Tuesday, April 24, 2018

Ներառական ուսուցումը Ռուսաստանում


Ինտեգրման գործընթացները Ռուսաստանում սկսվեցին միայն ХХդարի 90-ական թվականներին, ժամանակաշրջան, որը սկսվեց Ռուսաստանում ՄԱԿ-ի` երեխայի իրավունքների մասին  համաձայնագրի ուժի մեջ մտնելով(1990) և մարդու, քաղաքացու իրավունքների և ազատությունների մասին հռչակագրի ընդունմամբ(1991):
Ռուսական կրթական համակարգում ինտեգրման գործընթացների զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ  1995–1996 թ-ին ընդունված պետական օրենքները` «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»,  «Ռուսաստանի Դաշնության  կրթական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», որոնցից առաջինը` մասնավորապես, նախատեսում է սոցիալական պայմանների ստեղծում` հաշմանդամ երեխաներին  ընդհանուր ձևի նախադպրոցական   հաստատություններում մնալու համար:
Կրթական ոլորտի պետական երաշխիքները ամրագրված են   «Ռուսաստանի Դաշնության կրթական համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով(1992)թ:   Օրենքը նախատեսում է շեղումներով երեխաների, դեռահաս, զարգացման խնդիրներ ունեցող  երեխաների համար ստեղծել հատուկ(ուղղող) կրթական հաստատություններ (դասարաններ, խմբեր), որոնք ապահովում են նրանց բուժումը, կրթությունըսոցիալական հարմարեցումը և ինտեգրումը հասարակության մեջ:
Այսպիսով, երևում է, թե ինչպես աստիճանաբար՝  քայլ առ քայլ  օրենսդրական մակարդակով ամրագրվում է մանկավարժական ինտեգրացիայի  կոնցեպտուալ գաղափարը, բայց  հիմնական իրավական փաստաթուղթը ներառական կրթության և ուսուցման իրագործման համար` Ռուսաստանի Դաշնության օրենքը առողջական սահմանափակումներով  անձանց հատուկ կրթության մասին, գործում է առ այսօր միայն նախագծի մակարդակով:
Այս օրենքը ընդունվել է Պետական Դումայի կողմից, և հավանության է արժանացել դաշնության խորհուրդում   1999թ-ի հունիսին:    Սակայն, հենց նույն տարում այդ օրենքը մերժվել է Ռուսաստանի Դաշնության  նախագահի կողմից, ով գտավ այդպիսի օրենքի ընդունումը աննպատակահարմար, քանի որ այնտեղ պարունակող նորմերի մեծ մասը արդեն ամրագրված էին Ռուսաստանի Դաշնությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին և կրթության մասին օրենքների համապատասխան դրույթներում:
Եվ այնուամենայնիվ, նշված օրենքները չեն շոշափում հանրակրթական դպրոցական պայմաններում    տարբեր հնարավորություններով երեխաների ինտեգրված  ուսուցման և դաստիարակության հարցը:
    Նոր օրինագծի ծրագիրը կարևոր է առաջին հերթին նրանով, որ  դրանում առաջին անգամ է փորձ արվել սահմանել արդեն գործող, բայց ռուսական կրթական համակարգի համար դեռևս նոր հասկացություններ Մասնավորապես, այդ  սահմանումներից են
– 
Ներառական կրթությունը միացյալ կրթություն է առողջական սահմանափակ հնարավորություններ   ունեցող անձանց  և այն անձանց , որոնք չունեն այդպիսի սահմանափակում:
– 
Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները այն ընդհանուր ձևի ուսումնական հասատություններն են, որտեղ ստեղծված են հատուկ պայմաններ սահմանափակ հնարավորություններով անձանց կրթություն ստանալու համար, այն անձանց հետ, որոնք չունեն այդպիսի սահմանափակումներ:
Օրենքի նոր նախագծի կարևորությունը կայանում է  նրանում, որ այնտեղ առաջին անգամ իրականում հայտարարվում են ներառական կրթության պայմանները:
Մասնավորապես դրանցում ասվում է, որ սահմանափակ հնարավորություններով անձինք իրավունք ունեն կրթություն ստանալ համընդհանուր  ուսումնական հաստատություններում և պարապմունքի ընթացքում օգտվել օգնականի  ծառայությունից:
Ապահովում է  առողջական սահմանափակ հնարավորություններով անձանց համար    ինտեգրված ուսուցում` հոգեբանական, մանկավարժական և բժշկական   ցուցումներին համապատասխան, այն  պայմանով, որ ուսումնական հաստատությունն ունենա  ինտեգրված կրթության և ուսուցման համար անհրաժեշտ հատուկ պայմաններ:Այդ նույն հոդվածը սահմանում է  առողջական սահմանափակ հնարավորություն ունեցող    անձանց թվի քսան տոկոսանոց սահմանափակում  բոլոր աշակերտների թվից:
Առանձին ասվում է, որ համատեղ ուսուցման և դաստիարակության  պայմանները  չպետք է բացասական  անդրադառնան   այն անձանց կրթության արդյունքների վրա, որոնք չունեն առողջական սահմանափակումներ:
Ընդունելով  այդպիսի օրենքի կարևորությունը և  վաղուց հասունացած ընդհանուր և հատուկ կրթական համակարգերի ինտեգրման  անհրաժեշտությունը, հնարավոր չէ չնշել այդ կարգավիճակի միակողմանիությունը: Նկատելի առաջադիմություն և սահմանափակ հնարավորություններով երեխաների շահերը պահպանելու ցանկությամբ հանդերձ,  օրենսդրական  նախագիծը մոռանում է առողջ երեխաների շահերի մասին:
Տպավորություն է ստեղծվում, որ առողջ երեխաները ինտեգրված կրթության պայմաններում հանդես են գալիս  միայն  որպես բարենպաստ միջավայրը, որը, սակայն, չպետք է վնասի  հաշմանդամ երեխաների ներկայությունը :
Օրենսդրական նախագծում ոչ մի խոսք չի ասվում այն մասին, որ ինտեգրված ուսուցումը պետք է օգտակար լինի ինչպես սահմանափակ հնարավորություններով երեխաներին, այնպես էլ առողջ երեխաներին:   Իսկ դրույթները այն մասին, որ համատեղ ուսուցումը և դաստիարակությունը չպետք է բացասական անդրադառնան առողջ երեխաների կրթական արդյունքների վրա, չի ենթադրում համապատասխան դրույթներ  հաշմանդամ երեխաների ուսուցման շահերի վերաբերյալ:
Այստեղից պարզ է դառնում, որ իրական ինտեգրված ուսուցում հասկացությունը,   համենայն դեպս այն ձևով, ինչպես այն ներկայացված է հատուկ կրթության մասին օրենսդրական նախագծում, դեռևս  սահմանափակ  է:   Եկել է ժամանակը ինտեգրված ուսուցման  և կրթության հարցը դուրս բերելու հատուկ կրթության խնդիրների նեղ շրջանակներից:
Մեր կարծիքով, հատուկ մանկավարժության ավանդական մեկուսացումը, մանկավարժական ինտեգրման արհեստական սահմանագծումը ընդհանուր մանկավարժության ազդեցության ոլորտից, խոչընդոտում են ինտեգրման գաղափարների իրագործմանը ինչպես օրենսդրական, այնպես էլ գործադիր մակարդակներով:
Ինչ վերաբերում է  մանկավարժական ինտեգրման գաղափարի գործնական իրականացմանը  ռուսական հողում, ապա նման փորձ գոյություն ունի 90- ական թվականների սկզբից:
                         ԿՈԼՈՄՆԱՅԻ ԴՊՐՈՑ-ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈՐՁԸ
Թույլ լսող և համր երեխաների ներառական կրթության և դաստիրակոթյան օրինակներից մեկը,  զանգվածային մանկապարտեզներում և դպրոցներումԿալոմինսկում էրԿալոմենսկի նախադպրոցական   ուղղիչ մանկատունը 1992թ-ին   միացել էր Ռուսական-Ֆինլանդական «ինտեգրացիա» ծրագրին:   
Այդ հաստատության մանկավարժական կոլեկտիվի հիմնական խնդիրներից մեկը սոցիալական պահվածքի ու շփման նորույթների ձևավորումն էր և երեխաների նախապատրաստումը ընդհանուր ուսուցման դպրոցի պայմաններում սովորելու համարԵրեխային աստիճանաբար ինտեգրման աշխատանքները սկսվեցին շատ կարևոր պայման կատարելուց հետո` ծնողների ակտիվ մասնակցությանը ինտեգրման գործընթացներին: Ինտեգրման առաջին քայլը ամռանը երեխային տեղավորելն էր ընդհանուր մանկապարտեզում :
Երկրորդ քայլը երեխային ուղղարկելն էր  այդ  մանկապարտեզի նախապարաստական խումբ` հիմնական  հաճախելու :  Երրորդ քայլը հանրային դպրոցում ներառական ուսուցումն էր մասնագետների խնամակալության ներքո, որոնց գործունեության հիմնական ուղղություններն են.
