Wednesday, January 23, 2019

Նախադպրոցական երեխան և համակարգիչը՝ ֆունկցիոնալ պատրաստվածություն


Ժամանակակից երեխաների կողմից համակարգիչը ավելի հաճախ օգտագործվում է որպես տեղեկատվության հիմնական աղբյուր: Ցավոք, դա տեղի է ունենում  մարդկանց շարժիչ գործունեության,  բնության հետ շփման, գրքեր կարդալու հաշվին,ինչը այդքան անհրաժեշտ է ներդաշնակ անձի լիարժեք զարգացման համար:
Համակարգչային տեխնիկայի ազդեցությունը երեխայի փխրուն օրգանիզմի վրա այսօր առավել արդիական խնդիրներից մեկն է: Այս հոդվածում մենք կխոսենք երեխային վաղ համակարգչի հետ ծանոթացնելու լավ և վատ կողմերի մասին, նախադպրոցական տարիքի երեխաներին համակարգչով   աշխատելու գործառնական պատրաստվածության, ինչպես նաև  երեխային այդ աշխատանքին ճիշտ պատրաստելու մասին:
                              Փաստարկներ կողմ
Համակարգիչը զարգացնում է մտածողությունը և նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Այդ փաստարկը ունի գիտական հիմք, դրան աջակցում են շատ մանկավարժներ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնք պարբերաբար օրն անցկացնում են համակարգչի առջև, կարող են պարծենալ հետևյալ բարելավված հատկանիշներով՝ուշադրության, կամայական հիշողության, ճանաչողական մոտիվացիայով, շարժիչային համադրմամբ, ինչպես նաև տեսողական և շարժիչային վերլուծիչ  համատեղ գործունեության համադրմամբ:
Այդ ամենը հոգեբանորեն նախապատրաստում է երեխային դպրոց հաճախելուն:
                              Փաստարկներ դեմ
   Հիմնականում դրանք ներկայացնում են բժիշկները` խոսելով նրա մասին, որ էլեկտրամագնիսական ճառագայթը,երկար ժամանակ նստած դիրքով մնալը վատ է անդրադառնում երեխայի առողջության վրա, հանգեցնելով հոգնածության, զգացմունքային սթրեսի, նյարդա-զգացմունքային լարման, կեցվածքի և տեսողականի վատթարացմանը:
Բժիշկները հանգում են այն եզրակացության, որ նախադպրոցական երեխայի մտավոր և ֆիզիկական առողջության համար  համակարգիչը ավելի շուտ վնաս է, քան օգտակար: Հնարավոր չէ հստակ ասել ճիշտ են նրանք, կամ մյուսները: Բերել երեխային առաջընթացի զոհասեղանին իհարկե պետք չէ, բայց պետք չէ նաև մոռանալ, թե որքան կարևոր է համակարգչային գրագիտությունը, ժամանակակից արագ զարգացող աշխարհում նույնպես պետք չէ: Այսպիսով ի՞նչպես գտնել  ոսկե միջինը:  
                              Առաջարկություններ
1.Առավել խիստ պահանջներ պետք է ներկայացվեն մոնիտորին
Իդեալական մոնիտորը հեղուկ բյուրեղային է և համապատասխանում է միջազգային անվտանգության չափանիշներին:
2.Ճիշտ ընտրեք համակարգչով աշխատելու կահույք: Այն պետք է համապատասխանի նախադպրոցականի հասակին և տարիքին՝ Նվազագույնի հասցնել երեխայի ֆիզիկական բեռը:
3.Տարածքը, որտեղ տեղադրված է համակարգիչը պետք է լավ օդափոխվի, այնտեղ պարբերաբար պետք է իրականացվի թաց մաքրում:
4.Սենյակը, որտեղ աշխատում է երեխան համակարգչի առջև, պետք է լինի միատեսակ,  լուսավորված, մոնիտորի էկրանին պայծառ լույս հայտնվելուց խուսափելու համար:
5. Հիշեք նախադպրոցական երեխայի համակարգչի առջև նստելու ժամանակի պահանջի մասին:Վեց տարեկան երեխայի միատեսակ  աշխատանքի չափը 15 րոպեն է, պարբերաբար աշխատանք 2շաբաթը մեկ: Ցավոք սրտե շատ ծնողներ մոռանում են դրա մասին, հակառակը նրանք գոհ են նրանից, որ իրենց երեխան կարող է ժամերով նստել համակարգչի առջև և իրենց չշեղել :
                                 Պահանջներ խաղերին
