Համակարգիչը կարող է դառնալ ձեզ համար լավագույն օգնականը ուսման մեջ:Բազմաթիվ դասագրքեր,մեթոդական նյութեր, գրքեր,ձեռնարկներ, այս ամենը գոյություն ունի էլեկտրոնային ձևով:Պետք է պարզապես կարողանալ փնտրել:
Համացանցի զարգացմամբ առաջացան բազմաթիվ կայքեր, որոնք ձեզ առաջարկում են պատրաստի ռեֆերատներ, կուրսային, կամ դիպլոմային աշխատանքներ:Իհարկե դա արագացնում է ժամանակը, բայց մյուս կողմից էլ տուժում են ստեղծագործական կարողությունները և գիտելիքների որակը:Ի˚նչն է կարևոր որոշեք ինքներտ:
Ստացած գիտելիքները և հմտությունները կարելի է ստուգել տարբեր թեստերի օգնությամբ:
Օրինակ` հիմա շատ տարածված է iQ գիտելիքի աստիճանը ստուգող թեստը:Թեպետ այն ավելի ուղղված էընդհանուր կարողությունները ստուգելուն`արագ մտածողության,խորամանկության, հմտությունների վրա: Գիտելիքների ստուգման օրինակ`ֆիզիկայի համար այն չի համապատասխանում: Կարելի է լինել լավ ֆիզիկոս, և պարզապես չկատարել տառերի առանձնացնելու հետ կապված որոշ խնդիրներ,որոնք iQ թետում շատ- շատ են:
Հիմա զարգանում է հեռակա ուսուցումը համացանցի միջոցով, որով ձեզ որոշակի վճարի դիմաց օգնում են ստանալ գիտելիքներ և նվազագույն ոլորտի կարողություններ, և վերջում արող են ուղղարկել նույնիսկ վկայական: Դա դժվար չի աշխատում:Դուք ստանում եք խնդիրը և գրականությունը էլեկտրոնային ձևով, էլեկտրոնային փոստի միջոցով կամ քաշում եք կայքից և նշանակված ժամկետում ուղղարկում եք լուծումը;Այդպիսի ուսումը տարածված է ծրագրավորման ոլորտում:
Սակայն այդպիսի գիտելիքների ստացման ձևը միքիչ կասկածելի է, չէ, որ դժվար է վերահսկողություն անցկացնելը, թե ով է իրականում լուծում խնդիրը դժվար իրագործելի է:
Իմ ծանոթներից մեկը այդպիսի միջոցով ստացավ ծրագրվորման կրթություն: Delphi առարկայից համացանցի միջոցով կուրսերն անցկացվում էին Մոսկվայի շատ հայտնի բուհերից մեկի հիման վրա:
Չնայած նրան, որ իր փոխարեն վարժությունը լուծել է իր ծանոթ ծրագրավորողը, նա արդյունքում վկայական ստացավ հաջողված ուսման համար:Հենց այդ պատճառով գործատուները չեն վստահում այդպիսի պարապմունքներին, չնայած նրան, որ սովորողների մեծ մասը իրենք ազնիվ են պարապում :
Այսօր համակարգիչը համարվում է նաև անփոխարինելի միջոց, ռեֆերատների, կուրսային, դիպլոմային աշխատանքների կատարման համար:Խոսքը գնում է ոչ միայն պատճենման, այլ ինքնուրույն տեքստի գրման և տպիչի միջոցով տպման մասին:
Այն ուսանողները, որոնք չունեն համակարգիչ, հաճախ ծախսում են շատ ժամանակ և ուժ անելով աշխատանքը ձեռքով հետո հանձնում ձեռագրերի հավաքածելու համար, չէ, որ բուհերի հիմնական մասը ընդունում է միայն տպած աշխատանքները:
Համակարգիչը հեշտացնում է նաև տարբեր հաշվարկների կատարումը: Օրինակ` Mactad և Matlad ծրագրերը օգնում են ուսանողներին և սովորողներին գտնել ինտեգրալներն ու սահմանումները, որոշել տարբեր աստիճանների հավասարումները, և այլն:Նկարները նույնպես հարմար է անել համակարգչի միջոցով:Եթե անհրաժեշտ լինի որևէ բան փոխել, ապա դրա համար պետք չի լինի սևագրություն անել ամեն ինչ նորից, ինչը ստիպված `էինք անել ձեռքի սևագրության ժամանակ:
No comments:
Post a Comment