երեխայի իրավունքների մասին» օրենքում մատնանշվում են ձեռնարկվող գործողությունների հիմնական ուղղությունները: Պետությունը երաշխավորում է հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական զարգացման արատներով երեխաներին անվճար մասնագիտացված բժշկական, արատա-տրամաբանական և հոգեբանական օգնությունը:
Այն տալիս է ուսումնական հաստատությունը ծնողներին ընտրելու հնարավորություն, հիմնական և մասնագիտական կրթություն, աշխատանքի տեղավորում` իրենց հնարավորություններին համապատասխան, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք այն պայմաններում, որոնք ապահովում են նրանց պիտանելիությունը խթանում են ակտիվ ներգրավմանը հասարակության կյանքում:
1995թ-ին «Հոգեբանական զարգացման առանձնահատկություններով երեխաների ներառական ուսուցման ժամանակավոր կարգավիճակի մասին» օրենքն ընդունելով նախադրյալներ ստեղծվեցին միասնական կրթական տիրույթի ստեղծման, նրանց մեկուսացումը հաղթահարելու և սովորական երեխաների հետ համատեղ ուսուցումը կազմակերպելու: Բելառուսում կողմնորոշվեցին և գտան պետական աջակցություն երեք ձև` դպրոցահասակների ներառական ուսուցման համար:
- Հատուկ դասարաններ հանրակրթական դպրոցում :
Դասարանում 6-12 մարդ` համապատասխան հաստատված յուրաքանչյուր կարգավիճակի երեխաների համար դասարանի աշակերտների հաստատված նորմատիվային քանակով: Այնտեղ ուսում են ստանում տարբեր հոգեբանաֆիզիկական զարգացման շեղումներով երեխաներ: Ուսուցման կազմակերպման այդ ձևը թույլ է տալիս իրականացնել արտադպրոցական աշխատանքը ավելի լայնածավալ ինտեգրման վրա հիմնված, քան հատուկ դպրոցի պայմաններում:
- Ինտեգրված ուսուցման դասարաններ.
Դասարանում 20 մարդ :
Դասարանում պետք է լինի 3-ից ոչ ավել սովորող` նույն բնույթի զարգացման խանգարումներով կամ էլ ոչ ավել քան վեց` նույն բնույթի պակաս արտահայտված ծանր շեղումներով սովորող:
Տարաբնույթ խանգարումներով սովորողները կարող են լինել 2-4 երեխա: Նրանց ուսուցման համար ներգրավում են ուսուցիչ և ուսուցիչ դեֆեկտոլոգ: Ուսուցիչ-դեֆեկտոլոգը անցկացնում է առանձին պարապմունքներ երեխաների հետ, որոնք ունեն զարգացման առանձնահատկություններ:
Տարաբնույթ խանգարումներով սովորողները կարող են լինել 2-4 երեխա: Նրանց ուսուցման համար ներգրավում են ուսուցիչ և ուսուցիչ դեֆեկտոլոգ: Ուսուցիչ-դեֆեկտոլոգը անցկացնում է առանձին պարապմունքներ երեխաների հետ, որոնք ունեն զարգացման առանձնահատկություններ:
Հատուկ դասարաններ և ներառական ուսուցման դասարաններ բացելու համար հարկավոր են դպրոցում որակյալ մասնագետներ, անհրաժեշտ պայմաններ ու սարքավորումներ, որոնք կօգնեն ապահովել բարենպաստ օրակարգ և կազմակերպել ուղղող-զարգացնող ուսումնական գործընթացը:
- Ուղղիչ-մանկավարժական խորհրդատվությունը, որպես հատուկ կազմակերպված ուսուցման ձև:
Այդ ձևը նախատեսված է զարգացման հոգեբանա-ֆիզիկական առանձնահատկություններով երեխաների համար, որոնք ուսում են ստանում փոքր դպրոցներում և այն աշակերտների համար,որոնք հետ էին մնում ուսման մեջ և ունեն ժամանակավոր օգնության կարիք երկարատև հիվանդությունից հետո, որն առաջացրել է կայուն ֆունկցիոնալ փոփոխություններ:
Ուսուցիչը անցկացնում է ուղղող-մանկավարժական պարապմունքները ծանր ձևի խանգարումներով մեկ երեխայի համար շաբաթական ութ ժամվա հաշվարկով: Ուղղող-մանկավարժական օգնության բովանդակությունն ու ծավալը որոշվում է երեխայի անհատական պահանջներից ելնելով: Օգնությունը կարող է կրել համակարգված, կանոնավոր բնույթ: Ուսուցիչ-դեֆեկտոլոգը, որպես, կանոն անցկացնում է պարապմունքները աշակերտի հետ անհատական ծրագրով:
