Ա.Ս. Մակարենկոն հայտնի է նրանով, որ կազմակերպեց և գլխավորեց անչափահաս օրինախախտողների և անապաստան երեխաների համար գաղութներ: Կ. Մակարենկոյի մոտ գալիս էին երեխաներ, որոնք արդեն այնքան էին փչացել, որ չէին կարող ապրել նորմալ հասարակությունում, դրանք գողեր, խուլիգաններ, անբարոյական աղջիկներ էին: Ծնողները բերում էին իրենց երեխաներին, երբ արդեն իրենք էլ չէին կարողանում նրանց հետ գլուխ հանել: Իսկ Ա. Մակարենկոն կարողանում էր: Նա երեխաների դաստիարակության մեջ հասավ այնպիսի վարպետության, որ կարող էր վստահությամբ ասել. «Դաստիարակությունը հեշտ գործ է»: Այնքան հեշտ էր դարձել դա Մակարենկոյի համար, որ Ձերժինսկու անվան գաղութում նա լրիվ հրաժարվեց դաստիարակներից, և նրա հսկողության տակ հայտնվեցին 600 նախկին օրինախախտեր: Կային դպրոցում ուսուցիչներ, գործարանում ինժեներներ, բայց 500-600 մարդուց կազմված մանկական կոլեկտիվը ապրում էր ինքնուրույն: Մակարենկոն վստահ էր, որ երեխաները ինքնուրույն, ժամանակին կվերկենան անկողնուց ըստ ազդանշանի, կարգի կբերեն իրենց և համայնքի ամբողջ տարածքը: Համայնքում երբեք չի եղել հավաքարարներ: Սաները ամեն ինչ հավաքում էին ինքնուրույն, ընդ որում այնպես, որ ամեն ինչ պետք է փայլեր, քանի որ ամեն օր համայնք էին գալիս 3-ից 4 դելեգացիա:Մաքրությունը ստուգում էին սպիտակ թաշկինակով:
Այսօր, մեր օրերին, ՌՖ-ի գլխավոր դատախազության տվյալներով ռուսական պետական մանկատների և ինտերնատների շրջանավարտների միայն 10%-ն է հարմարվում կյանքին, 40 %-ը հանցագործություններ են կատարում, ևս 40% շրջանավարտներ դառնում են հարբեցողներ և նարկոմաններ, 10%-ը ինքնասպանություն են գործում:
Համեմատության համար հիշեցնենք, որ Մակարենկոյի գլխավորությամբ կոլեկտիվների համարյա 3000 սաների մեջ հայտնի չէ ոչ մի կրկնահանցանք (ռեցիդիվ), ընդ որում այդ շրջանավարտների ճակատագրերի շատ հետազոտողներ նշում են, որ «նրանք եղել են երջանիկ մարդիկ»:
Իր բոլոր մակավարժական հաջողություներով հանդերձ Ա. Ս. Մակարենկոն այն ժամանակվա պաշտոնական մակավարժությամբ չէր ընդունվում, նրա վառ թշնամիներից մեկը Ն. Կ. Կրուպսկայան էր: Չնայած անապաստանության հետ այդպես էլ չկարողացան հաղթահարել, 1928 թվականին Մակարենկոյի մեթոդը արգելվեց: Բանաձևը հնչում էր որպես դատավճիռ. «Դաստիարակման պրոցեսի առաջարկված համակարգը սովետական չէ»: Գաղութը պահպանեցին Մաքսիմ Գորկու օգնությամբ, որը հանդիպման եկավ Մ. Գորկու անվան գաղութի սաների հետ:
Գորկու կարծիքը Մակարենկոյի գաղութի մասին.« Նա արտաքինից խիստ է, քչախոս, մեծ քթով, խելացի և հեռատես աչքերով: Նման է զինվորականի: Ամենուրեք հասցնում է, ամեն ինչ տեսնում է, ճանաչում է սաներից յուրաքանչյուրին, որոնք բարեկրթվածների տարօրինակ տպավորություն են թողնում»: Մաքսիմ Գորկին օգտագործելով իր ազդեցությունը փրկեց Մակարենկոյին, դարձնելով նրան հաստիքային աշխատող և տալով նրան նոր գաղութ, հիմա արդեն Ձերժինսկու անվան: Նոր գաղութը իր գոյության ժամանակ համարյա ոչինչ չստացավ պետությունից: Համայնքին օգնում էին չեկիստները, տալով իրենց աշխատավարձի մի մասը, բայց դա բավարարում էր պահանջմունքների միայն կեսը: Սկզբնական շրջանում համայնքը շատ մեծ կարիքի մեջ էր: Եղել են ժամանակներ, որ ամբողջ օրվա ընթացքում միայն հաց էին ուտում: Բայց արդեն 3 տարի հետո համայնքը հրաժարվեց չեկիստների օգնությունից և իրենց սեփական փողերով սկսեց կառուցել էլեկտրագործիքների գործարան, որը առաջինն էր երկրում:
Ինչպե՞ս այդ ամենին հասավ Մակարենկոն: Շարադրելով իր կարծիքը Անտոն Սեմենովիչը կարևորագույն պունկտերի թվում պնդում էր դաստիարակող ներգործության տեխնոլոգիաների մշակման վրա:
Մակարենկոյի մանկավարժական համակարգի կարևորագույն պունկտերից են. Գործը: Կոլեկտիվի միջուկը: Ինքնակառավարում: Ձևչափը:
Գործը: Գաղութաբնակները ունեին իրական գործ, որը և կերակրում էր նրանց և կարգապահում էր: Սկզբում գաղութաբնակները կառուցեցին իրենց բնական տնտեսությունը, որպեսզի իրենց կերակրեն, ավելի ուշ սկսեցին զբաղվել լուրջ արտադրությամբ: Կառուցելով իրենց գործարանը (տարուց ոչ պակաս), սաները սկսեցին թողարկել էլեկտրագայլիկոններ, ավելի ուշ յուրացրեցին «Լեյկա» ֆոտոապարատների արտադրությունը, որը այդ ժամանակ համարվում էր նորարական արտադրություն: Արտադրությունը համայնքում համարվում էր ոչ միայն շահութաբեր, այլ բարձր շահութաբեր, վճարում էր պետությանը տարեկան 4,5 մլն. ռուբլի: Սաները ստանում էին աշխատավարձ, որով պահում էին իրենց, համայնքի փոքր անդամներին, վճարում էին թոշակներ համայնքի նախկին անդամներին, որոնք սովորում էին ԲՈՒՀ-երում, պահում էին նվագախումբ, թատրոն, ծաղիկների ջերմոց, կազմակերպում էին արշավներ և այլ կուլտուրական միջոցառումներ: Իսկ գլխավոր միտքը նրանում է, որ գործը ձևավորում էր անձնավորությունը, 16-19 տարեկան երեխաները արդեն դառնում էին արտադրության վարպետներ և ղեկավարներ:
Կոլեկտիվի միջուկը: Գաղութաբնակներին դաստիարակում էր ոչ թե դաստիարակը ձեռքի ղեկավարման ռեժիմում, այլ կոլեկտիվի միջուկը ավտոմատ ռեժիմում: Հեղինակավոր գաղութաբնակները, որպես կոլեկտիվի միջուկ, հիմք, ներքուստ ընդունելով և քարոզելով համայնքի արժեքները, կատարում էին «խմորիչի» դեր, որը կլանում էր նոր ժամանած գաղութաբնակներին, դառնում էր այն մսաղացը, որը դեռահասների համար շահութաբեր միջոցներով աղում էր նորերին և դարձնում նրանց համակարգի մի մասը: Երեխաները փոխանցում էին միմյանց կյանքի նոր կանոնները իրենց լեզվով, Մակարենկոն միայն պահում էր նրանց, որպեսզի նրանք մնան քաղաքակիրթ սահմաններում: Տարբեր տարիքային խմբերը նույն քայլն էին, երբ փոքերը պաշտպանություն էին ստանում մեծերից, իսկ նրանք տալիս էին նրանց կյանքի նոր հասկացողություններ:
Ինքնակառավարում: Եթե գործ չկա, չկա և կոլեկտիվի առողջ միջուկ, ինքնակառավարում հնարավոր չէ և վնասակար է: Եթե կոլեկտիվի հիմքը առողջ է, ինքնակառավարումը ամրապնդում է նրան և մշակում, դառնալովառաջադիմության և ղեկավարության դպրոց:
Ձևաչափ: Մակարենկոն ակտիվ մտցնում և ուշադիր հետևում էր կանոններին և արարողություններին, որոնք գաղութականների մեջ, մարմնի միջով վերակառուցում էին կյանքի նոր չափանիշներ: Արթնանալ ժամանակին, լվացվել, հատակը լվալ, առավել ևս չթքել հատակի վրա, բնական է և պարտադիր: Իսկ ահա «պատին հենվելով չկանգնել, կանգնել ուղիղ» և «չհրել» արդեն պարզ բան է, բայց հենց այդպիսի մանրուքներն են մշակում անձնավորության ներքին կառուցվածքը: Գաղութաբնակները արագ սովորում էին զինվորական կարգերին, դրոշներին, շեփորներին և շարքով քայլելուն: Երբ բոլորը գնում են շարքով, կառուցվում է քայլ (իսկ դա կարևոր է) և կոլեկտիվում յուրաքանչյուրը տրամադրվում է յուրաքանչյուրին:
Մակարենկոյի սիրելի աշակերտ Սեմյոն Կալաբալինի մահից հետո, որը ստեղծել էր մի քանի հաջող համայնքներ նրա համակարգով, մակարենկոյական համայնքները Ռուսաստանում վերացան: Այս կամ այն ձևով Մակարենկոյի համակարգը աշխատում է մինչև հիմա, սակայն նրա համակարգի ներդնման համար ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում խանգարում են ծայրահեղ դեպքում 2 հանգամանք: Առաջինը, Մակարենկոյի համակարգը առաջարկում է, որ երեխաները կարող են և պարտավոր են աշխատել, իսկ ներկայումս երեխաների աշխատանքը արգելված է: Երկրորդը, Մակարենկոյի համակարգը թույլ է տալիս ազդեցության խիստ, տղամարդկային միջոցներ, որոնք ընդունելի չեն ժամանակակից հումանիտար մանկավարժության համար:
Բայց և այնպես Մակարենկոյի մոտեցումը մեր ժամանակներում իրականացվում է, տարօրինակ է բիզնեսում, հենց ամենաառաջավոր կազմակերպություններում: Աշխատողների եկամուտների կապը ձեռնարկության ընդհանուր շահույթի հետ, նոր աշխատողների դաստիարակությունը և կոլեկտիվի միջուկի միջոցով նրանց հաղորդակից դարձնելը կորպորատիվի կուլտուրային, ստեղծագործական հրամաններում ինքնակառավարում և ձևաչափի հսկողություն, դա ժամանակակից բիզնեսի ոսկե ֆոնդն է:

No comments:
Post a Comment