Երեխայի զարգացման համար առավել պահանջված մեթոդներից մեկը ներկայումս համարվում է Մարիա Մոնտեսորիի համակարգը՝ որը ենթադրում է երեխաների համար միաժամանակ լուրջ աշխատանքը
և հետաքրքրաշարժ խաղը, կարգապահությունը և
ազատությունը:
Մարիա Մոնտեսորին՝տվյալ մանկավարժական մեթոդի
հեղինակը իր համակարգը անվանում էր«Համակարգ,որտեղ երեխան զարգանում է ինքնուրույն՝հիմնվելով դիդակտիկական պատրաստված միջավայրի վրա»:
Մեթոդը գոյություն
ունի ավելի քան 100 տարի, բայց Ռուսաստանում բավական ժամանակ այն անհասանելի էր: Մոնտեսորիի
առաջին գրքերը մեր երկրում հայտնվեցին միայն 90-ական թվականներին:Ներկայումս հաշվառվում
են այդ համակարգով աշխատող բազմաթիվ մանկապարտեզներ և երեխայի վաղ զարգացման կենտրոններ:Մոնտեսորիի համակարգը աշխատում է 3-6 տարեկան
երեխաների հետ:
Համակարգի պատմությունը
Մարիա Մոնտեսորին
ծնվել է 1870 թվականի օգոստոսի 31-ին: Նա Իտալիայում
առաջին կին-բժիշկն էր, ինչպես նաև հոգեբանը,
մանկավարժը, գիտնականը:
1986թ-ին
Մարիան աշխատում էր մանկական կլինիկայում, և իր ուշադրությունը հրավիրեց դժբախտ, մտավոր
հետամնաց երեխաներին, որոնք չիմանալով ի՞նչ պետք է անել աննպատակ թափառում էին հիվանդանոցի
համահունչ միջանցքներում:
Նրանց վարքագծին հետևելով Մարիան արեց հետևություն,
որ դա զարգացման խթանի բացակայության արդյունք է և որ յուրաքանչյուր երեխա հատուկ զարգացնող միջավայրի կարիք ունի, որտեղ նա
կարող է իր համար ընդգծել որևէ հետաքրքիր բան: Նպատակաուղղված և խորապես հոգեբանությամբ
և մանկավարժությամբ զբաղվելով, Մարիան փորձեց մշակել իր սեփական մեթոդը երեխաների զարգացման և դաստիարակության համար:
1907թ-ի
հունվարի 6-ին Մարիա Մոնտեսորին Հռոմում բացեց
«երեխայի տուն»որտեղ առաջին անգամ օգտագործվեց իր ստեղծած մանկավարժական համակակարգը:
Առաջ շարժվելով
փորձերի և սխալների մեթոդով Մարիան պատրաստեց ցուցիչ նյութեր, որոնք նպաստում են երեխաների
մոտ ճանաչողական հետաքրքրությունը: 1909թ-ից Մոնտեսորիի գրքերը սկսեցին տարածվել ամբողջ
աշխարհում:
1913թ-ին նրանք հասան նաև Ռուսաստան: 1914թ-ին սկսեցին բացվել առաջին մանկապարտեզները
Մոնտեսորիի համակարգի հիման վրա, բայց Բոլշևիկների իշխանության գալով նրանք փակվեցին:
Մոնտեսորիի
մեթոդների վերադարձը մեր երկիր կայացավ միայն 1992թ-ին: Հիմնվելով երեխաների գիտելիքների
զարգացման, ֆիզիոլոգիական, մտավոր և հոգեբանական զարգացման առանձնահատկությունների
հիման վրա Մարիա Մոնտեսորին հանգեց այն եզրակացության, որ կրթությունը համարվում է
ոչ այնքան պատասխանատվություն ուսուցչի համար, որքան փոքրիկի համար բնական գործընթաց:
Մոնտեսորիի մեթոդի
էությունը
Մոնտեսորիի
մեթոդը- յուրահատուկ հեղինակային համակարգ է, փոքրիկների ինքնազարգացման և ինքնադաստիարակության
համար:
Հիմնական