Փոխհատուցվող ընդունակությունների զարգացումը պարտադիր պայման է հոգեբանա-ֆիզիկական զարգացման առանձնահատկություններով երեխայի զարգացման, հաջողությամբ հարմարեցնելու ժամանակակից հասարակական կյանքին հարմարվելու համար:
Կրթական ինտեգրացիայի հաջողությունը, ըստ բելառուս մասնագետների հետազոտությունների, կախված է կրթական գործընթացում սոցիալական ուղղվածության ճիշտ կազմակերպումից և երեխայի հոգեբանա- ֆիզիկական խանգարումների բնույթից:
Չափազանց կարևոր է պահպանել ներառական կրթության հոգեբանա-մանկավարժական պայմանները`անհատականացում, դրական, զգացմունքային հիմքի ստեղծում սովորողների սոցիալական փոխազդեցության դրական փորձի նախագծում:
Նշանակալի է համարվում փոխադարձ կապը հանրակրթական դպրոցի մանկավարժի և ուսուցիչ-դեֆեկտոլոգի, մանկավարժի և հոգեբանի, մանկավարժների և ծնողների միջև, որպես գլխավոր գործող անձանց, ներառական ուսուցում իրականացնողների:
ժամանակակից պայմաններում Բելառուսում ընդունում են ուսուցման ինտեգրման հաջողությունը և հատուկ դպրոցների զուգահեռ գոյության անհրաժեշտությունը: Հատուկ մանկավարժության համակարգի ճկունությունը թույլ է տալիս բավարարել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների բազմազան կարիքները և պահանջները:
Դրա հետ մեկտեղ ակնկալվում է ջանքեր գործադրել ինտեգրման համակարգի սահմաններում սոցիալականացնելու ուսուցումը, որը կկապի հատուկ և համընդհանուր կրթությունը, կապահովի համապատասխան կրթական ծառայություններ, զարգացման խախտումների ուղղում և շրջանավարտների հաջող ինտեգրումը հասարակության մեջ:
Ներառական ուսուցումը Հայաստանում
Հայաստանում սահմանափակ հնարավորություններով երեխաների ինտեգրացիոն գործընթացը կրթական տարածությունում իրականացվում է, ինչպես նշված է հրապարակումներում, <<փորձնական կամ տարերային»:
Տարիների ընթացքում երկրում հոգեբանա-ֆիզիկական շեղումներով երեխաներին կրթում և դաստիարակում էին հատուկ դասարաններում կամ գիշերօթիկ դպրոցներում (մինչև 1998թ) :
Տարիների ընթացքում երկրում հոգեբանա-ֆիզիկական շեղումներով երեխաներին կրթում և դաստիարակում էին հատուկ դասարաններում կամ գիշերօթիկ դպրոցներում (մինչև 1998թ) :
Այդ հաստատություններում նրանք յուրացնում էին հանրակրթական ծրագրերը, որոնք նախատեսված էին հանրակրթական դպրոցների համար, բայց ավելի երկարատև ժամանակում:
1990թ-ի սկզբի սոցիալ-քաղաքական վերափոխումները հանգեցրեցին քաղաքացիական քաղաքականության բազմաթիվ հարցերի վերաիմաստավորմանը, այդ թվում` երկրում հատուկ կրթության իրականացման խնդիրներին:
Այսօր հանրապետության կրթական ոլորտում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: Փոխվում են մոտեցումները և վերաբերմունքը զարգացման շեղուներով երեխաների կրթության և ուսուցման նկատմամբ: Ներառական ուսուցման հիմնական պատվիրատուները ծնողներն են և հասարակական կազմակերպությունները:
Համապատասխան ՀՀ կառավարության 26.12.02 (№ N2179-ի որոշման Հայաստանում գործում են 8 ձևի ուսումնական հաստատություններ` տեսողական, լսողական, խոսքային, հենաշարժական ապարատի, ոչ բավարար մտավոր զարգացման շեղումներով, որբ, վատ վարքագծով և տաղանդավոր երեխաների համար:
Նմանատիպ կրթական մոդել գոյություն ունի ԱՄՆ-ում: Այնտեղ այդ բոլոր խմբերի երեխաները միավորվում են մի «handicapped children» «բացառիկ երեխա» հասկացության մեջ: Հայաստանում հատուկ դպրոցները հիմնական կրթական հաստատություններն են, որտեղ զարգացման շեղումներով երեխաները կարող են ստանալ կրթություն:
Նմանատիպ կրթական մոդել գոյություն ունի ԱՄՆ-ում: Այնտեղ այդ բոլոր խմբերի երեխաները միավորվում են մի «handicapped children» «բացառիկ երեխա» հասկացության մեջ: Հայաստանում հատուկ դպրոցները հիմնական կրթական հաստատություններն են, որտեղ զարգացման շեղումներով երեխաները կարող են ստանալ կրթություն:
Բայց, հայ գիտնականները, հիմք ընդունելով Արտասահմանյան երկրների և Ռուսաստանի փորձը, որոշեցին լուծել զարգացման արատներ ունեցող երեխաների ինտեգրման հարցը, առաջարկեցին փոխել հատուկ կրթության կառուցվածքը: Ներկայումս կազմակերպվում է ինտեգրման մանկապարտեզներ և խմբեր` զարգացման արատներ ունեցող երեխաների համար:
2002–2005 թթ-ին ավելացավ ինտեգրացված մանկապարտեզների քանակը` 6-18-ով, համապատասխանաբար մեծացավ նաև ներառական ուսուցման մեջ ընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների թիվը: Բայց, ինչպես նշում են մասնագետները, երկրում առկա է նաև տարերային ինտեգրացիոն գործընթաց նախադպրոցական հաստատություններում և դպրոցում:
2002–2005 թթ-ին ավելացավ ինտեգրացված մանկապարտեզների քանակը` 6-18-ով, համապատասխանաբար մեծացավ նաև ներառական ուսուցման մեջ ընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների թիվը: Բայց, ինչպես նշում են մասնագետները, երկրում առկա է նաև տարերային ինտեգրացիոն գործընթաց նախադպրոցական հաստատություններում և դպրոցում:
Այդպիսի ինտեգրման պատճառը կայանում է հետևյալում. բավարար չէ զարգացման արատներով երեխաների ախտորոշիչ աշխատանքը, ծնողները ձգտում են թաքցնել իրենց երեխայի խնդիրը, հատուկ կրթական հաստատությունները տանից հեռու են տեղակայված, բացի այդ` և ծնողները, և երեխաները դեմ են հատուկ դպրոցներին:
Հարկավոր է նշել, որ հանրակրթական հաստատությունների դաստիարակներն ու մանկավարժները դեռ բավարար պատրաստված չեն ներառական ուսուցման իրականացմանը, ստեղծված չեն պայմաններ տարբեր կրթական պահանջներով երեխաների ուսուցման համար:
Հայաստանում ներառական ուսուցման կազմակերպման գործում մեծ դեր են խաղում միջազգային հասարակական կազմակերպությունները (օրինակ՝ «World Vizion Armenia»), որոնց հովանավորությամբ զարգանում է նախադպրոցական ներառական ուսուցումը:
Դրանցում ներգրավվում են զարգացման քիչ արտահայտված շեղումներով երեխաներ, իսկ նրանք, ովքեր ունեն ծանր հոգեբանա-ֆիզիկական խնդիրներ, մնում են ներառումից դուրս, ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական:
Դրանցում ներգրավվում են զարգացման քիչ արտահայտված շեղումներով երեխաներ, իսկ նրանք, ովքեր ունեն ծանր հոգեբանա-ֆիզիկական խնդիրներ, մնում են ներառումից դուրս, ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական:
Ներառական ուսուցման պայմաններում սահմանափակ հնարավորություններով երեխաների օգնության կազմակերպման գլխավոր դժվարությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի և ուսումնա-դաստիարակչական գործընթացների անկատար լինելն է, ինչը պայմանավորված է այլ երկրների փորձի ոչ ստեղծագործական, օգտագործումով:
Դրանից բացի համատեղ ուսուցման կազմակերպման համար կատարվում է շեշտադրում զարգացման արատներով երեխաների հետ անհատական ուղղիչ պարապմունքների վրա:
Ոչ բավարար են հաշվի առնվում ծրագրերը` կրթական հաստատությունների համար:
Թույլ են երեխաների ուսուցման միջառարկայական կապերը,վատ են կազմակերպված փոխհարաբերությունները ծնողների հետ, բացակայում է ծրագրային-մեթոդական ապահովածությունը, բավարար չեն կրթական-դիդակտիկ ձեռնարկները:
Այսպիսով, երկրի կրթական համակարգում զարգանում են ինտեգրման գործընթացները, ինչի մասին վկայում են գործող նախադպրոցական կրթական հաստատությունները, պատրաստ օգնություն ցուցաբերելու զարգացման արատներով երեխաներին և նրանց ծնողներին`ներդաշնակեցնելու երեխա — ծնող հարաբերությունները:
Բայց գոյոււթյուն ունեն որոշակի դժվարություններ` կապված , առաջին հերթին, ընդհանուր և հատուկ կրթության փոխգործակցության տվյալ տեսակետների նորմատիվային –իրավական և գիտական մեթոդական ոչ բավարար մշակումների հետ:
Ներառական ուսուցումը Ուկրաինայում
Ուկրաինայում հատուկ կրթության տարբերակված համակարգը սկսել է ստեղծվել XIX դարի կեսերին: Ներկայումս` նախադպրոցական և դպրոցական տարիքի զարգացման շեղումներով երեխաներին` օգնության ցուցաբերումը գտնվում է պետական վերահսկողության ներքո:
Երկրում ընդունված են օրենսդրական և իրավական ակտեր, որոնք կարգավորում են առողջական սահմանափակ հնարավորություններով բոլոր մարդկանց օգնության ցուցաբերումը (Ուկրաինայի Սահմանադրությունը, «կրթության մասին», «հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին» «ընտանիքներին և երեխաներին պետական օգնության մասին» օրենքները և այլն):
Հոգեբանա-ֆիզիկական շեղումներով երեխաների ինտեգրմանը աջակցող միջոցառումները նախատեսված են Ուկրաինայի նախագահի «Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց մասնագիտորեն վերականգման և զբաղվածության ազգային ծրագրի մասին» հրամանով:
Ուկրաինայի կրթության նախարարության կողմից հաստատվել է հատուկ կրթության պետական չափանիշը, « Ուկրաինայում հոգեբանա- ֆիզիկական զարգացման առանձնահատկություններով երեխաների հատուկ կրթությունը մոտակա տարիներին և հեռանկարում» և «Սահմանափակ ֆիզիկական և մտավոր հնարավորություններով երեխաների վերականգնումը» հայեցակարգերը, ավարտվել է սկզբնական հատուկ կրթության չափորոշիչի հետ կապված աշխատանքը:
Այդ հարցերի լուծման տնտեսական քաղաքականությունը կողմնորոշված է ֆինանսապես ապահովելու հաստատություններից դուրս ամբողջ հատուկ ուսուցումը, այլ մեկ աշակերտի ուսուցման հետ կապված ծախսերը:
Դպրոցներում առանձնահատուկ կրթական պահանջներով երեխաների ուսուցումը իրականացվում է հատուկ ուսումնական պլաններով, որոնցում որոշված են դասընթացների բովանդակությունը, ուսումնական ծանրաբեռնվածության չափը:
Ուսումնական պլանների տարբեր մասերում առանձնացված են կրթական և ուղղող խմբերը, իսկ տարբերակվածում` սովորողների նախապատրաստումը իրականացնող այս կամ այն հաստատության գործունեության առանձնահատկությունը` ելնելով նրանց ճանաչողական կարիքներից: Զարգացման արատներով երեխաների համար անցկացվում է դասեր, անհատական և խմբակային ուղղող պարապմունքներ: Պարապմունքները ընտրությամբ են:
Ավարտված են հատուկ ծրագրերի վերամշակումը, նախապատրաստվում են համապատասխան ուսումնական-մեթոդական և դիդակտիկ ձեռնարկները: Բացի մանկապարտեզներից, դպրոցներից, գիշերօթիկ դպրոցներից, որոնք աշխատում են հատուկ կրթության համակարգով, գոյություն ունեն հաշմանդամ երեխաների վաղ սոցիալական վերականգման համար կենտրոններ, մասնագիտական, սոցիալական, բժշկական և աշխատանքային վերականգման կենտրոններ:
Դպրոցներում ստեղծվում են բոլոր պայմանները զարգացման արատներով երեխաներին բժշկա-մանկավարժական օգնություն ցուցաբերելու համար: Հատուկ դպրոցներում բացվում են դասարաններ մի շարք առարկաների խորը ուսումնասիրման համար, որոնք անհրաժեշտ են շրջանավարտների հետագա մասնագիտական պատրաստման և հարմարվողականության համար:
Ինտելեկտի արատներով շատ երեխաներ ընդգրկվում են արտադասարանական կրթական համակարգի մեջ և հնարավորություն ունեն հաճախելու լրացուցիչ կրթական համակարգի հաստատություններ: Մեծ ուշադրություն է դարձվում հոգեբանա-ֆիզիկական շեղումներով երեխաների հետ աշխատելիս նրանց ծնողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդգրկելուն:
Ներառական և հատուկ կրթության իրականացման շրջանակներում նախապատրաստված է «Ուկրաինայի հատուկ կրթության մասին» օրենսդրական նախագիծ:
Նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է ինչպես ներառական (հատուկ դասարաններ զարգացման արատներով երեխաների համար` հոգեբանա-բժշկա-մանկավարժական օգնություն ցուցաբերումով), այնպես էլ հատուկ ուսուցումը հոգեբանա-
Նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է ինչպես ներառական (հատուկ դասարաններ զարգացման արատներով երեխաների համար` հոգեբանա-բժշկա-մանկավարժական օգնություն ցուցաբերումով), այնպես էլ հատուկ ուսուցումը հոգեբանա-
ֆիզիկական արատներով երեխաների համար (հոգեբանա-ֆիզիկական արատներով երեխաների ուսուցումը մի դասարանում ուսուցչի և նրա օգնականի հետ, ով տիրապետում է դիֆեկտոլոգիական գիտելիքներին և ուղղող տեխնոլոգիաներին): Հատուկ ուսուցման դասարաններում հետագայում նախատեսվում է կրճատել սովորողների քանակը:
Ամփոփելով ամբողջ վերնշվածը, կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայում աշխատանք է տարվում հատուկ կրթության ճկուն մոդելների հարմարեցման հետ կապված, վերամշակվում են հանրակրթական հաստատությունների պայմաններում հոգեբանաֆիզիկական արատներով երեխաների հոգեբանա-մանկավարժական օգնության նոր արդյունավետ տեխնոլոգիաներ` ընդգրկելով այդ գործին հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, ծնողներին:
Այդպիսի աշխատանքի նպատակն է հաղթահարել տարիքային, հոգեբանական, արհեստական արգելքները, որոնք խանգարում են յուրաքանչյուր երեխայի զարգացմանը:
Այսպիսով, յուրաքանչյուր երկիր ունի հատուկ հոգեբանա-ֆիզիկական զարգացման արատներով երեխաների ներառական ուսուցման զարգացման իր պատմությունը: Գոյություն ունեն տարբեր ըմբռնողական մոտեցումներ, որոնք ունեն իրենց խնդիրներն ու դժվարությունները:
Բազմազան են ներառական ուսուցման մոդելներն ու ձևերը, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և մյուս մասնագետների նախապատրաստման առաձնահատկությունները` կապված զարգացման արատներով երեխաների ուսուցման հետ: Երկրների մեծ մասում առանձին ուսուցմամբ հատուկ դպրոցներից ներառական ուսուցման անցումը-աստիճանական գործնթաց է: Օգտագործվում են ներառման տարբեր ձևեր:
Որոշ երկրներում երեխաները տեղափոխվում են մեկուսացված հատուկ դպրոցներից այնպիսիները, որոնք տեղակայված են սովորական դպրոցների մոտակայքում: Դա հանգեցնում է երկու ձևի դպրոցների և նրանց աշակերտների սոցիալական և մանկավարժական հարաբերությունների զարգացմանը:
Ինտեգրման մյուս տարբերակը կայանում է նրանում,որ հոգեբանա-ֆիզիկական զարգացման արատներով երեխաների համար հատուկ դասարանները տեղակայվում են մասսայական հանրակրթական դպրոցների տարածքում, որը նվազեցնում է աշակերտների պարապմունքի վայրից հեռու լինելու խնդիրը և հեշտացնում է նրանց ներառումը սոցիալական միջավայրում:
Սոցիալական արգելքների վերացումը ֆիզիկապես առողջ երեխաների և նման զարգացման արատներով երեխաների միջև համապատասխանում է ժամանակակից հասարակության ժողովրդավարական պահանջներին: Տասնամյակներ շարունակ երկրների մեծ մասում հոգեբանա-ֆիզիկական արատներով երեխաների ուսուցումը իրականացվում էր հատուկ ուսումնական հաստատություններում:
Այժմ զարգացած երկրներում անցնում են առանձին ուսուցումից ամբողջական կամ մասնակի ինտեգրման: Այդպիսի փոփոխությունը մի շարք պետություններում կարգավորվում է օրենսդրությամբ:
Պետական բյուջեից հատկացվում են միջոցներ, որոնք անհրաժեշտ են հատուկ ուղղող օգնության և անհատական ուսուցման համար, իսկ հանրակրթական դպրոցներում` նախատեսվում է կրթական լրացուցիչ ծառայություններ երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան:
Պետական բյուջեից հատկացվում են միջոցներ, որոնք անհրաժեշտ են հատուկ ուղղող օգնության և անհատական ուսուցման համար, իսկ հանրակրթական դպրոցներում` նախատեսվում է կրթական լրացուցիչ ծառայություններ երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան:
No comments:
Post a Comment