1.Ձեր համակարգչի մոդելին համապատասխան խաղ
2Համապատասխանում է երեխայի գիտելիքի և տարիքի մակարդակին
3Գրավիչ է դիզայնով և բովանդակությամբ
4Խաղի էթնիկական բովանդակությունը, նրա դրական և բացասակահ երոսները, նրանց փոխազդեցությունը միմյանց հետ, ամեն ինչը համապատասխանում է ձեր բարոյական սկզբունքներին:
5.Ուշադրություն դարձրեք, թե ի՞նչ գիտելիք կստանա երեխան խաղի ընթացքում:
  
6.Խաղը պետք է առկա լինի տարբեր մակարդակների դժվարության, այն պետք է լինի հետաքրքրաշարժ, պահանջի կենտրոնացում, իրավիճակը վերլուծելու կարողություն, տարբեր  էլեմենտների համատեղելու կարողություն:
7.Խրախուսելի  է, եթե խաղը ներառում է միաժամանակյա համակարգչի մոտ գտնվելու 2 կամ 3 մարդ, այդ դեպքում դուք կարող եք միանալ երեխային:
8.Խաղում երկար առաջադրանքները պետք է փոխարինել կարճաժամկետ առաջադրանքներով:
9.Աշխատանքի վերջում պարտադիր կատարեք վարժություններ աչքերի համար նախատեսված համակարգչով:
       Համակարգչով աշխատելու նախադպրոցականի  պատրաստակամությունը
Երեխայի համար համակարգի հետ շփումը չի համարվում սովորական, և բնական գործունեություն:Այն պահանջում է կենտրոնացում, ուժ և ուշադրություն: Որոշ երեխաներ, որքան էլ որ տարօրինակ չհնչի հրաժարվում են սովորել համակարգչի առջև աշխատել, մյուսներին այդ հմտությունները տրվում են մեծ դժվարությամբ:
Սակայն նույնիսկ այն երեխաների շրջանում, ովքեր պատրաստ են կապ հաստատել համակարգչի հետ, զգուշավոր վերաբերմունք են ցուցաբերում այս տեխնիկական սարքի նկատմամբ, որը հետագայում բացասական կամ նույնիսկ վախ է առաջացնում:
Ո՞րն է պատճառը այդ բացասական վերաբերմունքի: 
Բանն այն է, որ հիմնականում երեխայի համակարգչով առաջացող դժվարությունները կապված են փխրուն մանկական օրգանիզմի նոր գործունեության հարմարվողականության առանձնահատկությունների հետ: 
5-6 տարեկան երեխաներին բնորոշ է անկատարելիությունը, ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ անատոմիական բոլոր համակարգերի և օրգանների զարգացումը, ինչը հանգեցնում է երեխայի բարձր արտաքին ազդեցությունների զգայնությանը:Երբ տոկոնության սահմանները խախտվում են, երեխայի մոտ   կարող են առաջանալ մարմնի ձևավորման խանգարում և առողջական վիճակի տարբեր շեղումներ:
Դա գիտականորեն ապացուցված է հետազոտողների  կողմից՝  այս տարիքային խմբում համակարգված ուսուցման հարմարմարվելուն: Խախտվում է վարքագիծը, փոխվում է զգացմունքային տրամադրվածությունը, առաջանում է գրգռվածություն, նաև հատուկ է սխալ ռեակցիա դիտողությունների ժամանակ(լաց կամ ագրեսիա):
Հարմարվողականության ընթացքում օրգանիզմը հարմարվում է երեխան ավելի հանգիստ է արձագանքում բեռնվածություններին, տիրապետում է ուսումնական գործունեության հմտություններին:
 Այդ նույն բանը կատարվում է, երբ երեխան սովորում է աշխատել համակարգչով:
Նրա մարմինը նույն ձևով հարմարվում է նոր պայմաններին:
Որպեսզի հարմարեցումը լինի քիչ, երկարատև և ծանր, անհրաժեշտ է որոշակի գործառույթների հասունություն, որն ապահովում է այդ հմտություններին տիրապետելու հաջողությունը:      
Նշանակություն ունեցող գործառույթներ, համակարգչի հետ երեխայի հաջող կապի համար:Սկզբում երեխան սովորեց աշխատել ստեղմնաշարի հետ, սեղմել անհրաժեշտ ստեղները հստակ և արագ անցկացնելով հայացքը միարժամանակ մոնիտորից մինչև ստեղմնաշարը և հակառակը:
Երբեմն ստիպված էինք աշխատել առավել արագ, և այդ ժամանակ երեխաները կարող են ունենալ դժվարություններ և թույլ տալ սխալներ: հետևաբար ստեղմնաշարի հետ աշխատելու համար նշանակություն կունենա նյարդային գործընթացների շարժունակությունը, որը սահմանում է գործողությունների արագությունը, շարժական գործառույթների ձևավորման աստիճանը:Բնականաբար համակարգչով աշխատելու համար, կարևոր է տեսողական համակարգի զարգացումը, որը կրում է բարձր ծանրաբեռնվածություն:
Պարապմունքը ենթադրում տրամաբանական և տարածական խնդիրների լուծում, ինչը պահանջում է համադրելու, համեմատելու, վերլուծելու  կարողութուն, ինչպես   նաև զարգացման ապստրակտ մտածողություն:
Բացի դրանից նախադպրոցական երեխային սպասում է բախում տարբեր համակարգչային ծրագրերի հետ, հիշել տարբեր հիմնական համակցություններ, և ղեկավարելու կանոններ:Այստեղից հետևում է, որ հաջողված պարապմունքների համար հարկավոր է բավականաչափ զարգացած կարճաժամկետ հիշողություն:
Դուք կարող եք օգնել երեխային զարգացնել այդ գործառույթները
 Վարժություններ կարճաժամկետ հիշողության զարգացման համար:
                                «Հիշեք այդ խոսքը»
Խաղացեք երկուսով երեխայի հետ: Հերթով ասեք մի նոր բառ և ավելացրեք այն նրանից առաջ արտասանած բառով: Հետո հերթականությամբ յուրաքանչյուր խաղացածին ավելացնել նրանց նորերով:
                                    «Լսիր և հիշիր»
Ընթերցեք տասը զույգ իրար հոմանիշ բառեր(օրինակ՝ ձմեռ-ձյուն, կենդանաբանական այգի-ընձուղտ, ներկեր-ալբոմ և այլն): Երեխան պետք է դրանք հիշի: Հետո արտասանեք զույգի առաջին բառը, երեխան պետք է հիշի և արտասանի եկրորդը: Դուք հաստատում եք պատասխանի ճշտությունը և անցնում եք հաջորդ զույգի բառերի զույգին: Այդ վարժությունները խորհուրդ է տրվում կատարել շաբաթը  երեքից ոչ ավել: Խաղալ կարելի է ինչպես տանը, այնպես էլ զբոսնելուց:
Հավասարակշռության և շարժումների ճշգրտության զարգացման վարժություններ:
                                         «Կեգլի»
 Հարկավոր է կեգլիների  և գնդակների հավաքածուներ: Կեգլիները հարկավոր է տեղադրել շարքերով: Երեխան նստում է գետնին ոտքերը բացած, ձեռքերում գնդակը պահած: Գնդակը գետնին գլորելով, նա պետք է գլորել կեգլիները: Վարժությունները կրկնվում են 6-8 անգամ:
                             Մանկական բասկետբոլ
Անհրաժեշտ է փայտե խորանարդ 35х35սմ շրջանաձև բացված անցքերից մեկի վրա(անցքի տրամագիծը 14 սմ: Երեխան կանգնած է կուբայի կողքին, իր գնդի ձեռքում: Անհրաժեշտ է փոսը գնդակով հարվածել: 5 կրակոց կկատարվի երկու ձեռքերով, ապա ձախից 5 կրակոց եւ աջ ձեռքով 5 կրակոց: Երբ թիրախը հարվածում է, երեխայի քայլը քայլ է դեպի խորանարդի կողմը, եթե այն ձախողվի: Եթե մի քանի երեխաներ են խաղում ապա հաղթողը կլինի առավելագույն հեռավորության վրա առավելագույն միավորներ ունեցողը:
                                    Մանկական  ֆուտբոլ
Կառուցեք ֆուտբոլային դարպասները 35 սմ յուրաքանչյուր առարկաներից: Երեխան նստած է ֆուտբոլային դարպասից 5 մետր հեռավորության վրա ոտքերը երկողմանի  փռված: Երեխայի խնդիրն է գնդակն այնպես գլորել, որ որ մտնի դարպասներ: Զբաղվեք երեխայի հետ այդ վարժությունով շաբաթը 2 անգամ 10-15 րոպե: Եթե ընտանիքում մի երեխա է, ապա  նրա «մրցակիցը» պետք է դառնա չափահասներից մեկն ու մեկը, քանի որ երեխաները սիրում են մրցակցել:

Վարժություններ ձեռքերի և մատների նուրբ շարժումների զարգացման համար