ուշադրությունը այստեղ կենտրոնացվում է նուրբ շարժիչային հմտություն զգացմունքներին՝(տեսողությունը,
լսողությունը, համի, հմայելը, հպումը), ինչպես նաև երեխայի մեջ ինքնուրույնության դաստիարակումը:
Միասնական
ծրագրերը և պահանջները այստեղ բացակայում են: Յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է անհատական տեմպ:Յուրաքանչյուր
երեխա ազատ է զբաղվելու այն ամենով, ինչ իրեն դուր է գալիս:
Այսպիսով
նա «մրցակցում» է ինքն իր հետ, ձեռք բերելով ինքնավստահություն, ինչպես նաև լիովին
տիրապետում է նյութը:
Մոնտեսորիի
մանկավարժության առանցքային սկզբունքը: «Օգնիր ինձ դա անել ինքնուրույն»: Դա էլ կա
ծնողը պետք է հասկանա ի՞նչով է հետաքրքրված երեխան և ապահովել նրան համապատասխան միջավայրով
պարապմունքևերի համար և օգնել նրան դա օգտագործել:Մեծահասակը օգնում է երեխային բացահայտելու կարողությունները, որոնք տրված են երեխային
բնությունից, նաև անցնել զարգացման սեփական
ուղին:Նշենք, որ Մոնտեսորիի համակարգի աշակերտները հետաքրքրքրասեր երեխաներ են, բաց են գիտելիքներ
ստանալու համար:Նրանք մեծանում են անկախ, ազատ և կարողանում են հասարակության մեջ
գտնել իրենց տեղը:
Մոնտեսորիի համակարգի հիմնական դրույթները
1.Երեխայի ակտիվությունը:Երեխայի ուսուցման
մեջ մեծահասակը խաղում է երկրորդական դեր, հանդիսանալով ոչ թե ուղղորդող, այլ օգնական:
2. Երեխայի
ազատ գոըծուղությունների և ընտրելու իրավունքը:
3. Մեծ երեխաները
սովորեցնում են փոքրերին: Դրա հետ մեկտեղ նրանք ինքներն են սովորում հոգալով փոքրերի
մասին:Դա հնարավոր է, քանի, որ Մոնտեսորիի մանկավարժության համաձայն, խմբերը ձևավորվում են տարբեր տարիքի
երեխաներից:
4. Երեխան որոշումները կայացնում է ինքնուրույն:
5.Պարապմունքները անցկացվում են հատուկ պատրաստված
միջավայրում:
6. Մեծահասակի խնդիրն է հետաքրքրություն առաջացնել
երեխայի մոտ, հետագայում երեխան ինքն է զարգանում:
7,Որպեսզի երեխան զարգանա լիարժեք, անհրաժեշտ է նրան ընձեռել ազատ մտածելու, գործողությունների և զգացմունքների հնարավորություն:
8.Պետք չէ գնալ բնության ցուցումներին դեմ, պետք
է հետևել այդ ուղղություններին, այդ ժամանակ երեխան կլինի այնպիսին, ինչպիսին, որ կա:
9.Անթույլատրելի են քննադատությունը,
անթույլատրելի են արգելքները:
10,Երեխան իրավունք ունի սխալվելու
Նա լիովին ինքնուրույն կարող է հասնել ամեն
ինչի:
Այդպիսով Մոնտեսորիի համակարգը
խթանում է երեխայի մեջ զարգացնելու իրեն տրված պոտենցիալը ինքնուսուցմամբ և ինքնադաստիարակությամբ:
Դաստիարակի ուսերին տվյալ պահին ընկած է պատասխանատվություն ապահովել երեխաների գործունեության
կազմակերպումը, դրա հետ մեկտեղ առաջարկելով օգնություն ճիշտ այն չափով, որքանով, որ
անհրաժեշտ է երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար:
