Քողարկիչ
քսուքները անցել են էվոլյուցիայի երկար ճանապարհ` թունավոր փոշիներից մինչև ժամանակակից
անվտանգ տարբերակները: Այսօր քողարկիչ քսուքը ոչ միայն մաշկի անհարթությունները քողարկելու և դրա գույնը
փոխելու միջոց են: Քողարկիչ քսուքը մի ամբողջ գիտություն է` ճիշտ ընտրել քսուքի բանաձևը, կառուցվածքը, երանգը, և ճիշտ ձևով քսել քսուքը, որպեսզի այն չթողնի
,դիմակի ,տպավորություն, և այնպես ամրացնել, որ այն դեմքի վրա
մնա հավասար` առանց սահելու և ցրվելու: Այսօր հնարավոր չէ թվարկել արտադրանքի օգտակար հատկությունները: Իսկ ի՞նչպես
է եղել անցյալում:
Քողարկիչ քսուքները
Հին Եգիպտոսում
Հնագույն ժամանակներում եգիպտացի կանայք փորձում
էին իրենց մաշկին հաղորդել գունատ տեսք, քանի որ դա գեղեցիկ էր համարվում: Այդ նպատակով
նրանք օգտագործում էին տարաբնույթ միջոցներ, որոնք ,ըստ էության, կարելի է համարել քողարկիչ քսուքների նախատիպը:
Քողարկիչ քսուքները Հին Հունաստանում և Հին Հռոմում
Հին Հունաստանում և Հռոմում նորաձև էր գունատ մաշկը, քանի որ արևայրուքը համարվում էր ստրուկներին
բնորոշ գիծ: Մաշկը սպիտակեցնելու համար կանայք օգտագործում էին լավ մանրացված կապարի
փոշին : Քիչ ավելի ուշ հայտնվեցին կապարային քողարկիչ միջոցներ՝ անագի օքսիդ, կապար
և օսլա` խառնված կենդանական ճարպի հետ:
Քողարկիչ քսուքները վերածննդի դարաշրջանում
Բարձր հասարակության շրջանում նորաձև էր ազնվական գունատությունը`
սպիտակ գույնի կիսաթափանցիկ մաշկը: Որպեսզի ստանաին այդպիսի արդյունք, դրա հետ մեկտեղ
քողարկեին ջրծաղիկի հետքերը(այդ ժամանակ համաճարակ
էր),շարունակում էին օգտագուծել կապար: Միտումը մտցրեց Ելիզավետա թագուհին, ով ամեն
առավոտ բարակ շերտով կապարի ներկ էր քսում մաշկին:
Քողարկիչ քսուքները
Լուսավորչական դարաշրջանում
Ինչպես և յուրաքանչյուր թույն, կապարը նույնպես վնասում էր առողջությանը՝
դրա պատճառով թափվում էին մազերը, և ատամները,
խախտվում էր մարսողությունը, քունը, մաշկը փչանում էր: Կապարը կանանց շրջանում ուներ մեծ պահանջարկ և դա խլեց շատ
կյանքեր: Եվ ահա XIX դարի կեսերին, հայտնագործվեց առավել անվտանգ միջոց: Դեղագործները
խառնեցին ցինկի օքսիդը, գլիցելինը, և կալամինային լոսյոնը:
(ներկայումս
օգտագործվում է ջրծաղիկի հետքերից ազատվելու համար)և այն առաջարկեցին որպես կապարի թունավոր խառնուրդի փոխարինող: Հենց այդ նույն ժամանակ գերմանական թատրոնի
դերասան Կարլ Բոդինը փորձեց գտնել միջոց, որը պետք է թաքցներ ոչ գեղեցիկ անցումը ճակատի և կեղծամի միջև: Նա խառնեց ցինկը, ճարպը,
օխրան, և ստեղծեց առաջին միջոցը թատերական
դիմահարդարման համար, որը գնաց լայնածավալ արտադրության: Կարլի ստեղծած դիմահարդարման
միջոցը երկար ժամանակ օգտագործեցին շատ թատերական
դերասաններ:
No comments:
Post a Comment