                                   «ծանոթություն»
 Երեխան պետք է հերթականությամբ դիպչի ձեռքերի մեծ մատներով ուրիշի ձեռքերին:Կարելի է դանդաղեցնել հպման արագությունը նաև կատարել մի քանի հպում նույն մատով իրար ետևից:
                                             «Երազ»
Երեխայի ձեռքերի մատները ընկած են ափով վերև: Մատները պետք է դնել ափի մեջ հերթականությամբ «Մատները քնում են»: Երբ նրանք հավաքվում են բռունցքի մեջ, սկսվում է արթնացում–մատների ուղղումը ևս հերթականությամբ:
Վարժությունը կատարվում է ձախի համար, իսկ աջ ձեռքի համար   հերթականությամբ:
                                    «Ահա և ես»
Յուրաքանչյուր մատին տրվում է անվանում. կարելի է տալ հեքիաթային հերոսի անվանում: Մատները երեխան բռունցքի մեջ է հավաքում: Հետո չափահասը ասում է անուններից մեկը, երեխան պետք է ուղղի համապատասխան մատը, Երկու կամ երեք հերոս կարող է «հայտնվել»  միաժամանակ: 
                            Խորհուրդ ծնողներին
  Մի նստացրեք երեխային համակարգչի առջև միայն նրա համար, որ ձեր ըներների,  ծանոթների կամ հարազատների  երեխաները երկար ժամանակ են անցկացնում մոնիտորի առջև: Երեխան՝ինքը պետք է որոշի ի՞նչով է իրեն հաճելի զբաղվել:Հնարավոր է, որ երեխայի ընտրությունը լինի օգտակար նրա զարգացման և առողջության համար:
Մի խոսքով ցանկացած  բռնություն   այստեղ անընդունելի է: Հետևեք երեխայի վարքագծին, երբ երեխան նոր-նոր է սկսում ծանոթանալ համակարգչին:Այդ հետևողականությունը կօգնի ճիշտ ժամանակին զգուշացնել հնարավոր վտանգների մասին:
Ֆունկցիոնալ պատրաստվածության համար վարժությունները նախօրոք:
Աշխատեք այնպես անել, որ պարապմունքները համակարգչի առջև երեխայի համար լինեն  հետաքրքիր ՝ինքներտ էլ մասնակցեք դրան հաճույքով:Միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ դրական արդյունքի վրա:
Կատարեք որոշ վարժություններ զբոսանքի կամ էքսկուրսիաների ժամանակ:Օգտագործեք յուրաքանչյուր հնարավորություն ամրացնելու երեխայի հիշողությունը, զարգացնել ճշտությունը, նրա շարժումների կորդինացիան և այլ հատկանիշներ, որոնք կօգնեն երեխային համակարգչի առջև աշխատելիս:  
Մի սկսեք զբաղվել բոլոր առաջարկվող վարժություններով միանգամից, կատարեք դրանք աստիճանաբար: Վարժությունները չպետք է հոգնացնեն երեխային:
Ընտրեք վարժությունների, խաղերի  ձեր տարբերակը, դա կնպաստի նախադպրոցականի հետաքրքրություններին: Կդարձնի պարապմունքը ոչ ձանձրալի և բազմազան:Մտածեք նոր խաղեր երեխայի հետ միասին:
Հիշեք, որ ոչ բոլոր վարժությունները երեխայի մոտ կստացվեն միանգամից:Ոչ մի դեպքում ցույց մի տվեք ձեր դժգոհությունը: Ավելի լավ է  քննարկեք փոքրիկ աշակերտի հետ իր ձախողման պատճառները և փորձեք նրան խրախուսել:
Ունեցեք հատուկ նոթատետր, որտեղ դուք կգրանցեք այս կամ այն վարժությունների կատարման արդյունքները, նշեք, թե ի՞նչն է երեխայի մոտ  ստացվում, ինչը դեռ ոչ:
Հաճախ զրուցեք նախապրոցական երեխայի հետ իր հաջողությունների, այն մասին ինչ է նա արդեն սովորել և ի՞նչ բարձունքների է հասել:
Մի համեմատեք ձեր երեխային մյուս երեխաների հետ և մի շտապեցրեք նրան: Հիշեք, որ մանկական օրգանիզմի ֆունկցիոնալ և հոգեբանական պատրաստվածությունը, նոր ձևի գործունեությանը յուրաքանչյուրի մոտ  արտահայտվում է իրենց համար ցանկալի տեմպով: Հասկացեք և օգնեք ձեր երեխային, քանի որ յուրաքնչյուր երեխան եզակի է: 




No comments:

Post a Comment