Այսպիսով Մոնտեսորիի մանկավարժության
հիմնական բաղադրիչները, որոնք թույլ են տալիս երեխաներին իրականացնել զարգացման սեփական
ուղին համարվում են:
Դաստիարակը
Հատուկ պատրաստված միջավայրը
Դիդակտիկ նյութերը
Մեծահասակի դերը Մոնտեսորիի համակարգում
Կարող է
տպավորություն ստեղծվել, որ մեծահասակի դերը տվյալ մեթոդիկայում աննշան է, բայց դա
միայն առաջին հայացքից: Դաստիարակը պետք է առանձնանա իմաստությամբ,բնական բնազդով, փորձով,որպեսզի մտնի համակարգի մեջ:Նա պետք է անցկացնի լուրջ,
նախապատրաստական աշխատանք իրական զարգացող միջավայր ստեղծելու համար, ինչպես նաև ապահովի
սաներին արդյունավետ, դիդակտիկական նյութերով:
Մարիա Մոնտեսորին ենթադրում է, որ մեծահասակի հիմնական խնդիրն է
հավաքելու,վերլուծելու և համակարգելու երեխայի սեփական գիտելիքները:
Այն ունեցած գիտելիքները աշխարհի մասին մեծահասակները չեն փոխանցում: Ենթադրվում
է, որ դաստիարակը պետք է ուշադիր հետևի երեխաների
գործողություններին.վերհանել նրանց շահերը,
բացահայտել նրանց գիտելիքները, հակումները,
տրամադրել տարբեր աստիճանի դժվարությամբ խնդիրներ,
այն դիդակտիկական նյութերով, որոնք կնտրի հենց երեխան:
Դրա հետ մեկտեղ ենթադրվում է, որ մեծահասակը պետք
է գտնվի սաների հետ նույն մակարդակի վրա՝նստել նրա հետ գետնի վրա կամ քարտերով նրանց կողքին:
Դաստիարակի աշխատանքը ունի հետևյալ տեսքը:Սկզբում նա հետևում է, թե ի՞նչ նյութ
է ընտրում երեխան, կամ օգնում է նրան հետաքրքրություն առաջացնել:
Հետո ցույց է տալիս, թե ի՞նչպես լուծել այդ խնդիրը, լինելով առավել
զուսպ, որից հետո երեխան ինքնուրույն խաղում է, նա կարող է սխալվել, դրա հետ մեկտեղ
մտածել նոր միջոցներ օգտագործելով ընտրված նյութը:
Երեխայի այդպիսի ստեղծագործական ակտիվությունը, Մոնտեսորիի կարծիքով,
թույլ կտա կատարել խոշորագույն հայտնագործություններ:Մեծահասակի խնդիրն է չխանգարել
այդ հայտնագործություններին, քանի որ անգամ չնչին նկատողությունը կարող է շփոթեցնել
նրան և կանխել դրա հետագա շարժումը ճիշտ ուղղությամբ:
Զարգացնող
միջավայրի դերը Մոնտեսորիի համակարգում
Մոնտեսորիի
մանկավարժությունում կարևոր տարր է համարվում զարգացնող միջավայրը: Կարելի է նույնիսկ
ասել ՝հիմնական տարր:
Առանց դրա մեթոդիկան չի կարող գոյություն ունենալ:
Ճիշտ պատրաստված միջավայրը օգնում է երեխային ինքնուրույն զարգանալ, առանց դաստիարակի
գնահատականի, սովորեցնում է նրան լինել անկախ:Երեխաները շրջապատող աշխարհը ճանաչելու մեծ
կարիք ունեն, նրանք ցանկանում են շոշափել ամեն ինչ, զգալ, համատեսել համը :
Երեխային ինտելեկտի հասնող ճանապարհը
զգացմունքային օրգաններով է ընկած, այդ պատճառով զգացմունքները և գիտելիքները միաձուլվում
են նրա համար: Ճիշտ միջավայրը երեխայի կարիքներին համապատասխան միջավայրն է:
Երեխայի զարգացումը պետք չէ արագացնել, բայց պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի թույլ չտան երեխայի հետաքրության պակասը այս կամ այլ պարապմունքին :
Երեխայի զարգացումը պետք չէ արագացնել, բայց պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի թույլ չտան երեխայի հետաքրության պակասը այս կամ այլ պարապմունքին :
Զարգացնող միջավայրը կառուցվում է
խիստ որոշակի տրամաբանությամբ:
Ավանդաբար նրանում առանձնացնում են 5 գոտիներ՝
1Ամենօրյա
կյանքի գոտկային վարժություններ: Այստեղ երեխան սովորում է ճիշտ վարվել իր իրերի հետ,
ինչպես նաև այն, թե ի՞նչպես իրեն հետևի:
2.Մայրենի լեզվի գոտի: Թույլ է տալիս ընդլայնել բառապաշարը, ծանոթանալ տառերի
հետ, հնչյունաբանության հետ, հասկանալ բառերի գրելու կազմը և ուղղագրությունը:
3.Զգայական
դաստիարակության գոտի: Զարգացնում է զգայական օրգանները, ապահովում է առարկաների ձևերի,
չափսերի, մեծության հետազոտման հնարավորությունը:
4.Մոլորակի գոտի: Ծանոթացնում է շրջապատող
աշխարհի հետ, անատոմիայի, բուսաբանության, աշխարհագրության, աստղագիտության, և ֆիզիկայի
հիմունքների հետ:
Մաթեմատիկական գոտի:
5.Սովորեցնում
է համարների ըմբռնումը, հաշվելու կարգը, թվերի բաղադրության, ինչպես նաև հիմնական մաթեմատիկական
գործողությունների հետ, գումարում, հանում,
բազմապատկում և բաժանում:
Սեղանները սենյակում բացակայում են,
կան միայն փոքր սեղաններ և աթոռներ, շարժական իրենց հայեցողությամբ,
ինչպես նաև գորգեր:Երեխաները կարող են դրանք տեղադրել այնտեղ, որտեղ նրանց հարմար
է:
Դիդակտիկական նյութերի դերը Մոնտեսորիի համակարգում
Երեխայի ուսուցումը Մոնտեսորիի համակարգում սերտ կապված է առարկայական միջավայրի հետ:Դրանով
հանդերձ խաղալիքի դերում կարող են հանդես գալ
գրեթե ցանկացած առարկա: Խաղալիք կարող է լինել թասիկ, ջուր, քամիչ թեյի համար, անձեռոցիկներ,
ձավար, գդալ կամ սպունգ:
Նաև գոյություն ունեն հատուկ Մոնտեսորիի-նյութեր մասնավորապես՝ վարդագույն աշտարակ,
շականակագույն աստիճաններ և ուրիշներ:Մարիա Մոնտեսորիի ձեռնարկը վերամշակվել են առավելագույն
խնամքով:Նրանք պետք է բերեին ուսուցման խնդիր, ինչպես նաև նպաստել սաների համապարփակ
զարգացմանը:
Դիդակտիկական նյութերով ցանկացած
պարապմունքը հետապնդում է ուղղակի և անուղղակի նպատակ:Ուղղակի նպատակը թարմացնում
է երեխայի շարժումները:Անուղղակին զարգացնում է լսողությունը, տեսողությունը, համակարգում
շարժումները:
Քանի որ մեծահասակի միջամտությունը
ըստ Մոնտեսորիի մանկավարժության պետք է նվազեցնել, նյութերը ստեղծած են այնպես, որ
երեխան կարող է ինքնուրույն գտնել իր սխալը և ուղղել: Այդպես երեխան սովորում է խուսափել
սխալներից: Ձեռնարկը լիովին հասանելի է երեխաներին, դա խրախուսում է նրանց ուսումնասիրել:
Դիդակտիկական նյութերի հետ աշխատելու կանոններ
1.Որպեսզի