Նախապատրաստական  և ուղեկցող աշխատանք հասակակիցների հետ.
Խորհրդատվական աշխատանք ընտանիքի  հետ
Խորհրդատվական աշխատանք մանկավարժների հետ
Ուղեկցող, ուղղող աշխատանքը երեխայի հետ:
                                    Պետերբուրգյան փորձը
Մեկ այլ օրինակ է հանդիսանում է  Սանկտ Պետերբուրգի ախտորոշման և  ինտեգրման № 34 դպրոց-կենտրոնի փորձը, որը բացվել է 1992թ-ի  սեպտեմբերին: Կենտրոնի գործունեության հիմնական սկզբունքների թվին են վերաբերում.
-
Հոգեբանական զարգացման շեղումների վաղ ախտորոշում
– 
Հոգեբանա-բժշկա-մանկավարժական համալիր մոտեցում:
– 
Տարբեր մակարդակի ուսումնական ծրագրերի ճկուն ընտրություն յուրաքանչյուր սովորողի համար:
– 
ծնողների հետ սերտ համագործակցություն:
Այդ կենտրոնի գլխավոր տարբերությունը մյուս դպրոցներից, որոնք աշխատում են միասնական ծրագրով, կայանում է նրանում, որ այնտեղ յուրաքանչյուր աշակերտի  համար անհատապես ընտրվում է իր ընդունակություններին համապատասխան ծրագիր, որն  ապահովում  է ուսուցման անհատականացման սկզբունքի իրականացումը, որը պարտադիր է ինտեգրված խմբերի  պայմաններում:
Այսպիսով, տարբեր կրթական հնարավորություններով երեխաների ուսուցման և դաստիարակության ոլորտում ինտեգրման գործընթացների ուսումնասիրությունը պատմական տեսանկյունից ցույց է տալիս, որ ինտեգրման մանկավարժությունը, որն ընդգրկում է  ինչպես հատուկ կրթական հնարավորություններով երեխաների, այնպես էլ այն երեխաների շահերը, որոնք այդպիսի սահմանափակումներ չունեն, պետք է դիտել , որպես   ընդհանուր մանկավարժության ինքնուրույն մասնաճյուղ, անկախ հատուկ մանկավարժությունից:
Այդպիսի համոզմունքը  պայմանավորված է նրանով,  որ տարբեր կրթական հնարավորություններով երեխաների ներառական կրթությունն ու ուսուցումը, որպես  մարդասիրական  այլընտրանք, ավանդական բաժանված  ընդհանուր և հատուկ կրթության համակարգերի, կոչված  է սոցիալական փորձի հարստացման միջոցով մանկական կոլեկտիվում նորմալացնելու հարաբերությունները առողջ և սահմանափակ հնարավորություններով երեխաների միջև և դրանով առավելություն տալու յուրաքանչյուր երեխայի սոցիալական, բարոյական և ճանաչողական զարգացմանը:
  


No comments:

Post a Comment