երեխային խրախուսեն գործողության անցնել նյութը հարկավոր է տեղադրել իր աչքերի մակարդակին
(գետնից մեկ մետրից ոչ բարձր):
2.Նյութին
պետք է վերաբերվել պատշաճ: Նյութը երեխայի կողմից կարող է օգտագործվել միայն այն բանից
հետո, երբ մեծահասակը երեխային բացատրի դրա նշանակությունը:
3.Նյութի հետ աշխատելիս
պետք է հետևել հետևյալ հաջորդականությանը. Նյութի ընտրություն, աշխատանքային վայրի
պատրաստում, գործողությունների իրականացում, վերահսկոություն, սխալների ուղղում, ձեռնարկով
աշխատելու վերջում, ձեռնարկը տեղը վերադարձնել:
4.Խմբակային
աշխատանքի ժամանակ արգելվում է ձեռնարկը անցկացնել ձեռքից ձեռք:
5.Նյութը
որոշակի հերթականությամբ պետք է տեղադրված լինի երեխայի կողմից սեղանի կամ գորգի վրա:
6.Երեխան
կարող է փոխհարաբերվել նյութի հետ ոչ միայն դաստիարակի օրինակով, այլև սեփական գիտելիքներով
:
7.Աշխատանքը
պետք է քիչ-քիչ դժվարանա:
8.Վարժությունն
ավարտելով, երեխան ձեռնարկը պետք է տեղը դնի, և միայն դրանից հետո նա կարող է վերցնել
այլ նյութեր:
9.Մի երեխան
աշխատում է մեկ նյութով: Դա թույլ է տալիս կենտրոնանալ:Եթե նյութը, որը ընտրել է երեխան,
տվյալ պահին զբաղված է, պետք է սպասել, հետևելով հասակակցի աշխատանքին, կամ վերցնել
որևէ այլ նյութ:
Մարիա Մոնտեսորին նշում է, որ կոլեկտիվ խաղերը ուղղված շփման հմտությունների, համագործակցության
հիման վրա այդ կանոնների վրա անդրադառնում:
Մոնտեսորիի
համակարգի մինուսները
Ինչպես ցանկացած մանկավարժական համակարգ,
Մոնտեսորիի համակարգն էլ ունի մի շարք թերություններ
1.Համակարգը
զարգացնում է միայն ինտելեկտը և գործնական հմտությունները:
2.Շարժական
և դերային խաղերը բացակայում են
3.Բացառում
է ստեղծականությունը: Նրանում նկատվում է մտավոր զարգացման համար խթան, (սակայն հոգեբանական
ուսումնասիրությունները վկայում են հակառակի մասին):
Սակայն Մոնտեսորիի պարտեզներում կան
հատուկ խաղային սենյակներ, իսկ երեխան ոչ ամբողջ
ժամանակն է անցկացնում պարտեզում: Դա թույլ է տալիս փոխհատուցել առաջին երկու թերությունները:
Մոնտեսորիի համակարգը բավական ժողովրդավարական
է: Այնտեղից հետո երեխաներին դժվար է լինում հարմարվել սովորական մանկապարտեզների և
դպրոցների կարգապահությանը:
Մեկ հոդվածում տեղավորել Մոնտեսորիի
ողջ փորձը արտացոլված նրա մանկավարժական համակարգում, հնարավոր չէ: Մենք փորձեցինք
ներկայացնել տվյալ հոդվածում հիմնական հիմնադրույթները:Մեթոդիկայի առավել մանրամասն
տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք
տալիս դիմել առաջնակարգ աղբյուրներին Մարիա Մոնտեսորիիև և նրա հետևորդների գրված ՝ գրքերին:Բարեբախտաբար ներկայումս բաց են
տարբեր մանկավարժական համակարգերը և մեթոդական ձեռնարկները, ինչը թույլ է տալիս ընտրել
մեր երեխաների համար լավագույնը:
No comments:
Post a Comment